Մի գավաթ անդորր Ընտրություն
Ամուսնությունը համարվում է մարդու կյանքի կարևոր իրադարձություններից մեկը: Ամուսնանալը, համատեղ կյանքի սկիզբ դնելը և տարիներ իրար կողքի գոհ ու երջանիկ ապրելը , այնքան էլ հասարակ գործընթաց չէ: Հաղորդում հոգեբան ՝ Բիայնա Իսաղուլյանի մասնակցությամբ
Ամուսնությունը համարվում է մարդու կյանքի կարևոր իրադարձություններից մեկը: Ամուսնանալը, համատեղ կյանքի սկիզբ դնելը և տարիներ իրար կողքի գոհ ու երջանիկ ապրելը , այնքան էլ հասարակ գործընթաց չէ: Ամուսնությունը մշտապես եղել է ուշադրության կենտրոնում և շարունակաբար քննարկվող հարց: Հեռու և մոտ անցյալներում, ամուսնությունն ուներ հասարակական , քաղաքական ու տնտեսական գործառույթ և նշանակություն, որովհետև կապում էր երկու տարբեր ընտանիքների: Ամուսնությունը կարևոր քայլ էր և ամուր հիմքերի վրա էին դրվում ընտանիքի հիմքերը: Այս տեսակի ավանդական ամուսնություններ մեր օրերին էլ լինում են : Այս դեպքում, ընտրությունը ռացիոնալ քայլ էր : Դա կատարվում էր տրամաբանորեն: Զավակների համար կյանքի ընկեր ընտրում էին ինչպես ընդունված է ասել ՝ խելքով, ոչ թե՝ սրտով , իսկ նպատակն հենց սկզբից էլ պարզ էր ու որոշված : Ուրեմն ընտրությունը հեշտ էր լինում օրինակ ավանդական ամուսնությունների դեպքում, ընտրության համար գլխավոր ու ամենակարևոր գործոնը ՝ երկու ընտանիքների հասարակական ու տնտեսական համապատասխանումն էր: Սա օբյեկտիվ կամ տեսանելի երևույթ է , այսինքն առաջին հայացքից կարելի է նկատել համապատասխանումը: Իսկ մերօրյա հարաբերություններում, կյանքի ընկեր ընտրելը դարձել է դժվար ու բարդ հարց, քանզի նպատակները հիմնականում սուբյեկտիվ կամ մտային ու վերացական են , քան օբկեկտիվ ու տեսանելի: Օրինակ բարությունը բնույթով պարզ երևույթ չէ , ուստի ամուսնությունը դժվարացել է, իսկ ամուսնալուծությունների թիվը ՝ մեծացել:
Ճիշտ ու հարմար ընտրությունը կարող է կանխել առաջիկա խնդիրները և ի վերջո որոշիչ դեր ունենալ ամուսնական հարաբերություններում : Ընտրությունը չափազանց բարդ ու դժվար է , որովհետև դա կատարվում է թերի ու ոչ-կատարյալ առկա իրողությունների վրա: Սակայն համատեղ կյանքը տևական ու ամբողջ կյանքում գույգին ուղեկցող գործընթաց է: Մարդն էլ բնույթով ՝ փոփոխական: Ուրեմն պարզ չէ, որ առաջիկայում ի՞նչ է տեղի ունենալու և ոչ ոք չի կարող կանխատեսել, որ նույնիսկ մոտ ապագայում մարդն ինչպի՞սի ցանկություններ ու պահանջներ և բարոյական ի՞նչ սկզբունքներ է ունենալու:
Ընտրության գործում ազդեցիկ դեր ունեն հետևյալ գործոնները
1. Տեղեկությունն ու իրազեկումը
Այսօր ճիշտ ընտրության անհրաժեշտ պայմանը տեղյակ ու իրազեկ լինելն է : Իրազեկումը կամ ճանաչումն իրականացվում է երկու առումներով:
Ա. Շրջապատն ու պայմանները ճանաչելով
Շրջապատ ասելով նկատի ունենք բառն իր ընդհանուր իմաստով ՝ այսինքն ընտանիքը և հասարակությունը, որտեղ ապրում է անհատը:
Բ. Ինքնաճանաչման միջոցով
Ընտրության այս կողմն ունի կենսական ու մեծ նշանակություն: Ընտրության պատճառների , նպատակների կամ դրդապատճառների ճանաչման արդյունքում է ընտրվում համատեղ կյանքի ընկերը: Պարզ է , որ սիրո հիմքի վրա կատարված ընտրությունը մեծապես տարբերելու է նյութական շահերը հաշվի առնելով կատարված ընտրությունից: Արդյունքում տարբեր է լինում նաև ընտրյալը: Այդ իսկ պատճառով, նախա-ամուսնական շրջանում , անհրաժեշտ է զույգը մասնակցի լուսաբանող ու պարզաբանող հանդիպումներն : Դա անհրաժեշտ է մյուս կողմին լավ ճանաչելու համար: Նախա-ամուսնական հանդիպումների և ուսուցումների գլխավոր գործառույթն ու նպատակն է ինքնաճանաչման զարգացումը : Այդպիսով, անհատն ավելի լավ է ծանոթանում իր ուժեղ և թույլ կողմերին , ինչն էլ օգնում է նրան ճիշտ ընտրություն կատարել:
2.Սեր
Ամուսնության համար անհրաժեշտ է սիրել: Ավանդական ամուսնություններում անհրաժեշտ չէր սիրել, քանի որ այն կատարվում էր հատուկ եղանակով, սակայն այսօր սիրելը հարաբերություններ սկսելու գլխավոր գործոնն է:
Հարաբերություններում սիրո գործոնը երկու փուլ է անցնում
Ա.Հարաբերությունների սկզբում , այդ սեր կոչվող երևույթը չափազանց ջերմ ու թեժ է : Հարաբերությունների սկիզբը կարող է ցանկացած մարդու համար սպառնալիք համարվել: Սիրելն ու սիրահարվելը որպես դրական զգացում , կողմերին բերում են նաև բացասական ապրումներ: Սերը մերժվելու վախը, լքելն ու հեռանալը, սրանք բոլորը կարող են բացասական ապրումներ առաջացնել: Սիրո հարցում ձախողումը ՝ կյանքի ամենադառն ու ամենածանր փորձերից մեկն է համարվում : Քանի որ դրա արմատները տանում են մինչև կյանքի ամենա-ամենաառաջին սիրո առարկա ՝ այսինքն մոր սիրո կողմը: Հետևաբար բնական վախերը հաղթահարելու համար, անձը կարիք ունի ուժեղ դրդապատճառի, որն ի հարկե ապահովված է հարաբերությունների սկզբում առաջացած սիրո հաշվին: Սիրո այս տեսակը բնույթով ՝ միմիայն զգացմունք է : Դա արդյունքն է մյուս կողմի առաջացրած դրական նույնանման զգացմունքների , որի համար ոչ մի պատճառ չենք կարող նշել: Դա պատճառ չունի , միմիայն դրական ապրում է: Հետևաբար այս զգացումը ծնվում է այն անձի նկատմամբ, ով տվյալ մարդու մոտ առաջացրել է ապահովության ու սիրո գեղեցիկ ապրումներ:
Բ. Սերը հարաբերությունների ընթացքում
Այս փուլում , սերը համարվում է ճանաչման արդյունք: Հարաբերությունները շարունակելով, նախնական թեժ սերը մեղմանում է , որի համար իրականում լուրջ պատճառ չկա , սակայն այստեղ հարաբերությունները ստանում են իրական ու ռեալ բնույթ: Այս փուլում աստիճանաբար ավելի կարևոր հարցեր են դրվում սեղանին ՝ արդյոք այս անձը վստահելի՞ է հուզականություն ու սեր ներդնելու համար: Եթե հարաբերությունների ընթացքում բավարարվում է անձի զգացմունքային պահանջները , ապա այդ հարցի պատասխանը կարող է դրական լինել: Ինչպես ասվեց՝ անհրաժեշտ է , որ անձը լիարժեք ճանաչի իր պահանջներն ու նախասիրությունները և այլ կարևոր կողմերը: Սա սիրո այն տարբերակն է , որի համար կա բացատրություն և պատճառ: Եթե անձին հարցնենք, թե ինչո՞ւ է սիրում մյուս կողմին, նա կարող է հարաբերությունների հետ կապված իրական փորձի հիմունքով պատճառներ նշել: Եթե հարաբերություններն այս փուլի են հասել, ուրեմն մեծ հավանականությամբ այդ կապը շարունակելի է լինելու:
Սիրո այս փուլը հիմնականում գոյանում է համատեղ կյանքի առաջին երեք տարիներին: Այս ընթացքում հարաբերություններում խնդիրներ առաջանալու հավանականությունը մեծ է : Ուստի եթե կողմերը չկարողանան հարաբերությունները շարունակելու համար իրենց չափանիշներով արժեքավոր պատճառներ նշել, ուրեմն կարելի է ասել , որ հարաբերությունները խաթարված են:
3. Պաշտպանություն
Պաշտպանությունը համարվում է մարդու նախնական պահանջներից մեկը , որի արդյունքում ստեղծվում են անվտանգ և ապահով հարաբերություններ: Պաշտպանությունը կատարվում է տարբեր եղանակներով՝ քաջալերանքը, խրախուսանքը, բարձր գնահատելը , սեր արտահայտելը, ֆինանսապես օգնելը, սրանք բոլորը պաշտպանության տարբեր ձևեր են: Պաշտպանությունն այն դեպքում կարող է դրական ազդեցություն թողնել , եթե դա համարվում է մյուս կողմի անհատական պահանջ , հակառակ դեպքում, այն ստացողը կամ ճիշտ չի ընկալելու և հասկանալու այդ հովանավորումն ու պաշտպանությունը կամ այն ընդունելու է որպես խանգարիչ ու վնասող արարք: Երկու դեպքում էլ թյուրիմացություն է առաջանալու, որը կարող է լինել լուրջ բախումների սկիզբ:
4. Սեռական պահանջ
Ամուսնության մյուս նպատակն էլ առողջապահական ու հուզական առումով ապահով միջավայրում , սեռական պահանջների բավարարումն է: Սեռական հարաբերություններում ամենամեծ ազդեցությունն ունի հուզական կողմը : Ուստի հարաբերություններում խնդիր առաջանալու դեպքում , առաջին հերթին հենց հուզական հարաբերություններն են վնասվում: Սակայն եթե ամուսնության գլխավոր նպատակը լինի սեռական պահանջների բավարարումը, ապա ավելի է մեծանում ամուսանական հարաբերությունները վնասվելու հավանականությունը, քանի որ այս դեպքում ուշադրությունը կենտրոնանում է արտաքին տեսքի վրա : Իսկ ընտրության և առավել ևս ամուսնության դեպքում , շտապողականությունը ոչ մի լավ բանի չի բերելու:
5.Անկախության ձգտումը
Անկախությունն անհատական երևույթ է , որը գոյանում է նպատակասլաց լինելու և շարունակաբար ջանադրության արդյունքում: Ամուսնական կյանք կարող է սկսել այն անձը , ով ունի անհատական անկախություն, այլ ոչ թե նա, ով անկախ լինելու նպատակով է պատրաստվում ամուսնանալ:
6. Նախկին անհաջող կապի վերքի բուժումը
Սա համարվում է ամուսնության սխալ պատճառներից մեկը, որը շատ դեպքերում լավ ավարտ չի ունենում: Նա , ով նախկին հարաբաերություններում ձախողել է և դեռևս նրան չի հաջողվել ձերբազատվել այդ կապի անցանկալի հետևանքներից, ավելի ճիշտ կլինի նոր հարաբերության մեջ չմտնել, քանի որ դա համարվում է փախուստ, իսկ ընտրությունը ՝ բնկանաբար լինելու է սխալ :
7. Տնտեսական պատճառներ
Այդ պատճառը հիմնականում հաշվի են առնում կանայք: Եթե նպատակը միմիայն կողակցի ընտրությունն է, ապա կարող է մեծանալ հարաբերությունները վնասվելու վտանգը , սակայն քանի որ մեր օրերին տնտեսական հարցերը հարաբերության անվտանգության հետ ուղղակի կապի մեջ են , ուստի պետք է նրա հետ հաշվի նստել:
8.Միայնությունը
Եթե կյանքի ընկերոջ բացակայության պատճառով միայնության զգացմունքն է դառնում ամուսնանալու պատճառ, դա չի կարող վնասակար լիեն, սակայն եթե ամուսնությունը կատարվում է մենությունից փախչելու նպատակով , դա ամուսնության համար սխալ պատճառ է համարվում:
Բացի վերոնշյալ գործոններից , կան նաև այլ գործոններ, որոնք կարող են բացասաբար ազդել ամուսնական կյանքի վրա և ընտրության ժամանակ, պետք է դրանք ևս հաշվի առնել
9. Կողմերի ընտանքիների միջև մեծ ու կարևոր տարբերոթյունների առկայությունը , տարբերություններ ինչպիսիք են կրոնը , ազգությունը, տարիքը, կրթության մակարդակը , հասարակական խավը և այլն:
10. Եթե կողմերը ֆինանսական, ֆիզիկական կամ հուզական առումով կախված են իրենց ընտանիքներից:
11. Եթե ամուսնությունը տեղի է ունենում 20 տարեկանից առաջ և 30 տարեկանից հետո:
12. Եթե զույգն ամուսնանում է ծանոթության սկզբից վեց ամսից ավելի շուտ , կամ երեք տարի ծանոթությունից ավելի ուշ:
13. Եթե քույրերի կամ եղբայրների հետ կապերն ու հարաբերությունները թույլ են:
14. Եթե ընտանիքներից յուրաքանչյուրում կա ամուսնական անկայուն մոդել :