Ճանաչենք իսլամը (98)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Մեր այսօրվա հաղորդման թեման կրկին Ղուրանի հրաշքներն են: Ղուրանի հրաշքներից մեկը բնական երևույթներին ու գիտական թեմաներին կատարված ակնարկներն են: Ղուրանն առանց որևէ թերության ակնարկել է բնական որոշ գաղտնիքների ու գիտական ճշմարտությունների, որոնք այսօր բացահայտված են մարդկության համար ու այդ պատճառով էլ հրաշք է համարվում:
Ղուրանն Աստծո խոսքն է: Գրքի առավելություններից մեկն այն է, որ ուղղակի կերպով և Գաբրիել հրեշտակապետի միջոցով իջել է Աստծո մարգարեի մաքուր հոգում: Քանի որ Ղուրանը մարդկության առաջնորդության սկզբնաղբյուրն է և նրա երջանկության համար համապարփակ ծրագրեր է պարունակում, գերազանցում է մյուս գրքերին: Ղուրանն «Ջասիա» սուրայի 20-րդ այայում այսպես է ներկայանում. «Այս գիրքը մարդկանց համար տեսնելու և աչալրջության միջոց ու նաև առաջնորդության ու բարության աղբյուր է նրանց համար ովքեր հավատք ունեն»: Այս այայում Աստված Ղուրանը հիշատակում է, որպես մարդկության աչալրջության միջոցով ու նաև առաջնորդության ու բարության աղբյուր նրանց համար ովքեր վստահում են նրան: Անկասկած Ղուրանի այաները որոշակի մարդկանց կամ խմբի չեն պատկանում և բոլոր մարդիկ առանց որևէ սահմանափակության կարող են ունկնդրել Ղուրանի այաները: Սակայն Ղուրանից օգուտ կարող են քաղել նրանք, ովքեր հավատք են ընծայում նրան: Այսպիսով նրանք ովքեր ճշմարտություն են որոնում պիտի դիմեն Ղուրանին, քանզի Ղուրանը առաջնորդության ու բարության աղբյուր է: Քանի որ Ղուրանն աչալրջության միջոց է համարվում, հետևաբար մարդուն ըմբռնելու և ընկալելու ուժ է փոխանցում: Այս աչալրջությունը տարածվում է մարդու կյանքի գաղափարական, բարոյական, քաղաքական, հասարակական, տնտեսական ու ընտանեկան բոլոր ոլորտներում:
Այժմ երբ խոսք գնաց աչալրջության ու ընկալման մասին, պիտի ասել, որ Ղուրանը իմաստնության անսահման ծով է: Աստվածային այս գիրքը չի հրաժարվում արտահայտել այն ամենն ինչ անհրաժեշտ է մարդկության առաջնորդման համար: Այդ պատճառով էլ իր այաների համապարփակության մասին «Քահֆ» սուրայի 54-րդ այայում ասում է. «Իրապես այս Ղուրանում մարդկանց համար ամեն տեսակ առածներ ներկայացրեցինք, սակայն մարդը պրպտող է»: Այսինքն մենք մարդկանց առաջնորդելու և դաստիարակելու համար նրա հետ խոսել ենք տարբեր լեզուներով ու տրամաբանությամբ և օգտվել ենք տարբեր օրինակներից: Քանի որ Ղուրանն առաջնորդության գիրք է և ուղարկվել է անհատի ու հասարակության կատարելագործման համար, այդտեղ ներկայացված են այն ամենն ինչ անհրաժեշտ է այդ ճանապարհը կտրելու համար:
Ղուրանը մարդու մտահորիզոնն ընդլայնելու համար տարբեր այաներում նրան գիտություն վաստակելու կոչ է անում: Իհարկե դա այն իմաստով չէ, որ Ղուրանը հանրագիտարան է, որտեղ ներկայացված են մաթեմատիկան, քիմիագիտությունը, ֆիզիկան ու բուսաբանությունը: Ղուրանն ուղարկվել է մարդու դաստիարակման, աճի ու կատարելագործման համար, ինչն էլ համարվում է նրա վերջնական նպատակը:
Այդուհանդերձ Ղուրանի ուշագրավ հրաշքներից մեկն էլ այդ գրքում ներկայացված գիտական տարբեր թեմաներն են: Ղուրանը որոշ բնական գաղտնիքների ու գիտական հստակ ճշմարտությունների ակնարկելու պատճառով հրաշք է համարվում ու դա անվիճելի ապացույց է համարվում նրա համար, որ Ղուրանն ուղարկվել է Աստծո կողմից: Այսօր մարդկությունը ժառանգորդն է հազարավոր գիտնականների մտքերի ու գիտության, որոնք կարող են բացահայտել գոյության աշխարհի գաղտնիքների որոշ անկյունները: Բնական է, որ եթե մարդկության այսօրվա սերունդն իմանա, որ Ղուրանը 14 դար առաջ բացատրել է գոյության աշխարհի ամենաբարդ երևույթներից որոշները, գլուխ կխոնարհի այս գրքի առջև և կհամոզվի, որ դա աստվածային գիրք է: Իհարկե Ղուրանի գիտական հրաշքներն ու գոյության աշխարհի առեղծվածների պարզաբանումը, որոնք այսօր մեկը մյուսի հետևից բացահայտվում են, այնպիսի մի թեմա է, որի քննարկումը պահանջում է տասնյակ գրքեր, հոդվածներ ու համաժողովներ: Մեր հաղորդման ընթացքում կբավարարվենք Ղուրանի գիտական մի քանի հրաշքներին ակնարկելով, այդուհանդերձ անհրաժեշտ է մի քանի հիշեցումներ կատարել:
Առաջին կետն այն է, որ նման թեմաներ առաջ քաշելով նպատակ չունենք ապացուցել, որ Ղուրանն այսօրվա հասկացությամբ գիտական գիրք է և կամ երևույթների հանդեպ նրա հայացքը գիտական ու մասնագիտական է: Օրինակ Ղուրանը բույսերի, կենդանիների, Երկիր մոլորակի, երկնքի, տիեզերքի, աստղերի, Լուսնի, Արեգակի, մարդու մարմնի ֆիզիոլոգիայի, և հոգեկան հատկանիշների ու նաև տասնյակ այլ բնական երևույթների մասին ակնարկներ է կատարում, սակայն դա չի նշանակում, որ Ղուրանը բուսաբանական, կենդանաբանական, երկրաբանական, աստղագիտական կամ ֆիզիոլոգիական գիրք է: Քանի որ Ղուրանն իր էությամբ առաջնորդող գիրք, գաղափարախոսություն ու օրենք է, որի հիմնական նպատակն է երաշխավորել մարդու աշխարհիկ ու հավիտենական երջանկությունը: Եթե այս գրքում ակնարկ է կատարվել գիտական որոշ հարցերի կամ գոյության աշխարհի ճշմարտությունների, դա հիմնական նպատակի իրագործման համար է:
Թեև Ղուրանում որոշ գիտական ճշմարտություններ ու երևույթներ ներկայացվել են գրքի հիմնական նպատակի իրագործման համար, այդուհանդերձ գիտական այդ ճշմարտությունները գիտական բացատրություններով ու տերմիններով ներկայացված չեն, քանի որ Ղուրանը մարգարեի հավերժական հրաշքն է և պատկանում է բոլոր ժամանակաշրջաններին: Բնական է, որ նման մեկ գիրք չի կարող սահմանափակվել մի շարք գիտական բացատրություններով ու տերմիններով, որոնք ժամանակի ընթացքում կարող են փոփոխության ենթարկվել: Այդտեղ ճշմարտությունները ներկայացվում են այնպես, որ ըմբռնելի լինեն բոլոր ժամանակաշրջանների մարդկանց համար: Այժմ կանդրադառնանք այդ կապակցությամբ որոշ այաների:
Անկասկած 20-րդ դարի երկրորդ կեսում մարդու գիտական ամենամեծ հաջողություններից մեկը տիեզերքի նվաճումն ու ձգողականության ուժին հաղթահարելն է: Տարիներ շարունակ գիտական ու հետազոտական կենտրոններում գիտնականներն ու ինժեներները տիեզերքում մարդու թռիչքի համար ելք էին որոնում: Այս ճանապարհին բազմաթիվ արգելքներ գոյություն ունեին գիտնականների առջև, որոնցից մեկը Երկիր մոլորակի ձգողականության ուժն էր: Ի վերջո մարդը գտավ դրա ելքը: Գիտնականների պրպտումների արդյունքում պարզվեց, որ ձգողականության ուժին հաղթահարելը հնարավոր է ու եթե կարողանանք հզոր շարժիչ ուժ ստեղծել ու հասնել վայրկյանում 11կմ արագության կարելի է հաղթահարել ձգողականությանը: Այսպիսով մարդը հասավ իր վաղեմի երազանքներից մեկին:
Երկիր մոլորակի ձգողականության ուժին հաղթահարելը հնարավոր դարձավ հսկա հրթիռների ստեղծմամբ, որոնք իրենց հզորությամբ կարող են տիեզերանավերն ու նրանց ուղևորներին պոկել Երկրագնդից ու տիեզերք ուղարկել:
Ուսումնասիրելով Ղուրանը նկատում ենք, որ այդտեղ ակնարկ կա գիտական մի օրենքի, որը ձգողականության ուժին հաղթահարելու և տիեզերք ուղևորվելու անհրաժեշտ պայմաններից է:
Աստված «Ալ-Ռահման» սուրայի 33-րդ այայում ասում է. «Ով դևեր ու մարդիկ եթե կարող եք դուրս ելեք երկնքի ու Երկրի սահմաններից, ուրեմն մեկնեք, բայց չեք կարող դա կատարել, միթե արտակարգ ուժի օգնությամբ»: Այս այայում Ղուրանն ակնարկել է երկու իրականության: Նախ այն որ հնարավոր է հաղթահարել ձգողականությանը և կարելի է տիեզերք դուրս գալ և այլ մոլորակներ ճանապարհորդել: Այսինքն Ղուրանի վկայությամբ կարելի է նվաճել երկինքը, Երկիրն ու տիեզերքի հեռավոր ծայրերը: Նկատի առնելով Ղուրանն ուղարկվելու ժամանակաշրջանում տիրող գիտական ու մշակութային հայացքները, այս արտահայտությունն ինքնին գիտական մեծ հրաշք կարող է համարվել: Պիտի հիշել, որ այդ ժամանակներում ապրող մարդկանց ու գիտնականների տեսակետից անհնարին էր թվում տիեզերքին ու այլ մոլորակներին մարդկության հասանելիությունը:
Մյուս իրականությունը որին Ղուրանն ակնարկում է այն է, որ Երկիր մոլորակի ձգողականությանը հաղթահարելու և տիեզերք ուղևորվելու համար ինչ-որ գործոնի կարիք կա և այդ գործոնն ուժն ու հզորությունն է: Դա այն ճշմարտությունն է, որ մարդկությունը դարեր անց մեծ ջանք գործադրելով կարողացավ դրա համար լուծում գտնել: Ղուրանում նման իրողության արտահայտումն այն էլ այնպիսի ժամանակներում, երբ ուղղակի դրա հակառակ կարծիք էր գերակշռում գիտնականների մոտ կարող է հրաշք համարվել:
Արդյոք սա չի կարող ապացույց համարվել նրա համար, որ այս գիրքը երկնային սկզբնաղբյուր ունի և դրա այաներն ուղարկված են իմաստուն ու ամենագետ Աստծո կողմից:
Նույն այն Արարիչը, որ հորինել է երկինքն ու Երկիրը և լավապես տիրապետում է գոյության աշխարհի,տիեզերքի բոլոր գաղտնիքներին: