Մի գավաթ անդորր Տարիքային զարգացման հոգեբանություն
Տարիքային զարգացման հոգեբանությունը հոգեբանական գիտություն է , որն ուսումնասիրում է մարդու հոգեկան զարգացման փոփոխությունների ընթացքը` ծննդյան օրից մինչև մահը: Հաղորդում ՝ մանկական հոգեբան ՝ Բիայնա Իսաղուլյանի մասնացությամբ
Ինչ է Տարիքային զարգացման հոգեբանությունը
Դա հոգեբանական գիտություն է , որն ուսումնասիրում է մարդու հոգեկան զարգացման փոփոխությունների ընթացքը` ծննդյան օրից մինչև մահը: Զարգացման հոգեբանությունը ընդհանուր հոգեբանության կարևոր ու հեռանկարային ճյուղերից է։ Ուսումնասիրում է կենսաբանական զարգացման ընթացքում կենդանիների վարքի փոփոխությունները, ինչպես նաև մարդու ծագման պատմության կամ անհատական զարգացման (օնտոգենեզի) ընթացքում հոգեկանի զարգացման օրենքները։
Տարիքային զարգացման հոգեբանության առաջացման պատճառներից միայն մեկն է հասարակական պահանջները, որը աշխատում է ստեղծել ավելի լավ ու առողջ ապրելակերպ: Մյուս պատճառն է սովորելու և դաստիարակվելու նոր միջոցներ գտնելու պահանջն է, որը կարող է փոխել մեր ապրելակերպը: Բժշկությունը կարևորելով մարդու առողջությունը, պետք է ունենա անհրաժեշտ տեղեկություններ մարդու ֆիզիկական աճի ու զարգացման մասին , իսկ տագնապներն ու հատուկ տարիքի խնդիրները, ավելի ու ավելի են կարևորում զարգացման հոգեբանությունը: Այս գիտությունը քննարկում է անհատի ճանաչողական ու կոնգնետիվ և հասարակական կողմերը: Դա այն ճյուղն է , որ զբաղվում է , որ զբաղվում է հոգեբանական երևույթների աղբյուրների և ֆիզիակական ու հոգեբանական երևույթները: Գիտության այս ճյուղում , փոփոխությունը կապված է շարժողական հմտության, հասարակական վարքի և անհատականության հետ: Դա փորձում է բացատրել հոգեբանական բաղադրիչների փոփոխությունը , նաև պարզաբանաում է ձևակերպումները: Դա մարդու վարքն ու կառույցը բացատրող բոլոր քայլերը լուսաբանող գիտություն է:
Այն հետազոտում է մարդկային հոգեկանի զարգացման բոլոր փուլերը, իմացական գործընթացների, հոգեկան հատկությունների տարիքային զարգացման ու ձևավորման հիմնախնդիրները և հաշվի է առնում կենսաբանական, մարդաբանական, հասարակական և հոգեբանական գործոնները, որոնք ազդում և նպաստում են հոգեկանի զարգացմանը։ Զարգացման հոգեբանությունը ձգտում է բացահայտել օնտոգենեզի ` անհատական զարգացման հաջորդական փուլերի հոգեբանական բովանդակությունը և հոգեկան պրոցեսների տարիքային դինամիկան։ Այն ունի իր ենթաճյուղերը՝ պրենատալ ՝ սաղմային շրջանի հոգեբանություն, մանկական և մեծահասակների հոգեբանություն։
Մարդու զարգացումը միջավայրի և ժառանգության գործակցության արդյունքն է: Մարդու զարգացումը բարդ պրոցես է, որը չորս հիմնական կողմեր ունի՝ ֆիզիկական, ճանաչողական, հուզական և հասարակական, նաև լեզվական : Մարդու զարգացման գիտության մեջ ազդեցիկ են միջխմբային կենսաբանությունը , ֆիզիալոգիան, բժշկությունը, և հասարագիտությունը:զարգացման հարցում ազդեցիկ են և՛ ժառանգությունը, և՛ միջավայրը: զարգացում ասելով հասկանում ենք այն փոփոխությունները, որոնք դառնում են պատճառ ազդեցիկ, կազմակերպված ու բարդ վարքերի: Զարգացումն ունի որոշակի տրամաբանական ու դասակարգված կարգ:
Որոշ հոգեբաններ համոզված են, որ զարգացումը տեղի է ունենում աստիճանաբար, իսկ ֆիզիկական առըև լեզվական զարգացումը կամ աճի մյուս կողմերը ցույց են տալիս, որ հոգեբանական զարգացող փոփոխությունների մասին: Հոգեբանների այն խումբը, որոնց կարծիքով զարգացումը տեղի է ունենում առանց ընդհատումների, նշում են, որ աճի ու զարգացման վրա ավելի շատ ազդում են շրջապատն ու հասարակական ուսուցումն ու յուրացումները:
Աստիճանաբար զարգացման տեսությունը պնդող հոգեբաններից է Փիաժեն:
Ճգնաժամերը միշտ կապված են նորագոյացությունների ձեռքբերման հետ: Ճգնաժամային փուլերը անցումային են՝ մի կայուն ու ստաբիլ փուլից դեպի մյուս ստաբիլ փուլը: Ճգնաժամային փուլերը ժամանակավոր բնույթ ունեն, այն իմաստով, որ դրանք չեն բնութագրում մարդու էությունը: Դրանք անհրաժեշտ են կայուն որակների ձեւավորման համար: Օր.՝ կամակորությունը եւ համառությունը. կամակորությամբ հետագայում դրսեւորվում է համառություն եւ ապա կամակորությունը հետ է գնում, վերանում է): Երեխայի մոտ այս նորագոյացությունների իմաստը հակառակվելու մեջ է ուրիշներին, որպեսզի դրանով դրսեւորվի երեխայի եսը:
Ճգնաժամային փուլը ամենաբուռն փուլն է, որը, կարելի է ասել, թափահարում է մարդուն, եւ տեղի են ունենում փոփոխություններ, որոնք բերում են ստաբիլության ու կայունության:
Յուրաքանչյուր փուլ պայմանավորված է ինչպես ներքին (ֆիզիոլոգիական, հոգեբանական), այնպես էլ արտաքին` հասարակական գործոններով: Սակայն ըստ տարիքի, այս երկու գործոնների կարեւորությունը տարբեր է լինում (օր`. 3 տարեկանի ճգնաժամի համար կարեւոր են ներքին գործոնները, 7 տարեկանի ճգնաժամի դեպքում` արտաքինները):
Կայուն փուլերն ավելի երկարատեւ են: Այստեղ նույնպես առաջանում են նորագոյացություններ: Բայց սրանց չեն մարում, վերանում, այլ մնում են այն ձեւով, ինչպես ստեղծվել են (օր.` խոսքը որպես նորագոյացություն համարվում է ստաբիլ փուլի ձեռքբերում): Անձի զարգացման տեսանկյունից ճգնաժամային փուլում ձեւավորվում են անձնային որակները, իսկ ստաբիլ փուլում ընդհանուր հոգեկանն է զարգանում:
Զգայուն փուլերը մտնում են կայուն տարիքային փուլերի մեջ: Զգայուն նշանակում է` տվյալ տարիքն ունի հնարավորություն առավելագույնս զարգացնելու այս կամ այն հոգեկան գործողությունը: Այսինքն` մարդը զգայուն է տվյալ գործողության հանդեպ: (Օր.` մեխանիկական հիշողությունը շատ լավ է զարգանում 4-5 տարեկանում, այսինքն` այս տարիքում երեխայի մոտ կենտրոնական տեղ ունի հիշողությունը, “երեխան մտածում է, քանի որ հիշում է”:
12-13 տ. որպես հոգեբանական ֆունկցիա զարգանում է մտածողությունը` մտապատկերների, հասկացությունների միջոցով):
Ընդհատումներով զարգացում- Տարիքային հոգեբանների այս խմբի ներկայացրած տեսության համաձայն, աճն ու զարգացումը համարում են իրարից անկախ ու ընհատումներով շղթայից կազմված գործընթաց: Հոգեբաններ, որոնք կողմ են այն տեսությանը, որ զարգացումը փուլային պրոցես է , զարգացման շղթայում կարևոր են համարում ժառանգականության ու հասունացման դերակատարությունը:
Զարգացման փուլերն են
Սաղմային շրջանը, նորածնությունը, վաղ մանկությունըև միջին մանկությունը
Բեղմնավորումից մինչև ծննդյան պահն է, որի ընթացքում, ձևավորվում են մարմնի անդամները: Ժառանգականությունն ու շրջապատը՝ երկուսն էլ ազդում են զարգացման այս փուլի վրա: նորածնության շրջանը համարվում է ծննդից մինչև երկու տարեկան հասակը:
Վաղ մանկություն է կոչվում մինչև նախադպրոցական տարիքը ՝2-6 տարեկան: Այս տարիները կոչվում են խաղի տարիներ , որովհետև հենց այս շրջանում են նրանք խոր կապ հաստատում խաղերի հետ , որն էլ օգնում է նրանց զարգացմանը:
Միջին մանկության տարիներն են 6-ից 11 տարեկանը:
Պատանեկության –վաղ դեռահասություն և հասնուն պատանեկություն
Մանկությունից չափահասություն ՝կյանքի անցումային տարիներն են, որը դրսևորվում է դեռահասությամբ
Չափահասություն- նախնական, միջին ու վերջնական չափահասություն
Նախնական չափահասություն- երիտասարդություն
Միջահասակ տարիներ- 40-60 տարեկան
Ուշ չափահասություն - ծերություն