Ճանաչենք իսլամը (99)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Շարունակելով «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարը այսօր էլ մեր զրույցի թեման Ղուրանի գիտական հրաշքներն են: Այսօր կանդրադառնանք Ղուրանի գիտական մի քանի հրաշքներին:
Նախորդ հաղորդման ընթացքում ասացինք, որ Ղուրանի բուն նպատակը գիտական գաղտնազերծումներ կատարելը և մարդկությանը տարբեր գիտություններին ծանոթացնելը չէ: Այդուհանդերձ Ղուրանը մարդկությանն առաջնորդելու իր գլխավոր նպատակի ուղղությամբ անհրաժեշտության դեպքում ակնարկել է արարչագործության որոշ հրաշքներին: Ղուրանը նույն կողմնորոշմամբ իր որոշ այաներում բացահայտում է գիտական գաղտնիքներ և արտահայտում է կետեր, որոնք ապացուցում են իր միջոցով ներկայացվող հայտնության իսկությունն ու ճշմարտացիությունը: Այդ գիտական ճշմարտություններից մեկը Երկրագնդի իր շուրջ և Արեգակի շուրջը պտտվելն է: Աստված «Նամալ» սուրայի 88-րդ այայում ասում է. «Ու տեսնում եք լեռները ու նրանց անշարժ ու հաստատուն եք պատկերացնում, մինչդեռ նրանք ամպերի նման շարժվում են: Դա աստվածային արարչագործությունն ու արվեստն է, որ ամեն ինչ հաստատուն է հիմնում: Անկասկած նա տեղյակ է այն ինչին, որ կատարում է»:
Սա այն այաներից, որոնք ակնարկում են գոյության աշխարհում Աստծո մեծության նշաններին: Այս այայում ասված է, որ մի ենթադրեք լեռներն անշարժ ու կայուն են, քանի որ նրանք ամպերի նման շարժվում են: Այլ խոսքով այն լեռները, որոնց մենք անշարժ ու հաստատուն ենք պատկերացնում նույն պահին մեծ արագությամբ շարժվում են: Դա պարզ է, որ լեռների շարժումը վերաբերում է Երկրագնդին: Նրանք միացած են Երկիր մոլորակին: Հետևաբար լեռների շարժումն առանց Երկրագնդի շարժման, որին միացած է, որևէ իմաստ չի կարող ունենալ: Ուրեմն այս այան կարող է այսպես մեկնաբանվել, որ Երկիր մոլորակն ամպերի նման շարժվում է և լեռները ծանրության ու հաստատուն լինելու տեսակետից եզակի են: Անկասկած հսկա ծավալուն հաստատուն լեռների շարժումը Երկիր մոլորակի շարժման ապացույցն է, քանի որ լեռներն անջատ չեն Երկրագնդից: Ուրեմն այս այան ակնարկում է գիտական այն իրականության, որ Երկրագունդը իր մեջ պարունակելով արարչագործության ամենամեծ խորհրդանիշներից համարվող լեռները, մեծ արագությամբ շարժվում է: Հետաքրքիր կետն այն է, որ չնայած այս բարձր արագության մենք Երկիր մոլորակի շարժումը չենք զգում:
Գիտնականների հաշվարկի համաձայն Երկիր մոլորակը ժամվա մեջ 1670կմ արագությամբ պտտվում է իր շուրջը, իսկ վայրկյանում 30կմ միջին արագությամբ պտտվում է Արեգակի շուրջը: Ինչպես գիտեք Գալիլեյն ու Կոպեռնիկուսն առաջին գիտնականներն էին, ովքեր 16-րդ դարի վերջերին ու 17-րդ դարի սկզբին հայտնաբերեցին Երկրագնդի պտույտը: Երեք ու կես դար անցնում է այն ժամանակներից երբ Գալիլեյը բացահայտեց Երկիր մոլորակի շարժումը: Այդ ժամանակաշրջանում Երկրագնդի աշխարհի կենտրոնն ու անշարժ լինելը գիտական անվիճելի սկզբունքներից էին համարվում: Երկրագնդի շարժման տեսությունը ներկայացվելով Գալիլեյի դեմ զայրույթի ու ատելության ալիք բարձրացվեց: Սակայն նկատում ենք, որ Գալիլեյից շուրջ հազար տարի առաջ և խավարամտության շրջանում Ղուրանը Երկիր մոլորակի շարժմանն ու լեռների գաղտնիքներին ակնարկ է կատարում, ինչը նրանց մասին գիտական ճշմարտությունների և միաստվածապաշտության ապացույց է համարվում: Այս այայից ընկալվող մյուս կետը լեռների ներքին ու դինամիկ շարժումն է: Ղուրանի ընդգծմամբ դուք պատկերացնում եք, որ լեռները հաստատուն ու անշարժ են, սակայն այդպես չէ: Հաստատուն ու անշարժ թվացող այս լեռները ներքևի ակտիվություն ունեն: Շարժման սկզբունքը տարածվում է բնության բոլոր երևույթների պարագային և նրանց խնդիրների կարգավորման պատճառ է դառնում:
Ղուրանը «Նաբաը» սուրայի 6-րդ և 7-րդ այաներում հիշատակում է լեռներն ու Երկրագունդը և նրանց մասին ակնարկում է ճշմարտությունների: «Արդյոք Երկիրը ձեր օրորոցն ու հանգստի վայրը չդարձրեցինք ու լեռները չդարձրեցինք դրա մեխերը»: Օրորոցն այն վայրն է, որտեղ երեխան հանգստանում է և հարմար է անդորր ու հանգիստ առնելու համար: Օրորոցն օրորվելով հանդերձ հանգիստ վայր է համարվում: Երկիրն էլ չնայած իր տարբեր շարժումներին իր բնակիչների համար անվտանգ ու խաղաղ է և այդ շարժումը նրանց կյանքում որևէ խանգարում չի առաջացնում:
Որոշ մեկնաբաններ այս այան բացատրելով ասել են, որ քանի որ Երկիրը անկողնու նման հարթ, փափուկ ու հանգստավետ է, դա կարելի է հարմար նմանություն համարել: Քանի որ Երկիր մոլորակի որոշ բաժիններն այնքան հարթ են, որ մարդ կարող է դրա վրա տուն, շինություն կամ տարբեր կառույցներ կառուցել, հողագործություն կատարել ու այգիներ տնկել ու կարգավորել իր կյանքի ընթացքը: Միևնույն ժամանակ մարդու բոլոր կարիքները նախանյութերի, մետաղների ու ոչ-մետաղների հանքերի, ինչպես նաև նավթի ու գազի պաշարների նման նկատի են առնվել Երկրի վրա կամ դրա ընդերքում: Երկրագունդը նաև զտարանի դեր է կատարում: Այսինքն կլանում է հավելյալ նյութերը և մահացած արարածներն այդտեղ թաղվելով փլուզվում են: Բացի այդ մանրեներն ու ապականող տարրերը արարչագործության միջոցով հողին փոխանցված հատկությամբ ոչնչանում են: Երկիր մոլորակն իր և Արեգակի շուրջն արագ ու փափուկ պտույտով առաջացնում է գիշերն ու ցերեկը և չորս եղանակները: Այս բնական երևույթներն ուշագրավ դերակատարություն ունեն կենդանի արարածների գոյատևման հարցում: Մի խոսքով Երկիր մոլորակի վրա ամեն ինչ պատրաստ է մարդու խաղաղ ու հանգիստ կյանքի համար: Իհարկե այս բարիքների արժեքն առավել բացահայտ է դառնում, երբ նվազագույն փոփոխությունն է առաջանում դրանց բնական ընթացքի մեջ: Ղուրանը «Նաբաը» սուրայի 7-րդ այայում ակնարկելով Երկիրը հանգիստ ու ապահով վայր լինելուն անդրադառնում է լեռների նշանակությանն ու կենսական դերակատարությանը և հավելում է. «Արդյոք մենք լեռները մեխեր չդարձրեցինք Երկրի համար»:
Ղուրանն այս այայում հատուկ նրբությամբ լեռները նմանեցնում է մեխերի, որոնք համարվում են Երկրագնդի կայունության երաշխիքը: Երկրաբանական տեսությունների համաձայն, Երկիր մոլորակի տարբեր շերտերը սալիկների նման շարված են իրար կողքի, սակայն իրար միացած չեն: Լեռները դրանք միացնում են իրար: Հարցը պարզաբանելու համար պատկերացրեք իրար կողքի դրված մի քանի փայտի կտորներ: Հետո մի այլ փայտի կտոր եք դնում դրա վրա ու դրանք մեխով ամրացնում եք: Այսպիսով իրար կողքի շարված փայտի կտորները միանում են իրար: Լեռներն էլ նույն դերակատարությունն ունեն: Լեռները խոր արմատ ունեն Երկրի վրա: Նրանք մեխերի նման իրար են միացնում Երկրագնդի տարբեր շերտերը: Երկրի խորքում գտնվող լեռների արմատները արգելք են հանդիսանում, որ ստորին շերտերը շարժվեն ու մշտական երկրաշարժ տեղի ունենա: Հսկա լեռները մեծ մասամբ չեզոքացնում են Երկրի ներքին գազերի ու հալած նյութերի փշրող ալիքների հզորությունը ու եթե չլինեն լեռները, մեր Երկիր մոլորակի մակերեսը Երկրի ներսում գտնվող հալած նյութերի ճնշման ներքո կշարժվեր ու Երկիր մոլորակն անհանդարտ տեսք կստանար: Լեռներն ամուր մեխերի նման Երկրագնդի ամուր ու կայուն շերտերը պաշտպանում են ներքին սաստիկ ցնցումներից ու նաև արտաքին գործոններից, որոնցից կարելի է հիշել Լուսնի ու Արեգակի ձգողականությունը: Թեև Երկիր մոլորակի մակերեսը երբեմն ցնցումներե ունենում, սակայն դրանք այն աստիճանի չեն, որ ողջ մարդկության հանգիստը խանգարեն կամ կյանքը նրանց համար անհնարին դարձնեն: Բացի այդ Երկիր մոլորակի շուրջ գոյություն ունի հսկա մի մթնոլորտ, որը նրա հետ շարժվում է: Գիտնականները համոզված են, որ եթե Երկիր մոլորակի մակերեսն ամբողջությամբ հարթ լիներ, դրա շուրջ գոյություն ունեցող մթնոլորտը Երկիր մոլորակի պտույտի ժամանակ ահեղ փոթորիկներ կառաջացներ և Երկիր մոլորակը կարող էր անբնակելի դառնալ: Հետևաբար լեռները երկար պատ են առաջացնում ծանր փոթորիկների դիմաց և վստահելի ապաստարան են համարվում մարդկանց համար: Եթե չլինեն լեռները մարդկային կյանքը փոթորիկների հարվածների ներքո կալեկոծվեր:
Ուրեմն նկատում ենք, որ Ղուրանն ավելի քան հազար տարի առաջ պարզ նախադասություններով և բոլորի համար ըմբռնելի օրինակներով բացատրել է գիտական իրականություններն ու ճշմարտությունները և բացահայտել է գաղտնիքներ: Հաջորդ հաղորդման ընթացքում կշարունակենք Ղուրանի գիտական հրաշքների քննարկումը: