Տնտեսական հանդես
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի այս համարում էլ ինչպես միշտ քննարկելու ենք անցած շաբաթվա տնտեսական կարևորագույն իրադարձությունները:
Իրանի պաշտոնական օրացույցում օգոստոսի 22-ից 29-ը նշվում է կառավարության շաբաթը: Այս շաբաթն առիթ է դրվատելու կատարված ջանքերն ու արձանագրված նվաճումները և քննարկելու 11-րդ կառավարության գործունեության վկայականը:
Իրանի կառավարությունը երեք տարի առաջ այն պայմաններում ստանձնեց Իրանի գործադիր իշխանության ղեկը, երբ Իրանի տնտեսությունը մինուս 6 տոկոսանոց լճացման էր մատնված: Առավել բարդ իրավիճակ էին ստեղծել նաև Իրանի ժողովրդի դեմ սահմանված անարդար շրջափակումները և մեծ արգելք էին առաջացրել երկրի զարգացման և աշխարհի հետ փոխգործակցության ճանապարհին:
ԻԻՀ նախագահը 2013 թվականի նախագահական ընտրություններում, քարոզարշավի ժամանակ ու այն պայմաններում, երբ ինֆլյացիան 44 տոկոս էր դա մեկ նիշանոց դարձնելու խոստում տվեց, ինչը շատ տնտեսագետների համոզմամբ անհնարին էր թվում, սակայն «Հնարամտության ու հույսի կառավարություն»-ն այսօր պարծանքով կարող է հայտարարել, որ ինֆլյացիան մեկ նիշանոց է դարձրել:
Իրանի միջուկային բանակցող խումբը համաշխարհային գերպետություններին դիմադրելով կարողացավ Իրանի գործը հանել Անվտանգության խորհրդի օրակարգից և իսլամական Իրանի առաջադիմության ու զարգացման համար ենթահող պատրաստել:
Վերջին չորս ամիսների ընթացքում Իրանը մոտեցել է ոչ-նավթային արտահանման համար ճշտած նպատակին և Իրանի մաքսատան վիճակագրական տվյալների համաձայն վերջին չորս ամիսների ընթացքում Իրանը 16 միլիարդ 300 միլիոն դոլար արտահանում է կատարել, ինչը ոչ-նավթային արտահանման 21 տոկոս աճի մասին է վկայում:
Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդռեզա Նեըմաթզադեի ընդգծմամբ արտասահմանյան ընկերությունների հետ ֆինանսական ու առևտրական հարաբերությունների հաստատումը, միջազգային հեղինակավոր ընկերությունների հետ համատեղ արտադրության պայմանագրերի կնքումը և արտաքին ներդրման ընդլայնումը արդյունաբերության, հանքերի ու առևտրի բնագավառում Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի գործադրմանը հաջորդած շրջանի գլխավոր իրադարձություններից են եղել:
Իրանի տիեզերային կազմակերպությունն էլ 11-րդ կառավարության գործունեության 3 տարիների ընթացքում գիտահեն արտադրանքներով ու 120 միլիոն դոլարի արտահանում կատարելով կարողացել է բարելավել այդ բնագավառում իր դիրքերը:
Իրանի 11-րդ կառավարությունն իր գործունեությունը սկսեց շուրջ երեք միլիոն դոլար գիտահեն արտադրանքների արտահանմամբ և վերջին երեք տարիների ընթացքում հաջողել է դա 40 անգամ բարձրացնել:
Վերջին երեք տարիների ընթացքում Իրանի գիտական առաջադիմությունն ու թռիչքը պատճառ է դարձել, որ նախապես համաշխարհային վիճակագրական տվյալների գնահատումներում որևէ տեղ չունեցող ԻԻՀ-ն այսօր ուշագրավ աճ արձանագրելով տեղ գտնի առաջատար երկրների շարքում:
Նավթի միջազգային շուկաներ վերադարձը, առևտրաշրջանառություններում ընտրության իրավունքի տեր դառնալը, դրական հաշվեկշռի հետապնդումը և արտաքին դիվանագիտությունը տնտեսության առանցքի վրա ձևավորելը վերջին մեկ տարում Իրանի արտաքին դիվանագիտության կառույցի նվաճումներն են եղել:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ ԻԻՀ նախագահի գլխավոր խոստումներից ու նպատակներից մեկը արտաքին քաղաքականության բնագավառում լարվածության վերացումն ու Իրանի միջուկային գործի կարգավորումն էր, որը ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու Անվտանգության խորհրդի կողմից աննախընթաց շրջափակումների առիթ էր դարձել և այդ հիման վրա Անվտանգության խորհրդի վեց բանաձևերը ոչ միայն խստացվող շրջափակումներ էին պարտադրել Իրանին, այլև Իրանի վրա տարածել էին պատերազմի ստվերը:
Միջուկային համաձայնության ստորագրումից հետո արևելքից ու արևմուտքից աշխարհի ազդեցիկ երկրների ներկայացուցիչներ Իրան այցելեցին, այնպես որ այս ընթացքում եվրոպական գրեթե բոլոր երկրներն իրենց ներկայացուցիչներին գործուղել են Թեհրան և Թեհրան են այցելել Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի ու Ավստրիայի նման երկրների բարձրաստիճան պաշտոնատարները: Իրավամբ կարելի է ասել, որ միջուկային համաձայնության ստորագրումն ազդեցիկ կերպով մեծացրել է երկրի դիվանագիտության սակարկության ու ընտրության ուժը, ինչպես նաև ներքին, տարածաշրջանային ու միջազգային պոտենցիալների օպտիմալ օգտագործման հնարավորությունը:
Անցած տարի Թեհրան այցելեցին Ֆեդերիկա Մոգերինին, ինչպես նաև Գերմանիայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի ու եվրոպական շատ երկրների ԱԳ նախարարները: Դրան զուգահեռ Ռուսաստանի, Չինաստանի ու Հնդկաստանի նախագահները Թեհրանում քննարկեցին Իրանի հետ հարաբերություններն ամենաբարձր մակարդակի հասցնելու հարցը:
---
ՏՐԱՍԵԿԱ-ի գլխավոր քարտուղարը մեծարել է ՏՐԱՍԵԿԱ-ում, Չինաստանի արևելքից դեպի Եվրոպա և Կենտրոնական Ասիա բեռնափոխադրման ուղղությամբ Իրանի երկաթգծային ցանցի դերակատարությունը:
Մեր հաղորդումը կշարունակենք այդ մասին զրույցով:
ՏՐԱՍԵԿԱ-ի գլխավոր քարտուղար Միրչա Չուբրագան ԻԻՀ-ի երկաթգծի ու տրանսպորտի բաժնի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՏՐԱՍԵԿԱ-ի նպատակների իրագործման ուղղությամբ Իրանի դերին ու դիրքին, ասաց. « ՏՐԱՍԵԿԱ-ի անդամ 13 երկրների մեջ Իրանը կարևոր դերակատարություն ունի»:
Միրչա Չուբրագան այս հանդիպումների ժամանակ անդրադառնալով ՏՐԱՍԵԿԱ-ի միջանցքում, ինչպես նաև Միջին Արևելքի ու Միջին Ասիայի տարածաշրջանների տրանսպորտում Իրանի դերակատարությանն, ընդգծեց Ասիայից դեպի Եվրոպա տարանցման ու փոխադրության բնագավառում Իրանի անզիջելի ու մեծ դերակատարությունը:
ՏՐԱՍԵԿԱ-ի միջանցքը Չինաստանի արևմուտքը միացնում է Եվրոպայի արևելքին և Իրանի միջանցքները կարող են մեծ դերակատարություն ունենալ Չինաստանի արևելյան ու հարավ-արևելյան միջանցքները ՏՐԱՍԵԿԱ-ի միջանցքին միացնելու հարցում:
Այս հարցը մեծ նշանակություն ունի անդամ երկրների համար և Իրանի կողմից արծարծվել է Ղազվին-Ռաշտ-Անզալի երկաթգիծը, ինչպես նաև Իրանի երկաթգիծը դեպի Աստարա ընդլայնելու գործում Իրանի ու Ռուսաստանի համագործակցությունն ու այդ նախագծում ներդրման հարցը:
ՏՐԱՍԵԿԱ-ի գլխավոր քարտուղարը նաև տեղեկացրեց այդ միջանցքին միանալու համար Աֆղանստանի ու Պակիստանի ցանկության մասին և ասաց. « ՏՐԱՍԵԿԱ-ի հաջորդ նստաշրջանը առաջիկա նոյեմբերին գումարվելու է Վրաստանում, որի ընթացքում քննարկվելու են նոր առաջարկները»:
Իրանն առաջարկել է Պարսից ծոց-Սև ծով միջանցքը ներառել ՏՐԱՍԵԿԱ-ի միջանցքներում, որի հանդեպ ՏՐԱՍԵԿԱ-ի գլխավոր քարտուղարը դրական կարծիք ունի:
ՏՐԱՍԵԿԱ-ի միջանցքի ծրագիրը 1993 թվականի մայիսին ներկայացվեց Բրյուսելում անդամ ութ երկրների փոխադրության ու առևտրի նախարարների նիստի ընթացքում և ներկայացվեցին Սև ծովի, Կովկասի հանրապետությունների, Կասպից ծովի ու Միջին Ասիայի միջոցով արևելքը արևմուտքին կապող փոխադրության միջանցքները:
ՏՐԱՍԵԿԱ-ին անդամակցում են Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Բուլղարիան, Մոլդովան, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան: Նախագծին մասնակցելու ցանկություն են հայտնել Ուկրաինան, Ռումինիան և Ղազախստանը:
---
ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն անցած շաբաթ երկօրյա այց կատարեց Հնդկաստան:
Ալի Շամխանին այս այցի շրջանակներում հանդիպեց Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին և այդ երկրի այլ պաշտոնատարներին և այլ հարցերին զուգահեռ նաև քննարկեց տնտեսական հարաբերությունների ընդլայնումը:
Այդ բանակցությունների ժամանակ Շամխանին գոհունակություն հայտնելով Հնդկաստանի վարչապետի Իրան կատարած ուղևորության ընթացքում Չաբահարի համաձայնագրի ստորագրման կապակցությամբ և ընդգծելով այս հսկա նախագծի իրագործման հարցում մի քանի ամյա հապաղումը փոխարինելու նպատակով երկու երկրի ակտիվության անհրաժեշտությունը, նշեց. «Հյուսիս-հարավ միջանցքի ակտիվացումը, ինչպես նաև Չաբահարի նավահանգստի առանցքային դերակատարությունը հանգեցնելու են տարանցիկային նախագծերի ծաղկմանը և տնտեսական ուշագրավ շահ է ապահովելու միջանցքում ակտիվ երկրներին»:
Իրանի հարավային ափերում՝ Օման ծովի եզերքին գտնվող Չաբահար նավահանգստի ընդլայնումը շահավետ նախագծերից է, որը Իրանի կողմից Կենտրոնական Ասիայի ու Ռուսաստանի շուկաների հասանելիության հնարավորություն ստեղծվելով Հնդկաստանի համար նաև սատարելու է Իրանի արևելյան տարածքների տնտեսական ծաղկմանը:
Հնդկաստանի վարչապետի մի քանի ամիս առաջ Իրան կատարած ուղևորության ընթացքում ստորագրվեց Չաբահարի նավահանգստի ընդլայնման համաձայնագիրը: