Իրանի համալսարանները (23)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ «Իրանի համալսարանները» հաղորդաշարի 23-րդ համարում ձեզ կներկայացնենք Դեհխոդայի անվան բառարանագրության հաստատությունը և Պարսից լեզվի ուսուցման միջազգային կենտրոնը: Ընկերակցեք մեզ:
Վաղուց իվեր քաղցրահնչյուն պարսկերենը ծաղկուն է եղել բոլոր ժամանակաշրջաններում և շարունակ, այն համարվել է իրանցիների ազգային հարստությունն ու ինքնությունը ու նրա ժառանգությունը, որպես թանկարժեք գանձ սերնդեսերունդ փոխանցվելով հասել է ժամանակից սերնդին: Քաղցրահնչյուն, ու հարուստ պարսից լեզուն, աշխարհի շատ երկրներին իր հոգևոր իշխանության մեջ է ներառել և ժողովուրդներին՝ մշակույթ, կրոն ու կրթություն է պարգևել: Այլ ժողովուրդների գրականության վրա պարսկերենի թողած ազդեցությունը շատ հին անցյալ ունի և անշուշտ այն ազդեցությունը սկսել է նախաիսլամական ժամանակներից և շարունակվել է առայսօր:
Պարսից լեզվի հարստությունը, շարունակ մեծ թվով երկրպագուների դրդել է ուսումնասիրել այս հնամենի լեզուն: Իրանի տարբեր համալսարաններում ոչ պարսկախոսների համար հնարավորություններ կան պարսից լեզուն և գրականությունը սովորելու համար: Սակայն ինստիտուտներից մեկը, որ մասնագիտական մակարդակով է ձեռնամուխ եղել այդ աշխատանքին՝ Դեհխոդայի անվան բառարանագրության ինստիտուտի պարսից լեզվի ուսուցման միջազգային կենտրոնն է, որին ծրագրի ընթացքում ավելի կծանոթանանք:
Դեհխոդայի անվան բառարանագրության կենտրոնը Իրանում բառարանագրության ու բառարանակազմության նպատակով հիմնադրված առաջին կազմակերպությունն է: Այս կազմակերպությունը իր գործունեությունը սկսել է ա.հ. 1324թ. դեյ ամսին (1945թ.) շուրջ 30 տարի այն բանից հետո երբ Դեհխոդան նախաձեռնեց իր բառարանի կազմությունը, ժամանակի ազգային խորհրդարանի հաստատումով այդ կառույցը իր աշխատանքը սկսեց Թեհրանի Իրանշահր պողոտայում հենց Դեհխոդայի բնակարանում: Այս ժամանակահատվածում բառարանի կազմությունը և բոլոր մանրամասների վրա հսկողությունը կատարվում էր նրա կողմից:
Ապա այդ տարվա ընթացքում ազգային խորհրդարանի հաստատումով կենտրոնը տեղափոխվեց ազգային խորհրդարան: Ա.հ. 1336թ. (1957թ.) խորհրդարանի վավերացրած օրինագծի համաձայն Դեհխոդայի անվան բառարանագրության կազմակերպությունն ու նրա բյուջեն փոխանցվում են Թեհրանի պետական համալսարանի գրականության ֆակուլտետին: 1345թ. (1966թ.) սկզբից այս ինստիտուտը փոխադրվում է իր այժմյան վայր, Վալիասր պողոտա Փեսյանի կանգառ:
Ներկայումս այս կենտրոնը գործունեություն է ծավալում բառարանագրության ու պարսից լեզվի ու գրականության ուսուցման ու տարածման ոլորտներում: Դեհխոդայի անվան բառարանագրության և պարսից լեզվի ուսուցման միջազգային կենտրոնի նույն տեղում լինելը պատճառ է դարձել, որ համալսարանի հարգարժան տնօրենությանը ներկայացվի այդ երկու կենտրոնների միացման ու որպես՝ լեզվի ու գրականության ֆակուլտետից անկախ կառույց գործունեություն ծավալելու նախագիծը: Ա.հ. 1386 թ. (2008թ.) համալսարանի տնօրենների խորհրդի վավերացմամբ այս երկու կառույցները Դեհխոդայի անվան բառարանագրության կենտրոնի և պարսից լեզվի ուսուցման միջազգային կազմակերպություն անվան ներքո շարունակում են իրենց գործունեությունը:
Դեհխոդայի անվան ինստիտուտի տնօրենությունը, Ակադեմիկոս Ալի Աքբար Դեհխոդայի մահվանից հետո ըստ նրա կտակի հանձնվում է Դոկտ Մոհամմեդ Մոինին և նրա համար օգնական է նշանակվում դոկտ. Սաիդ Ջաաֆար Շահիդին: ա.հ. 1347թ. (1968թ.) դոկտ. Մոինի մահվանից հետո համալսարանի խորհրդի որոշմամբ ինստիտուտի տնօրեն է նշանակվում դոկտ. Շահիդին և դոկտոր Շահիդիից հետո 1386թ. (2008թ.) ինստիտուտի տնօրեն է նշանակվում դոկտ. Ալի Աֆխամին: Ներկայումս ինստիտուտի տնօրենն է դոկտ. Ալի Դարզին, ով այդ պաշտոնում է նշանակվել Թեհրանի համալսարանի ղեկավարի կողմից:
Պարսից լեզվի ուսուցման միջազգային կենտրոնն էլ հիմնադրվել է 1368թ. (1989թ.) հանգուցյալ դոկտ. Սաիդ Ջաաֆար Շահիդի ու դոկտ. Ղոլամռեզա Սոթուդեի առաջարկով: Այս կենտրոնը առաջին համալսարանն է, որ հիմնադրվել է պարսից լեզվի ու գրականության տարածման նպատակով և ամեն տարի հյուրընկալում է աշխարհի տարբեր վայրերից ժամանող բազմաթիվ ուսանողների: Ընդունելով միայն մեկ ուսանող 1368թ. (1989թ.) այս համալսարանը սկսեց իր գործունեությունը: Մինչև 1393թ. կեսերը (2014թ.) աշխարհի ավելի քան 50 երկրներից եկած, ավելի քան 15000 ուսանողներ այս կենտրոնում պարսից լեզու են սովորել, այնպես որ կենտրոնի ուսուցման դասընթացներն անցկացնելուց հետո նրանք կարող են խոսել, գրել ու կարդալ: Բացի այդ, Գերմանիայի, Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Լեհաստանի, Կորեայի և այլ երկրների արևելագիտության ճյուղի մագիստրատուրայի և դոկտորականի մեծ թվով ուսանողներ ավարտել են այս կենտրոնի պարսից լեզվի դասընթացները:
Վերջին տարիների ընթացքում, այս կենտրոնը մեծ թվով ուսանողներ է ընդունել՝ Բամբերգի, Ուփսալայի, Վարշավայի եւ Կրակովի, Օքսֆորդի եւ Քեմբրիջի համալսարաններից, Օսակայի ֆակուլտետից եւ Թուրքիայի հետազոտությունների կենտրոնից, Պեկինի, Նորվեգիայի Օսլոյի, Ֆրանսիայի Ինալկո, Դելիի, Բեռլինի Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի, Հարավային Կորեայի Հի, Բարսելոնայի, Ղազախստանի Ալ-Ֆարաբի, Ավստրալիայի Մելբուրնի, Իտալիայի Նեապոլի և այլ համալսարաններից: Կենտրոնի ուսուցիչները, ովքեր ստանձնել են պարսից լեզվի ուսուցման պարտականությունը՝ բոլորը ոչ պարսկախոսներին պարսից լեզու ուսուցանելու ճյուղի շրջանավարտներ են:
Պարսից լեզվի դասընթացները կայանում են վեց տարբեր աստիճաններում սկսած նախապատրաստական մակարդակից մինչև առաջադիմական մակարդակը: Առաջադիմական մակարդակը ավարտելուց հետո ուսանողների համաձայնության դեպքում նրանք կարող են նաև մասնակցել բարձրագույն ուսուցման դասընթացների ու գրականության դասընթացների ու ծանոթանալ պարսից հին գրականությանը:
Այս կենտրոնի ուսանողները բաժանվում են տարբեր խմբերի այդ թվում՝ նրանք ովքեր իրենց երկրների համալսարաններում սովորել են պարսից լեզու, իրանագիտություն, արևելագիտություն, քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ այս ուսանողները կենտրոնի կողմից ապահովված կարճաժամկետ վիզայով Իրան են գալիս ու ինչ-որ ժամանակի ընթացքում ծանոթանում են պարսից լեզվին ու իրանական մշակույթին: Մի խումբ ուսանողներ աշխատանքային վիզա ունեն, նրանք ովքեր իրանցիների հետ ամուսնանալու բերումով հպատակություն են ստացել, դեսպանատներին կապված անձինք և արտերկրում ծնված իրանցիներ կամ նրանք ովքեր երկար ժամանակ հեռու են եղել պարսկերեն լեզվի խոսակցության միջավայրից:
Ինստիտուտի ու կենտրոնի գործունեության մաս են կազմում՝ Պարսկերենի ծավալուն բառարանի կազմությունը, համակարգչային բառային տեղեկատվական կենտրոն ստեղծելը, պարսից լեզվի ուսուցման տարբեր դասընթացների կազմակերպումը, տարբեր դասընթացների դասագրքերի պատրաստումը, ուսանողների համար տեսալսողական խտասալիկներ պատրաստելը, բառարանակազմության համար մարդուժ պատրաստելու նպատակով պարսից լեզվի շրջանավարտներին վերապատրաստելը, արտաժամ դասընթացներ անցկացնելը, ուսանողական շրջագայություններ, սեմինարներ և մեծարման երեկոներ կազմակերպելը:
Դեհխոդայի անվան բառարանագրության ինստիտուտը և պարսից լեզվի ուսուցման միջազգային կենտրոնն ունի երկու գրադարաններ և մի լաբորատորիա: Գրադարանի գրքերի մեծ մասը Ակադեմիկոս Ալի Աքբար Դեհխոդայի, Ալիռեզա Հեքմաթի և Ահմեդ Փիրշաքի նվիրած գրքերն են: Մի այլ բաժնում պահվում են Դեհխոդայից մեզ հասած ձեռագիր նմուշները: Դեհխոդայի Բառարանի համար կիրառված փոքր հուշաթղթերը և մի շարք անձնական իրեր, լուսանկարներ, ձեռագրեր և հեղինակների ստեղծագործություններ պահվում են Դեհխոդայի գանձարանում:
Ինչպես ասացինք հիմնադրման օրվանից առայսօր այս կենտրոն-ինստիտուտում պարսից լեզվի ուսուցումներ են ստացել ավելի քան 15000 ուսանողներ: Այս ուսանողներն Իրան են եկել աշխարհի տարբեր երկրներից ինչպես՝ Գերմանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Թուրքիայից, Իրաքից, Նիդերլանդներից, Դանիայից, Լեհաստանից և այլ երկրներից:
58 ամյա պրն. Փիթր Գրուլիխը ով բնակվում է Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ուսանողներից մեկն է: Որոշ ժամանակ առաջ նա պարսից լեզու սովորելու համար Իրան էր եկել: Նրա կինը իրանցի է: Դեհխոդայի անվան կենտրոնն սովորելու համար ընտրության մասին նա ասում է, որ դա Ֆրանկֆուրտում պարսից լեզվի ուսուցման դասախոսներից մեկի առաջարկն է եղել: Նա ասում է, որ այդ դասախոսը կենտրոնը համարում է պարսից լեզվի ուսուցման լավագույն կենտրոնը: Գրուլխը աշխատում է Գերմանիայի բանկերից մեկում: Նա վեց շաբաթ արձակուրդ է վերցրել, որպեսզի այդ ընթացքում մնա Իրանում է լրացնի պարսից լեզվի ուսումը: Նա ասում է, որ Իրանը շատ հետաքրքիր երկիր է, ունի սիրալիր ժողովուրդ ու համեղ կերակուրներ: Նա շատ է սիրում իրանական մշակույթը և համոզված է, որ Ֆերդոսիի, Հաֆեզի, Սաադիի և այլ բանաստեղծների շնորհիվ աշխարհի ժողովուրդները պիտի ավելի շատ օգուտ քաղեն պարսկական հարուստ գրականության իմաստությունից ու դաստիարակչական պատգամներից: Նա ասում է, որ իր երազանքն է ավելի մեծ թվով գերմանացիներ պարսկերեն սովորեն: Նա համոզված է, որ ապագայում աշխարհի ժողովուրդների մոտ պարսկերենը ավելի մեծ գրավչություն է ձեռք բերելու: