Իրանի համալսարանները (24)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք Իրանի համալսարանները հաղորդաշարի 24-րդ թողարկումը, որտեղ ներկայացնելու ենք Ռազիի անվան համալսարանը,որը գտնվում է Իրանի պատմական Քերմանշահ նահանգի համանուն քաղաքում:
Քերմանշահ պատմական նահանգը գտնվում է Իրանի արևմուտքում: Հնամենի Իրան երկրի մյուս տարածաշրջանների նման այդ նահանգը իր ընդարձակ դաշտերում ու վեհանիստ լեռների գրկում պահպանել է Իրանի փառքի ու մեծության օրերի մնացորդները: Իրանի մյուս շրջանների հակառակ, որոնք բնակելի տարածքներ են եղել միայն ինչ-որ ժամանակաշրջաններում, այս նահանգը տարբեր դարաշրջաններում բնակելի տարածաշրջան է եղել: Հայտնաբերված հնագիտական վկայությունների ու փաստաթղթերի համաձայն այս տարածաշրջանը նախապատմական մարդու առաջին բնակավայրերից է եղել: Այն համարվել է միջին Զագրոսյան բնակչության կարևորագույն կենտրոններից մեկը:
Քերմաշահ նահանգը հարուստ է պատմական, մշակութային ու բնական գրավչություններով: Այս նահանգի պատմական, մշակութային ու բնական գեղեցկություններից են համարվում՝ Քերմանի Ջամե Մզկիթը, Դոլաթշահ մզկիթը, շուրջ 40 հազար տարվա վաղեմությամբ Բիսոթուն լեռան մեջ գտնվող Որսորդի քարայրը, Ք.ա. 3-րդ հազարամյակին պատկանող և Սար Փոլ Զահաբում գտնվող "Անուբանի Նեյ նախշը", Բիսոթունում գտնվող Աքեմենյանների ժամանակաշրջանից պահպանված Դարեհի պատկերն ու արձանագրությունը, Սելևկյանների ժամանակաշրջանին պատկանող Հերակլի արձանը, Մահիդաշթի իջևանատունը, Սարաբ Նիլուֆարը, Հեշիանի ճահճուտը և Ղուրի Ղալե քարայրը:
Ռազիի անվան համալսարանը, որին առավել կծանոթանաք այս հաղորդման ընթացքում գտնվում է Քերմանշահ նահանգի լենտրոնը համարվող համանուն քաղաքում: Համալսարանի ձևավորման պատմականը հասնում է այդ քաղաքում Գիտությունների ֆակուլտետի ձևավորման թվականներին: Այն հանգուցյալ դոկտ. Աբդոլալի Գույակին հիմնադրել է Արեգակնային հիջրեթի 1351թ. (1973թ.): Արեգակնային հիջրեթի 1351-1352 ուսումնական տարեշրջանի սկզբին ընդունելով 200 ուսանողներ՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության ու մաթեմատիկայի ճյուղերում համալսարանն սկսել է իր աշխատանքը: Ա.հ. 1353թ. այս կենտրոնը վերանվանվեց Ռազիի անվան համալսարան անունով և իր աշխատանքն սկսեց՝ Քերմանշահի գիտությունների ֆակուլտետ, Սանանդաջի մանկավարժական ֆակուլտետ և Իլամի անասնապահության ֆակուլտետ երեք մասնաճյուղերով:
Իրանի իսլամական հեղափոխության փայլուն հաղթանակից և Իրանում բարձրագույն ուսման ոլորտում տեղի ունեցած առաջընթացից հետո ա.հ. 1370թ. Սանանդաջի մանկավարժական ֆակուլտետը անջատվում է Ռազիի անվան համալսարանից ու իր աշխատանքը շարունակում է Քուրդիստանի համալսարարն անունով: Ա.հ. 1371թ. Իլամի անասնապահական ֆակուլտետն էլ նույնպես բաժանվում և որպես Իլամի համալսարան շարունակում է իր գործունեությունը: Հետզհետե հաշվի առնելով տարածաշրջանի անհրաժեշտությունները և այդ համալսարանի ֆակուլտետների քանակական ու որակական աճը այդ համալսարանը ընթանում է զարգացման ուղիով:
Ներկա պայմաններում Ռազիի անվան համալսարանը գործունեություն է ծավալում երկու մասնաճյուղերի ու մի քանի արբնյակային ֆակուլտետների ձևաչափերով: Թաղբոստանի մասնաճյուղը, որում ընդգրկված ֆակուլտետները սկսել են գործունեություն ծավալել հետևյալ ժամանակներում՝ գիտությունների ֆակուլտետը ա.հ. 1351թ., գրականության ու հումանիտար գիտությունների ֆակուլտետը 1367թ., տեխնիկական-ճարտարագիտական ֆակուլտետը 1371թ., ֆիզկուլտուրայի ֆակուլտետը 1375թ., հասարակագիտության ֆակուլտետը 1386թ. և քիմիայի ֆակուլտետը 1387թ.:
Գյուղատնտեսության ու բնական պաշարների մասնաճյուղը նույնպես իր մեջ ներառում է ֆակուլտետներ, որոնք մեկնարկել են իրենց գործունեությունը այսպես՝ գյուղատնտեսության ֆակուլտետը 1361թ., անասնաբուժության ֆակուլտետը 1386թ. և գիտությունների ու գյուղատնտեսության ճարտարագիտություն ֆակուլտետը 1392թ.:
Ռազիի անվան համալսարանի արբանյակային ֆակուլտետներն են՝ Էսլամաբադի տեխնիկական-ճարտարագիտական ֆակուլտետը որ հիմնադրվել է ա.հ.1390թ., Ջավանռուդի հաշվապահական հաշվառման ու կառավարման ֆակուլտետը 1391թ., Սանղեզի գյուղատնտեսության ֆակուլտետը 1392թ. և վերջում Ռազիի անվան համալսարանի ինքնավար մասնաճյուղը, որ իր գործունեությունը սկսել է 1392թ. և ներկայումս ուսանողներ է ընդունում բակալավրի, մագիստրատուրական ու դոկտորական մակարդակներում:
Ներկա դրությամբ Ռազիի անվան համալսարանը 10 հազար 500 ուսանող ունի, որոնցից 7 հազարը բակալավրի ուսանողներ են, 2500-ը մագիստրականի և 700-ը դոկտորականի ուսանողներ: Այս համալսարանում ուսանողների համար կա 248 ուսումնական ճյուղ, որոնցից 68-ը բակալավրի, 120-ը մագիստրականի և 60-ը դոկտորական մակարդակի ճյուղեր են: Նույնպես ուսանողների մեծամասնությունը հիմնական և հումանիտար գիտությունների ուսանողներ են և ուսանողների մեծամասնությունը քիմիայի ուսանողներ են:
Ռազիի անվան համալսարանը ունի գիտական խորհրդի 406 անդամներ: Գիտական խորհրդի անդամներից 21 հոգին պրոֆեսորներ են, 67-ը՝ դոցենտ, 285-ը՝ ասիստենտ և 29-ը՝ ուսուցիչներ: Ներկայումս այս համալսարանը ունի երկու հետազոտական խմբեր՝ երաշտի դիմադրություն գյուղատնտեսական բիոտեխնոլոգիայի հետազոտական խումբ և կանանց հասարակական ուսումասիրությունների հետազոտական խումբը, Հետազոտական 4 կենտրոններ այդ թվում՝ կենսոլորտի հետազոտությունների կենտրոնը, հասարակական ու տնտեսական հետազոտությունների կենտրոնը, նանոտեխնոլոգիայի հետազոտությունների կենտրոնը և ձեռարվեստի ու ավանդական արվեստների հետազոտությունների կենտրոնը, առավել դրանց կան նաև դեղաբույսերի, գեոֆիզիկայի և քիմիայի ճարտարագիտության արդիակակն հետազոտությունների երեք հետազոտական ինստիտուտներ, երկու գիտական գերազանցություններ, որոնցում ընդգրկված են՝ սենսորների և բիոսենսորների գիտական գերազանցությունը և թաղանթային մեթոդով մեկուսացման գիտական գերազանցության կենտրոնը:
Քերմանշահի Ռազիի անվան համալսարանում դասավանդում են բարձրակարգ դասախոսներ ինչպես՝ պրոֆեսոր Շամսիփուրը, պրոֆեսոր Խոդային և պրոֆեսոր Մադաենին, ովքեր իսլամ աշխարհի բարձրակարգ դասախոսների շարքում են:
Իրանի համապարփակ համալսարանների մեջ Ռազիի անվան համալսարանը զբաղեցնում է 11-րդ տեղը և քիմիայի ու նանոտեխնոլոգիայի ոլորտներում Իրանի առաջատարներից է:
Ռազիի անվան համալսարանում սովորում են ավելի քան 200 արտասահմանցի ուսանողներ, ովքեր Իրան են եկել առհասարակ հարևան երկրներից: Արտասահմանցի ուսանողների մեծամասնությունը համակարգչային գիտությունների ճյուղով են հետաքրքրված:
Պրն. Աբբաս Ալի Հասանը արտասահմանցի ուսանողներից է, ով համակարգչային գիտությունների ուսանող է: Նա 35 տարեկան է և արդեն 2 տարի է ինչ Իրաքից Իրան է եկել բարձարագույն ուսումը շարունակելու համար և Ռազիի անվան համալսարանի համակարգչային գիտություններ ճյուղի բակալավրի ուսանող է: Թե ինչու է Իրանն ընտրել բարձրագույն ուսումը շարունակելու համար նա ասում է, որ նախ Իրանը շատ մոտ է Իրաքին ու հետո այն իսլամական երկիր է: Նա, ով նախքան այդ հնարավորություն ուներ սովորել Ռուսաստանի համալսարաններից մեկում հեռավորության պատճառով հրաժարվել է Ռուսաստան մեկնելուց: Ալի Հասանի կարծիքով Ռազիի անվան համալսարանը և առհասարակ Իրանի համալսարանները գերազանց մակարդակում են: