Ճանաչենք իսլամը (102)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Եթե հիշում եք «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի նախորդ մի քանի համարներում անդրադարձանք Ղուրանում հիշատակված գիտական մի քանի ճշմարտությունների: Այսօր էլ մեր հաղորդման թեման աստվածային այդ գրքում նշված գիտական ճշմարտություններից մեկի մասին է:
Մարդկությունը ներկա ժամանակաշրջանում ժառանգորդն է հազարավոր մտավորականների գիտության ու հետազոտությունների, որոնք ուսումնասիրել են գիտական տարբեր թեմաներ և մեծ ջանք գործադրելով բացահայտել են գոյության աշխարհի որոշ գաղտնիքները: Սակայն Ղուրանի երևան գալու ժամանակաշրջանում, որը մարդկության գիտական աղքատության ու խավարամտության շրջանն էր համարվում, նա գիտական հարցերի մասին սահմանափակ տեղեկություններ է ունեցել: Ղուրանը արարչագործության գաղտնիքներն արտահայտելիս այնտեղ ուր հարկ է նկատել հստակ կերպով անդրադարձել է տվյալ թեմային, իսկ այն պարագաներում, որոնց ընկալումն այդ ժամանակաշրջանում ապրող մարդկանց համար բարդ է եղել, օգտվել է ակնարկների լեզվից, որպեսզի ժամանակի ընթացքում և մարդկության գիտության մակարդակը բարձրանալով այս հարցերն էլ պարզաբանվեն ու ըմբռնելի դառնան: Ֆրանսիացի բժիշկ-գիտնական դոկտ. Բուքայը գրում է. «Կարևոր ու գլխավոր հարցն այն է, որ Ղուրանը շարունակ ժողովրդին գիտությունը զարգացնելու կոչ է արել: Ղուրանը բնական երևույթների մասին բազմաթիվ տեսակետներ է պարունակում, որոնք լիովին համապատասխանում են գիտական նոր տվյալների հետ: Ղուրանում բերված այս գիտական չափազանց մասնավոր տեղեկություններն առաջին հայացքից ինձ հիացմունք պատճառեցին: Քանի որ մինչև այդ ժամանակ չէի կարող պատկերացնել, որ ավելի քան 13 դար հնություն ունեցող մի գրության մեջ հնարավոր կլինի այսքան փաստեր գտնել նոր գիտության հետ համապատասխանող այսքան բազմազան թեմաների շուրջ: Պիտի ընդունել, որ Ղուրանի այաներն ըմբռնելու համար միայն լեզվաբանական խոր գիտելիքները չեն բավարարում, այլ դրան զուգահեռ նաև գիտական լայն տեղեկություններ պիտի ունենալ»:
Այս նախաբանից հետո վերադառնանք մեր այսօրվա թեմային: Աստված Ղուրանի այաներում ակնարկում է ծովերին և մարդկային կյանքում դրանց նշանակությանը: Գիտենք, որ ծովերն ու օվկիանոսները զբաղեցնում են Երկրագնդի շուրջ երեք չորրորդը: Ծովերն ազդեցիկ դերակատարություն ունեն անձրևի, կլիմիայի մեղմացման ու քամիների առաջացման հարցում: Ղուրանը տարբեր վկայություններով մարդկանց ուշադրությունը հրավիրել է ծովերի մեծ բարիքի կողմը և նրանց մղել է խորհել այդ մասին: Օրինակ «Նահլ» սուրայի 14-րդ այայում ասված է. «Եվ նա է, որ ծովերը դրել է ձեր տրամադրության տակ, որպեսզի նրանից թարմ միս ստանաք և նրանից արտահանեք ձեր հագած զարդն ու այդտեղ նկատում էք նավերը, որոնք ճեղքում են ջրերը: Հայցեք Աստծո բարիքները և երախտապարտ եղեք»:
Գիտենք, որ ծովերը մարդու և Երկրագնդի վրա գտնվող այլ կենդանի արարածներ կյանքի հարատևման համար կարևոր աղբյուր են համարվում: Այս այան անդրադառնում է ծովերի երեք կարևոր բարիքներին:
Դրանցից մեկը թարմ միսն է: Ծովը մարդուն անհրաժեշտ սննդի հսկա պաշար է պարունակում: Օվկիանոսների խորքում թարմ միս է աճեցվում և տրամադրվում է մարդուն: Այայի ընդգծումն այդ մսի թարմության մասին վկայում է թարմ մսով սնվելու նշանակության մասին: Չնայած մարդկության քաղաքակրթության զարգացմանը, որպես սննդի հիմնական աղբյուրներից մեկը ծովերին նրա կախվածությունը չի նվազել: Նկատի առնելով աշխարհում բնակչության թվի ավելացումը, ծովերն ապագայում էլ մարդու սննդի գլխավոր աղբյուրներից են լինելու:
Ծովերի մյուս բարիքներից մեկը մարգարիտի նման զարդերն են, որոնք արտահանվում են ծովերից:
Ծովերն այլ բարիքներ էլ ունեն: Դրանցից մեկը մարդու և ապրանքի փոխադրման համար նավերի երթևեկն է: Ծովերը մեծ նշանակություն ունեն երկրների տնտեսական խնդիրների կարգավորման հարցում: Աստված ծովի բարիքը շնորհեց մարդուն, որպեսզի իր առևտրում օգտվի նավերի հնարավորությունից: Նկատի առնելով, որ ծովային ճանապարհները ցամաքային ճանապարհներից շատ ավելի ընդարձակ, էժան ու հասանելի են, և նկատի առնելով այն պարագան, որ հսկա նավերը համարվում են մարդկության ամենահսկա փոխադրամիջոցները, պարզ է դառնում մարդու համար ծովի բարիքի նշանակությունը: Այսպիսով նկատում ենք, որ Ղուրանը ամենայն գեղեցկությամբ ակնարկել է մարդու կյանքում ծովի դերակատարությանը:
Բացի այդ ծովերը հրաշալիքների աղբյուր են: Ամենամանր և ամենահսկա արարածներն այդ թվում կետերը բնակվում են ծովերում: Կյանքը ծովի խորքում, որտեղ բացարձակ խավար է տիրում և որևէ լույս ու սնունդ չի կարելի այդտեղ գտնել, լեցուն է հրաշալիքներով: Այդ մութ խորքերում, որոշ ծովային կենդանիներ իրենցից լույս են արձակում: Նրանց անհրաժեշտ սնունդը, որոշ գործընթացների արդյուքնում պատրաստվում է ջրի մակերեսում և նստվածք կատարելուց հետո օգտագործվում է: Միևնույն ժամանակ ծովային կենդանիների մարմինն այնքան ամուր ու դիմադրող է նախագծվել, որ դիմադրում է ծովի խորքում ջրի բարձր ճնշմանը: Դա ի տես այն բանի, որ եթե մարդ առանց հատուկ սարքերի ծովերի խորքը իջնի նրա ոսկորները փշրվելու են: Սրանք բոլորն էլ արարչագործության հրաշալիքներից են, որոնք մարդուն մղում են փառաբանելու աշխարհի իմաստուն Արարչին:
«Ալ-Ռահման» սուրայի 19-ից 21-րդ այաներում Աստված ակնարկում է գոյության աշխարհի մեկ այլ հրաշալիքի և արտահայտում է գիտական մի ճշմարտություն:
«Հոսեցրեց աղի ու քաղցր երկու ծովերի, որոնք միանում են իրար: Դրանց բաժանող գիծ գոյություն ունի և նրանք ոտնձգություն չեն կատարում ու չեն միաձուլվում: Ձեր Արարչի ո՞ր բարիքն եք ցանկանում մերժել»: Այս այաներում Աստված ակնարկում է բնության հետաքրքիր երևույթներից մեկին: Դա Աստծո հզորության նշաններից է, որ աղի ծովի ջուրը միանում է քաղցր ծովի ջրի ու նրանք հայտնվելով իրար կողքի չեն միաձուլվում:
«Ֆորղան» սուրայի 53-րդ այան էլ ակնարկում է նույն հարցին և ասում է. «Նա հոսեցրեց երկու ծովերը, որպեսզի հասնեն իրար: Դրանցից մեկն աղի ու դառն, իսկ մյուսը՝ քաղցր ու հաճելի է և նրանց միջև բաժանող արգելք գոյություն ունի (որպեսզի իրար չխառնվեն)»:
Այս այան էլ ակնարկում է արարչագործության աշխարհում Արարչի հզորության հրաշալի դրսևորումներից մեկին, թե ինչպես է անտեսանելի պատ ստեղծում քաղցր ու աղի ծովերի միջև և թույլ չի տալիս որ դրանք խառնվեն իրար:
Իհարկե այսօր մարդկությունը հասել է այն եզրակացության, որ այդ անտեսանելի պատնեշը քաղցր ու աղի ջրերի տարբեր թանձրությունն է, որը պատճառ է դառնում, որ այդ ջերը երկար ժամանակ չմիախառնվեն: Հավանաբար դուք էլ լսած պիտի լինեք, որ երբ քաղցր ջրի հսկա գետերը լցվում են ծովերը, ափի հարևանությամբ քաղցր ջրի հոսանք է առաջանում և հետ է մղում աղի ջրերին: Հետաքրքիր է, որ երկու ջրերն իրենց թանձրության տոկոսի պատճառով երկար ժամանակ չեն միախառնվում: Ասես նրանց բաժանում է բարակ մի պատ: Եթե ինքնաթիռով անցնենք այն վայրերից, որտեղ մեծ գետերը լցվում են ծովերը կնկատենք քաղցր ու աղի ջրերին, որոնք զատված են իրարից: Պիտի նշել, որ ծովերի մակընթացության ու տեղատվության հետևանքով, որը տեղի է ունենում Լուսնի ձգողականության ազդեցության ներքո, ծովերի ջրի մակարդակը մեծ չափով բարձրանում ու իջնում է: Մակընթացության ժամանակ այդ քաղցր ջրերը, որոնք իրենք առանձին ծով են ստեղծում նույն գետերի բերաններին կամ դրանց շրջակայքում առաջանում են ցամաքում: Հողագործները լավագույն կերպով օգտվում են դրանից: Նրանք ծովերի եզերքին գտնվող նման տարածքներում առուներ են փորում և մերձակա տարածքները պատրաստում են հողագործության համար: Այս դաշտերի ու այգիների ոռոգման աղբյուրը նույն այն քաղցր ջրերն են, որոնք ծովի մակընթացության պատճառով վերադառնում են ափամերձ տարածքները:
Մեկնաբանները երկու ծովեր արտահայտությունները նաև օվկիանոսներում հոսող գետերին են վերագրում: Աշխարհի բոլոր օվկիանոսերում հսկա գետեր են հոսում: Դրանից ամենամեծը «Գոլֆսթրիմ»-ն է: Այդ ծովային հսկա գետը սկիզբ է առնում Կենտրոնական Ամերիկայի ափերից և կտրելով Ատլանտյան օվկիանոսը հասնում է հյուսիսային Եվրոպայի ափերին: Հասարակած գծին մոտիկ տարածքներով հոսող այդ գետը տաք հոսանք է և երբեմն նրա գույնն էլ տարբերվում է մերձակա ջրերից: Հետաքրքիրն այն է, որ «Գոլֆսթրիմ»-ը շուրջ 150կմ լայնք ունի և նրա խորությունը հասնում է մի քանի հարյուր մետրի: Նրա արագությունը որոշ կետերում հասնում է օրական 160կմ-ի: Մերձակա ջրերի հետ այդ ջրային հոսանքի ջերմաստիճանի տարբերությունը շուրջ 10-ից 15 աստիճան է:
Ինչպես ասացինք բոլոր օվկիանոսներում էլ ծովային նման հոսանքներ գոյություն ունեն, որոնց գլխավոր պատճառը Երկրագնդի հասարակածային ու բևեռային տարածքների միջև ջերմաստիճանի տարբերությունն է, ինչի պատճառով էլ առաջանում է ծովերի ջրերի այդ շարժումը:
Հետաքրքիր հանգամանքն այն է, որ ծովային այս հսկա գետերը հազվադեպ են միախառնվում իրենց մերձակա ջրերին և այդպիսով հոսում են հազարավոր կիլոմետրներ: Ծովային այդ հսկա գետերն ապացուցում են Ղուրանի այն արտահայտությունը, որ ասում է երկու ծովերի միջև բաժանող գիծ գոյություն ունի, որպեսզի նրանք իրար հետ չխառնվեն: