Սեպտեմբեր 28, 2016 17:27 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Շարունակելով «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարը,  այսօր ևս մեր զրույցի թեման լինելու է Ղուրանի գիտական հրաշալիքները:Ընկերակցեք մեզ:

 

Երկնքի, Երկրի, մարդու և կենդանի արարածների արարչագործությանն ու գոյության աշխարհում տիրող հստակ օրենքներին Ղուրանի կատարած ակնարկները ցանկացած մարդու պարտադրում են խորհել: Ղուրանը մարդուն կոչ է անում ուշադրություն դարձնել արարչագործության աշխարհի մեծությանը և հիշեցնում է, որ աշխարհում բազմաթիվ են Արարչի վարպետությանն ակնարկող նշանները: Հետևաբար եթե մարդը ճիշտ խորհի, հավատք կընծայի գոյության սկզբնաղբյուրին ու Արարչի անհատնում հզորությանը: Օրինակ «Ալե Օմրան» սուրայի 190-րդ և 191-րդ այաներում կարդում ենք. «Իրավամբ երկինքների, Երկրի և գիշերվա ու ցերեկվա արարչագործության մեջ նշաններ գոյություն ունեն իմաստունների համար: Նրանք ովքեր կանգնած, նստած կամ կողքի վրա պառկած ժամանակ հիշում են Աստծուն և խորհում են երկինքների ու Երկրի մասին և ասում են, Տեր Արարի՛չ, սրանց անտեղի ու զուր տեղը չես հորինել: Դու մաքուր ու անաղարտ ես, ուրեմն մեզ հեռու պահիր կրակի պատժից»:

Աստվածային այս գրքում հետաքրքիր կետերից մեկը երկնային մարմինների միջև ձգողականության ուժին կատարված ակնարկն է: «Ռաըդ» սուրայի 2-րդ այայում կարդում ենք. «Աստված նա է, ով երկինքը կանգնեցրեց առանց որ դուք տեսնեք նրա սյուները: Հետո իր տիրապետությունը տարածեց արքայության մեջ ու իր ձեռքն առավ աշխարհի տնօրինությունը, իր հսկողության տակ առավ Արեգակն ու Լուսինը, որոնցից յուրաքանչյուրը որոշակի ժամանակ շարունակում է իր երթը: Նա է տնօրինում աշխարհի գործը: Հստակ կերպով արտահայտում է իր նշանները, որ դուք հավատաք Արարչի գոյությանը»:

Աստված այս այաներում ներկայացնում է արարչագործության մեջ Աստծո նշաններին ու միաստվածության պատճառներին և նյութեղեն մարդուն կոչ է անում դիտել հստակ կարգով շարժվող մոլորակներին և հավատալ Աստծո անծայրածիր հզորությանը: Այս այան ասում է. «Երկինքը կանգնեցրեց առանց այն որ տեսնեք նրա սյուները: Դա նշանակում է, որ երկինքը սյուներ ունի, սակայն դրանք տեսանելի չեն: Սա ակնարկում է ձգողականության ուժին, որ հզոր, սակայն անտեսանելի սյունի նման հաստատ է պահում երկնային մոլորակներին: Իմամ Ռեզան Ղուրանի այաներից մեկի մասին հարց ուղղած անձին պատասխանելով ակնարկել է Ղուրանի այս այաին, որն ասում է «երկինքը կանգնեցրեց առանց որ դուք տեսնեք նրա սյուները»: Նա այաի իմաստը պարզաբանելու համար ասում է. «Սյուներ կան, սակայն դուք դրանք չեք տեսնում»:

Այս այան բացահայտում է գիտական մի ճշմարտություն, որը մինչև հազար տարի անց որևէ մեկի համար հայտի չի եղել: Դա այն պատճառով, որ այդ թվականներին աշխարհի գիտական շրջանակներում տարածված էր Պտղոմեոսի աշխարհընկալումը: Համաձայն Պտղոմեոսի տեսության մոլորակները սոխի կեղևի նման իրար վրա դասված շերտերի վրա են գտնվում և բնականաբար դրանցից ոչ մեկն առկախ վիճակում կամ առանց հենարանի չէ: Դրանցից յուրաքանչյուրը հենված է մյուսի վրա, սակայն այս այաի երևան գալուց շուրջ հազար տարի անց աստղագիտության բնագավառում հառաջընթացի արդյունքում պարզվեց, որ սոխի շերտերի տեսությունն անհիմն է: Իրականության մեջ երկնային մոլորակներից յուրաքանչյուրն իր ուղեծրի մեջ ու առկախ վիճակում ու շարժման մեջ է, առանց այն որ հենարան ունենա: Միակ բանը, որ երկնային մոլարակներին կայուն է պահում իրենց դիրքում կենտրոնաձիգ և ձգողական ուժերի հավասարակշռումն է: Այս հավասարակշռության արդյունքում մոլորակները շարժվում են իրենց ուղեծիրում: Այս հավասարակշռությունը աներևույթ սյունի նման իրենց ուղեծրի մեջ է պահում երկնային մոլորակներին: Այս կապակցությամբ Իմամ Ալիից վկայություն կա, որը խորհելու առիթ է տալիս: Նա ասում է. «Երկնքում գտնվող աստղերը Երկրի վրա գտնվող քաղաքների նման են, իսկ այդ քաղաքներից յուրաքանչյուրը լույսի սյունով միացած է մյուսին»: Ինչպես նկատվում է Իմամ Ալին ձգողականության ուժի և կենտրոնաձիգ ուժի հետ նրա հավասարակշռման համար օգտվում է լույսի սյուն արտահայտությունից:

Հաջորդ այան երկնքի արարումը բացատրելուց հետո ասում է, որ Աստված իր տիրապետությունն է տարածել արքայության վրա, այսինքն իր ձեռքն է առել գոյության աշխարհի ղեկավարությունը: Հետո խոսում է Արեգակն ու Լուսինն իր հսկողության տակ առնելու մասին: Այսինքն Արեգակը, Լուսինը, նրա հպատակներն են և ծառայում են մարդուն ու բոլոր կենդանի արարածներին: Նրանք իրենց լույսը առատաձեռնորեն տարածում են ամենուր, լուսավորում են աշխարհը, ջերմություն են փոխանցում կենդանի արարածների բնակավայրին և դառնում ե տարբեր տեսակի շարժումների ու բարիքների աղբյուրը: Իհարկե Արեգակն ու Լուսինը մինչև նրանց համար հստակեցված ժամանակը շարունակելու են իրենց երթը:

Ղուրանը «Ֆաթեր» սուրայի 41-րդ այայում էլ ակնարկում է իրենց ուղեծրում Երկրի և երկնային մարմինների հստակ ու կանոնավոր շարժումին և չշեղվելուն ու միմյանց չբախվելուն: Այս այայում կարդում ենք. «Ահա Աստված երկինքներին ու Երկրին թույլ չի տալիս շեղվել իրենց ուղեծրից ու եթե նրանք շեղվեն ու փլուզվեն նրանից բացի ուրիշ մեկը չի կարող դրա առաջն առնել: Անկասկած նա համբերատար ու ուսուցանող է»:

Այսօր բոլորի համար պարզ է դարձել այն իրականությունը, որ երկնային մոլորակներն առանց որևէ հենարան ունենալու միլիոնավոր ու միլիարդավոր տարիներ է ինչ հատուկ կարգով շարժվում են իրենց ուղեծրում, ինչը ձգողականության ու կենտրոնաձիգ ուժերի հավասարակշռման արդյունքն է: Այս այա ընդգծում է, որ երբ երկնային մարմիններն ու Երկիրը ցանկանան շեղվել իրենց ուղեծրից կամ հայտնվեն փլուզման ու անկման սեմին, Աստված նրանց հեռու է պահում շեղումից ու անկումից և նրանից բացի ուրիշ մելը նման կարողություն չունի: Ղուրանի կողմից այս ճշմարտությունը բացահայտվում է այն ժամանակներում, երբ մարդիկ դեռ Երկիրը հարթ և տեղում անշարժ էին պատկերացնում: Նրանք այնպես էին պատկերացնում, որ իբր կանգնած են անծայրածիր հարթ մի անապատում: Նման պայմաններում, երբևէ չի կարող հարց ծագել, թե անապատն ինչի է հենված: Դա ի տես այն բանի, որ այն այան, որն ասում է «Աստված երկնային մարմիններն ու Երկիրը հեռու է պահում փլուզումից ու շեղումից» այն իմաստով է, որ Երկիրը հենարան չունի և կախված չէ որևէ տեղից ու առկախ է անծայրածիր տիեզերքում, այլ դեպքում շեղումն ու անկումն անիմաստ կլինեին: Երկրի մասին Ղուրանի այս ընկալումը գիտական այն հրաշալիքներից է, որ Ղուրանը դրան ակնարկել է 14 դար առաջ:

Այս այան նաև հիշեցնում է, որ Աստված երկինքների ու Երկրի անվիճելի հրամանատարն է: Այլ խոսքով Աստված ոչ միայն արարել ու հորինել է աշխարհը, այլև գոյության աշխարհի պահպանումն ու տնօրինումն էլ նրան է վերապահված: Այդ պատճառով էլ երկինքը, Երկիրը և բոլոր արարածները պահ առ պահ օգտվում են նրա շնորհներից ու եթե մի պահ զրկվեն այդ շնորհներից դա կլինի նրանց ոչնչացման պահը:

Ղուրանը «Հաջ» սուրայի 65-րդ այաում կրկին ակնարկում է մոլորակների շարժմանը և իրար ու նաև Երկրին չդիպչելու փաստին և ասում է, որ Աստված պահում է Երկինքը կամ երկնային մոլորակներին, որպեսզի Երկրի վրա չընկնեն միթե իր հրամանով:

Աշխարհը տնօրինող Աստված յուրաքանչյուր երկնային մոլորակի դրել է իր հատուկ ուղեծրի մեջ և դրա կենտրոնաձիգ ուժը հավասարեցրել է ձգողականության ուժին, որպեսզի մի ուղեծիրում շարունակի իր երթը և մոլորակների միջև բախում տեղի չունենա: Միևնույն ժամանակ Երկրի մթնոլորտն էլ ամուր վահան է դարձրել, որպեսզի երկնաքարերը չբախվեն Երկրին ու չվտանգեն Երկրի վրա ապրող կենդանի արարծների կյանքը:

 Ոչ միայն Երկրի հետ երկնային մոլորակների բախումը կարող է աղետալի լինել, այլև իր ուղեծիրից Երկրի նվազագույն շեղումը կարող է մեծ ողբերգության պատճառ դառնալ:

Այս բոլորը Աստծո կողմից իր ծառաներին կատարված շնորհների ապացույցներն են, ով Երկիրը հորինել է ապահով ու անվտանգ օրորոցի նման, որպեսզի աշխարհի բնակիչների համար հանգստավայր լինի: