Ելք դեպի լույս 104
Ալ Իմրան սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ալ Իմրան սուրայի 164-168-րդ այաներին:
Նախ կլսենք Ալ Իմրան սուրայի 164-րդ այան.
لقد من الله علي المومنين اذ بعت فيهم رسولا من انفسهم يتلوا عليهم
آياته و يزكيهم و يعلمهم الكتاب و الحكمه و ان كانوا من قبل لفي ضلال مبين
<Աստված արդեն ցույց տվեց իր բարությունը հավատացյալներին, նրանց ուղարկելով մի մարգարե, որպեսզի հայտնի իր հրաշալիքները, մաքրագործի նրանց ու սովորեցնի գիրք ու իմաստություն: Մինչ այդ նրանք մոլորության մեջ էին ապրում>:
Առաջնորդությունը ամենամեծ բարիքներից է, որ մարդը ստացել է Աստծուց: Ընդհանրապես, մարդու արարումը առանց նրա առաջորդության, պատճառ կդառնար, որ մարդկային ուժերը և ընդունակությունները շեղվեին: Ինչպես այսօր ենք ականատես լինում, աստվածային առաջնորդությանը ուշադրություն չդարձնող մարդկանց գիտելիքները, նրանց խաղաղություն պարգևելու փոխարեն ավելի մտահոգում և տագնապահար են դարձնում: Դրա հետևանքը այսօրվա բռնություններն են զարգացած հասարակություններում: Սակայն Աստված մարդկանց մաքրագործելու համար մարգարեներին ուղարկեց, որպեսզի նրանց շեղումից ու կործանումից ազատի:
Այս այայից սովորում ենք.
1. Մարգարեի գալուստը աստվածային մեծ նվեր է, որը պետք է մշտապես գնահատենք:
2. Այն գիտությունն է օգտավետ, որի սկզբնաղբյուրը մաքուր է:
3. Ինքնամաքրումը պետք է լինի այաների լույսի ներքո, հակառակ դեպքում, դա ինքը մոլորությունն է:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 165-րդ այան:
او لما اصابتكم مصيبه قد اصبتم مثليها قلتم اني هذا قل هو من عند
انفسكم ان الله علي كل شي ء قدير/
Այն թարգմանվում է հետևյալ կերպ. <Եթե ձեզ դժբախտություն պատահի այն դեպքում, երբ ինքներդ նախապես ձեր թշնամիներին պատճառել եք կրկնապատի դժբախտություններ, դուք կհարցնեք. որտեղի±ց եկավ այս դժբախտությունը: Պատասխանիր նրանց. Ձեզանից եկավ: Աստծո զորությունն անսահման է>:
Երբ Օհոդ պատերազմում մուսուլմաններից 70 մարդ սպանվեց ու թշնամին հաղթեց, նրանք մարգարեից հարցրեին. Ինչո±ւ մենք պարտվեցինք: Մարգարեն պատասխանեց. Անցյալ տարի Բադր պատերազմում կրկնակի հարված հասցրեցիք թշնամուն: Դուք սպանեցիք 70 հոգու, իսկ 70 հոգու գերի վերցրեցիք: Օհոդ պատերազմում կրած պարտության պատճառը անհնազանդությունն ու ձեր մեջ առաջացած պառակտումն էր: Աստված չ՞էր կարող ձեզ հաղթություն պատճառել: Նա կարող է ամեն ինչ: Սակայն նա այն պահին ձեզ կօգնի, եթե դուք հնազանդվեք մարգարեին, ոչ թե ահնազանդ դառնաք և միևնույն ժամանակ Աստծուց խնդրեք հաղթանակով պսակել ձեր կռիվը:
Այս այայից սովորում ենք:
1. Դատելու ժամանակ ուրախությունները և վշտերը միասին պետք է տեսնել: Պետք չէ միայն Օհոդ պատերազմում պարտությունը տեսնել: Պետք է գնահատել նաև Բադրի պատերազմի հաղթանակը:
2. Պարտության պատճառները քննարկելիս, դրանք պետք է մեր ներսում տեսնենք և ոչ թե փնտրենք ուրիշների մեջ:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 166 և 167-րդ այաները:
و ما اصابكم يوم التقي الجمعان فباذن الله و ليعلم المومنين / و ليعلم
الذين نافقوا و قيل لهم تعالوا قاتلوا في سبيل الله او ادفعوا قالوا لو
نعلم قتالا لاتبعناكم هم للكفر يومئذ اقرب منهم للايمان يقولون بافواههم
ما ليس في قلوبهم والله اعلم بما يكتمون /
<Երկու բանակների իրար բախվելու օրը Աստված ցանկացավ, որ ձեզ դժբախտություն պատահի, որպեսզի ճշմարիտ հավատացյալները զանազանվեն կեղծավորներից: Երբ հավատացյալներին ասվեց. Առա'ջ, հավատքի դրոշի տակ եկեք, կռվեք և վանեք թշնամուն, պատասխանեցին. Եթե կռվել իմանայինք. կհետևեինք ձեզ: Այդ օրը նրանք ավելի մոտ էին անհավատությանը, քան հավատքին: Նրանց շուրթերը արտասանում էին բառեր, որ նրանց սրտերում չկային: Բայց Աստված գիտեր նրանց ծածկածը>:
Ինչպես ասացինք, երբ լուր եկավ, որ անհավատները Մեքքայից դեպի Մեդինա են շարժվում, մարգարեն ժողով հավաքեց մզկիթում, որտեղ մեծամասնությունը որոշեց, որ մուսուլմանները քաղաքից դուրս գան և հաստատվեն Օհոդ լեռան լանջին: Սակայն Մեդինայի մեծամեծները այն կարծիքի էին, որ պետք է մնալ քաղաքում և տները վերածել խրամատների: Եվ քանի որ մարգարեն լսեց երիտասարդների կարծիքը, նրանք անհանգստացան: Երբ եկավ Օհոդ գնալու ժամանակը, հակառակորդները տարբեր պատրվակներով վերադարձան և թուլացրեցին որոշ մուսուլմանների տրամադրվածությունը: Ղուրանը, դիմելով մուսուլմաններին, ասում է. Թեև Օհոդ պատերազմը շատ դառն էր, սակայն այն պատճառ դարձավ, որ իսկական հավատացյալները զանազանվեն կեղծավորներից և պարզվի, թե ով է հնազանդվում մարգարեին և ովքեր են ցանկանում նրան դարձնել միջոց` իրենց նպատակներին հասնելու համար:
Այս այաներից սովորում ենք.
1.Կյանքի դառն ու քաղցր դեպքերը աստվածային փորձեր են, որպեսզի դրանց միջոցով մարդիկ իրար ճանաչեն:
2. Կեղծավորությունը մարդուն դարձնում է անհավատ: Պետք է իմանանք, որ հաջողության և հաղթանակի ամենակարևոր գրավականը անկեղծությունն է:
3. Հայրենիքը պաշտպանելը մեծ արժեք է և նա, ով սպանվի հանուն հայրենիքի, համարվում է նահատակ:
Այժմ կլսենք Ալ Իմրան սուրայի 168-րդ այան:
الذين قالوا لاخوانهم و قعدوا لو اطاعونا ما قتلوا قل فادروا عن انفسكم
الموت ان كنتم صادقين /
Այն թագմանվում է հետևյալ կերպ . <Նրանց, որ իրենց տանը մնալով գոչում են. Եթե մեր եղբայրները մեզ լսեին, սպանված չէին լինի, պատասխանիր. Եթե ճիշտ են ձեր խոսքերը, մահը ձեզանից վանեք>:
Նրանք, որ պատերազմից առաջ մուսուլմանների մեջ պառակտում սերմանեցին, պատերազմից հետո էլ շարունակեցին հուսախաբ անել մարդկանց: Սեփական քաղաքն ու պատիվը պաշտպանելու գործին մասնակից չդառնալու մեջ իրենք իրենց մեղադրելու փոխարեն նրանք նախատում էին այն մարդկանց, ովքեր գնացին պատերազմ ու մահացան: Իսկ մահը միայն ռազմաճակատում չի, և ոչ ոք չի կարող փախչել իր մահից: Եվ հենց այս պատճառով էլ Աստված մարդկանց ասում է. Մի կարծեք, որ պատերազմից փախչելով, փախել եք մահից: Մահը բոլորինն է, սակայն երանի նրանց, որ աստվածային պատվիրանը կատարելու համար գնում են դեպի մահ և դժբախտ են նրանք, որ փախչելով մահից, ընկնում են մահի ճիրանները:
Այս այայից սովորում ենք
1. Տանը նստելը, հատկապես երբ թշնամին հարձակվել է և վտանգ է հանդիսանում իսլամական հասարակության համար, դա անհավատության նշան է:
2. Նահատակների ընտանիքնրի և պատերազմում հաշմանդամ դարձածների տրամադրությունը թուլացնելը հատուկ է կեղծավորներին և նրանց արարքն է:
3. Կեղծավորները և ամբարիշտները իրենց մարդկանցից վեր են դասում և սպասում են, որ ուրիշները հետևեն նրանց:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 104-րդ համարը կարդաց ԹԽ:Աստված Ձեզ պահապան