Հոկտեմբեր 09, 2016 12:40 Asia/Yerevan

Արեգակն ու Լուսինը կանոնավոր կերպով պտտվում են իրենց ուղեծրում և մարդկանց համար արժանի ու լավ ծառայող են համարվում, սակայն նրանց իշխող համակարգը հավերժական չէ: Այս հաշվված ու մանրակրկիտ համակարգը մինչև հավիտյան չի շարունակվելու և ունի վախճան, որը համընկնում է աշխարհի վերջավորությանը: Նույնիսկ այդ լուսավոր ու հսկա մոլորակներն ի վերջո խամրելու են: «Թաքվիր» սուրայի առաջին և երկրորդ այաներում Աստված ակնարկում է այն ճշմարտությանը, որ ամեն ինչ ի վերջո մթնելու ու խամրելու է:

Աստված Ղուրանի տարբեր այաներում ակնարկում է անորոշ ժամկետով հստակ ուղեծրոմ Արեգակի ու Լուսնի պտույտին: Այդ թվում «Յասին» սուրայի 38-րդ այայում ասված է. «Եվ Արեգակը շարունակ շարժվում է դեպի իր կայանատեղին: Սա սիրելի ու ամենագետ Աստծո կամքն  է»: Այս այան հստակ կերպով ակնարկում է Արեգակի հարատև շարժմանը:

Արեգակի ու Լուսնի շարժման մասին նույն սուրայի 40-րդ այայում ասված է. «Ոչ Արեգակն է հասնելու Լուսնին և ոչ էլ գիշերն է առաջ անցնելու ցերեկից ու դրանից յուրաքանչյուրը լողում է իր ուղեծրում»: Հետաքրքիրն այն է, որ այս այան Արեգակի համար երկու տեսակ շարժում է նկատի ունենում. Մի տեղ ասում է, որ Արեգակը շարժման մեջ է, իսկ մի այլ տեղ ընդգծում է, որ Արեգակը տիեզերքում լողում  է և ասում է, որ նրանցից ամեն մեկը պտտվում է հստակ ուղեծրում:

Պիտի նկատի ունենալ, որ այաները ուղարկվել են այն ժամանակ, երբ աշխարհի գիտական շրջանակներում իշխում էր պտղոմեոսյան աստղագիտությունը: Այդ ժամանակ Արեգակի առկախ լինելը և դրա տարբեր տեսակի պտույտները որևէ մեկի համար ըմբռնելի չէին: Սակայն մարդկության գիտական նվաճումների արդյունքում և պտղոմեոսյան աստղագիտության հիմքերը փլուզվելով գերակշռող դարձավ այն տեսությունը, որի համաձայն Արեգակը համարվում է Արեգակնային համակարգի կենտրոնը և բոլոր մոլարակները պտտվում են դրա շուրջը: Հետագայում պարզվեց, որ Արեգակն էլ ունի մի քանի տեսակ շարժումներ:

Գիտնականների հետազոտության համաձայն Արեգակը բարձր արագությամբ պտտվում է իր շուրջը, որի արագությունն իհարկե նույնը չէ դրա բևեռներում ու հասարակածում:

Գիտնականները նաև բացահայտեցին, որ Արեգակն ու Արեգակնային համակարգի այլ մոլորակներ Ծիր կաթին համաստեղության մեջ պտտվում են հստակ մի ուղեծրի շուրջը, որը Արեգակի շարժման իմաստով է: Իհարկե Արեգակն ունի այլ տեսակի շարժումներ և հետագային էլ հնարավոր է, որ նոր տեսակի այլ շարժումներ հայտնաբերվեն: Ամենայն դեպս Արեգակին անդրադարձած այաները բացատրելով Ղուրանի մեկնաբանները ակնարկել են նրա ուղեծրի վրա ու նաև իր առանցքի շուրջ պտույտին:

Կարելի է ասել, որ Արեգակի շարժման մասին Ղուրանի կատարած ակնարկները նրա գիտական հրաշալիքներից են համարվում: Գիտենք, որ Արեգակի ծավալը մեկ միլիոն 300 հազար անգամ, իսկ դրա մասսան 330 հազար անգամ գերազանցում է Երկիր մոլորակին: Նման բացատրությամբ այդ չափազանց հսկա ու ծանր մոլորակին անծայրածիր տիեզերքում կանոնավոր ընթացքով շարժելը միայն Աստծո կարողության սահմաններում է գտնվում, քանի որ նրա հզորությունը գերազանցում է բոլոր հզորություններին և նրա գիտությունն անսահման է: Այդ պատճառով էլ «Յասին» սուրայի 38-րդ այայի վերջում ասված է. «Սա սիրելի ու ամենագետ Աստծո կամքն է»:

Այդուհանդերձ Արեգակի ու Լուսնի պտույտն ու շարժումը հավերժական չեն: «Ֆաթիր» սուրայի 13-րդ այայում ակնարկ կա այն մասին, որ Արեգակն ու Լուսինը որոշակի ժամանակով շարունակելու են իրենց շարժումը: «Նա գիշերը մտցնում է ցերեկվա, իսկ ցերեկը գիշերվա մեջ և Արեգակն ու Լուսինը դրել է ձեր տիրապետության ներքո: Դրանցից յուրաքանչյուրը որոշակի ժամկետով է շարժման մեջ լինելու: Սա է ձեր Արարիչը և նրան է արժանի իշխանությունը»: Այս այան ակնարկում է ցերեկվա ու գիշերվա հաջորդականությանը: Այս հաջորդականությունը կանխում է միանգամից լույսին կամ խավարին անցնելու վտանգը և մարդուն պատրաստում է հանդարտ փոխանցման համար: Անկասկած ցերեկն ու գիշերը՝ երկուսն էլ, մարդու և Երկրի վրա եղած այլ արարածների համար օգտակար ու անհրաժեշտ են: Գիշերվա ու ցերեկվա հաջորդականությունը մարդու կյանքի կարգավորման հարցում մեծ նշանակություն ունեն: Բացի այդ բույսերի ծաղկումն ու ծլարձակումը, բողբոջների ծաղկելը, մրգերի հասնելը, գետերի հոսքը, գործարանների աշխատանքն ու արտադրությունը, բոլորն էլ կախում ունեն էներգիայի հսկա աղբյուր հանդիսացող Արեգակի լույսից:

Միևնույն ժամանակ գիշերվա մթությունն էլ Արևի ճառագայթների մեղմացման, մարդու հոգու և մարմնի վրա գործած խոր ազդեցության, ինչպես նաև Արեգակի լույսի շարունակական ճառագայթման վտանգների կանխման տեսակետից կենսական նշանակություն ունի: Եթե գիշերվա ու ցերեկվա հաջորդականությունը չլիներ Երկիր մոլորակի ջերմաստիճանն այնքան կբարձրանար, որ ամեն ինչ կայրեր: Այսպիսով գիշերն ու ցերեկը՝ երկուսն էլ աստվածային հնարամտության նշաններից են:

Այան ապա ակնարկում է այն կետին, որ Արեգակն ու Լուսինը տիրապետության տակ են գտնվում: Դա այն իմաստով է, որ դրանք ծառայում են մարդու շահերին և մարդկային կյանքի համար բարիքների աղբյուր են համարվում: Արեգակը, Լուսինն ու Երկիրը շարժման մեջ են, որպեսզի մարդն ապահովի իր կյանքի հնարավորությունները և իհարկե հիշի նրան, որ այդ բարիքներն ապահովել է իր համար: Արեգակն ու Լուսինը կանոնավոր կերպով պտտվում են իրենց ուղեծրում և մարդկանց համար արժանի ու լավ ծառայող են համարվում, սակայն նրանց իշխող համակարգը հավերժական չէ: Այս հաշվված ու մանրակրկիտ համակարգը մինչև հավիտյան չի շարունակվելու և ունի վախճան, որը համընկնում է աշխարհի վերջավորությանը: Նույնիսկ այդ լուսավոր ու  հսկա մոլորակներն ի վերջո խամրելու են:

Գիտնականներն էլ անդրադարձել են աշխարհի վերջին: Տիեզերագիտության մեջ աշխարհի վերջավորության մասին տարբեր տեսություններ գոյություն ունեն: Ինչպես մեր նախորդ զրույցներում ասացինք, աշխարհն ընդարձակվում է և գալակտիկաները մեծ արագությամբ հեռանում են իրարից: Այս տեսությունը նկատի առնելով գիտնականներն աշխարհի համար տարբեր վերջավորություններ են կանխատեսում: Ոմանք ասում են, որ վերջին փուլում ձգողականության ուժը պատճառ է դառնալու, որ աշխարհի ընդարձակումը կանգ առնի ու այդ պահից հետո երկնային մարմինները հակառակ ուղղությամբ շարժվելով հավաքվելու են մի կետում: Մի այլ տեսության համաձայն աշխարհը կշարունակի ընդարձակումը: Այս պահին գիտնականները երկու տեսությունների շուրջ տարաձայնություն ունեն:

Աշխարհի վերջավորության մասին մյուս կետը Արեգակի, Լուսնի ու աստղերի ճակատագիրն է: Գիտնականների հաշվարկների համաձայն Արեգակն ամեն վայրկյան միլիոնավոր տոննա մասսա է կորցնում: Նրանց համոզմամբ նկատի առնելով Արեգակի պաշարներն այս աստղը կարող է փայլել 10 միլիարդ տարի, որի 4.5 միլիարդ տարին արդեն անցել է: Այսպիսով կարելի է ասել, որ Արեգակն իր կյանքի կեսն ապրել է: Հետևաբար մեր Երկիր մոլորակն էլ շուրջ հինգ միլիարդ տարի է ինչ պտտվում է Արեգակի շուրջ: Գիտնականներն ասուն են, որ Արեգակն իր կյանքի մայրամուտին վերածվելու է կարմրավուն հսկա աստղի և կլանելու է իր հարևանության մեջ գտնվող մոլորակներին, այդ թվում նաև Երկիր մոլորակը: Հաջորդ փուլում փոքրանալու և հանգչելու է:

Ղուրանի որոշ այաներ ակնարկում են Արեգակի, Լուսնի ու աստղերի հանգչելուն, որոնք համապատասխանում են տիեզերագիտական գյուտերին:

«Թաքվիր» սուրայի 1-ին և 2-րդ այաներում կարդում ենք. «Այն պահը, երբ Արեգակն մթնի ու խճճվի և այն պահը, երբ աստղերը հանգչեն»:

Այս այայում Արեգակի համար օգտագործվում է «Քովվարաթ» բառը, որ նշանակում է խճճվել ու կծկվել: Հետևաբար այան վկայում է, որ Արեգակը խամրելու և կծկվելու է: Մեկնաբաններն ու փորձագետներն աշխարհի վերջի մասին Ղուրանի հայացքի կապակցությամբ ասում են, որ թեև Արեգակը չափազանց կիզիչ է, սակայն աշխարհի վերջավորության և Ահեղ դատաստանի սեմին նրա ջերմությունը իջնելու, լույսը մարելու և նրա ծավալը փոքրանալու է:

Ղուրանի հավաստմամբ աշխարհի վերջավորությանը հանգչելու է Արեգակնային համակարգի ամենալուսավոր աստղը: Ահեղ դատաստանի սեմին հանգչելու և ցրվելու են նաև մյուս աստղերը: «Ինֆիթար» սուրայի 2-րդ այան ակնարկելով այդ հարցին ընդգծում է. «Երբ աստղերը ցրվեն ու վայր ընկնեն»:

Այլ խոսքով այդ պահին երկնային մարմինների ձգողական ու կենտրոնախույս ուժերի միջև հավասարակշռությունը խախտվելու և աշխարհի համակարգը փլուզվելու է:

Թեև մարդկային գիտությունը աստղերի փլուզման համար հստակ ժամկետ չի որոշել, սակայն գիտնականները հանգել են այն հստակ եզրակացության, որ ժամանակի ընթացքում աստղերի էներգիան պակսելու է նրանք ի վերջո հանգչելու են:

Ղուրանում աշխարհի վերջավորության նշաններից է նաև Լուսնի մթնելն ու Արեգակի հետ մեկտեղվելը, որին ակնարկ է կատարվել «Ղիամաթ» սուրայի 8-րդ և 9-րդ այաններում: Լուսնի և Արեգակի մեկտեղումն էլ հնարավոր է, որ մոլորակների միջև ձգողական ու կենտրոնախույս ուժերի հավասարակշռության խախտման պատճառով լինի:

Ինչպես ասացինք, Ղուրանն անդրադարձել է աշխարհի վերջավորությանը պատահող որոշ դեպքերին և Արեգակի ու աստղերի ճակատագրին: Զարմանալի է, որ 14 դար առաջ երևան եկած գիրքը կանխատեսում է աշխարհի վերջավորությանը տեղի ունեցող դեպքերի և Լուսնի, Արեգակի ու աստղերի ճակատագրի մասին ու նրա կանխատեսումները համապատասխանում են գիտական վերջին հայտնաբերումներին: Անկասկած սա Ղուրանի հրաշալիքներից է համարվում: