Իրանի համալսարանները (27)
Թանկագին բարեկամներ այս հաղորդման ընթացքում ներկայացնելու ենք Իրանի կրոնական համալսարաններից համարվող «Ահլե Բեյթ» միջազգային համալսարանը: Ընկերակցեք մեզ:
Մուսուլմանների 8-րդ իմամն ասել է.«Եթե մարդիկ ճանաչեին գեղեցկությունները ապա անկասկած կհետևեին մեզ»:
Նշված նպատակների հիմամբ «Ահլե բեյթ»(Մուհամմեդ Մարգարեի շառավիղները) համաշխարհային ֆորումի կանանագրում նշված նպատակների շրջանակում՝ աշխարհի համալսարաններում ու ԲՈՒՀ-երում Ղուրանի ուսուցումները տարածելու, գիտնականների ու մտավորականների հետ կառուցողական համագործակցություն ծավալելու և Մուհամմեդ մարգարեի գաղափարները տարածող գործիչներ դաստիարակելու և իսլամի տարբեր ճյուղերում մասնագետներ պատրաստելու համար, Բարձրագույն ուսման գերագույն խորհրդի արտոնությունն ստանալուց հետո «Ահլե Բեյթ» բարձրագույն ուսման կենտրոնը ա.հ. 1383թ. սկսեց իր գործունեությունը :
Հաշվի առնելով այս կենտրոնի յուրահատկությունները ու նույնպես Իրանի հեղափոխության մեծահարգ առաջնորդի կողմից՝ «Մուհամմեդ մարգարեի շառավիղները» համաշխարհային ֆորումին հղած հրամանի իրագործման նպատակով՝ այդ ֆորումի ա.հ. 1390 թ. շահրիվար ամսի 24-ին գումարած նիստում՝ մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի վավերացմամբ մարդկության ու մուսուլմանների կարիքները հոգալու համար, «Ահլե Բեյթ» բարձրագույն ուսումնական հաստատությունը վերածվեց «Ահլե Բեյթ» համալսարանի(համալսարանի կայքեջի հասցեն՝ «http://www.abu.ac.ir/index.php/fa» ):
Այս համալսարանի համար բազմաթիվ առաքելություններ են սահմանվել: Այդ առաքելություններից մեկն է՝ճանաչել աշխարհի տարբեր երկրների,հատկապես Իսլամ աշխարհի համալսարանների, իստիտուտների ու գիտա-հետազոտական կենտրոնների գիտական, մասնագիտական ու հետազոտական կարիքները՝ գիտական, մասնագիտական ու հետազոտական ծառայություններ մատուցելու համար: Այս համալսարանի կարևոր առաքելություններից են համարվում նաև մուսուլման հանձնառու ուսանողներ ընդունելով՝ հավատացյալ ու հանձնառու մասնագետներ ու գիտնականներ պատրաստելը, գիտության տարբեր բնագավառներում ու կրոնական գիտելիքների մակարդակը բարձրացնելը և հատուկ կանոնագրության շրջանակներում տարբեր նախարարությունների միջև փոխհամաձայնություն առաջացնելը:
Այս համալսարանում ուսանողներ ընդունելու գործընթացը իրականցվում է երեք եղանակով: Առաջինը ուղղակիորեն Իրանի համալսարանի միջոցով, երկրորդը Իրանի մյուս համալսարանների հետ փոխգործակցության համաձայնագրերի շրջանակներում և վերջինը՝ տնօրենների խորհրդի վավերացմամբ ու առաջնահերթությունները հարգելով՝ ճշտված երկրներում համալսարանի մասնաճյուղեր բացելու միջոցով:
«Ահլե Բեյթ» համալսարանը ունի քաղաքական գիտությունների և իրավաբանության, իսլամական հետազոտությունների և վարչական գիտությունների ու էկոնոմիկայի երեք ֆակուլտետներ, «Ալավիական իմաստություն» անվան մի հետազոտական կենտրոն, որտեղ դասավանդվում է՝ մասնավոր իրավունք, Քրեական իրավունք եւ կրիմինալիստիկա, Իսլամական աստվածաբանություն, իսլամի պատմություն, իսլամական տնտեսություն և միջազգային հարաբերություններ ճյուղերը և ուսանողները կարող են իրենց ընտրած ճյուղերում շարունակել բարձրագույն կրթությունը: Այս համալսարանը միայն արտասահմանյան երկրներից ու միայն մագիստրական մակարդակում է ուսանողներ ընդունում: Ներկա դրությամբ՝ Հնդկաստանից, Պակիստանից, Բանգլադեշից, Աֆղանստանից, Թուրքիայից, Մալայզիայից, Ինդոնեզիայից, Քաշմիրից, Թունիսից, Ֆիլիպիններից և Իրաքից եկած շուրջ 400 ուսանողներ սովորում են այս համալսարանում:
Այս համալսարնում դասավանդում են հայտնի դասախոսներ: Դասախոսական կազմում են՝ Դոկտ. Սեյեդ Աբոլհասան Մախզան Մուսավին, Դոկտ. Խեզրին, դոկտ. Էմամիփուրը, դոկտ. Օմրեանինի, դոկտ. Մանսուրի Լարիջանին:
Ինչպես ասացինք այս համալսարանը իրեն բնորոշ յուրահատկություններով է օժտված: Այդ յուրահատկություններից մեկն այն է, որ մագիստրականի ավարտաճառը անշուշտ համեմատական եղանակով է արվում: Այնպես որ տվյալ ուսանողը իր իսկ ընտրած ուսումնասիրության թեման կատարում է իր երկրի և Իրանի միջև համեմատական եզրեր անցկացնելով:Մյուս յուրահատկությունն այն է, որ շրջանավարտները իրենց երկիր վերադառնալիս ներգրավվում են գիտության ու մասնագիտական տարբեր ոլորտներ կամ էլ դասավանդում են համալսարաններում: Այս բոլորի պատճառը համալսարանի ուսուցման մեթոդը և ուսանողների մեծամասնության բարձր ունակություններն է:
Ուսանողները համալսարան են ներգրավվում՝ հանձնելով նախ ուշիմության մակարդակը բնորոշող, պարսից լեզվի իմացության և մասնագիտական քննություններ: Այս համալսարանում նույնպես գոյություն ունի պարսից լեզվի ուսուցման կենտրոն, որտեղ ուսանողները վեց ամսվա ընթացքում սովորում են պարսից լեզու: «Ահլե Բեյթ» համալսարանը մտադիր է մասնաճյուղեր հիմնադրել արտասահմանյան տարբեր երկրներում:
Պարոն Դավուդ Ջեքսին 31 տարեկան է, ով արդեն 4 տարի է ինչ Իրան է եկել Մալիից: Նա անգիր գիտե ողջ Ղուրանը և Մարգարեի շառավիղների մասին գրող բանաստեղծ է: Բարձրագույն ուսուման համար Իրանն ընտրելու մասին նա ասում է, Իրան է եկել Մուհամմեդ մարգարեի իսկական ու անխառն իսլամի հետ ծանոթանալու համար: Քանի որ Իրանը շիա ուսմունքին հետևող այն երկիրն է, որ նախադրյալներ է ստեղծել աշխարհում այդ ուսմունքի տարածման համար: Նա ով սովորում է շիագիտությունը իսլամի պատմության մեջ ճյուղի մագիստրական մակարդակում, արդեն իր ավարտաճառն է պատրաստում: Դավուդ Ջեքսին շատ գոհ է համալսարանի տրամադրած հնարավորություններից և ուսանողների հետ պատասխանատուների վերաբերմունքը գնահատում է գերազանց: Նա շատ գոհ է Իրան երկրից ու այդ երկրի ժողովրդից և ասում է.«Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, կարծես թե հենց իմ երկրում եմ սովորում»:
Նա ասում է.«Այս համալսարանում ուսում ստանալը տարբերվում է այն համալսարաններից, որոնց ծանոթ եմ ես և տարբերությունն այն է, որ այստեղ մասնագետ դասախոսներ են դասավանդում և ցանկացած ճյուղի դասախոսներ իսկապես այդ ոլորտի մասնագետներ են, ինչին հազիվ թե հանդիպենք Մալիում և ինձ ծանոթ այլ երկրներում: Օրինակ Իսլամի պատմության ճյուղի ամեն բաժինը դասավանդում է հենց այդ բաժնի մասնագետ դասախոսը»: Իրանում ուսանելու մյուս յուրահատկություններից, որ հիշում է Ջեքսին այն է, որ մյուս երկրներում այդ երկրի լեզուն սովորելու համար գոյություն ունեն բարդություններ, բայց Իրանում վեց ամիսների ընթացքում ուսուցանվում է պարսից լեզուն և ուսանողները կարող են խոսել պարսկերենով ու գրել: Եվ վերջապես նա շնորհակալություն է հայտնում Իրանի ժողովրդին և ասում է.«Իրանում եղած ժամանակ երբևէ դժվարության չեմ հանդիպել և սա վկայում է, որ Իրանի ժողովուրդը շատ լավ ու բարի է»: