Իրանի համալսարանները (28)
Բարև Ձեզ հարգելի ռադիոլսող բարեկամներ: «Իրանի համալսարանները» հաղորդաշարի վերջին զրույցի ընթացքում Ձեզ հետ կխոսենք Իսլամական Ազատ համալսարանի մասին: Ուսանողների թվի առումով Իսլամական Ազատ համալսարանն աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում: Մնացեք մեզ հետ:
Իսլամական Ազատ համալսարանն Իրանի ամենամեծ համալսարանն է: Տարածքի, ընդլայնվածության և ուսանողների թվի առումով այն աշխարհի ամենամեծ համալսարաններից մեկն է համարվում: Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին տարիներին պետական համալսարանները սահմանափակ թվով ուսանողներ ընդունելու հնարավորություն ունեին, ինչն իր հերթին բարձրագույն ուսման տարածման համար արգելք էր համարվում: Այդ խնդիրը կարգավորելու համար որոշվում է հիմնադրել պաշտոնական սահմանափակություններից զերծ համալիր, որը կբավարարեր բարձրագույն ուսման ձգտում ունեցող անհատների կարիքները:
ԻԻՀ-ի հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնիի հաստատումով Ազատ համալսարանի հիմնադրման նախագիծը առաջին անգամ արծարծվեց Այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանիի կողմից, ա.հ. 1361թ. օրդիբեհեշթ ամսին Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակ:
Նույն տարվա ազար ամսին էլ գրվեց համալսարանի կանոնագրությունը, որի համաձայն, համալսարանը ներկայացվում է որպես հանրօգուտ մի հաստատություն և որոշվեց համալսարանի բոլոր եկամուտները հատկացնել համալսարանի ծախսերը հոգալու համար: Համալսարանի առաջին նվիրատուն եղել է լուսահոգի Իմամ Խոմեյնին, ով հիմնադրման թվականին 1 մլն. թուման նվիրեց համալսարանին:
Իրանի մյուս ԲՈՒՀ-երի նման Իսլամական ազատ համալսարանն էլ գործունեություն է ծավալում մշակութային հեղափոխության խորհրդի հսկողության ներքո և համալսարանի շրջանավարտների ավարտական թուղթը տրվում է Ազատ համալսարանի կողմից, որի մեջ նշվում է այն վայրը, որտեղ տվյալ ուսանողը բարձրագույն ուսում է ստացել: Համալսարանը կառավարվում է գերագույն խորհրդի նախագահի կողմից: Իսլամական Ազատ համալսարանի Գերագույն խորհրդի նախագահը ընտրվում է համալսարանի բարձրագույն խորհուրդ համարվող տնօրենների խորհրդի կողմից: Տնօրենների խորհրդի անդամներին են՝ հիմնադիր խորհրդի 3 անդամները, համալսարանի տնօրենը, առողջապահության նախարարը և գիտության նախարարի ներկայացուցիչը, համալսարաններում մեծահարգ առաջնորդի ներկայացուցչական կառույցի ղեկավարը և համալսարանների գիտական խորհուրդների լիաժամ աշխատող 3 անդամներ, որոնք նշանակվում են մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի հաստատումով:
Այս համալսարանը բաղկացած է բազմաթիվ միավորներից, որոնք գտնվում են Թեհրանում և Իրանի ամբողջ տարածքում: Այնպես որ ներկա դրությամբ Իրանում տարածված են այս համալսարանի 505 մասնաճյուղեր ու ԲՈՒՀ-եր: Թեհրանի կենտրոնական մասնաճյուղը Իսլամական Ազատ համալսարանի առաջին միավորն է, որ հիմնադրվել է ա.հ. 1361թ. մորդադ ամսի 10-ին: Շրջկենտրոններում համալսարանի առաջին միավորը եղել է Թավրիզի միավորը, որը հենց նույն ա.հ. 1361 թ. է շահագործման հանձնվել:
Իսլամական Ազատ համալսարանի տնօրենը, Ամիր Քյաբիր արդյունաբերական համալսարանի բժշկական ճարտարագիտության և պոլիմերային ճարտարագիտության ֆակուլտետների դասախոս Դոկտ. Համիդ Միրզադեն է, ով մինչ այժմ՝ հետազոտական, դասախոսական, հետազոտական կենտրոնի հիմնադրի և այլ անվանակարգերում արժանացել է բազմաթիվ մրցանակների:
1394-95 ուսումնական տարեշրջանում Իսլամական Ազատ համալսարանում աշխատող գիտական խորհուրդների անդամների թիվը կազմում է 68303 հոգի:
1394-95 ուսումնական տարեշրջանում Իսլամական Ազատ համալսարանում աշխատող գիտական խորհուրդների լիաժամ, կիսաժամ և հրավիրյալ անդամների թվային պատկեր. |
|
92 |
Դաստիարակիչ |
39794 |
Ուսուցիչ |
4748 |
Կրթաթոշակային |
19838 |
Ասիստենտ |
2549 |
Դոցենտ |
1282 |
Դասախոս |
68303 |
Ընդամենը |
1394-95 ուսումնական տարեշրջանում ազատ համալսարանը ունեցել է 1,621,809 ուսանողներ, որոնց մեծ մասը՝ 723,460-ը հումանիտար ճյուղերի ուսանողներ են:
1394-95 ուսումնական տարեշրջանում ուսանողների թվային պատկեր ըստ խմբերի. |
|
70143 |
Բժշկագիտություն |
723460 |
Հումանիտար գիտություններ |
82894 |
Հիմնարար գիտություններ |
594767 |
Տեխնիկական և ճարտարագիտական |
42113 |
Գյուղատնտեսություն |
108432 |
Արվեստ |
1621809 |
Ընդամենը |
1394-95 ուսումնական տարեշրջանում Ազատ համալսարանի ուսանողության թվային պատկեր՝ ըստ ուսման մակարդակի. |
|
295035 |
Գերդիպլոմ |
832512 |
Բակալավրիատ |
446475 |
Մագիստրատուրա |
15751 |
մասնագիտական թեկնածու |
32036 |
Բժշկագիտության թեկնածու |
1621809 |
Ընդամենը |
Իսլամական Ազատ համալսարանն ունի զարգացման 85 կենտրոններ և 712 գիտահեն ընկերություններ, որոնք առայսօր հաջողել են 2111 հայտնագործություններ ու նորարարություններ կատարել: Նույնպես WOS կայքում այս համալսարանն ունի ավելի քան 41855 գիտական փաստաթղթեր և Scopus կայքում ավելի քան 63605 և ESI կայքում ավել քան 34500 գիտական հոդվածներ:
Իսլամական Ազատ համալսարանը միջազգային մասշտաբով արձանագրել է գիտական նվաճումներ: Թամսոն Ռոյտերսի անվան «Գիտության առաջատարների կայք»-ի հրապարակած տվյալների համաձայն ա.հ. 1395թ. Իսլամական Ազատ համալսարանը գիտական մակարդակի առումով 22 աստիճան աճով այժմ աշխարհում զբաղեցնում է 165-րդ տեղը: Իրանի մասշտաբով էլ այդ ոլորտում 1 աստիճան զարգացմամբ այժմ 21-րդ տեղն է զբաղեցնում: Համալսարանը հրատարակել է 31 հազար 990 գիտական հոդվածներ: Հատկանշական է, որ Ազատ համալսարանի գիտական աշխատանքներն իրականացվում են համալսարանի մասնաճյուղերի ավելի քիչ քան 10 տոկոսի շնորհիվ: Մյուս մասնաճյուղերը կամ լրացուցիչ աստիճաններ չունեն կամ էլ այդ ոլորտում զգալի գործունեություն չեն ծավալում:
Բացի այդ, Թամսոն Ռոյտերս կայքի հրապարակած վերջին տվյալների համաձայն, 2015թ. կոնֆերանսներում ներկայացված հոդվածներից բացի գիտական պարբերականներում համալսարանի կողմից հրատարակված գիտական հոդվածների թիվը գերազանցում է մյուս տարիների հոդվածների թվին և հետևաբար կարելի է ասել համալսարանի գիտական որակյալ հոդվածների թիվը ավելացել է:
Հաշվի առնելով Իսլամական Ազատ համալսարանի լայն հնարավորությունները համալսարանը ներգրավվել է նաև արտասահմանցի ուսանողներ, այնպես որ ներկա դրությամբ ազատ համալսարանում բարձրագույն ուսում են ստանում 5364 արտասահմանցի ուսանողներ, ովքեր Իրան են եկել՝ Ավստրիայից, Ֆիլիպիններից, Սիրիայից, Պակիստանից, Բահրեյնից, Թուրքիայից, Աֆղանստանից և Իրաքից: Արտասահմանցի մեծ թվով ուսանողներ հետաքրքրված են՝ շինարարական ճարտարագիտություն և ճարտարապետություն ճյուղերով: Թվով ոչ պակաս ուսանողներ էլ հետաքրքրված են՝ մանկաբարձություն, հաշվապահություն և իրավաբանություն ճյուղերով: Նույնպես մեծ թվով արտասահմանցի ուսանողներ սովորում են Մաշհադ քաղաքի մասնաճյուղում:
Սավիզ Զոն Լայթները Ավստրիացի հորից ու Իրանցի մորից ծնված երիտասարդ է, ով սովորում է Մազանդարան նահանգի Նուր քաղաքի Ազատ համալսարանում: Նա 25 տարեկան է: Թե ինչու է Իրանն ընտրել ուսումը շարունակելու համար նա ասում է, որ իր մոր ընտանիքը բնակվում է Իրանում և ինքը շատ կապված է նրանց հետ:Առավել ևս ինքը հետաքրքրված է իրանական ճարտարապետությամբ: Լայթներն համոզված է, որ իրանական ճարտարապետությունը պիտի տեսնել ու սովորել հենց իր ծննդավայր Իրանում: Ավելի բարձր մակարդակներում ուսումը շարունակելու համար Լայթները վերադառնալու է Ավստրիա Նա ասում է, որ Իրանում շատ արժեքավոր գիտելիքներ է ձեռք բերել: