Ճանաչենք իսլամը (107)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Ճանաչենք Իսլամը» հաղորդաշարի անցած քանի համարներում ձեզ ծանոթացնելով Ղուրանին ակնարկեցինք այդ գրքի գիտական որոշ հրաշալիքներին: Այսօր շարունակելու ենք Ղուրանի գիտական հրաշալիքների թեմայի քննարկումը:
Ղուրանը տեղեկացրել է մի շարք իրադարձությունների մասին, որոնք պատահելու են ապագայում: Ղուրանն ակնարկել է որոշ իրադարձությունների, որոնց կանխատեսումը սովորական հաշվարկներով հնարավոր չէ և հետաքրքիրն այն է, որ դրանք մի առ ժամանակ անց համաձայն Ղուրանի կանխատեսման իրականություն են դարձել: Իհարկե Ղուրանի կանխատեսումները երկու կարգի են: Դրանցից որոշներն իրականացվել են Ղուրանը հայտնվելուց որոշ ժամանակ անց, իսկ որոշներն էլ տեղի կունենան ապագայում, ինչպես Երկրի վրա արդարների իշխանությունը կամ համաշխարհային արդարության հաստատումը, որոնք վերաբերում են մարդկության ապագա ճակատագրին:
Ղուրանի կանխատեսումներից մեկը վերաբերում էր Մեքքայի անհավատների դեմ իսլամի հաղթանակին ու մուսուլմանների լիարժեք ապահով կերպով Աստծո տուն մուտք գործելուն: Ղուրանը «Ֆաթհ» սուրայի 27-րդ այայում ասում է. «Ահա Աստված իրականություն դարձրեց իր մարգարեի երազանքը: Անկասկած Աստծո կամոք դուք ապահով կերպով և այն պայմաններում, երբ սափրել եք ձեր գլուխներն ու կտրել էք ձեր եղունգները մուտք կգործեք «Մասջեդ-ալ-հարամ» ու որևէ մեկից վախ ու սարսափ չեք ունենա: Աստված գիտեր այն՝ ինչը դուք չգիտեիք: Այս ուշացման մեջ իմաստ գոյություն ուներ և դրանից հետո ձեզ համար մոտալուտ հաղթանակ սահմանեց»:
Այս այայի մեկնաբանության մեջ ասված է, որ մեծ մարգարեն երազում տեսնում է, որ իր աջակիցների ընկերակցությամբ ուխտագնացության նպատակով մտնում է Մեքքա: Երբ այդ երազը պատմում է մերձավորներին, նրանք շատ են ուրախանում: Որոշ ժամանակ անց մարգարեն ու մուսուլմանները ճանապարհ են ընկնում դեպի Մեքքա: Անհավատները տեղեկանում են դրա մասին ու «Հոդայբիա»-ում փակում են մուսուլմանների ճանապարհը: Նրանք ովքեր ենթադրում էին, որ մարգարեի երազը նույն տարում իրականություն պիտի դառնա կասկածի են մատնվում ու հարցնում են, որ միթե կարող է մարգարեի երազը սուտ լինի: Միթե մեզ Աստծո տան ուխտագնացությանն արժանանալու խոստում չի տրվել: Ինչո՞ւ այդ խոստումն իրականություն չդարձավ: Մարգարեն նրանց պատասխանելով հայտնում է. «Որոշված չէ, որ այս երազանքն անհրաժեշտաբար այս տարի իրականություն դառնա»:
Մարգարեն ու մուսուլմանները Մեդինա էին վերադառնում երբ հայտնվեց այս այան որն ընդգծում է, երազը ճիշտ է և դա անկասկած իրականություն է դառնալու: Այսինքն անկասկած ապահով վիճակում ու այն պայմաններում, որ սափրել եք ձեր գլուխներն ու կտրել եք եղունգները մուտք եք գործելու «Մասջեդ-ալ-հարամ» և որևէ մեկից չեք սարսափելու:
Այսպիսով Ղուրանը տեղեկացնում է ապագայում հստակ կերպով տեղի ունենալիք մի իրադարձության մասին ու այդպես էլ լինում է: Մեկ տարի անց՝ հիջրեթի 7-րդ տարվա զիղաադա ամսին այդ կանխատեսումն իրականություն է դառնում և մուսուլմաններն ու մարգարեն մտնում են «Մասջեդ-ալ-հարամ» և ապահով պայմաններում կատարում են Հաջջի ուխտագնացությունը:
Ղուրանի որոշ մեկնաբանների համոզմամբ «մոտալուտ հաղթանակ»-ն ակնարկում է «Հոդայբիայի խաղաղության»-ը, որը Ղուրանը բացահայտ հաղթանակ է անվանել, ինչն էլ հող է պատրաստում հաջորդ տարի մուսուլմանների «Մասջեդ-ալ-հարամ» մտնելու համար: Մի խումբ մեկնաբաններն էլ «մոտալուտ հաղթանակ»-ը ակնարկ են համարում ուղղված Խեյբարի նվաճումին: Իհարկե «մոտալուտ հաղթանակ»-ն ավելի շատ է համապատասխանում Խեյբարի նվաճումին, քանի որ ժամանակագրական կարգով ավելի մոտիկ է երազի իրականացմանը: Ծանր ու բարդ պայմաններում կողմից կարող է կատարվել, որոնք տեղյակ են Աստծո շատ գաղտնիքների մասին:
Այս այան տեղեկացնում է մուսուլմանների առանց կասկածի «Մասջեդ-ալ-հարամ» մտնելու և Հաջջի ուխտագնացությունը կատարելու, ինչպես նաև մոտալուտ հաղթանակի մասին: Պատմական փաստերի վկայությամբ այդ կանխատեսումներն իրականություն են դարձել որոշված ժամանակին և Ղուրանի հրաշալիքներից են համարվում:
Ղուրանի կանխատեսումներից մեկն էլ վերաբերում է Իրանի դեմ Հռոմի զորքի հաղթանակին: «Ռում» սուրայի 2-ից 4-րդ այաներում այդ մասին ասված է. «Հռոմեացիները պարտվեցին: Սակայն պարտությունից քիչ անց ամենամերձավոր տարածքում հաղթելու են: Մի քանի տարի, դրանից առաջ և հետո, գործերը տնօրինվելու են Աստծո միջոցով ու նրա հրամանով և հաղթանակի օրը հավատացյալներն ուրախ են լինելու»:
Այն ժամանակ երբ մարգարեն Մեքքայում էր գտնվում և հավատացյալները փոքրամասնություն էին համարվում, իրանցիների ու հռոմեացիների միջև պատերազմ է ծագում, որի ընթացքում հաղթում են իրանցիները: Այդ պատմական դեպքին են ակնարկում «Ռում» սուրայի առաջին այաները: Մեքքայի հավատուրացներն ուրախանում են այդ հաղթանակով ու դա անհավատության իրավացիության ապացույց են ներկայացնում: Նրանք ասում էին, որ իրանցիները անհավատ են ու երկու աստվածներ են պաշտում, իսկ Հռոմեացիները քրիստոնյաներ են: Հենց այնպես որ իրանցիները հաղթեցին Հռոմեացիներին, մենք էլ շուտով հաղթելու ենք մուսուլմաններին և ոչնչացնելու ենք իսլամը:
Թեև հավատուրացների այդ գաղափարը որևէ հիմնավորում չուներ, սակայն դա մուսուլմաններին անհանգստացնում էր: Նման պայմաններում հայտնվում են այդ այաները, որոնք ընդգծում են, որ թեև իրանցիները պատերազմում հաղթել են, սակայն կարճ ժամանակ անց հռոմեացիները հաղթելու են իրանցիներին: Ղուրանը դրա համար ժամանակ է սահմանում ու հայտարարում է, որ դա տեղի կունենա մի քանի տարուց:
Պատմական որոշ վկայությունների համաձայն դրանից շուրջ 9-ը տարի անց Ղուրանի կանխատեսումն իրականություն է դառնում: Իրանի ու Հռոմի միջև ծանր պատերազմ է տեղի ունենում և այս անգամ Հռոմի բանակն է հաղթում Իրանին: Իրականության մեջ որևէ չափանիշով հնարավոր չէր կանխատեսել, որ մաշողական պատերազմներում պարտված ու ջլատված, ծանր վնասներ կրած ու բազմաթիվ քաղաքներ կորցրած երկիրը կարող է մի քանի տարի անց նվաճողի դերում լինել: Քանի որ կարճ ժամանակամիջոցում հզոր թշնամուն հաղթահարել գրեթե անհնարին ու աներևակայելի կարող է լինել պարտված կողմի համար:
Արդյոք սովորական մի մարդ կարող էր նման կանխատեսում կատարել: Ամենայնդեպս այդ գաղտնիքի բացահայտումը, որը պատմական փաստերի համաձայն տեղի ունեցավ այայում նկարագրվածին համապատասխան Ղուրանի հրաշալիքներից է համարվում և ապացուցում է դրան ներկայացնողը հիմնված է Արարչի անսահման գիտության վրա:
Ղուրանի կանխատեսումներից մեկն էլ վերաբերում է մարդկության ճակատագրին: Շատերը մութ ու խավար և անհուսալի ապագա են կանխատեսում աշխարհի համար: Այս տեսակետի կողմնակիցներն իրենց ֆիլմերում ու գեղարվեստական ստեղծագործություններում աշխարհի վերջը նկարագրում են սարսափելի կերպով: Նրանց համոզմամբ այդ ժամանակ ժողովուրդները մխրճված կլինեն սարսափելի պատերազմների մեջ և ի վերջո մարդկությունը կոչնչացվի մասսայական զենքերի միջոցով: Սակայն հակառակ այս տարածված գաղափարին, Ղուրանը դրական ու լավատեսական հայացք ունի մարդկության ապագա ճակատագրի հանդեպ ու նրա համար լուսավոր ու հուսալի ապագա է կանխատեսում:
Աստված Ղուրանի մի քանի այաներում անդրադարձել է այս հարցին: Այդ թվում «Անբիա» սուրայի 105-րդ այայում կարդում ենք. «Ահա Սաղմոսներում Թովրայից հետո գրեցինք, որ անկասկած իմ արժանավոր ծառաները ժառանգելու են Երկիրը»:
Նաև «Նուր» սուրայի 55-րդ այայում ասված է. «Աստված ձեր միջից նրանց ովքեր հավատք են բերել ու արժանի գործեր են կատարել խոստացել է, որ նրանց անկասկած իր փոխանորդն է դարձնելու Երկրի վրա, հենց այնպես որ նրանց նախնիներին փոխանորդ նշանակեց և անկասկած նրանց համար կհաստատի իր հավանած կրոնը, նրանց սարսափն ապահովության կվերածի, որպեսզի ինձ պաշտեն ու ինձ համար ընկեր նկատի չունենան: Այնուհետև բոլոր անհավատները մեղավոր կլինեն»:
Այս այայից այնպես է հասկացվում, որ Աստված հավատացյալ ու բարի գործեր կատարած մի խումբ մարդկանց մի քանի խոստումներ է տալիս. Երկրի վրա նրա փոխանորդը լինել, ամենուր արդար կրոնի տարածումը և սարսափի ու անապահովության վերացումը:
Անկասկած այս այան ակնարկում է Իմամ Մահդիի իշխանությանը, որը բոլոր շիա ու սուննի մուսուլմանների համոզմամբ նրանից հետո երբ չարությունն ու բռնությունը տարածվի ամեն տեղ, աշխարհը լցնելու է արդարությամբ:
Միաստվածության իշխանության ամենավեհ տեսակը և համաշխարհային լիարժեք անվտանգությունն իրականություն կդառնա այն ժամանակ, երբ ի հայտ կգա իսլամի մեծ մարգարեի սերնդից Իմամ Մահդին: Այդ ժամանակ աշխարհի արևելքն ու արևմուտքը կհամախմբվեն նրա իշխանության դրոշի ներքո, ամենուր բարին ու արդարությունը կտարածվեն և աշխարհից կվերանան պատերազմը, անապահովությունն ու սարսափը: Իրականության մեջ արդարության իշխանության և արդար կրոնի հաստատումն ու անվտանգության տարածումը միաստվածության հիմքերի ամրապնդման իմաստով է, որպեսզի մարդիկ կարողանան ազատ կերպով պաշտել Աստծուն և նրա համար ընկեր նկատի չունենան:
Ուրեմն կարելի է ասել, որ Ղուրանի տեսակետով աստվածային կամքն այնպես է սահմանել, որ ապագայում Աստծո արժանի ծառաները պիտի Երկրի ժառանգորդը լինեն և աշխարհը ղեկավարեն բարի ու ազնիվ իշխանավորները: Ապագայի մասին Ղուրանի ավետումների մեջ նկատի են առնվել մի քանի հիմնական կետեր, այդ թվում այն որ իսլամն աշխարհի ապագա կրոնն է, պատմությունը կերտելու են հավատացյալները և պարտության են մատնելու անհավատներին ու բռնակալների, միաստվածության վրա հիմնված աշխարհատարած իշխանություն է հաստատվելու, բռնությունն ու չարիքն արմատախիլ են լինելու և աշխարհում անդորր ու անվտանգություն է հաստատվելու: Սա Ղուրանի հստակ կանխատեսումներից է, որը Աստծո կամոք իրականություն է դառնալու ապագայում: