Հոկտեմբեր 31, 2016 12:54 Asia/Yerevan

Շատերը կարծում են, որ բարկանալը վատ է: Եվ սխալվում են, քանի որ բարկանալ ոչ միայն կարելի է, այլև պետք է: Շատ կարևոր է, որ ձեր արդարացի զայրույթն օգուտ բերի: Կլինիկական հոգեբան ՝ Լինդա Մինասյանի մասնակցությամբ

Զայրույթը համարվում է տարբեր իրադարձությունների նկատմամբ մարդու ցուցաբերած հակազդեցության տեսակ: Այն բնական է , ինչպես մարդկային մյուս զգացումքները: զայրանալը բնական է , սակայն կարևոր է , որ զայրանալիս մենք ինչպես ենք մեզ դրսևորում: Արդյոք մեր հակադարձը լինում է ագրեսիվ վարք , թե...

Զայրույթի մասին կան մի քանի միֆեր: Առաջին սխալ նախապաշարումն այն է , որ զայրույթը ժառանգական բնույթ է կրում, ուրեմն չենք կարող նրա դեմ ոչինչ անել: Դա սխալ է : Երկրորդ միֆն այն, է , որ զայրույթի պահին կարելի է անել ամեն ինչ: դա նույնպես սխալ է : քանի որ մարդը կարող է ձեռք բերել հմտություններ ՝ իր զայրույթը ճիշտ ղեկավարելու համար:

Շատերը  կարծում  են,  որ  բարկանալը  վատ  է:  Եվ  սխալվում  են,  քանի  որ բարկանալ  ոչ  միայն  կարելի  է,  այլև  պետք  է:  Շատ  կարևոր  է,  որ  ձեր արդարացի  զայրույթն  օգուտ  բերի:  Իհարկե,  զայրույթն  ինքնին  ցանկալի  չէ, ավելին, այն տհաճություն է պատճառում, բայց, որքան էլ զարմանալի է,  նաև իր  օգտակարությունն  ունի:  Օրինակ,  այն  օգնում  է  պաշտպանել  անհատի ինքնահարգանքը: 

Ինչն է կարող մեզ զայրույթ պատճառել

Մարդը բարկանում է, եթե նրան վիրավորում են, ստորացնում, դժգոհում են իրենից, եթե հոգեկան կամ ֆիզիկական ցավ է զգում: Զայրույթն է ստիպում, որ և մտերիմները, և ծանոթները հասկանան, թե ինչպես պետք է վերաբերվեն տվյալ մարդուն, որպեսզի չչարաշահեն նրա համբերությունը, պահպանեն անհրաժեշտ հարգալից վերաբերմունք: Զայրույթն ասես անտեսանելի սահման է գծում մարդու շուրջը. «Իմ համբերությունը կարելի է մինչև այստեղ շահագործել, դրանից հետո որոտ ու կայծակ կլինի»:

Համբերել և լռել

Որոշ խաղաղասերներ նախընտրում են թաքցնել զայրույթը և լուռ տանել վիրավորանքը: Նրանք զգուշանում են, որ իրենց դժգոհությամբ ու վրդովմունքով չբարկացնեն կամ չվիրավորեն դիմացինին և այդպիսով հանկարծ չփչացնեն հարաբերությունները: Սակայն այդկերպ ընտանիքում կամ աշխատավայրում պահպանվող խաղաղությունն ու անդորրը թվացյալ են: Իրականում այդ մարդիկ ստեղծում են ընդամենը խաղաղության և անդորրի պատրանք. չէ՞ որ բարկությունը և բացասական մյուս զգացումները չեն անհետանում, այլ կուտակվելով սթրես են առաջացնում:

Արդարացի վրդովմունքը պետք է ոչ թե ներսում պահել, այլ ժամանակին արտահայտել: Բայց ինչպե՞ս:

Վերահսկե՛ք ձեզ

Կիրթ ու բարեկիրթ մարդն իր վրդովմունքը բղավելով, ամանեղենը կոտրելով, ապտակելով, երեխային ծեծելով չի արտահայտում… Պետք է կարողանալ նույնիսկ զայրույթի ամենաթունդ պահին ինքնատիրապետումը չկորցնել, զուսպ և արտաքնապես հանգիստ լինել:

Այո, այո: Դուք պետք է չայլայլվեք : Ձեր զայրույթը միայն այդ դեպքում արդյունավետ կլինի, իսկ ձեր խոսքը` համոզիչ: Հենց դրանից էլ կախված է` ձեզ կլսեն, կհարգեն Ուրեմն մինչև զայրանալը, դժգոհելը և պահանջներ ներկայացնելը ձեզ կարողացեք դիտել կողքից. ձեր դեմքը, արդյոք, չի աղավաղվել չարությունից…

Բարկության պահին հատկապես զգույշ պետք է լինեն դեռահասների ծնողները: Ինչպես որ դուք ձեզ պահեք հարաբերությունները պարզելիս, այնպես էլ նրանք հետո կխոսեն ձեզ հետ:

Դուք պետք է սովորեք վիրավորանքի մասին զուսպ խոսել` թույլատրելիի սահմաններում:

Հոգեբանները հաստատում են, որ զայրույթն օգտակար է, քանի որ

• Դրդում է կոնֆլիկտի մասնակիցներից յուրաքանչյուրին արտահայտել իր վիրավորանքի պատճառը, ասել, թե ինչն է իր դժգոհությունն առաջացրել: Ճիշտ արտահայտված զայրույթը թույլ է տալիս մատնացույց անել փոխհարաբերությունների ցավոտ տեղերը, գտնել ճիշտ ելքը:

• Հանգիստ, բայց ազդեցիկ տոնով արտահայտված զայրույթն ի դերև է հանում կոնֆլիկտի իրական մեղավորներին: Օրինակ, ամուսնուց վիրավորված կինը երբեմն կարող է երեխաներին հանդիմանելիս նրանց գլխին թափել իր վիրավորանքը: Հաճախ երեխաների մտքով անգամ չի անցնում, որ մայրիկի զայրույթի իրական մեղավորը հայրիկն է:

Իսկ եթե ծնողները ժամանակին բարձրաձայնեն իրենց միջև առաջացած անհամաձայնությունը, երեխաներն էլ անտեղի չեն տուժի:

Բարեկրթության սահմաններում մնալով` պետք է պետին հիշեցնել աշխատանքի ծավալի մասին նախնական պայմանավորվածությունը: Ընդ որում, պետք է ոչ թե ակնարկել, այլ բացահայտ խոսել աշխատավարձի բարձրացման մասին, հանգիստ և ինքնավստահ խոսել, ասել, թե ինչից եք դժգոհ:

Հիմար մոլորություն

Կոնֆլիկտները հիմնականում առաջանում են այն պատճառով, որ հատկապես կանայք (զայրույթ) ճիշտ չեն արտահայտում: զայրույթի ագրեսիվ դրսևորումն ավելի է սրում իրավիճակը, իսկ զուսպ արտահայտված վրդովմունքը շատ ավելի ազդեցիկ է: Անցյալին ուղղված զայրույթն անօգուտ է Ամենամեծ սխալը մտովի անընդհատ հետ գնալն ու հարաբերությունները հետին թվով պարզելն է:

Մանավանդ դժվար է ազատվել ծնողներից ստացած վիրավորանքից, եթե կարծում եք, որ բավականաչափ սեր ու քնքշանք չեք ստացել նրանցից: Երեք դեպքերում էլ զայրույթն անիմաստ է, քայքայում է նյարդերը, իսկ անընդհատ բողոքները հոգնեցնում են շրջապատին: Եթե չարությունը, զայրույթը, վիրավորանքը չեն արտահայտվում և լուծում չեն ստանում, քաղցկեղի նման քայքայում են մարդուն: Սա կեղծ համեմատություն չէ. բժիշկները վաղուց են ապացուցել, որ բացասական զգացմունքները բազմաթիվ հիվանդություններ են առաջացնում` ստամոքսի խոց, սրտային, երիկամային, վահանաձև գեղձի հիվանդություններ:

Դադարեցրեք պատերազմը ստվերների դեմ: Թողեք անօգուտ զայրույթը և պահպանեք թանկագին առողջությունը: Աշխատե'ք տեսնել դրականը Եթե զգում եք, որ ավելի հաճախ եք սկսել բարկանալ, մտածեք. իսկ գուցե պատճառը հենց ձեր մեջ է: Որպեսզի ձեր շրջապատում կարողանաք տեսնել ոչ միայն վատն ու բացասականը, այլև դրականը, այսպիսի վարժություններ կատարեք.

1. Անկեղծորեն շնորհակալ եղեք մարդկանց այն ամեն լավի համար, որ անում են ձեզ համար: Ոչ

մի մանրուք կամ չնչին բան անուշադրության մի մատնեք: Մարդկանց բարի խոսքեր ասելու

առիթը բաց մի թողեք, թեկուզ, եթե օրվա ընթացքում տասնյակ շնորհակալական խոսքեր ասվեն:

2. Աշխատե'ք յուրաքանչյուր մարդու` ընկերների, գործընկերների, երեխաների, ամուսնու մեջ 20

դրական գիծ գտնել: Որոշ ժամանակ անց նորից փորձեք նույն մարդկանց մեջ դրական գծեր գտնել և աշխատեք, որ դրանք ավելի շատ լինեն: Այս վարժությունը կատարեք տարբեր մարդկանց նկատմամբ և կանոնավոր կրկնեք շաբաթական մեկ անգամ:

3. Փողոցով քայլելիս ձեր ընկերներից մեկի հետ խաղացեք, այսպես կոչված, «ուրախության խաղ», որի էությունը հերթով շրջապատի բոլոր այն առարկաները թվարկելն է, որոնք ձեզ դուր են գալիս` ծաղիկներ, քարեր, ամպեր… Այս խաղում հաղթում է նա, ով ավելի շատ առարկաների, երևույթների ու զգացմունքների անուններ կտա:

4. Օրվա ընթացքում ձեզ համար ժամանակահատված առանձնացրեք, որի ընթացքում պետք է միայն լավ բաների մասին մտածեք: Աստիճանաբար այդ ժամանակահատվածը մեծացրեք` սկսելով 5­10 րոպեից:

5. Լավ տրամադրության «նախանշաններն” են հանգիստ շնչառությունը, անկաշկանդությունը, մարդկանց մեջ միայն լավը տեսնելու հակվածությունը: Լավ տրամադրությունը ձեզնից փոխանցվում է ձեր շրջապատին, ձեր կողքի  մարդկանց`  ընկերներին,  գործընկերներին,  ընտանիքի անդամներին: