Ճանաչենք իսլամը (108)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական թողարկման թեման կրկին Ղուրանի հրաշալիքներն են: Այսօր ձեզ կծանոթացնենք Ղուրանի գիտական մի քանի այլ հրաշալիքներին:
Ղուրանը երևալուց վեր նրա սահունության, ճարտասանության, գրական ոճի ու հրաշալիքների և նույնիսկ այաների մեղեդայնության մասին բազմաթիվ գրքեր, հոդվածներ ու ուսումնասիրություններ են հրապարակվել: Նախորդ հաղորդումների ժամանակ անդրադարձանք Ղուրանի գիտական մի քանի հրաշալիքներին: Այսօր համառոտ կերպով զրուցելու ենք Ղուրանի թվային հրաշալիքների մասին: Ղուրանում թվերի հրաշալիքն ու բառերի մաթեմատիկական կարգն այնքան ուշագրավ է, որ շատ բանասերների մղել է այդ մասին ուսումնասիրություն կատարել: Հետազոտությունները պարզում են, որ Ղուրանում թվերի ու բառերի միջև մաթեմատիկական հատուկ հարաբերություն գոյություն ունի:
Այս կապակցությամբ բիոքիմիայի եգիպտացի փորձագետ դոկտ. Ռաշադ Խալիֆան ԱՄՆ-ում հետազոտություն է կատարել Ղուրանում անջատված բառերի կապակցությամբ: Նրա նպատակն է եղել պարզել սուրաների սկզբում բերված անջատ՝ առանձնացված տառերի, օրինակ الم، یس، ق، ص -ի իմաստն ու գաղտնիքը: Նա մի քանի տարի տևած ուսումնասիրությունից հետո 1973 թվականին իր աշխատանքի արդյունքը հրապարակեց «Ղուրանի հրաշքը» գրքում: Նա մաթեմատիկական հաշվարկումների միջոցով մոտ հարաբերություն է գտել առանձնացված տառերի ու այն սուրայի միջև որի սկզբում բերված են այդ տառերը: Այն իմաստով, որ երբ առանձնացված տառերը սուրայի սկզբում բերված լինեն, ամբողջ սուրայի կապակցությամբ առանձնացված տառերի համեմատությունն ու այսպես կոչված տառերի տոկոսը գերազանցում է մյուս սուրաներին: Օրինակ «ق» սուրայում ق տառերի թիվը գերազանում է մյուս սուրաներին: Պարագան նույնն է «ص» սուրայի և ص տառի դեպքում: Այսինքն «ص» սուրայում ص տառերի թիվը համեմատաբար ավելի շատ է մյուսներից:
Այսպիսով կարելի է հավակնել, որ ոչ միայն Ղուրանի բառերն ու իմաստը հրաշք են համարվում, այլև մարգարեի առաքելության տարիներին նրան փոխանցված Ղուրանի տառերի թիվն էլ հետևում է մաթեմատիկական հատուկ կարգի: Իհարկե քանի որ Ռաշադ Խալիֆայի ուսումնասիրությունները այդ բնագավառում առաջին քայլերն են համարվում, անթերի չեն կարող լինել: Այս աշխատանքն առավել ուսումնասիրություն է պահանջում, որպեսի հնարավոր լինի հստակ եզրակացության հանգել: Ղուրանի մեծ մեկնաբան Ալամե Թաբաթաբային Ղուրանի առանձնացված տառերի կապակցությամբ հետաքրքիր հիշատակում է կատարում և գրում է. «Այն սուրաները, որոնց սկզբում բերված անջատ տառերը նույնն են թեմայի տեսակետից նմանություններ ունեն: Օրինակ «Էըրաֆ» սուրան, որ սկսվում է «المص»-ով իր մեջ ներառում է նյութեր, որոնք ներկայացված են «الم» և «ص» առանձնացված տառերով սկսվող սուրաներում»:
Ռաշադ Խալիֆան իր ուսումնասիրության մեջ բացահայտում է մաթեմատիկական մի համակարգ, որը նրա համոզմամբ տիրում է ամբողջ Ղուրանում: Նրա դիտանկյունից Ղուրանը հետևում է մաթեմատիկական հրաշալի մի կարգի: Նա 19-ը բանալի թիվ է համարում Ղուրանում: Նա որոշ այաների ու Ղուրանի բառերի թվերը համեմատել է 19-ի հետ և այդ կապակցությամբ ներկայացրել է մաթեմատիկական հատուկ մի համակարգ: Նա ասում է, որ بسم الله الرحمن الرحیم-ի մեջ 19 տառ գոյություն ունի: «Աըլաղ» սուրան ունի 19 այա: Ղուրանն ունի 114 սուրաները, որը բաժանվում է 19-ի: Նա այս հիման վրա հիմք ընդունելով 19 թիվը Ղուրանում ուսումնասիրություն է կատարել և բերել է օրինակներ, որոնց ապացուցումն առավել հետազոտության կարիք ունի, որպեսզի հնարավոր լինի պարզել, որ 19-ի գործակիցը լինելու հարցը բոլոր դեպքերում էլ ճիշտ է համարվում, թե՝ ոչ:
Ղուրանում մաթեմատիկական կարգի կապակցությամբ մյուս կետը որպես համանիշներ ու հականիշներ ներկայացված բառերի թվային համեմատությունն է: Օրինակ աշխարհ և հավիտենականություն բառերը հավասար չափերով են օգտագործված Ղուրանում: Կամ սատանա և հրեշտակներ բառերի թիվը գրեթե հավասար է: Օր իմաստով «Յում» բառն օգտագործվել է 365 անգամ, որը հիշեցնում է տարվա օրերի թիվը: Կամ ամիս իմաստով «Շահր» բառն օգտագործվել է 12 անգամ հիշեցնելով ամիսների թիվը: «Սաաթ» կամ ժամ բառը կրկնվել է 48 անգամ, որ օրվա ժամերի կրկնապատիկն է: Գիտնականները Ղուրանում բառերի համեմատության մասին հետազոտություն կատարելով հանգել են ուշագրավ արդյունքների:
Մտավորականներն ընդհանուր առմամբ ընդունել են Ղուրանում բառերի ու տառերի միջև մաթեմատիկական կարգ գոյություն ունենալու փաստը, այդուհանդերձ դրանց պարագաների դեպքում տարաձայնություններ ունեն:
Իրապես զարմանալի է, որ ուսում չունեցող մի մարդ բերում է մի գիրք, որի բառերը արտաբերվել են պատերազմի ու խաղաղության տարբեր պայմաններում և փողոցում, շուկայում ու մզկիթում ու միևնույն ժամանակ ուշադիր է լինում 23 տարվա կտրվածքում իր բառերի ու տառերի թվերի մասին: Զարմանալին այն է, որ նրա ներկայացրած գիրքը բովանդակության տեսակետից եզակի է և նրա բոլոր այաներում ակնհայտ է ճարտասանությունը: Անկասկած նրա աշխատանքի ոճը երբևէ գիտնականների նման չի եղել, որոնք հանդարտ ու աղմուկից հեռու միջավայրում են աշխատասիրում: Ղուրանի թվային կարգն ընդհանուր առմամբ հուշում է, որ այս գիրքն ուղարկվել է իմաստուն ու ամենագետ Աստծո կողմից և որևէ ուրիշ մեկը չի կարող նման գործ կատարել: Հավանաբար ապագայում մարդկային գիտության զարգացմամբ Ղուրանի այաների հրաշալի կարգի կապակցությամբ նոր բացահայտումներ կկատարվեն:
Ղուրանը մարդու երջանկության ու կատարելության հասնելու ուղեքարտեզն է: Այն ինչ մենք Ղուրանի մասին նշեցինք այդ սուրբ գրքի գիտական հրաշալիքների միայն մի բաժինն է: Ղուրանն ունի արտաքին ու ներքին ծավալներ ու դրա ուսուցումները խոր շերտեր են պարունակում: Պարզ է, որ ժամանակի ընթացքում և մարդկության գիտության սահմաններն ընդլայնվելով պարզաբանվելու են այդ սուրբ գրքի մյուս կողմերը: Իհարկե բոլորը չէ, որ կարող են բացահայտել Ղուրանի խոր ճշմարտություններն ու ուսուցումները, այլ միայն նրանք են կարող այաների խոր շերտերը թափանցել, ովքեր Ղուրանի մասին խոր ճանաչողություն և անհրաժեշտ մասնագիտություն ունեն:
Ղուրանը շարունակ իսլամի վարդապետության ուսումնասիրման գլխավոր աղբյուրն է համարվել: Ղուրանը միակ աղբյուրն է, որ կարող է հարթել ցանկալի հասարակության կերտման համար մարդու ուղին: Այս գիրքը կանոնադրություն է, որ ցանկացած ժամանակ և աշխարհի ցանկացած կետում կարող է զարգացած հասարակության ձևավորման հիմք ծառայել: Ղուրանը երևան գալու հենց սկզբից մարգարեի առաքելության ապացուցման համար հստակ ու եզակի հրաշք է համարվել: Այսօր էլ Ղուրանը երևան գալուց 14 դար անց, մարդկությունը զարգացման ու կատարելագործման տարբեր փուլեր անցկացնելով տիրապետել է արարչագործության որոշ գաղտնիքներին: Գիտության սահմաններն ընդլայնվելով մարդու առջև նոր հորիզոններ բացվելով մարդկությունն այս գրքում զարմանալի հրաշալիքներ է հայտնաբերում և նրա համար հնարավորություն է ստեղծվում, որպեսզի օգտվի Ղուրանից: Ղուրանի յուրահատկություններից մեկն այն է, որ չի հնանում ու մարդկության ցանկացած սերնդի համար թարմ ու կենսունակ է, այնպես որ մարգարեն ասել է. «Աստծո խոսքը շարունակ նոր ու թարմ է»: Այսպիսով կարելի է ասել, որ Ղուրանը մարգարեի շարունակվող ու վերջ չունեցող հրաշքն է և վկայում է նրա ուղու և կրոնի իրավացիության մասին:
Եթե Ղուրանը սահմանափակվեր որոշակի ժամանակով կամ վայրով և կամ ազգով ու ժողովրդով չէր կարող ժամանակի հետ համընթաց առաջ շարժվել և մեկը մյուսի հետևից շրջանցել արգելքները: Այս կապակցությամբ ասվում է, որ մի մարդ Իմամ Սադեղին հարցնում է. «Ինչո՞ւ ինչքան ավելի շատ ենք ընթերցում ու ուսումնասիրում Ղուրանը, այն ավելի է թարմանում»: Իմամը պատասխանում է.Քանի որ Աստված այն որոշակի ժամանակի և որոշակի ժողովրդի համար չի ուղարկել: Հետևաբար Ղուրանը մինչև հավիտյան ցանկացած ժամանակի ու մարդու համար թարմ է մնում»: Դրա մեջ է թաքնված Ղուրանի գոյության ու հավերժության գաղտնիքը»,-ասել է Իմամ Սադեղը։