Նոյեմբեր 16, 2016 16:36 Asia/Yerevan

Քունը կարևոր ֆիզիոլոգիական գործընթաց է, պարտադիր վիճակ։ Քնի ժամանակ իջնում է մկանների լարվածությունը, թուլանում շնչառությունը (ցերեկը մեկ րոպեում շնչում ենք 14, իսկ քնած ժամանակ՝ 12 անգամ)։ Նվազում է նաև սրտի ռիթմը (ցերեկը մեր սիրտը 1 րոպեում կծկվում է 70-80 անգամ, իսկ գիշերը դրա հաճախականությունը կարող է իջնել մինչև 60 հարված)։ Մանկական հոգեբան ՝ Բիայնա Իսաղուլյանի մասնակցությամբ

Քնելը մարդու համար կարևոր գործընթաց է : Ընդհանրապես, ամեն օր պետք է քնել 7-8 ժամ՝ բացի նորածիններից, որոնք օրվա մեջ շատ են քնում։

Քունը կարևոր ֆիզիոլոգիական գործընթաց է, պարտադիր վիճակ։ Քնի ժամանակ իջնում է մկանների լարվածությունը, թուլանում  շնչառությունը (ցերեկը մեկ րոպեում շնչում ենք 14, իսկ քնած ժամանակ՝ 12 անգամ)։ Նվազում է նաև սրտի ռիթմը (ցերեկը մեր սիրտը 1 րոպեում կծկվում է 70-80 անգամ, իսկ գիշերը դրա հաճախականությունը կարող է իջնել մինչև 60 հարված)։ Պարզ է, քնած վիճակում մեր օրգանիզմը հանգստանում է, կենսապրոցեսները դանդաղ են ընթանում, և մեր օրգանները կարող են ավելի երկար դիմանալ։ Այսպիսով, քունը մարդու և կենդանիների շատ տեսակների համար արտաքինից դրսևորվում է նշանակալի անշարժությամբ և արտաքին գրգռիչների նկատմամբ  արտաքուստ նկատելի հակազդեցության բացակայությամբ։

Քնած ժամանակ կատարվում է արթուն վիճակում ստացած ինֆորմացիայի  մշակում, նաև այդ ինֆորմացիան գնահատվում է և երկարատև հիշողության ոլորտ փոխադրվում:

Քնի հինգ փուլերը

Քունը՝ հստակ ուղղված փուլերով ընթացք ունի: Գոյություն ունի քնի երկու տեսակ՝ երազատեսությամբ ուղեկցվող, որը ուղեկցվում է աչքերի կտրուկ շարժումներով, և առանց երազատեսության: Առանց երազատեսության քունը բաժանվում է չորս փուլի:

Առաջին փուլը անցումային իրավիճակ է` արթունության և քնի մեջ, տևում է 1-10 րոպե և տևում է ամբողջ քնի տևողության 5%-ի չափ: Սա հիշեցնում է ռելաքս վիճակ՝ այս փուլի ժամանակ մարդուն կարելի է շատ հեշտ արթնացնել: Ուղեղը սկսում է արտադրել սերոտոնին և մելոտոնին, և ուժեղանում է ալֆա-ալիքների ճառագայթումը : դա տեղի է ունենում  մեդիտացիայի և հիպնոսի ժամանակ:

Երկրորդ փուլի տևողությունը կազմում է ամբողջ քնի տևողության 45%-ը: Այդ վիճակում մարդը չի արձագանքում բնորոշ ձայներին, չնայած որ նրան կարող է արթնացնել երեխայի լացը, կամ սեփական անվան արտաբերումը: Այս վիճակում գլխուղեղը ճառագայթում է ոչ շատ խորը քնին բնորոշ թետտա - ալիքներ և բոլորովին դանդաղ գամմա - ալիքներ, որոնց առաջացման ժամանակ մենք փաստացիորեն գտնվում ենք անզգայության վիճակում:

Երրորդ փուլի ժամանակ, որի տևողությունը կազմում է քնի ամբողջ տևողության 7%-ը, քունը ավելի է խորանում, մարմնի ջերմաստիճանը ընկնում է, շնչառությունը դառնում է ավելի խորը և դանդաղ: գամմա - ալիքների ակտիվությունը աճում է և օրգանիզմը բավականին արագ անցնում է չորրորդ փուլին:

Չորրորդ փուլը՝ դա ամենախորը քունն է, որտեղ գերակշռում են գամմա - ալիքները: Սա ձգվում է ամբողջ քնի տևողության 13%-ի ընթացքում և այդ ժամանակ մարդուն արթնացնելը շատ դժվար է: Օրգանիզմը բավականաչափ երկար է մնում այս փուլում, որից հետո սկսում է հակառակ շարժումը երրորդ, երկրորդ և առաջին փուլերով, մինչև լրիվ արթունություն: Չորրորդ փուլից հետո օրգանիզմը անցնում է "արագ" քնի փուլի:

Քունը կոչվում է "արագ"՝ լավ տեսանելի աչքերի պտույտների պատճառով, իսկ պարադոքսալ, որովհետև ուղեղի ակտիվության հետ մարմինը գտնվում է պարալիզացված վիճակում և ի վիճակի չէ շարժվել սեփական կամքով: Հենց այս փուլում էլ մենք երազ ենք տեսնում:

 

Ինչպես է որ երբեմն հիշում ենք ինչ երազ ենք տեսել երբեմն ոչ

Քնի բոլոր փուլերն իրար հետ տևում են մոտ 90 րոպե, որից հետո նորից կրկնվում են: Հաջորդ կրկնվող 90 րոպեների ընթացքում առանց երազատեսության քնի տևողությունը սկսում է կարճանալ, իսկ «արագ» քնի տևողությունը սկսում երկարել: Եթե առաջին 90 րոպեանոց փուլին բաժին է ընկնում 80 րոպե առանց երազատեսության քուն և 10 րոպե «արագ» քուն, ապա արդեն չորրորդ կրկնության ընթացքում այս 90 րոպեն կարող է կազմված լինել 30 րոպե առանց երազատեսության քնից և 60 րոպե «արագ» քնից: Ահա թե ինչու մենք սովորաբար հիշում ենք այն երազները, որը տեսել ենք առավոտյան մոտ:

Անքնության և դեպրեսիայի կապը

Քնից զրկվելու մեխանիզմները և նրանց կապը դեպրեսիայի հետ մինչ այժմ մինչև վերջ չեն բացահայտված, բայց նրանց հիմքում ընկած է քնի համար պատասխանատու պրոցեսների վրա ազդեցությունը: Քունը, ինչպես մեր օրգանիզմի մի շարք ուրիշ պրոցեսներ՝ մարմնի ջերմաստիճանը, ախորժակը, ճնշումը, հորմոնալ սեկրեցիան, հանդիսանում են մեր օրգանիզմի կենսագործունեության ցիրկադային կամ օրական ցիկլեր (լատիներեն circadion – շուրջօրական, 24 ժամ ձգվող բառից):

Առողջ մարդու մոտ օրգանիզմում տեղի ունեցող բոլոր պարբերական պրոցեսները խիստ համաձայնեցված են և համաժամանակեցված իրար հետ: դեպրեսիայի ժամանակ այդ համաձայնեցվածությունը խախտվում է: Միշտ խախտվում են այնպիսի ցիրկադային ռիթմեր, ինչպիսին է քուն - արթունություն ցիկլը՝ քնի խանգարումներ, քնկոտություն, անքնություն, անկանոն քուն: Այսպիսի խանգարումներ հանդիպում են 10 դեպրեսիայի դեպքից 9-ի մոտ:

Որոշ հետազոտողների կարծիքով այսպիսի խանգարումը կարող է ոչ միայն լինել դեպրեսիայի նախանշան, այլ նաև խորացնել, ծանրացնել հիվանդությունը և նույնիսկ լինել հիվանդության պատճառ: Չնայած, որ այն թեզը, որ ցիրկադային ռիթմերի խանգարումը կարող է առաջացնել դեպրեսսիվ խանգարումներ, դեռևս չի ապացուցված:

Նկատվել է, որ դեպրեսիաների ժամանակ մարդիկ ավելի երկար են քնում, քունը դառնում է ավելի մակերեսային, նրանք գիշերվա ընթացքում ավելի հաճախ են արթնանում: Տեղի է ունենում քնի բոլոր փուլերի բնորոշ խանգարումներ՝ նկատվում է առաջին և երկրորդ փուլերի երկարացում և երրորդ և չորրորդ փուլերի կարճացում, ընդ որում որոշ դեպքերում այդ ամենախորը քնի փուլերը կարող են ընդհանրապես բացակայել: Դրանով էլ հենց բացատրվում է այն փաստը, որ դեպրեսիայի ժամանակ մարդիկ արթնանում են հոգնած և ծեծված զգացողություններով, անկախ նրանից թե ինչքան են քնել: Դեպրեսիայի համար բնորոշ է նաև մի փուլից մյուսին անցումի կտրուկությունը:

Ավելի հաճախ են պատահում «արագ» քնի խանգարումներ, ընդ որում «արագ» քնից մինչև արթնացումը եղած անցումը կատարվում է հանկարծակի արագ: Դեպրեսիայի ժամանակ «արագ» քունը սկսում է շատ ավելի շուտ և նրա տևողությունը ավելի երկար է գիշերվա առաջին կեսին: Այս իրավիճակին բացարձակ հակառակ է այն մեկին, որը առկա է առողջ քնի ժամանակ:

Չնայած, որ դեպրեսիայից դուրս գալու ժամանակ քունը սովորաբար նորմալանում է, բայց քնի փուլերի այսպիսի խանգարումները կարող են տևել կես տարի:

 

Քնի խանգարումները եւ քնի պակասը մեզ ոչ միայն ստիպում են օրվա ընթացքում հոգնած զգալ, այլեւ բավականին վտանգավոր են առողջության համար ։

Քնի խանգարում է համարվում ոչ միայն անքնությունը, այլեւ մի շարք այլ խնդիրներ։

• Ժամային գոտիների  փոփոխմամբ պայմանավորված խանգարում (jetlag disorder)

• Շնչառական խնդիրներ, որոնք ազդում են քնի որակի վրա (օրինակ՝ խռմփոցը)

• Քնի ընթացքում շարժողական խանգարումներ (օրինակ, երբ մարդ քնի մեջ շարժում է վերջույթները կամ ատամներն է կրճտացնում)։

Քնի խանգարումների մեծամասնությունն արտացոլվում է սրտանոթային համակարգի վրա, ինչպես նաեւ ուղեղի վիճակի եւ գործունեության, հատկապես եթե դրանք շնչառական այնպիսի խանգարումներ են, ինչպիսին խռմփոցն է։ Նման խանգարումների պատճառով մեծանում է հիպերտոնիայի զարգացման, վտանգավոր առիթմիաների, սրտամկանի արյան մատակարարման խախտումների ռիսկը։

Քնի խանգարումները ազդում են նաեւ նյութափոխանակության վրա եւ կարող են ստեղծել բազմաթիվ խնդիրներ կապված  ճարպերի եւ խոլեստերինի  նյութափոխանակության հետ։ Հենց դրա համար էլ այն մարդկանց մոտ, ովքեր վատ կամ քիչ են քնում, նկատելիորեն մեծանում է ճարպակալման ռիսկը։ Քնի անբավարարությունն ու դրան հետեւող նյութափոխանակության խախտումները բարձրացնում են դիաբետի զարգացման ռիսկը, հատկապես եթե մարդն արդեն իսկ ռիսկային խմբում է եւ նրա ընտանիքում արդեն կան դիաբետով հիվանդներ։

Քնի անբավարարությունից առաջացող խնդիրները շատ են, բայց, քանի որ դրանք ոչ միշտ են անմիջապես նկատելի դառնում, շատերը կապ չեն տեսնում քնի եւ առողջության միջեւ եւ չեն փորձում կարգավորել իրենց քունը, մինչեւ որ խնդիրներն արդեն չափազանց լրջանում են։