Նոյեմբեր 28, 2016 11:40 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: Շարունակելով «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարը,այս թողարկման ընթացքում կխոսենք «Իմամաթ»-ի կամ իմամների թեմայի շուրջ:

Նախորդ հաղորդումների ժամանակ ասացինք, որ մարդն օժտված է անհամար ընդունակություններով ու կարողություններով և դեպի զարգացում, աճ ու կատարելագործում տանող ուղի նրա համար հարթեցված է: Աշխարհի Արարիչը ծանոթ լինելով իր բոլոր արարածների գոյության նրբություններին, հենց այնպես որ տարբեր ընդունակություններ է շնորհել նրան, բնական է, որ նրան չի լքում և ցույց է տալիս կատարելագործման ու աճի ուղին: Աստված մարգարեներին ուղարկել է աստվածային սուրբ գրքերի հետ միասին, որպեսզի ճշմարիտ ուղին ցույց տան մարդուն և նրա աստվածատուր ընդունակությունները գործնական դաշտ փոխադրեն: Մարգարեության թեման քննարկելիս ասացինք, որ մարդու զարգացման ու դաստիարակման համար միայն գիտությունն ու ճանաչողությունը բավարար չեն, այլ անհրաժեշտ է ունենալ գործնական ու շոշափելի օրինակներ, որոնց օգնությամբ մարդը կարող է գտնել իր ուղին: Այդ օրինակներն ու դաստիարակները մարդկանց առաջնորդում են դեպի ճշմարտություն և նրան օգնում են, որպեսզի նա կարողանա բարին զատորոշել չարից:

Նախորդ հաղորդումների ժամանակ ասացինք, որ իսլամի մեծ մարգարեն Աստծո վերջին առաքյալն ու պատվիրակն է և մարդկությանը ներկայացրել է ամենակատարյալ ու համապարփակ կրոնը: Նրա հիմնադրած կրոնը բոլոր ժամանակաշրջաններում մարդկության առաջնորդողն ու ուղեցույցն է հանդիսանում: Այս կրոնը ցանկացած ժամանակի ու վայրի հետ կապված պայմաններին համակերպվելու յուրահատկություն ունի: Այդ պատճառով էլ պատմության ընթացքում կենդանի ու հավիտենական է: Այսպիսով մարգարեի վախճանումից հետո դրա համար, որպեզի իսլամի ու Ղուրանի լուսավորող ճրագը հասանելի մնա մարդկության, աստվածային առաջնորդության շղթան երբևէ չի խզվել:

Այստեղ հարց է ծագում, որ նկատի առնելով իր ճանապարհն ու ուղղությունը գտնելուն մարդու շարունակական կարիքը և նկատի առնելով այն որ իսլամի մարգարեից հետո ուրիշ մարգարե չի նշանակվել, մարդկության գաղափարական ու հավատամքային հարցերն ինչպե՞ս են կարգավորվելու:

Հարցին պատասխանելով պիտի ասել, որ աստվածային արդարությունն ու իմաստնությունը թելադրում են, որ առաջնորդությանն ունեցած մարդու կարիքը որևէ ժամանակաշրջանում անպատասխան չմնա: Առողջ միտքը նույնպես թելադրում է, որ մարգարեին հաջորդող շրջանում էլ պիտի լինեն կրոնի հարցերը կարգավորող անձինք, որոնք պաշտպանում են Աստծո կրոնը, այն պարզաբանում ու մեկնաբանում են օրվա պայմաններին համապատասխան և հասարակության մեջ գործադրում են կրոնի ծրագրերն ու սկզբունքները: Միևնույն ժամանակ, բոլորը՝ թշնամի թե բարեկամ, հաստատում են, որ մեծ  մարգարեն իսլամի վեհացման ճանապարհին հանդուրժեց բոլոր բարդություններն ու տառապանքները և այդ ճանապարհին որևէ ջանք չխնայեց: Անկասկած նման մի անձ չէր կարող իսլամի նորատունկ ծառի ճակատագիրը թողնել բախտի քմահաճույքին: Այդ պատճառով էլ Աստծո կողմից պարտականություն ստացավ վարդապետության ու ժողովրդի պահպանության պատասխանատվությունը վստահել այնպիսի անձանց, որոնք ունեն դրա արժանավորությունը: Նա «Հադիս-ե Սաղալայն» կոչվող վկայության մեջ իրենից հետո երկու գլխավոր աղբյուրներ է ներկայացնում իսլամ ժողովրդին: Դրանցից մեկը Աստծո գիրքը՝ Ղուրանն է, իսկ մյուսն՝ իր գերդաստանը:

«Հադիս-ե Սաղալայն» կամ «երկու ծանրությունների մասին վկայություն»-ը մուսուլման գիտնականների ու հոգևոր առաջնորդների կողմից մարգարեին վերագրված ամենահավաստի ու վավերական ասույթներից է: Դա նաև նշված է սուննիների արժեքավոր աղբյուրներում, այնպես որ կարելի է ասել դա ամենաբարձր մակարդակի վավերականություն ունի: Ահմեդ Իբն Իսա Թարմազին իր «Սահիհ» գրքում «Հադիս-ե Սաղալայն»-ը մեջբերել է հղում կատարելով Ջաբերն Իբն Աբդոլլահ Անսարիին, որն ասում է. «Տեսա Աստծո մարգարեին, երբ Հաջջի ուխտագնացության ժամանակ՝ Արաֆեի օրվա ընթացքում ուղտ հեծած քարոզ էր կարդում ժողովրդին: Լսեցի որ ասաց. «Ով ժողովուրդ, ձեզ մի բան եմ ավանդում ,որոնց եթե հետևեք երբևէ չէք շեղվելու. Աստծո գիրքն ու իմ գերդաստանը»:

Վկայության բնագիրը հետևյալն է. «Ես ձեզ երկու ծանրակշիռ ու թանկարժեք բան եմ ավանդում: Եթե դրանց կառչեք, երբևէ չեք շեղվի: Մեկը Աստծո գիրքն է ու մյուսը՝ իմ գերդաստանը: Այդ երկու հիշատակները երբևէ իրարից չեն բաժանվի, որպեսզի Ահեղ դատաստանի օրը միանան ինձ»:

Մուսուլման բանասերներ ու գիտնականներ այդ ասույթին հղում են կատարել հիմք ընդունելով մեծ մարգարեի շուրջ 30 աջակիցների վկայությունները: Շիա և սուննի պատմագիրների ու մոհադեսների համոզմամբ մեծ մարգարեն տարբեր ժամանակներում ու նույնիսկ կյանքի վերջին րոպեներին ժողովրդի ուշադրությունը հրավիրել է այդ երկու կարևոր աղբյուրների միջև եղած խոր կապակցությանը և այդպիսով ուրվագծել է ապագայի ուղին: Իհարկե այս վկայության տարբեր տարբերակներում առերևույթ որոշ տարբերություններ են նկատվում, սակայն դրանց բոլորի բովանդակությունը փոխանցում է նույն իմաստը, որը վկայում է Ղուրանի և մարգարեի գերդաստանի միջև եղած անբաժանելի ու խոր հարաբերության և նրանց միասնականության մասին: Պատմագիրներն այն համոզման են, որ մարգարեն այս արտահայտությունը կատարել է տարբեր վայրերում ու տարբեր ժամանակներում, ինչը վկայում է դրա մեծ նշանակության մասին:

Սուննի կրոնագետ առաջնորդներից Իբն Հաջար Մաքքին իր «Ալ-Սավաեղ-օլ-մոհառաղա» գրքում գրում է. «Այս արտահայտության մասին տարբեր վկայություններ կան: Ոմանք ասում են, որ Աստծո մարգարեն դա ասել է Հաջջի վերջին ուխտագնացության ժամանակ՝ Արաֆեի օրը: Մի այլ տեղ նշված է, որ դա ասել է հիվանդության պահին, երբ սենյակում շրջապատված է եղել իր աջակիցներով: Որոշների կարծիքով դա ներկայացվել է Ղադիր Խոմում, իսկ մի այլ տեղ ասված է, որ այդ արտահայտությունը կատարվել է Թաեֆից վերադարձին»: Իբն Հաջարն ապա գրում է. «Դրանք իրար չեն հակասում քանի որ որևէ արգելք չկա դրա համար, որ մարգարեն բոլոր պարագաներում էլ նույն ճշմարտությունն արտահայտած լինի և դա Ղուրանի և նրա մաքրակենցաղ գերդաստանի նշանակության պատճառով է»: Իբն Հաջարը մեկնաբանելով այս արտահայտությունն ասում է. «Ուշադիր եղեք, որ Աստծո առաքյալը Ղուրանն և իր գերդաստանին ու մերձավորներին թանկարժեք ու ծանրակշիռ է կոչում, քանի որ «սաղալ» է կոչվում ցանկացած թանկարժեք ու ծանր իր, որը զերծ է փչանալուց: Այդ անվանակոչությունն այն պատճառով է, որ Ղուրանն ու գերդաստանը կրոնական գիտելիքների, գաղտնիքների և կրոնական պատվիրանների հանքեր են համարվում: Այդ պատճառով էլ մարգարեն ժողովրդին ու մուսուլմաններին հորդորում է հետևել այդ երկուսին և նրանցից սովորել ամեն ինչ»:

Հարց է ծագում, թե իսլամի մեծ մարգարեն ինչո՞ւ է Ղուրանից հետո իր գերդաստանին ժողովրդի առաջնորդության ու փրկության աղբյուրը ներկայացնում:

Ինչպես ասացինք, մարգարեն Աստծո կողմից մի գիրք բերեց, որը պարունակում է մարդկության առաջնորդման համար համապարփակ կանոններ և մինչև հավիտյան համարվում է նրա ուղեցույցը: Ղուրանի այաները ներառում են իսլամի աստվածային օրենքներն ու սկզբունքները և դրա ուսուցումները երաշխավորում են մարդու երջանկությունն ու փրկությունը: Բայց Ղուրանի այաների մեկնաբանությունը պիտի կատարի նա ով ծանոթ է հայտնության լեզվին: Դրա պատճառով էլ աստվածային գրքի մեկնաբանման և ժողովրդի առաջնորդման համար իսլամի մարգարեի կողմից արժանավոր անձինք պիտի ներկայացվեն, որոնք ունեն վարդապետության հիմնադրի հաստատումը:

Բնական է, որ մարգարեի տեղակալը լինելու և մարգարեից հետո ժողովրդին առաջնորդելու պատասխանատվությունը կրող անձինք պիտի գիտության ու գործի ասպարեզում սխալներից ու շեղումներից զերծ լինեն, քանի որ այլ դեպքում՝ թե՛ իրենք ծուռ ճանապարհով կգնան և թե՛ ժողովրդին կապակողմնորոշեն:

Մարգարեի արժանի տեղակալը լինելու յուրահատկություններից մեկը Ղուրանի լեզվին ու տրամաբանությանը տիրապետելը, նաև աստվածային այաները մեկնաբանելու և դրանք օրվա պահանջներին համապատասխանեցնելու կարողության տեր լինելն է: Իրականության մեջ գերդաստանին Ղուրանի կողքին դնելու պատճառներից մեկն այն է, որ աստվածային գիրքը պիտի մեկնաբանվի չափազանց գիտուն անձանց կողմից:

Իրապես մարգարեի այն արտահայտությունը, որ «եթե կառչեք Աստծո գրքին և իմ գերդաստանին չեք մոլորվի» ի՞նչ ուղերձ է պարունակում ժամանակակից մարդու համար: Այն որ մարգարեն Ղուրանն ու գերդաստանը, որպես երկու արժեքավոր ու ծանրակշիռ ավանդ դրել է իրար կողքի վկայում է այն մասին, որ դրանք երկուսն էլ նույն ուղղության ու ընթացքին են հետևում: Մեկը երկնային օրենք ու Աստծո խոսքն է, իսկ մյուսը՝ դրա մեկնաբաններն ու գործադրողներն են: Այս վկայության համաձայն Ղուրանն ու մարգարեի գերդաստանն իրարից առանձնացնելը և այնպիսի անձանց տեսակետներին հետևելը, որոնք ծանոթ չեն Ղուրանի գաղտնիքներին ու ճշմարտություններին, միայն կարող է մոլորության պատճառ դառնալ: Այլ խոսքով մարգարեի գերդաստանից հեռանալն ու շեղվելը ոչնչացման պատճառ կդառնա:

Պատմության վկայությամբ մուսուլմանների անկումն ու շեղումն սկսվեց այն պահից, երբ այդ երկուսի միջև տարածություն ստեղծվեց: Այսօր էլ այսպես կոչված իսլամական որոշ հոսանքների մոտ նկատվող մոլորության արմատը գտնվում է այդ հարցում: