Ճանաչենք իսլամը (114)
«Ճանաչենք իսլամը «հաղորդաշար»-ի այս թողարկման թեման ևս «Իմամաթ»-ը կամ առաջնորդությունն է:
Իր արարածների հանդեպ Արարչի բարությունը պահանջում է, որպեսզի նրան առաջնորդի դեպի հստակ մի նպատակ, որը կատարելության նվաճումն է: Օրինակ մրգի ծառի առաքելությունը պտուղ տալն է և առաջնորդվում է այդ ուղղությամբ: Արարածներից յուրաքանչյուրը իր հատուկ ուղղությամբ է առաջնորդվում և ցանկացած արարած բացի իր նպատակին հասնելը այլ ձգտում չունի: Մարդն էլ չի բացառվում ընդհանուր առաջնորդման այդ օրենքից: Իհարկե քանի որ մարդու երջանկությունը պայմանավորված է նրա կամքով, առաջնորդվում է քարոզչության և մարգարեների առաքման միջոցով: Սակայն աստվածային վերջին առաքյալը համարվող իսլամի մարգարեի վախճանումով մարդկության առաջնորդման հարցը տնօրինվում է այլ կերպ: Հենց այն պատճառով որ մարգարեների առաքումն ու կրոնի կանոնակարգումն անհրաժեշտ է մարդկության առաջնորդման համար, մարգարեից հետո էլ անհրաժեշտ է իրենց հատկանիշներով ու յուրահատկություններով նրան նմանող անձինք փոխարինեն նրան, որպեսզի առաջնորդելով ժողովրդին նաև պաշտպանեն կրոնի արժեքներն ու ուսուցումները, այլապես հանրության առաջնորդման ծրագիրը մնալու է կիսավարտ:
Իսլամի մարգարեն գիտակցում էր, որ կրոնը, որպես հասարակական ծավալուն մի կազմակերպություն մինչև հավիտյան պիտի առաջնորդի մարդկությանը, իսկ որևէ հասարակական կազմակերպություն առանց արժանի ու բանիմաց պատասխանատուների չի կարող գոյատևել: Հետևաբար կարիք է զգացվում այնպիսի պատասխանատուների, որոնք պիտի պաշտպանեն կրոնը և ժողովրդին առաջնորդեն դեպի երջանկություն: Այսպիսով արդյոք կարելի է հավատալ, որ մարգարեն անտեսած լինի իր վախճանմանը հաջորդելիք օրերը:
Եթե ուշադրությամբ հետևեք մարգարեի առաջնորդման մեթոդին շատ հարցեր մեզ համար պարզ կդառնա: Օրինակ մարգարեն սովորաբար երբ մի քանի օրով պատերազմի կամ Հաջի ուխտագնացության նպատակով ցանկանում էր հեռանալ Մեդինայից, ժողովրդի հարցերը տնօրինելու համար տեղակալ էր նշանակում: Նա երբ որևէ զորք կամ բանակ էր պատերազմի գործուղում այդ էմիրի կամ հրամանատարի համար տեղակալ էր նշանակում: Հաճախ զորքի համար հրամանատար նշանակելուց բացի նաև կանխատեսում էր կատարում թե ինչ է կատարվելու նրա զոհվելու դեպքում և նրա համար տեղակալ էր նշանակում: Եթե երկրորդ հրամանատարն էլ սպանվում էր նրան փոխարինում էր մի այլ անձնավորություն: Նկատի առնելով յուրաքանչյուր փուլում տեղակալ նշանակելու համար մարգարեի նրբանկատությունը արդյոք կարելի է հավատալ, որ նա նախքան վախճանումն իր համար տեղակալ նշանակած չլինի և ալեկոծ ծովում առանց նավապետ թողած լինի ժողովրդի նավը: Մարգարեի տնօրինման մեթոդներն ուշադիր ուսումնասիրելով կարելի է հաստատել, որ նա երբևէ մուսուլմաններին անորոշության մեջ չի թողել և իսլամի պաշտպանության ու պահպանության համար տեղակալներ է նշանակել:
Ինչպես նախորդ հաղորդման ժամանակ ասացինք, մարգարեից հետո մարդկային առաջնորդման հարատևման ու նրա փրկության համար հարկավոր է, որ երկու հիմնական գործոններ իրար կողքի հայտնվեն: Առաջինը համապարփակ ու աշխարհատարած օրենք է, որ հստակեցնում է մարդկային կյանքի հիմնական գծերը: Ղուրանն այդ կատարյալ ու եզակի օրենքն է: Մյուսը արժանավոր ու բանիմաց առաջնորդների գոյությունն է, ովքեր կարող են մեկնաբանեն ու պարզաբանեն Ղուրանի ծրագրերն ու ուսուցումները: Քանի որ Ղուրանն օրենքի գիրք է ու այն դեպքում կարող են նրա բոլոր նպատակներն իրագործվել, երբ ծրագրերից ու գործեղանակներից բացի անսխալ մեկնաբաններ և արժանավոր ու բանիմաց գործադրողներ գոյություն ունենան: Հենց այնպես որ այսօր երկրներում օրենսդիր իշխանության կողքին օրենքի գործադրման ու դրա գործադրմանը վերահսկելու համար այլ իշխանություններ են նախատեսված: Քանի որ ցանկացած օրենք անհրաժեշտաբար գործադրողի և գործադրման երաշխիքների կարիք ունի:
Հետևաբար հենց այնպես որ Աստծո խոսքի փոխանցման համար մարգարեին կարիք է գցացվում, նաև պիտի լինեն մեղքից զերծ ու աստվածային գիտելիքներին տեղյակ անձինք, ովքեր կրոնի կանոններն ու պատվիրանները պիտի մեկնաբանեն համապատասխան ժամանակի պահանջների:
Մարդկային հասարակության մեջ իմամի գոյության պատճառներից մեկը Երկրի վրա որպես Աստծո ներկայացուցիչ կատարյալ մարդու ներկայության անհրաժեշտությունն է: Մարդ, որ թիկունքում պիտի թողած լինի կատարելության հասնելու բոլոր փուլերը և բարոյական արժանիքների լիարժեք հայելի լինի: Այլ խոսքով նկատի առնելով աստվածային այաները «Իմամաթ»-ը կարելի է արարչագործության փիլիսոփայությանը համապատասխան ու նրան զուգահեռ մի սկզբունք համարել: Ղուրանի այաներին դիմելով պարզվում է, որ Աստված մարդու իշխանության ենթակա է դարձրել երկինքները, Երկիրն ու այն ամենն ինչ գոյություն ունի նրանց մեջ: Հետևաբար մարդը յուրահատուկ դիրք է գրավում գոյության համակարգում և առանցքային դերակատարություն ունի: Ղուրանը հստակ կերպով հայտարարում է, որ Աստված Երկրի վրա գոյություն ունեցող բոլոր բարիքները արարել է մարդու համար: «Բաղարա» սուրայի 29-րդ այաում կարդում ենք. «Նա ձեզ համար արարեց Երկրի վրա գոյություն ունեցող բոլոր բարիքները, ապա անդրադարձավ երկնքին ու նրան ամրացրեց յոթ երկինքների վրա և Նա տեղյակ է ամեն ինչի մասին»:
Աշխարհի ու մարդու արարման նպատակն այն չէ, որ նա աշխարհիկ կյանքում միայն ուտի ու հանգստանա և նրան ամեն տեսակ հաճույքներ տրված լինեն: Նրա արարման փիլիսոփայությունը նրա մեջ է, որ հետևի Բարու ճամփին և այդ ուղղությամբ հասնի ցանկալի կատարելության, որն Աստծուն մերձենալն է:
Աստված Ղուրանում մարդուն կոչ է անում պաշտամունք կատարել իրենց ստեղծած Արարչի համար: Ղուրանը հիշեցնում է, որ այն Աստված, որին մարդը պիտի պաշտի արարել է երկինքն ու Երկիրը, երկնքից ջուր է հոսեցնում և հողից բույս ու միրգ է աճեցնում, որպեսզի մարդիկ սնվեն Երկրի վրա: Ղուրանը տարբեր միջոցներով ակնարկում է այն ճշմարտությանը, որ մարդու և աշխարհի արարման նպատակը մարդկությանը փորձելն է, որպեսզի հավատքի ու բարի արարքների հարցում գերազանցեն միմյանց և ցանկալի երջանկության հասնեն: Աստված «Քահֆ» սուրայի 7-րդ այայում ասում է. «Մենք այն ինչը, որ Երկրի վրա է նրա համար զարդ դարձրինք, որպեսզի դրանց փորձի որոշելու համար, թե դրանցից որն է առավել լավն ու բարին»:
Աստվածային մարգարեներն ու իմամները որպես կատարյալ մարդիկ աստվածային ներկայացուցիչներ են եղել և այդ պաշտոնը մարգարեներից հետո գոյատևել է: Ղուրանի դիտանկյունից նրանք են արժանի մարդկության առաջնորդն ու իմամը կոչվելու, որ Աստծո ներկայացուցիչը լինելու դիրքին տիրանան, այսինքն մարդկային առաջնորդության արմատը գտնվում է Աստծո ներկայացուցչության մեջ: Ղուրանը Դավիթ մարգարեի մասին արտահայտվելիս նախ անդրադառնում է նրա Աստծո ներկայացուցիչը լինելու հանգամանքին և ապա նրան դատավոր է կոչում: «Սաթ» սուրայի 26-րդ այայում կարդում ենք. «Ով Դավիթ մենք քեզ ներկայացուցիչ նշանակեցինք: Ուրեմն արդարությամբ դատիր մարդկանց և կրքերին գերի մի դարձիր, որպեսզի Աստծո ճամփից չշեղվես»:
Այսինքն ով Դավիթ քեզ տրվել է այս մեծ շնորհը և քո առաքելությունն է արդարությամբ դատել մարդկանց: Իրականության մեջ աստվածային ներկայացուցչության արդյունքը Բարու իշխանությունն է: Այս նախադասությունից կարելի է ընկալել, որ Բարու իշխանության մեջ ժողովրդի առաջնորդն ու իմամը լինելը ակունք է առնում աստվածային ներկայացուցչությունից և համարվում է դրա ուղղակի արդյունքը:
Իմամն ամեն ժամանակաշրջանում ժամանակի կատարյալ մարդու օրինակն ու խորհրդանիշն է: Կատարյալ մարդը նա է, ով ճանաչում է Բարու ճամփան և հավատքով ու գործով չի շեղվում Բարու ճանապարհից: Նման մարդու համար է արարել աշխարհը և տիեզերային համակարգը Նրա շնորհիվ է ստեղծվել: Կատարյալ մարդը Երկրի վրա Աստծո խորհրդանիշն է:
Այստեղ անհրաժեշտ է նշել, որ իսլամը միայն մի շարք ծրագրեր և իդեալական ու վեհ գործեղանակներ ներկայացնելով չի բավարարվել, այլ դրան զուգահեռ մարդկությանը տրամադրել է գործնական օրինակներ: Այդ օրինակները մարդկանց մտքերի ու գաղափարների վրա ազդելու համար պիտի լինեն կատարյալ ու անթերի:
Մարգարեն մարդկության կատարյալ օրինակն է: Ղուրանի «Ահզաբ» սուրայի 21-րդ այայում ասված է. «Անկասկած ձեզ համար մարգարեի վարքագիծը բարի օրինակ է համարվում, նրանց համար ովքեր հույս են կապել Աստծու ու մեռելների հարության օրվա հետ և հաճախ են հիշում Աստծուն»:
Իսլամի մեծ մարգարեից հետո նրա տեղակալը համարվող իմամն է հասարակության համար օրինակ ծառայում: Իմամը կատարյալ մարդու խորհրդանիշ և իսլամի նախագծերի գործնական օրինակն է: Բնական է, որ եթե չլինեն հասարակության այդ իրական օրինակները, նրանց կփոխարինեն սուտ ու թերի օրինակներ ու մարդկանց կգրավեն իրենց կողմը: Իմամն իրականության մեջ բացահայտ ճշմարտության է վերածում իսլամի տեսական նախագծերն ու իդեալները:
Իհարկե «Իմամաթ»-ը և մարդկության առաջնորդությունը որոշակի ժամանակաշրջանով չի սահմանափակվում: Մինչև այնքան ժամանակ, որ գոյություն ունի այս աշխարհը և մարդկությունը բնակվում է Երկրի վրա, աստվածային իմաստության շնորհիվ աստվածային ուսուցումների պարզաբանման համար Իմամի գոյության պահանջը զգացվում է: Այս կապակցությամբ Իմամ Սադեղն ասում է. «Երկիրը երբևէ չի լինելու առանց մի իմամի,ով Աստծո հալալը՝ հալալ, իսկ Աստծո արգելածը՝ արգելված է դարձնում»: