Ճանաչենք իսլամը (122)
Մարգարեն բռնեց Ալիի ձեռքն ու բարձրացրեց, որպեսզի բոլորը տեսնեն ու ճանաչեն նրան: Հետո մարգարեի ձայնն ավելի հնչեղ դարձավ ու ասաց. «Մուսուլմանների միջից ո՞վ է ամենաարժանավորը»: Ասացին՝ Աստված ու մարգարեն ամենագիտունն են: Մարգարեն ասաց. «Աստված իմ առաջնորդն ու ղեկավարն է, ես հավատացյալների առաջնորդն ու ղեկավարն եմ ու իմ կամքը գերադասվում է նրանց կամքից», հետո շարունակեց. «Ես ում առաջնորդն ու ղեկավարն եմ, Ալին էլ նրա ղեկավարն ու առաջնորդն է լինելու» և այս արտահայտությունը կրկնեց երեք անգամ:
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Մեր այս հաղորդման ընթացքում շարունակելով Իմամաթի թեման կանդրադառնանք իսլամի մարգարեի տեղակալության հարցին:
Լուսնային հիջրեթի 10-րդ տարում՝ իսլամի մեծ մարգարեի կյանքի վերջին ամիսներին, նա որոշում է մասնակցել Մեքքայում կայացող Հաջի մեծ համահավաքին: Այս լուրի տարածումը պատճառ է դառնում, որ հեռու ու մոտիկ վայրերից մեծ թվով մարդիկ Մեդինա ուղևորվեն և արժանի դառնան այդ ուխտագնացության ընթացքում մարգարեի ընկերակցությանը: Ի վերջո գաղթականներից ու աջակիցներից, նաև այլ մուսուլմաններից բաղկացած մի մեծ քարավան Մոհամմեդի առաջնորդությամբ թողելով Մեդինան Հաջի ուխտագնացության նպատակով մեկնում է Մեքքա: Մեքքան այդ օրերին ականատեսը եղավ իսլամական ամենափառավոր արարողություններից մեկի, որը հազարավոր մուսուլմանների մասնակցությամբ կայացավ իսլամի մեծ առաջնորդի ներկայությամբ:
Դա մարգարեի վերջին Հաջի ուխտագնացությունն էր ու այդ պատճառով էր կոչվում է «Հաջաթ-ալ-վեդա»: Հաջի ուխտագնացության արարողությունը ավարտվելուց հետո մարգարեն ուխտավորների հսկա բազմությամբ հեռանում է Մեքքայից ու մեկնում է իր քաղաքը: Վերադարձի ճանապարհին ուխտավորների քարավանը հասնում է «Ղադիր Խոմ» կոչվող վայրը: Այդ պահին Աստծո խոսքը փոխանցող Գաբրիել հրեշտակը մարգարեին է փոխանցում Արարչի այս հստակ ու կտրուկ հրամանը. «Ով մարգարե, ժողովրդին փոխանցիր այն ինչ քո Արարչի կողմից տրվել է քեզ ու եթե դա չկատարես անկատար թողած կլինես առաքելությունդ: Աստված քեզ կպաշտպանի մարդկանց չարիքից, քանի որ Աստված հավատուրացներին չի առաջնորդում»:
Այս այայում խոսքն ուղղված է մարգարեին և նրանցից պահանջվում է Արարչի կողմից իրեն փոխանցվածը ժողովրդին փոխանցի ու այդ գործում չհապաղի: Հետո առավել ընդգծում կատարելու համար նշում է, որ եթե հրաժարվի դրանից Աստծո առաքելությունն անկատար կմնա: Հետո գոտեպնդում է այդ մասին ժողովրդի հակազդեցությունից խիստ մտահոգ մարգարեին ու ասում է, որ այս առաքելությունն իրագործելիս ժողովրդը չպիտի սարսափի, քանի որ Աստված նրան հեռու կպահի մարդկանց չարիքից:
Այայի յուրահատուկ ոճը ու նրան իրարահաջորդ ընդգծումները ու նաև նրա՝ «Ով առաքյալ» արտահայտությամբ սկսվելը, վկայում է հարցի կարևորության մասին: Հիշեցնենք, որ միայն երկու այաներում «Ով մարգարե»-ի փոխարեն օգտագործվել է «Ով առաքյալ» արտահայտությունը, ինչը վկայում է կարևոր մի առաքելության մասին: Ըստ երևույթին այայից այնպես է հասկացվում, որ մարգարեն մտահոգ է որևէ քայլի հետևանքներից: Մտահոգ է նրանից, որ հանկարծ այս պատգամի փոխանցումը հանդիպի ոմանց հակառակության ու նրանք իսլամի ու մուսուլմանների համար խնդիրներ առաջացնեն: Այդ պատճառով էլ Աստված նրան մխիթարում ու գոտեպնդում է:
Հիմա հարց է ծագում, թե ո՞րն է այն կարևոր պատգամը, որ մարգարեն պիտի փոխանցի ժողովրդին ու դրանից հրաժարվելու դեպքում Աստծո առաքելությունն անկատար կմնա: Արդյոք դա վերաբերում է կրոնի սկզբունքներին, ասենք միաստվածապաշտությանը կամ մեռելների հարությանը: Բայց այս սկզբունքները հստակեցվել են մարգարեի նշանակման առաջին տարիներին ու դրանց մասին հարյուրավոր այաներ են ուղարկվել: Արդյոք հարցն առնչվում է կրոնի պաշտամունքային հարցերին, օրինակ՝ աղոթքին, ծոմապահությանը, Հաջին, ջիհադին կամ այլ կրոնական ուսուցումներին: Բայց դրանք էլ ժամանակին փոխանցվել են ու ժողովուրդն արդեն տեղյակ է դրանց մասին: Արդյոք խնդիրը կապվում է այլ ժողովուրդների ու ազգերի կամ այլ կրոնների, այդ թվում հրեաների ու քրիստոնյաների հետևորդների հետ հարաբերություններին: Իսկ դրանք էլ արդեն իսլամում հստակեցված են:
Իրականության մեջ որևէ կարևոր, հիմնական ու պարտադիր հարց չի մնացել, որ մարգարեն պարտավոր լինի իր կյանքի վերջին ամիսներին այն շտապ կերպով փոխանցել ժողովրդին, բացի մեկ կարևոր թեմայից և դա մարգարեից հետո ժողովրդի առաջնորդության ու ղեկավարության ու նրա տեղակալության հարցն է, որը կարող է պահպանել առաքելությունն ու նրա նվաճած ձեռքբերումները, ինչի բացակայությամբ կրոնի կարող է կործանվել: Ղուրանի այս արտահայտությունը, որ «եթե չփոխանցես առաքելությունն անկատար կմնա» իրականության մեջ ակնարկում է այս հարցին:
Վերադառնանք Ղադիրի դեպքին: Այս այան հայտնվելով ու նկատի առնելով դրա կտրուկ ընդգծումն, այլևս չէր կարելի հապաղել ու մարգարեն անհրաժեշտ նկատեց փոխանցել պատգամը: Հետևաբար քարավանի անդամներին հրահանգեց կանգ առնել ու վերադառնալ: Ղադիր Խոմը քարավանների ճամփին գտնվող քառուղի էր, որտեղից ճանապարհները բաժանվում ու գնում էին Մեդինա, Իրաք, Եգիպտոս ու Եմեն: Այդտեղ պիտի կերտվեր այս ուղևորության ամենակարևոր դրվագը և մուսուլմաններն ստանալով վերջին հրահանգը, որ իրականության մեջ վերջակետ էր դնում մարգարեի առաքելությանը, իրենց տները պիտի վերադառնային: Դա լուսնային հիջրեթի 10 թվականի զիհաջա ամսվա 18-ն էր:
Այդ անակնկալ կանգառն այն էլ կեսօրվա կիզիչ ու այրող արևի տակ զարմանք պատճառեց հոգնած ու արևահար ուղևորներին: Մարգարեի հրահանգը ստանալուց հետո նրանք ովքեր առաջ էին անցել վերադարձան: Պատմագիրները մարգարեի շուրջ հավաքվածների թիվը մինչև 120 հազար հոգի են գնահատել: Օրը ճաշ դարձավ ու մարգարեի «մոազեն»-ը ազան կարդալով հայտարարեց կեսօրվա աղոթքի ժամը: Մարդիկ արագորեն պատրաստվեցին աղոթքի համար, բայց արևը կիզիչ էր: Այդ անապատում ոչ պատսպարան կար ոչ էլ բույս ու կանաչություն, բացի մի քանի ծառերից: Ծառերից մեկի վրա կտոր գցելով մարգարեի համար հովանոց են պատրաստում: Աղոթքը կարդալուց հետո մարգարեն հրահանգում է ուղտերի թամբերից իր համար բեմ պատրաստեն ու մարգարեն բարձրանում է դրա վրա:
Մարգարեն նախ փառաբանում Արարչին ու ապա դառնալով ժողովրդին ասում է. «Ես մոտ ժամանակներս ձեզ թողնելով միանալու եմ իմ Արարչին: Ես պատասխանատու եմ ու դուք էլ պատասխանատու եք Դուք ի՞նչպես եք վկայում իմ մասին»: Ժողովուրդը բարձր ձայնով հայտարարեց. «Մենք վկայում ենք, որ դու մեզ փոխանցել ես քո առաքելությունը և բարի գտնվելով մեզ առաջնորդելու ճամփին քո վերջին ճիգն ու ջանքը գործադրել ես: Աստված թող քեզ վարձատրի դրա համար»: Ապա ասաց. «Արդյոք հաստատում եք, որ աշխարհի Արարչի միակն է և Մոհամմեդը նրա ծառան ու մարգարեն է և որևէ կասկած չկա դրախտի ու դժոխքի գոյության ու հավիտենական կյանքի մասին»: Բոլորն ասացին՝ այո, վկայում ենք:
Մարգարեն ապա ասաց. «Ես երկու թանկարժեք ու արժեքավոր հիշատակ եմ թողնում ձեզ և ուզում եմ իմանալ, թե ինձանից հետո ինչպե՞ս եք վերաբերվելու դրանց»: Ժողովրդի միջին մեկը հարցում է, թե ով մարգարե որո՞նք են այդ թանկարժեք հիշատակները:
Մարգարեն ասաց. «Մեկը Աստծո գիրքն է, որի մի կողմը գտնվում է Արարչի, իսկ մյուսը ձեր ձեռքերում ու մյուսը՝ իմ գերդաստանը: Աստված ինձ ասել է, որ դրանք երբևէ չպիտի իրարից բաժանվեն մինչև որ դրախտում միանան միանան ինձ: Ով մարդիկ այդ երկուսից առաջ մի անցեք ու նրանցից հետ մի մնացեք ու նրանց հանդեպ մի թերացեք, որպեսզի չկործանվեք»:
Այդ պահին մարգարեն կանչում է Ալիին ու բարձրացնում է նրա ձեռքը, որպեսզի բոլորը Ալիին տեսնեն: Հետո մարգարեն հնչեղ ձայնով հայտարարում է. «Մուսուլմանների միջից ո՞վ է ամենաարժանավորը»: Ասացին՝ Աստվածն ու մարգարեն ամենագիտունն են: Մարգարեն ասաց. «Աստված իմ առաջնորդն ու ղեկավարն է, ես հավատացյալների առաջնորդն ու ղեկավարն եմ ու իմ կամքը գերադասվում է նրանց կամքին», հետո շարունակեց. «Ով, որ ես նրա առաջնորդն ու ղեկավարն եմ, Ալին է նրա ղեկավարն ու առաջնորդը լինելու» և այս արտահայտությունը կրկնում է երեք, իսկ որոշ վկայությունների համաձայն չորս անգամ: Հետո նայում է երկինք ու ասում է. «Աստված սիրիր նրան ում որ նա կսիրի ու թշնամի համարիր նրան, ում նա թշնամի կհամարի...Օգնիր նրան, ով որ նրան կօգնի և նվաստացրու նրան նվաստացնողին: Թող բարին ամենուր ուղեկցի նրան ու նրանից անբաժան մնա»: Հետո ժողովրդին կոչ է անում այդ լուրը փոխանցել բացականերին:

Մարգարեի քարոզն ավարտվեց: Ժողովուրդը դեռ չէր ցրվել, երբ Աստծո հրեշտակը փոխանցում է մի այլ այա և մարգարեի համար կարդում է «Մաըեդե» սուրայի 3-րդ այան, որն ասում է. «Այսօր հավատուրացները հիասթափվեցին ձեր կրոնի փլուզումից, ուրեմն նրանցից մի սարսափեք ու սարսափեք ինձանից: Այսօր ձեր կրոնը կատարյալ դարձրի ձեզ համար ու ավարտեցի ձեզ տրված իմ շնորհը և իսլամը ձեր կրոնը նշանակեցի»:
Ալիի խալիֆա նշանակվելով եռուզեռ է առաջանում բազմության մեջ ու նրանք Ալիին շնորհավորում են մուսուլմանների առաջնորդը դառնալու համար:
Ղադիր Խոմի պատմության ու Ալիի որպես մարգարեի տեղակալ ընտրվելու մասին վկայություններ կան ավելի քան 350 սունի գիտունների ու մոհադեսների վկայություններում, որոնք հղում են կատարել Աստծո 150 աջակիցներին: Այդ դեպքին ակնարկել է սունի մեծ պատմագիր ու մեկնաբան Մոհամմեդ Իբն Ջորեյր Թաբարին:
---