Փետրվար 22, 2017 05:53 Asia/Yerevan

Այսօր խոսելու ենք երկբևեռ խանգարման մասին: Հոգեբույժ ՝ Արամ Հովսեփյանի մասնակցությամբ

Նախ ներկայացնենք խանգարման կլինիկական պատկերը

Հիվանդությունն ընթանում է երկու փուլով` մանիակալ և դեպրեսիվ:

Մանիակալ փուլում նկատվում է տրամադրության բարձրացում, մտածողության ընթացքի արագացում և գրգրռվածություն:

Հիվանդների տրամադրությունը խիստ բարձր է: Նրանք անհոգ են, երգում են, պարում, արտասանում, կատակում ու սրախոսում:  Խոսում են անընդհատ, առանց դադարի, բարձր ձայնով: Խոսում են ամեն ինչի մասին, հաճախ մի միտքը չվերջացրած անցնում են մյուսին (<<մտքի ցատկ>>):

Նրանք ուրախ են, ժպտերես, ինքնագոհ են ու երջանիկ։ Բնորոշ է լավատեսությունը, անհոգությունը։ Հաշվի չառնելով ուրիշների տրամադրությունը, ամեն ինչ անում են իրենց տրամադրությունից բխած։ Մոռանալով նախկինում կրած դժվարությունները ներկան ու ապագան գնահատում են հեշտ և խոստումնալից։ Աշխատանքային ինչ որ պլաններ են մշակում, ոչ ոքի ոչինչ չեն մերժում, հաճախ անհեթեթության հասնող խոստումներ են տալիս։ Հիվանդների ուշադրությունը սրված է ու անկայուն, նրանց ուշադրությունից ոչինչ չի վրիպում, բայց միաժամանակ որևիցե հարցի շուրջ դժվար են կենտրոնաում։ Նշվում է նաև հիշողության սրացում (հիպերմնեզիա)։ Նախորդ տարիներին հիշողությունից դուրս մղված դեպքերը նորից վերակենդանանում են։

Հիպոմանիակալ փուլը բնորոշվում է  հիվանդների հոգեկան գործունեության ակտիվությամբ, տրամադրության թեթևակի բարձրացմամբ, խանդավառությամբ։ Նման հիվանդները անհոգ են, լավատես, գործունյա, ձգտում են ամեն ինչի մասնակցել։ Այդ բոլորը շրջապատի կողմից հաճախ որպես հիվանդագին վիճակ չի գնահատվում, նրանք ավելի շուտ ակտիվ, բայց մակերեսային մարդու տպավորության են թողնում։

Հիվանդության ծանր դեպքերում մտքի հոսքն այնքան արագ է, որ անկապության տպավորություն է թողնում: Խոսակցական գրգռվածությունն ուղեկցվում է աշխույժ դիմախաղով, խիստ արտահայտիչ  շարժուձևով: Հիվանդներն արտահայտում են իրենց անձի գերագնահատման մտքեր, խոսում են իրենց արտակարգ ֆիզիկական ուժի, բացառիկ ընդունակությունների մասին: Իրենց համարում են ամենագետ, տաղանդավոր, ամբողջ երկրում, նույնիսկ աշխարհում ճանաչված մարդ:

Վերոհիշյալ բոլոր ախտանիշանները զուգորդվում են հիվանդի հոգեշարժական գրգռվածությամբ: Նրանք անընդհատ ոտքի վրա են, շարժման մեջ: Շփման մեջ են մտնում բոլորի հետ, հեշտ ծանոթություններ ստեղծում: Ձգտում են աշխատել, ամենքին օգնել, շուրջը ստեղծելով անկարգություն, կեղտ ու քաոսային իրարանցում:

*******************

Դեպրեսիվ փուլը բնորոշվում է մանիակալ փուլին հակառակ ախտանիշների եռյակով` տրամադրության անկում, մտածողության ընթացքի դանդաղում և հոգեշարժական արգելակում:

Հիվանդների տրամադրությունն  ընկած է: Նրանց դեմքն արտահայտում է տանջանք, տխրություն, թախիծ, վիշտ: Ողջ շրջապատը հիվանդների կողմից ընկալվում է մռայլ գույներով: Հիվանդների տրամադրության անկումն ու թախիծն ուղեկցվում է սրտի և կրծքի շրջանի ծանր ու սեղմող լարվածությամբ և տանջալից ցավի զգացմամբ (<<սրտային թախիծ>>):

Դեպրեսիվ հիվանդների մտածողության ընթացքը դանդաղեցված է: Հարցերին պատասխանում են դժվարությամբ, ցածրաձայն և ուշացումով, հաճախ հարկ է լինում կրկնել, իսկ լրիվ արգելակման դեպքում բոլորովին չեն խոսում:

Բնորոշ են տագնապով ու վախով ուղեկցված ինքնամեղադրման ու ինքնանվաստացման մտքերը: Հիվանդներն իրենց համարում են մեղավոր ու արժեզրկած, անցյալը` սխալներով լի մի շրջան, ներկան ընկալում են որպես անբացատրելի ու անելանելի տառապանք, իսկ ապագան անհեռանկարային ու մռայլ: Բնորոշ ախտանշան է հոգեկան անզգայացումը: Հիվանդները գտնում են, որ դարձել են անտարբեր, կորցրել են անգամ իերնց հարազատների, իրենց երեխաների նկատմամբ ուեցած զգացմունքները: Այդ բոլորը հասկանալով հանդերձ` նրանք չափազանց ծանր են վերապրում հույզերի, հատկապես սիրո զարգացման կորուստը: Հիվանդների մոտ ինքնամեղադրման, ինքնանվաստացման և ոչ լիարժեքության մտքերը հաճախ ինքնասպանության մտքերի ու փորձերի են հասցնում:

 

Մանիակալ փուլում հիվանդները Խոսում են առանց դադարի, բարձր ձայնով։ Հիվանդները արտահայտում են իրենց անձի գերագնահատման մտքեր, խոսում են իրենց արտակարգ ֆիզիկական ուժի, բացառիկ ընդունակությունների մասին։ Իրենց համարում են ամենագետ, տաղանդավոր, համոզված են, որ կարող են զբաղվել բոլոր մասնագիտություններով, գյուտարարությամբ, հայտնագործությամբ և այլն։ Հիվանդության արտահայտված դեպքում անձի գերագնահատմւսն մտքերը կարող են հասնել մինչև մեծամոլական զառանցանքանման մտքերի։

Վերոհիշյալ բոլոր ախտանիշները զուգորդվում են հիվանդների հոգեշարժական գրգռվածությամբ։ Նրանք անընդհատ ոտքի վրա են, շարժման մեջ։ Շփման մեջ են մտնում բոլորի հետ, հեշտ ծանոթություններ ստեղծում։ Ձգտում են աշխատել, ամենքին օգնել՝ ստեղծելով իրենց շուրջ անկարգություն, քաոսային իրարանցում։

 

 

Դեպրեսիվ փուլը ևս բնորոշվում է ախտանիշների երրորդությամբ՝ տրամադրության անկում, մտածողության տեմպի դանդաղում և հոգեշարժական արգելակում։ Հիվանդների տրամադրությունը ընկած է, նրանց դեմքն արտահայտում է տխրություն, թախիծ և վիշտ։ Ողջ շրջապատը հիվանդների կողմից ընկալվում է մռայլ գույներով։ Տրամադրության անկումն ուղեկցվում է սրտի և կրծքի շրջանի ծանր ու սեղմող լարվածությամբ, և ցավի զգացումով։ Դեպրեսիայով հիվանդների մտածողության ընթացքը դանդաղացած է։ Հարցերին պատասխանում են դժվարությամբ, ցածրաձայն և ուշացումով, հաճախ հարկ է լինում հարցը կրկնել։

 

Այդ բոլորը հասկանալով հանդերձ նրանք ծանր են վերապրում հուզական վերապրումների կորուստը։ Ինքնամեղադրման, ինքնանվաստացման և անլիարժեքության մտքերը հիվանդներին հաճախ ինքնասպանության (սուիցիդալ) մտքերի ու փորձերի են հասցնում։ Դեպրեսիայով հիվանդների ինքնազգացողության վատացումն ու թախծի խորացումը հաճախ դիտվում է առավոտյան ժամերին, որոնք օրվա երկրորդ կեսին մի փոքր մեղմանում են։ Դեպրեսիվ վիճակի խորացմանը զուգընթաց՝ հիվանդների արտահայտած ինքնամեղադրման, ինքնանվաստացման մտքերը կարող են ընդունել զառանցանքանման բնույթ։ Հիվանդները իրենց մեղադրում են բազմազան հանցագործությունների մեջ, պահանջում են դատապարտել ու պատժել։ Հանդիպում են նաև հիպոխոնդրիկ զառանցանքանման մտքեր, իրենց համարում են ծանր, անբուժելի հիվանդ, որ իզուր են իրենց հիվանդանոցում պահում և այլն։

 

Սուբդեպրեսիվ փուլը արտահայտվում է տրամադրության անկմամբ և թորշոմածությամբ։ Հիվանդների աշխատունակությունը ընկնում է, նրանք թերագնահատում են իրենց ուժերը, չեն կարողանում կենտրոնանալ։ Գանգատվում են հոգնածությունից, գլխի ծանրության զգացումից, անքնությունից։ Հիվանդության թույլ արտահայտվածության պատճառով հիվանդները շրջապատի տեսադաշտից հաճախ դուրս են մնում։

 

Երկբևեռ աֆեկտիվ խանգարումը ընթանում է փուլերով. իրար են հաջորդում մանիակալ և դեպրեսիվ ստադիաները: ԵԱԽ-ը էնդոգեն խանգարում է՝ունի ներքին պատճառներ: Որոշիչ դեր է խաղում ժառանգականությունը (մոտ 60%), և միայն երկրորդական դեր են կատարում արտաքին ազդակները: Ի տարբերություն շիզոֆրենիայի, կարող է սկսվել ուշ տարիքում:

 

Հիվանդությունը կազմված է աֆեկտիվ փուլերից, որոնք արտահայտվում են տրամադրության իրար հաջորդող խանգարումներով: Տրամադրության հիվանդագին բարձրացումների և անկումների միջև կարող են լինել ինտերմիսիաներ՝ առողջ փուլեր: Ինտերմիսիաները զբաղեցնում են հիվանդության ընթացքի մոտ 60%-ը, իսկ դեպրեսիվ փուլերը ավելի երկարատև են քան մանիակալ փուլերը:

 

ԵԱԽ ժամանակ տեղի չեն ունենում անձի փոփոխություններ: Հիվանդության ընթացքը կարող է լինել անընդհատ, ընդմիջվող, առավելապես դեպրեսիվ կամ մանիակալ:

Դեպրեսիվ փուլը տարբերվում է հիմնական երեք ախտանիշերով՝ տրամադրության կայուն անկում, հոգեշարժական ոլորտի աղքատացում և մտածողության դանդաղեցում: Այս փուլի ուշ ընթացքին բնորոշ է նաև անհեդոնիան՝ հաճույք ստանալու անկարողությունը: Դեպրեսիվ փուլում հիվանդներն անաշխատունակ են դառնում:

Մանիակալ փուլին բնորոշ են խոսակցական և մտածողական գրգռվածությունը, հոգերշարժական ֆունկցիաների ակտիվացումը: Հիվանդի ակտիվությունը, սակայն, կրում է մակերեսային բնույթ. որոշումներն իրատեսական չեն և ավարտի չեն հասցվում: Առանձին դեպքերում հանդիպում են պսիխոտիկ վիճակներ, որոնք զուգորդվում են զառանցական մտքերով: Մանիակալ փուլերին բնորոշ են մեծամոլական գաղափարները:

Ինտերմիսիայի ընթացքում բոլոր խանգարումները հարթվում են: Հիվանդը վերադառնում է իր լիարժեք կյանքին: ԵԱԽ-ը, սակայն, արագ է զարգանում, և հիվանդը կարող է մի քանի օրում ինտերմիսիայից հերթական փուլին անցնել:

 

Աղբյուր : boon.am