Փետրվար 22, 2017 12:11 Asia/Yerevan

Իմամաթը և Իմամը լրացնում են կրոնը: Իմամը մի կողմից Ղուրանի մեկնաբան և կրոնի ու Ղուրանի պատվիրանների գործադրողն է և միևնույն ժամանակ լրացնում է կրոնը: Այդ օրը կրոնը լրացվեց, քանի որ Օրենքի այսինքն Ղուրանի կողքին իշխան նշանակվեց, հրահանգի կողքին նշանակվեց դրա գործադրողը և նախագծի կողքին ձևաչափ ներկայացվեց ու մի խոսքով իսլամի մեքենայի երթը շարունակվելու համար վարորդ նշանակվեց:

Ինչպես ասացինք նրանից հետո երբ իսլամի մեծ մարգարեն Ղադիր խոմում հայտարարեց Ալիի իր տեղակալն ու իրեն փոխարինողը լինելու մասին, դեռ ժողովուրդը չէր ցրվել, որ մարգարեին հայտնվեց «Մաեդե» սուրայի 3-րդ այան, որտեղ ակնարկ է կատարվել կարևոր մի ճշմարտության: Այայի մի բաժնում կարդում ենք. «Այսօր հավատուրացները հուսահատվեցին կրոնի փլուզումից, հետևաբար ոչ թե նրանցից այլ ինձանից վախեցեք: Այսօր ձեր կրոնը լրացրեցի ձեզ համար ու ձեզ տրված իմ բարիքները ավարտին հասցրեցի և իսլամը ձեզ կրոն ընտրեցի»:

 

Աստված այս այայում խոսում է կրոնի կատարելագործման օրվա մասին: Այս այայում օրվա համար մի քանի կարևոր յուրահատկություն է մատնանշված: Այն օրը, երբ հավատուրացները հուսահատվեցին, կրոնը կատարելագործվեց, Աստծո բարիքները լրացվեցին և Աստված որպես աշխարհի մարդկանց վերջին կրոն նշանակեց իսլամը: Մեկնաբանները տարբեր տեսակետներ ունեն այն մասին, թե Աստված ինչ օրվա է ակնարկում: Սակայն անշուշտ այն օրը, երբ կրոնը լրացվեց ու աստծո բարիքները ավարտին հասան կարևոր ու ճակատագրական օր է համարվում ու չի կարող պարզ ու սովորական համարվել: Քանի որ այան այդ օրվա համար կարևոր յուրահատկություններ է մատնանշում, ասես այդ օրն արտակարգ դեպք է տեղի ունեցել: Հիմա տեսնենք, թե մեկնաբանների համոզմամբ այդ օրն ի՞նչ դեպքի է ակնարկում:

Որոշ մեկնաբաններ ասում են, թե դա իսլամը հայտնվելու և Մոհամմեդի մարգարե նշանակվելու՝ «Բեըսաթ»-ի օրն է: Անկասկած դա ճիշտ չի կարող լինել, քանի, որ «Բեըսաթ»-ի օրը սկսվում է մարգարեի առաքելությունը, ոչ թե ավարտվում: Քանի որ «Բեըսաթ»-ի առաջին օրը կրոնը դեռ չէր կարող կատարյալ լինել, հետևաբար այս այան «Բեըսաթ»-ի օրվան չի ակնարկում:

Ոմանք հավակնում են, որ այս այան ակնարկում է մարգարեի Մեքքայից Մեդինա գաղթելու և կամ «Բադր»-ի, «Խանդաղ»-ի ու այլ պատերազմներում տարած հաղթանակի օրերին: Սրանք էլ չեն կարող իրականության համապատասխանել, քանի որ մարգարեի գաղթից ու պատերազմներում տարած հաղթանակից տարիներ անց էլ դեռ այաներ ու կրոնի մասին պատվիրաններ են հայտնվել, հետևաբար չի կարելի այդ օրերը կրոնի կատարելագործման օր համարել:

Որոշ մեկնաբաններ այդ օրը համարում են Մեքքայի նվաճման օրը: Իհարկե Մեքքայի նվաճումը մեծ հաղթանակ էր համարվում մուսուլմանների համար: Սակայն այայի այն բաժինը, որ ասում է «Ձեր կրոնը կատարելագործեցի և ավարտին հասցրեցի ձեզ տրվելիք իմ բարիքները» հակասում է այս հարցին: Քանի որ նույն «Մաեդե» սուրայի որոշ այաներ հայտնվել են Մեքքան նվաճվելուց հետո: Մեքքայի նվաճումը տեղի ունեցավ լուսնային հիջրեթի 8-րդ տարում, մինչդեռ «Մաեդե» սուրան հայտնվել է Մեքքան նվաճելուց հետո՝ հիջրեթի 10-րդ տարվա ավարտին: Հետևաբար Մեքքայի նվաճման օրը կրոնը դեռ լրացված չի եղել ու դա չի կարող այայի նպատակը լինել:

Իհարկե այս այայի համար այլ օրեր էլ մատնանշվել են, օրինակ այն օրը, երբ Ալին Մինայում կարդաց «Բերաաթ» սուրան և կամ մարգարեի Հաջի վերջին ուխտագնացության Արաֆեի օրը և այլն:

 

Հիշատակված տեսություններից ու ենթադրություններից որևէ մեկը չի համապատասխանում այայում նշված նշաններին: Քանի որ դրանցից որոշներում հավատուրացներին հիասթափություն պատճառող որևէ դեպք չի պատահել, դրանցից որոշները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ դեռ կրոնը լրացված չի եղել ու չեն համապատասխանում այդ օրը կրոնը լրացվելու մասին արտահայտությանը: Հարց է ծագում թե «Մաեդե» սուրայի 3-րդ այան ի՞նչ օրվա է ակնարկում: Դրա համար պարզ ու հստակ պատասխան գոյություն ունի: Բոլոր շիա մեկնաբաններն ու նաև սունի որոշ երևելի մեկնաբաններ այայի այս բաժինը վերագրել են Ալիի Ղադիր Խոմի օրը մուսուլմանների առաջնորդ ու իմամ նշանակվելուն: Ինչպես արդեն բացատրեցինք, իսլամի մեծ  մարգարեն հիջրեթի 10-րդ տարվա զիհաջա ամսվա 18-ին Ալիին պաշտոնապես իր տեղակալ է նշանակում: Այս տեսակետը լիովին համապատասխանում է այայի բովանդակությանը: Իրականության մեջ այդ օրը, Ալին իմամ ու առաջնորդ և մարգարեի տեղակալ ընտրվելուց հետո հավատուրացները խոր հիասթափություն ու հուսալքություն են ապրում, քանի որ նրան ենթադրում էին իսլամ կրոնը կախում ունի անձից և մարգարեի վախճանումից հետո վերականգնվելու է նախկին իրավիճակը և իսլամը հետզհետե վերանալու է:

Հավատուրացների պարագլուխները մարգարեի առաքելության 23 տարիների ընթացքում շարունակ նրան մեղադրանքներ էին ուղղում, սադրանքներ, պատերազմ ու բախում  էին կազմակերպում նրա դեմ և շարունակ իսլամին պարտության մատնելու և ոչնչացնելու համար ծրագիր էին մշակում: Այդուհանդերձ նրանք իրարահաջորդ պատերազմներում պարտություն կրելով ասում էին, որ մինչև այնքան ժամանակ երբ մարգարեն ողջ է չի կարելի ոչնչացնել իսլամը: Նրանք իրենց ենթադրությամբ կարծում էին, որ մարգարեի մահով իսլամի ճրագը մարելու է: Հետևաբար իրենց ամբողջ հույսը կապել էին մարգարեի վախճանմանը: Հետևաբար երբ նկատեցին, որ Աստծո մարգարեն իրեն տեղակալ է ընտրել գիտության, բարեպաշտության, հզորության ու արդարության տեսակետից մուսուլմանների մեջ եզակի մի անձնավորության, խիստ հիասթափություն ապրեցին: Այդ օրը նրանք ըմբռնեցին, որ իսլամը արմատավոր ու կայուն կրոն է:

«Մաեդե» սուրայի 3-րդ այայի համաձայն այդ օրն իսլամ կրոնը կատարելագործվում է, քանի որ առանց մարգարեի համար տեղակալ ընտրվելու և ժողովրդի ապագա ճակատագիրը որոշվելու, այս կրոնը չէր կարող կատարյալ դառնալ: Այդ օրը իսլամի ծրագրերը կատարելագործվելով իսլամը Աստծո կողմից որպես վերջին կրոն ներկայացվեց:

 

Իմամը մի կողմից Ղուրանի մեկնաբան է և գործադրում է կրոնն ու Ղուրանի պատվիրաններ և միևնույն ժամանակ լրացնում է կրոնը: Այն օրը երբ մարգարեից հետո հասարակությունը կառավարելու համար իմամ նշանակվեց, իրականության մեջ կրոնը կատարելագործվեց, քանի որ բացի Ղուրանից, որ կրոնի Սահմանադրական օրենքն ու գլխավոր հռչակագիրն է համարվում նաև նշանակվեց օրենքը գործադրողը: Եթե տարբեր բաժիններ ունեցող կրոնը նմանեցնենք մեքենայի, որը շարժվում է որոշակի ուղղությամբ,իմամի նշանակմամբ ասես այդ մեքենայի համար վարորդ ու հրամանատար է ընտրվում և դրա երթի շարունակվելը վստահվում է հմուտ ու ճամփին ծանոթ վարորդի:

Աստված այս այայում ակնարկում է հավատացյալներին խոստացված իր բարիքները լրացվելուն: Այսինքն առանց առաջնորդության բարիքի, մյուս բարիքների գոյությամբ հանդերձ աշխատանքը թերի է համարվելու: Քանի որ իմամն իր առաջնորդությամբ պատճառ է դառնում, որ մարդիկ աստվածային բարիքներն օգտագործեն ճիշտ ուղղությամբ:

Այսօր երբ օրենքի ու իշխանի տեր դարձաք, իսլամը բառի իսկական իմաստով ու իր բոլոր կողմերով կատարելագործվեց ու ես ձեզ արժանի եմ համարում այդ վարդապետությանը: Այլ խոսքով այն ժամանակ է Արարիչը գոհ մնում, երբ կատարյալ օրենքն ու արդար գործադրողը միաձուլվում են:

Ի դեպ, այս այայից նաև այնպես է հասկացվում, որ եթե կրոնը կատարյալ  է լինում մտահոգվում են  հավատուրացներն ու չարագործները: Բնական է, որ նրանք որևէ մտահոգություն չեն կարող ունենալ այն կրոնից, որը թերի է և կամ նրա առաջնորդները հավատուրացների պարագլուխների դիմաց հանձնվում են և կամ էլ չեն գործադրում դրա պատվիրաններն այդ թվում ջիհադն ու պայքարը:

Այս բացատրությամբ հիշյալ այան միայն կարող է համապատասխանել Ղադիր օրվա պատմական ու հսկա դեպքին: Դա ի տես այն բանի, որ «Մաեդե» սուրայի 3-րդ այան հայտնվելու և մարգարեի տեղակալությանը վերաբերող հարցերի մասին ակնարկ կա թե շիաների և թե սունիների աղբյուրներում: Այդ թվում սունի հայտնի գիտնական Իբն Ջորեյր Թաբարին «Վելայաթ» գրքում հղում կատարելով մարգարեի հայտնի աջակիցներից Զեյդ Իբն Արղամին գրում է, որ այդ այան Ղադիր Խոմի օրը հայտնվել է Ալիի մասին:

Հաֆեզ Աբու Նաիմ Էսֆահանին հղում կատարելով մարգարեի հայտնի աջակիցներից Աբու Սաիդ Խեդրիին գրում է, որ մեծ  մարգարեն Ղադիր Խոմի օրն Ալիին ժողովրդի առաջնորդ նշանակեց: Դեռ ժողովուրդը չէր ցրվել, երբ հայտնվեց «Մաեդե» սուրայի 3-րդ այան: Այդ պահին մարգարեն ասաց. «Մեծ է Աստած, կրոնը կատարյալ դարձավ, Արարչի բարիքները հասան ավարտին և Աստված գոհ է իմ առաքելությունից ու ինձանից հետո՝ Ալիի առաջնորդությունից»: Հետո ասաց. «Նա՝ ում առաջնորդը ես եմ, Ալին է նրա առաջնորդը: Ատված սիրիր նրան սիրողին ու թշնամին համարիր նրա թշնամուն: Նրան օժանդակողին՝ օժանդակիր ու մի օգնիր ով կմերժի օգնել նրան»:

Խաթիբ Բաղդադին իր պատմության գրքում գրում է, որ Աբու Հորայրեն հղում կատարելով մարգարեին ասել է, որ Ղադիր Խոմի դեպքից ու Ալիի առաջնորդության ուխտը հաստատվելուց հետո հայտնվել է «այսօր ձեր կրոնը կատարյալ դարձրի» այան:

Ալամե Ամինիի «Ալ-Ղադիր» արժեքավոր գրքում այս վկայություններից բացի հիշատակված են բազմաթիվ այլ վկայություններ: Իսլամական հեղինակավոր աղբյուրներում այս մասին բազմաթիվ վկայություններ կան, այնպես որ կարելի է ասել այս այային վերաբերող լուրերը հաստատված են համարվում բազմաթիվ հավաստի վկայություններով: