Ճանաչենք իսլամը (125)
Առաջնորդությունը պատկանում է բարձրյալն Աստծուն և նա հզորություն է, ով վեր է կանգնած իր արարածներից և Աստված այդ առաջնորդությունը փոխանցում է մարգարեին, ով նրա վստահելի ու առաքելության կրողը և գաղտնիքների պահպանման վայրն է ու նրանից հետո դա տրամադրում է նրա տեղակալ՝ Ալի Իբն Աբիթալեբին, ով տեր է այնպիսի ազնվության, որը նրա մոտ դրսևորվում է Աստծո ամենասիրած արարքի ժամանակ և դա աղոթքի երկրպագության պահին մատանին նվիրելն է:
Ողջույն թանկագին բարեկամներ: Մեր այս շաբաթվա հաղորդման ընթացքում իմամաթի մասին մեր զրուցաշարը կշարունակենք մարգարեից հետո Ալիի տեղակալության թեմայի քննարկմամբ: Եթե հիշում եք մի քանի հաղորդումների ընթացքում հղում կատարելով Ղուրանի այաներին անդրադարձանք այս թեմային: Նախորդ հաղորդման ժամանակ մեկնաբանեցինք «Մաեդե» սուրայի 3-րդ այան, որտեղ Աստված խոսում է այն օրվա մասին, երբ հավատուրացները հիասթափություն են ապրել և կրոնը հասել է կատարելության: Պատմական փաստերի ու վկայությունների համաձայն այդ օրը հիջրեթի 10-րդ տարվա զիհաջա ամսի 18-ն է, երբ Աստծո մարգարեն Ալիին մուսուլմանների առաջնորդ ու իր տեղակալ է նշանակում: Այդուհանդերձ ուրիշ դրվագներում էլ ակնարկ է կատարվել Ալիի առաջնորդության հարցին:
Դրվագը հետևայլն է: Մի օր չքավոր մի մարդ մտնում է Մեդինայում գտնվող մարգարեի մզկիթը և մզկիթում գտնվող մարդկանցից օգնություն է խնդրում, սակայն որևէ մեկը նրան ուշադրություն չի դարձում:. Այդ չքավոր մարդը ձեռքը բարձրացնում է դեպի երկինք ու բարձր ձայնով ասում է. «Ով տեր Աստված, դու վկա եղիր, որ ես Աստծո մարգարեի մզկիթում օգնություն խնդրեցի ու ոչ ոք ինձ չպատասխանեց»: Այդ պահին աղոթքի ժամանակ երկրպագության վիճակում գտնվող Ալին մատով իր մոտ է կանչում այդ չքավոր մարդուն: Մարդը մոտենում ու Ալիի մատից հանում է մատանին: Մարգարեն աղոթքից հետո այդ մարդուն հարցնում է, թե արդյոք որևէ մեկը քեզ մի բան տվեց: Մարդն ակնարկում է Ալիին ու ասում է, որ նա մատանին տվեց իրեն: Մարգարեն աղոթում է Ալիի համար: Դեռ մարգարեի աղոթքը չէր ավարտվել, երբ հայտնվում է «Մաեդե» սուրայի 55-րդ այան: «Ձեր պատասխանատուն ու առաջնորդը միայն Աստված ու նրա առաքյալն և նրանք են ովքեր հավատք են ընծայում, նրանք ովքեր աղոթք են անում ու երկրպագության ժամանակ բարեգործություն են կատարում»:
Այս այայի հայտնվելու պայմանները չնչին տարբերությամբ մատնանշված են սուննի և շիա աղբյուրներում, սակայն բոլորն էլ նույնն են ասում: Սուննիների տարբեր գրքերում ու աղբյուրներում գոյություն ունեցող վկայությունների համաձայն այս այան հայտնվել է Ալիի մասին: Մարգարեի աջակիցներից Աբդոլլահ Իբն Աբբասի, Ամմար Յասերի, Աբուզար Ղաֆարիի, Ջաբեր Իբն Աբդոլլահ Անսարիի, Բելալ Հաբաշիի ու Օնս Իբն Մալեքի նման տարբեր անձնավորություններ պատմել են այս դրվագի մասին: Բոլոր մեկնաբաններն ասել են, որ մինչ այդ օրը որևէ մեկը աղոթքի ընթացքում երկրպագության ժամանակ նվիրատվություն չէր կատարել ու Ալին առաջին անձնավորությունն էր, որ դա կատարեց:
Սուննի բազմաթիվ հայտնի դեմքեր իրենց գրքերում ու աղբյուրներում ակնարկել են այս դրվագին: Ալամե Ամինին իր «Ալ-Ղադիր» արժեքավոր գրքում Աբու Էսհաղ Սաըլբիի մեկնաբանությանը հղում կատարելով այս պատմությունը ներկայացնելուց հետո հիշատակում է սուննի բազմաթիվ մեկնաբանների ու հադիսագետների, որոնք այս այայի հայտնվելու մասին իրենց գրքերում ներկայացրել են նույն պատմությունը: Թաբարին, Վահեդին, Ռազին, Նեյշաբուրին, Իբն-Էլ-Էսհաղ Մալեքին, Իբն Թալահե Շաֆեին, Սաբթ Իբն Ալ-Ջուզին ու Խարազմին այն մեկնաբաններից են, որոնց անունը հիշատակում է Ալամե Ամինին:
Ոմանք ասում են, որ այս այաում օգտագործված «վալի» բառն բարեկամի ու աջակցի իմաստով է: Սակայն այս սուրբ այաում «վալի»-ն նման իմաստ չի կարող ունենալ, քանի որ բարեկամությունն ու աջակցություն ցուցաբերելը միայն նրանցով չի սահմանափակվում ովքեր աղոթում են կամ թե երկրպագության պահին բարեգործություն են կտարում, այլ բարեկամությունը ընդհանուր մի հասկացություն է, որը տարածվում է բոլոր մուսուլմանների պարագային: Այսինքն բոլոր մուսուլմանները պիտի իրար սիրեն ու աջակցեն: Մինչդեռ այս այաում հիշատակված են հստակ հատկանիշներ և ակնարկում են հստակ անձի: Եթե այս այաում միայն նվիրատվությանը ակնարկ կատարված լիներ կարող էր ներառել շատ անձանց քանի որ շատերն են նվիրատվություն կատարում, Սակայն երկրպագության պահին նվիրատվություն կատարելը տարածված արարք չէ, որ հնարավոր լինի այս այան ընդհանրացնել բոլորի պարագային: Ցանկացած անկողմնակալ մարդ կարող է անդրադառնալ, որ այս այան ակնարկում է հստակ դրվագի ո անձնավորության: Բոլորն ասել են,թե այդ անձը Ալի Իբն Աբի Թալեբն է:
Այս այաում «վալի»-ն առաջնորդության ու ղեկավարության իմաստով է, հատկապես որ դա հիշատակվում է մարգարեի և Աստծո առաջնորդության շարքին ու երեքն էլ արտահայտված են նույն նախադասության մեջ: Այս այայի մասին մի փոքր խորհելով կարելի է հասկանալ, որ իրականության մեջ բարձրյալն Աստված այս նկարագրությամբ ցանկանում է ներկայացնել մարգարեի տեղակալին ու փոխարինողին:
Այան ակնարկում է այն իրականության, որ առաջնորդությունը պատկանում է բարձրյալն Աստծուն և նա հզորություն է, ով վեր է կանգնած իր արարածներից և Աստված այդ առաջնորդությունը փոխանցում է մարգարեին, ով նրա վստահելի ու առաքելության կրողը և գաղտնիքների պահպանման վայրն է ու նրանից հետո դա տրամադրում է նրա տեղակալ՝ Ալի Իբն Աբիթալեբին, ով տեր է այնպիսի ազնվության, որը նրա մոտ դրսևորվում է Աստծո ամենասիրած արարքի ժամանակ և դա աղոթքի երկրպագության պահին մատանին չքավորի նվիրելն է:
Այս դրվագի կապակցությամբ անհրաժեշտ է մի կետ ընդգծել և դա այն է, որ տարբեր անհատների ու անձերի ներկայացնելու համար օգտագործվում են տարբեր միջոցներ: Դրանցից մեկն այն է, որ հիշատակվում է տվյալ անձի հատկանիշներն ու յուրահատկությունները, որպեսզի լսողն ինքը փորձի գտնել նրան: Ղուրանն օգտվում է այդ մեթոդից: Այսինքն առանց Ալիի անունը հիշատակելու թվում է նրա հատկանիշներ: Ղուրանն Ալիին հիշատակում է այնպիսի յուրահատկություններով, որոնք միայն նրան են պատկանում: Դա նման է նրան, որ մի ուսուցիչ դասարանում աշակերտների համար ներկայացնի գերազանցիկ աշակերտի յուրահատկությունները, սակայն նրա անունը չհիշատակի, մինչդեռ աշակերտները լսելով ուսուցչի ներկայացրած հատկանիշները հասկանում են, թե նա ում է ակնարկում:
---------------
Ընդհանուր առմամբ նկատի առնելով նախորդ մի քանի հաղորդումներում ներկայացված այաների բովանդակությունը նաև հիմք ընդունելով Ալիի մասին իսլամի մեծ մարգարեի արտահայտությունները կարող ենք ըմբռնել մարգարեի մոր Ալիի զբաղեցրած դիրքն ու նաև առաջնորդ ու իմամ լինելու հանգամանքը:
Այստեղ պիտի անդրադառնանք մարգարեի գերդաստանի թեմային, որն ինչ-որ կերպով առնչվում է իմամաթին: Հազրաթ Ալի և մեծապատիվ մարգարեի դստեր Հազրաթ Ֆաթեմեի ամուսնությամբ պատմության ընթացքում եզակի ու նախընթացը չունեցող ընտանիք է ձևավորվում: Այս մաքուր ու լուսավոր ընտանիքում դաստիարակվել են մեծ ու պատմություն կերտող մարդիկ և նրանցից յուրաքանչյուրն իր ապրած ժամանակաշրջանում իսլամ կրոնի սահմանների ազնիվ պաշտպանն է եղել: Իսլամի մեծ մարգարեն իր գերդաստանը հիշատակում է, որպես անաղարտ ու սուրբ գերդաստան: Այդ կատարյալ մարդիկ դաստիարակվել են Աստծո շնչով ու վստահաբար որևէ մեկը նրանց չափ մոտիկ չի եղել մարգարեին: Մարգարեն էլ շարունակ նրանց մեծարել ու փառաբանել է: Այդ յուրահատուկ հայացքը ոչ միայն զգացական ու ընտանեկան կապերի, այլ նաև այդ եզակի մարդկանց մոտ ի մի հավաքված բարոյական հատկանիշների ու անթիվ առաքինությունների պատճառով է: Մարգարեի գերդաստանի դիրքն այնքան գերազանց է եղել, որ մարգարեն իր վերջին կտակում իր գերդաստանը Ղուրանից հետո համարում է իր ամենաարժեքավոր հիշատակը: Մարգարեի կատարած հայտնի վկայության համաձայն, Ղուրանն ու նրա գերդաստանն անբաժան են ու իրար կողքի փրկության ու առաջնորդության միջոց են համարվում:
Մարգարեն իր արտահայտություններում ակնարկելով իր գերդաստանի փրկող լինելուն ասում է. «Իմ գերդաստանի անդամներն աստղերի նման են որոնց մարդիկ հետևում են ծովում եւ ցամաքում և փրկվում են խավարից: Իմ գերդաստանին ապավինողները փրկվում են մոլորությունից, ոչնչացումից ու տարաձայնությունից և նրանք ովքեր կհակառակեն նրանց հետ տարաձայնության ու պառակտման կմատնվեն ու կմտնեն սատանայի խմբի մեջ»:
Իր գերդաստանի մասին մարգարեի կատարած ակնարկները վկայում են ժողովրդի համար նրանց աղբյուր համարվելու, ինչպես նաև իսլամի պարզաբանման ու նաև այդ մեծ կրոնը շեղումներից հեռու պահելու ուղղությամբ նրանց առանցքային դերակատարության մասին: Իսլամի դիտանկյունից ընդունելի չէ, որ մուսուլմանների հարցերի ու մարդկային հասարակության կառավարման պատասխանատվությունը վստահվի ցանկացած անձի: Անկասկած նա ով ցանկանում է իր ձեռքն առնել հասարակության հոգևոր առաջնորդության ղեկը և թիկնել մարգարեի աթոռին, իր հայացքներով, գիտելիքներով, մտածողությամբ ու պահվածքով նմանություն պիտի ունենա Աստծո մարգարեին: Հետևաբար իսլամի մարգարեն տարբեր առիթներով ու երբ պայմանները հարմար էր գտնում մեծարում էր իր գերդաստանի դիրքը և հիշեցնում էր նրանց զբաղեցրած բարձր դիրքը: Նա գնում էր Ալիի և Ֆաթեմեի տան դուռը և ասում էր. «Ողջույն ձեզ ով մարգարեի գերդաստան» ու այդպես էր ներկայացնում նրանց: Սա պատգամ էր ուղղված պատմությանը, որպեսզի մարդկությունը նրանց լավ ճանաչի և նրանց օրինակ ծառայեցնի իր կյանքում: