Մի գավաթ անդորր - Հիշողություն
Հիշողության մասին երկար կարելի է խոսել և ծավալվել: այսօր հոգեբանի օգնությամբ կփորձենք պարզել հիշողության հետ կապված որոշ տեղեկություններ և նրբություններ : Հաջորդիվ շարունակելու ենք մեր զրույցը մոռացության, հիշողության հետ կապված խանգարումների և պարզելու ենք այլ մանրամասներ: Հոգեբան Սոնա Մանուսյանի մասնակցությամբ Աղբյուր : boon.am
Հիշողություն, իմացական գործընթաց է, որը կոչված է կուտակելու, պահպանելու և վերարտադրելու ձեռք բերված փորձը։ Հիշողության գործընթացները չորսն են մտապահումը, պահպանումը, վերարտադրումը և մոռացումը։
Հիշողությունն Ըստ որակի կարելի է բաժանել հետևյալ խմբերի
Պատկերավոր
Պատկերավոր հիշողությունը զգայական ինֆորմացիայի պահպանումն է, հիշողություն՝ պատկերացումների, կյանքի և բնության պատկերների, ինչպես նաև ձայների, հոտերի և համերի։ Այն լինում է տեսողական, լսողական, շոշափելիքի, համային, հոտառության։ Տեսողական և լսողական հիշողությունները սովորաբար լավ զարգացած են և առաջնային դեր են խաղում բոլոր նորմալ մարդկանց կյանքում։ Շոշափելիքի, համի և հոտառության հիշողությունները որոշ վերապահումներով կարելի է անվանել մասնագիտական տեսակներ։
Պատկերային
Հիշողության հատուկ արտահայտչաձև է, հիմնականում դիտողական տպավորությունների, որոնք թույլ են տալիս պահպանել և վերարտադրել ընկալած առարկայի կամ երևույթի կենդանի պատկերը։ Պատկերային հիշողություննայս կամ այն չափով բնորոշ է յուրաքանչյուրին, հատկապես մանկության, դեռահասության շրջանում։ Էյդետիկ հիշողությունը առարկայի վերարտադրումն է իր բոլոր մանրամասնություններով, որոնք տվյալ պահին չեն ներգործում տեսողական անալիզատորների վրա։ Էյդետիկ պատկերները սովորականներից տարբերվում են նրանով, որ մարդը կարծես շարունակում է ընկալել առարկան, նույնիսկ այն ժամանակ, երբ այդ առարկան բացակայում է։
Տպավորության
Իմպրինտինգը տպավորվելու մեխանիզմը դա հիշողության մեջ որոշակի ինֆորմացիայի ֆիքսումն ու ամրագրումն է։ Տպավորումն իրականանում է կյանքի կոնկրետ փուլերում՝ մանկության և դեռահասության շրջաններում։ Հիշողության մեջ ֆիքսվում են օբյեկտները և դրանց հատկանիշները։ Այդ օբյեկներն են՝ ծնողների, քույրերի, եղբայրների, թշնամիների կերպարները, ծննդավայն իրեն բնորոշ առանձնահատկություններով։
Ռեմինիսցենցիա վերհիշում
Ռեմինիսցենցիան հիշողության ամենահետաքրքիր արդյունքներից է։ Այն ինչ-որ բանի պատահական ոչ կամածին մտաբերումն է։ Մի բանի, որը վաղուց մոռացվել է և, որը երկար ժամանակ մարդը չէր կարողանում հիշել։
Ռեմինիսցենցիան իրականանում է հետևյալ պայմաններում՝
1) երբ մարդը վաղուց սովորել, մտապահել և գիտի համապատասխան նյութը,
2) երբ մարդն առաջին անգամ չէ, որ փորձում է վերհիշել նյութը,
3) երբ մարդու մոտ տվյալ նյութը հիշելու պահանջմունքը պահպանվում է։
Բառատրամաբանական
Բառատրամաբանական հիշողությունը արտահայտվում է մարդկանց մտքերի մտապահման և վերարտադրման մեջ։ Մարդ հիշում և վերարտադրում է մտքերը, որ առաջացել են մտորելու, տրամաբանելու պրոցեսում, հիշում են կարդացած գրքի, ընկերների հետ խոսակցության բովանդակությունը։ Հիշողության այս տեսակի առանձնահատկությունն այն է, որ մտքերը լեզվից առանձին գոյություն չունեն, այստեղից էլ բխում է անվանումը՝ խոսքային-տրամաբանական։
Շարժողական
Շարժողական հիշողությունը տարբեր շարժումների և դրանց համակարգերի մտապահումը, պահպանումն ու վերարտադրումն է։ Հիշողության այս տեսակի նշանակությունը կայանում է այն բանում, որ այն տարբեր գործնական և աշխատանքային հմտությունների հիմք է, որոնք հավասարազոր են քայլի, գրելու և այլ հմտությունների։ Սովորաբար շարժողական հիշողության չափանիշ է հանդիսանում մարդու ֆիզիկական ճկունությունը, աշխատանքում արագ կողմնորոշվելու կարողությունը։
Հուզական
Հուզական հիշողությունը կողմնորոշված է զգացմունքների վրա։ Մարդու կողմից ապրված և հիշողության մեջ պահպանված զգացմունքները հանդես են գալիս կամ որպես գործունեության խթան, կամ որպես գործունեությունից հետ պահող ուժ, քանի որ դրանք անցյալում առաջ են բերել բացասական ապրումներ։ Այլ մարդկանց կարեկցելու կարողությունը կապված է հուզական հիշողության հետ։
Կարճատև հիշողությունը բնութագրվում է ընկալվող ինֆորմացիայի շատ կարճաժամկետ պահպանմամբ։ Կարճատև հիշողության ծավալը յուրաքանչյուր մարդու համար անհատական է։ Առանց կարճատև հիշողության անհնար է երկարատև հիշողության նորմալ կարողությունը։ Վերջինիս մեջ կարող է ներթափանցել և երկարատև ամրապնդվել միայն այն, ինչ երբևէ եղել է կարճատև հիշողության մեջ։ Այս պատճառով կարճատև հիշողությունը հանդես է գալիս որպես ինքնատիպ զտիչ, որն անցկացնում է միայն անհրաժեշտ, արդեն ընտրված ինֆորմացիան երկարատև հիշողության մեջ։ Օպերատիվ հիշողություն հասկացությամբ առանձնացնում են պրոցեսները, որ սպասարկում են մարդու կողմից անմիջականորեն իրականացվող ակտուալ գործողությունները։ Որևէ մաթեմատիկական հաշվարկ կատարելիս մենք այն կատարում ենք մաս առ մաս և հաշվարկների կատարման ընթացքում տարբեր թվեր հիշողության մեջ ենք պահում։