Մի գավաթ անդորր - Հիշողության հարցեր
Հիշողութունն ինֆորմացիայի կոդավորման, պահպանման և վերարտադրման գործընթաց է: Հիշողությունը բարդ գործընթաց է և կապված է անձի և դրա հետաքրքրությունների, ինքնաընկալման, ինքնակենսագրական պատմության հետ: Հիշողությունը լինում է կարճաժամկետ և երկարաժամկետ: Կարճաժամկետ հիշողությունը տևում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե: Հոգեբան ՝ Սոնա Մանուսյանի մասնակցությամբ Աղբյուր : boon.am
Հիշողութունն ինֆորմացիայի կոդավորման, պահպանման և վերարտադրման գործընթաց է: Հիշողությունը բարդ գործընթաց է և կապված է անձի և դրա հետաքրքրությունների, ինքնաընկալման, ինքնակենսագրական պատմության հետ: Հիշողությունը լինում է կարճաժամկետ և երկարաժամկետ: Կարճաժամկետ հիշողությունը տևում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե: Հիշողության այս տեսակն բավականաչափ ուսումնասիրված է: Այն գործում է գլխուղեղի ճակատային և գագաթային կեղևների մասնակցությամբ և կապված է ակուստիկ մտապահման հետ: Երկարաժամկետ հիշողության համար առանցքային են իմաստավորման գործընթացները, և բարդ է որոշել, թե որն է երկարատև հիշողության ֆիզիոլոգիական հիմքը. ուղեղն ամբողջովին է մասնակցում հիշողությանը: Տրավմատիկ ու անցանկալի հիշողություններն, այնուամենայնիվ, բացասաբար են ազդում գլխուղեղի ֆիզիկական վիճակի վրա:
Հոգեթերապևտիկ ոլորտում հիշողության հետ աշխատանքը վերաբերում է բացասական հուշերի հուզական շտկմանը և դեպի սառը հիշողություն տեղափոխությանը: Հոգեվերլուծության մեջ հիշողությունը կապվում է անգիտակցականի, ենթագիտագիտակցության և գիտակցության հետ: Զ. Ֆրոյդը կարևորում էր մանկական հիշողությունների դերը անձի ձևավորման և կայացման գործում: Հիշողությունները չեն մոռացվում, այլ տեղափոխվում են ենթագիտակցություն: Հիշողության հետ հոգեվերլուծական աշխատանքի հիմքում հուշերը գիտակցական դաշտ բերելն է:
Դեժավյուն թվացյալ կրկնվող իրավիճակն է. մարդուն թվում, որ նրա վերապրումը կրկնվող է, թեև այն առաջին անգամ է տեղի ունենում: Ըստ վարկածներից մեկի, հիշողության ընթացքում մարդ ոչ միայն որոշակի իրավիճակ է վերակառուցում, այլև ինքն իր եսն է վերակառուցում այդ իրավիճակում այնպիսին, ինչպիսին եղել է այդ ժամանակ: Ինքնաընկալման և հիշողության կապն այնքան ուժեղ է, որ շղթայական կապ է ձևավորվում. անձի համար կարևոր իրավիճակը սկսում է հիշողություն թվալ:
Հիշողության ուսումնասիրություններում կարևոր է մոռացման մեխանիզմների հետազոտությունը: Մոռացումը հաճախ դասվում է հիշողական փուլերի շարքին: Հիշողության մասին գիտելիքը սահմանափակված է մոռացության մասին մեր գիտելիքի պակասով՝ հիշողության վերացման և պահպանման, դրա ֆիզիկական նախադրյալների, և այլն:
Մարդու հիշողությունը անսահմանափակ հնարավորություններ ունի: Այդ մասին վկայում են փաստերը, որոնք հայտնի են մարդկությանը դեռևս հնագույն ժամանակններից: Գիտնականները կարծում են, որ հնագույն մարդկանց հիշողությունը ավելի զարգացած է եղել: Նախքան տպագրական մեքենանաների ստեղծվելը, գրքերը ձեռագիր էին գրում: Այդ ժամանակ մարդիկ ավելին էին պահանջում իրենց հիշողությունից, քան հիմա:
Օրինակ` փիլիսոփա և գրող Սենեկան կրկնել է 2000 բառ, որը նա լսել է միայն մեկ անգամ: Իսկ ահա նրա աշակերտներից մեկը միշտ հիշում էր այն ամենը, ինչ լսում էր:
Ռազմական առաջնորդ և նշանավոր գործիչ Ֆեմիստոկոլը անգիր հիշում էր Աթենքի 20.000 բնակիչներին:
Ալեքսադր Մակեդոնացու բանակում շուրջ 30.000 զինվոր կար: Նա գիտեր նրնացից յուրաքանչյուրին և անունով և արտաքինով:
Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ֆ. Բուզոնին անհվանական հիշողություն ուներ: Նա անգիր կարողանում էր հիշել ցանկացած երգ, որ լսում էր:
Ամերիկացի շախմատիստ Փոլ Մորֆին կարողանում էր խաղալ շախմատ առանց շախմատային տախտակին նայելու: