Մի գավաթ անդորր - Մարդկային հույզեր (3)
Փաստեր մարդկային հույզերի մասին - Հոգեբան ՝ Սոնա Մանուսյանի մասնակցությամբ Աղբյուր: boon.am
Իրականության ճանաչումը չի սահմանափակվում սոսկ երևույթների և առարկաների արտաքին հատկությունների ընկալմամբ, նրանց ներքին և թաքնված կապերի ու հատկությունների բացատրմամբ, դրանց մտապահմամբ ու հետագա վերարտադրմամբ։ Այդ գործընթացի հաջորդ փուլի իմաստն ու նպատակն այն է, որ այդ ամենի հանդեպ ցուցաբերվում է սուբյեկտիվ կամ մտային ու վերացական վերաբերմունք։ Հոգեկան այդ գործընթացսը, որն արտահայտում է մարդու մտային վերաբերմունքը իրականության և սեփական «ես»-ի հանդեպ, կոչվում է հույզ (էմոցիա)։ Հույզերն այն հաճելի կամ տհաճ զգացումներն են, որ առաջանում են յուրաքանչյուրիս մոտ շրջակա միջավայրը ճանաչելու, ինքնաճանաչելու, որևէ գործունեություն ծավալելու, միջանձնային կապեր կամ հարաբերություններ հաստատելու ընթացքում կամ արդյունքում։
Հույզերի կենսաբանական, իմաստը դրանց՝ օրգանիզմի վրա մոբիլիզացնող և կազմակերպող (կազմավորող) ազդեցության մեջ է, որի նպատակը միջավայրում հարմարվելն է։
Զգացմունքները պայմանավորված են այն պահանջներով, որոնք առաջանում են մարդու զարգացման ընթացքում և պայմանավորված են միջանձնային հարաբերություններով ու շփումներով։ Այլ կերպ ասած՝ սրանք «մարդկայնացված» հույզերն են։
Հետաքրքիր փաստեր հույզերի մասին
Բացասական հույզերը կարող են օգնել
Զգացմունքները կարգավորում են մարդու գործունեությունը, օգնում են այլ մարդկանց հետ հարաբերությունների ձևավորմանը` հոգեվիճակի ցուցիչ հանդիսանալով: Որոշ գիտնականներ համարում են, որ բացասական մտքերը նույնքան կարևոր են, որքան դրականները: Բացասական հույզերը օգնում են մեզ գնահատել և հասկանալ մեր կուտակած փորձը, վերաիմաստավորել իրավիճակը և ճիշտ որոշում կայացնել:
Դժվար է «կեղծել» հույզերը
Ինչպես պարզվել է, հույզերը լավ «կեղծելը» բավականին դժվար է: Ինչու՞: Քանի որ զգացմունքերը շատ հակասական են: Նույնիսկ հիասքանչ դերասանը ոչ միշտ է կարող կառավարել իր դեմքի մկանները: Օրինակ` դողացող շրթունքները տխրության նշան են: Դա շատ հեշտ է կեղծել, քանի որ մարդն օգտագործում է բերանի մկանները: Իսկ վախը և զայրույթը դժվար է արտահայտել, քանի որ այս զգացմունքների արտահայտման համար պատասխանատու են մկանային մի շարք խմբեր:
Հեգնանքը Ձեզ ավելի խելացի է դարձնում
Գիտնականները սահմանել են, որ հեգնանքը դրական է ազդում մտածողության վրա: Չարախինդ հեգնանքի օրական գոնե մեկ անգամ օգտագործումը բարենպաստ ձևով է ազդում ստեղծագործական պոտենցիալի վրա: Հեգնանքը նաև թույլ է տալիս նորովի նայել խնդիրներին:
Զգացմունքները կարող են կանխատեսել ապագան
Գիտնականները կարծում են, որ իրենց զգացողություններին վստահող մարդիկ կարող են մուտք ունենալ դեպի ինֆորմացիայի ահռելի պահոց՝ անգիտակցական:
Երազները կարող են օգնել մեղմացնել ցավոտ հիշողությունները
Երբ մենք քնած ենք, մեր ուղեղը շարունակում է աշխատել: Հատկապես կարևոր է արագ քնի փուլը, որի ժամանակ տեղի է ունենում ինֆորմացիայի դասավորում: Որոշ գիտնականներ կարծում են, որ այդ փուլն օգնում է մեղմացնել ոչ դուրեկան հիշողությունները: Երբ մարդ արթնանում է, նախկին իրադարձությունները հստակ չեն հիշվում և ավելի քիչ են անհանգստացնում:
Կենդանիները նույնպես զգացմունքներ ունեն
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ կենդանիները նույնպես զգացմունքներ ունեն: Օրինակ` վշտի զգացում ունենալով` նրանք տարբեր կերպ կարող են վարվել: Որոշները դադարում են ուտել, մյուսները անտարբեր են դառնում շրջապատի նկատմամբ կամ չեն լքում իրենց վշտի պատճառ հանդիսացող վայրը:
Հույզերը սահմանում են մեր բարոյականության զգացումը
Չի կարելի հերքել այն փաստը, որ մեր հույզերն ազդում են պարտքի և բարոյականության զգացումների վրա: Առավել վառ այդ երևույթը երևում է երեխաների վարքի մեջ: Մեծահասակը բոլոր արարքներն անցկացնում է «ֆիլտրի» միջով: Սկզբում գալիս է զգայական շերտը, ապա՝ բարոյականը:
Հոտառությունն ուղղակիորեն ազդում է հույզերի վրա
Հոտառությունը կապված է մեր հիշողությունների հետ:
Վախի կառավարվող զգացումը կարող է Ձեզ ավելի ուժեղ դարձնել
Մի շարք հոգեբաններ պնդում են, որ մարդ կարող է հաղթահարել վախի զգացումը և դեմ առ դեմ հանդիպել նրա հետ: Այս մեթոդիկան ազդում է անմիջապես տագնապի պատճառի վրա: «Վախեցնող» իրավիճակների առաջացումը թույլ է տալիս այցելուին վարժվել սեփական վախերը հաղթահարելուն:
Սերն «աշխատում» է ոչ այնպես, ինչպես որ մենք կարծում ենք
Մի գիտնական ավելի քան 10 տարի ուսումնասիրում է, թե ինչպես են դրական հույզերն ազդում մարդու հոգեկանի վրա: Նա պնդում է, որ «սերը դրական խթանիչ է»: Այդ զգացմունքն ազդում է մարդու օրգանիզմի ընդհանուր վիճակի և աշխատունակության վրա: Սերը պետք է կիսել այլ մարդկանց հետ: Հոգեբանների մոտ նույնիսկ տերմին գոյություն ունի` «վարքային միաժամանակություն»: հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ինչքան բարձր է այդպիսի միաժամանակության աստիճանը, այնքան ավելի վառ է արտահայտված այլ մարդկանց հանդեպ դրական հակազդեցությունը: