Փետրվար 28, 2016 12:10 Asia/Yerevan

Իրանական ավանդական երաժշտությունը ունի պատմություն ու յուրահատուկ կողմեր: Հետազոտողների հավաստմամբ՝ Իրանում Զենդիեներից մինչև Ղաջարների իշխանության օրոք, այսինքն 18-ից 19-րդ դարերում, իրանական երաժշտությունը զարգացման նոր փուլ է ապրել և մուղամական ֆոլկլոր երաժշտությունը՝ վերածվել է դազգահային ու մոդեռն երաժշտության:

Մոնղոլական և Լենկ Թեմուրի Իրան կատարած աղետաբեր արշավանքներից հետո՝ պարսկերեն գրականությունը ևս անկում ապրեց և արվեստի մյուս ճյուղերի նման, մի առ ժամանակ լճացած վիճակում էր գտնվում, իսկ Սեֆևյանների իշխանության օրոք պարսկերեն հարուստ գրականությունը սկսեց աղավաղվել օտարամուտ բառերով, ոճերով ու հորինվածքներով: Գրականության այս անհեթեթ վիճակը խիստ բացասական ներազդեցություն ունեցավ Իրանական երաժշտության վրա՝ այնպես որ, Իրանի ավանդական երաժշտությունը սկսեց հետզհետե մոռացության մատնվել:

Սակայն Քարիմ Խանի գործի գլուխ գալով՝ երբ Զենդիեների օրոք համեմատական անդորություն կայացավ Իրանի տարածքում՝ արվեստը, գրականությունն ու երաժշտությունը՝ սկսեց վերակենդանանալ:

Իրանի պատմության մեջ, այս շրջանը կոչվել է գրական վերադարձ կամ Իրանում՝ արվեստի վերակենդանացման դարաշրջան, որը իր հերթին նպաստավոր մթնոլորտ ստեղծեց երաժշտության զարթոնքի համար, հատկապես երբ այդ զարգացումները հանգեցրեցին Իրանի սահմանադրական հեղափոխության: Այդ օրերին կտրուկ բարեփոխումներ առաջացան Իրանի հասարակական համակարգում, որից բացառված չէին գրականությունն ու երաժշտությունը, որոնք իրենց հերթին նշանակալի դերակատարություն ունեցան ի նպաստ հեղափոխական ու հասարակական առաջադեմ գաղափարների ձևակերպման:

Սահմանադրության շրջանի Իրանցի արվեստագետները՝ գրականության ու երաժշտության ասպարեզում հանդես եկան նորամուտ ստեղծագործությամբ, որոնք ներշնչված էին Իրանի տարածքում ծավալվող ազատատենչական գաղափարներով ու մոտիվներով, իսկ այդ արվեստագետներից էր 1882-1933 թվականներին ապրած, շնորհալի բանաստեղծ ու երգահան Արեֆ Ղազվինին:

Նա, ամենայն վարպետությամբ, իր գեղեցիկ ու հեղափոխական բանաստեղծությունները վերածեց երաժշտական հոգեհարազատ երգերի, որոնք մինչ այժմ սիրված են իրանցիների մոտ: Նա կատարում էր երգեր, որոնց բառերի և երաժշտության հեղինակը հենց ինքն էր:

Իրանում Ղաջարների օրոք, ասպարեզ իջան արվեստագետներ, որոնք հավաքագրեցին Իրանի տարածքում ընդհանրացած երգերն ու մեղեդիները՝ դրանք մոռացումից ու կորստից փրկելու նպատակով: Այդ արվեստագետներից են՝ թառ ածող Աղա Ալի Աքբար Ֆրահանին և նրան հաջորդող՝ նույնպես թառի վարպետներ՝ Միրզա Հոսեյնղոլին ու Միրզա Աբդուլլահն: Այս երեք երաժիշտները, նոտագրեցին դարերի ընթացքում սերնդե-սերունդ փոխանցված մեղեդիները և դրանք իրենց հերթին տրամադրեցին իրենց նորամուտ աշակերտներին. Մի խոսքով այն ինչ ներկայումս գոյությու ունի որպես իրանական երաժշտություն ՝ արգասիքն է այդ երեք վարպետների ջանադրության:

 Նշելի է, որ Ղաջարների թագավոր Նասրեդդին Շահի նախարարապետ Ամիր Քաբիրը, Իրանում հիմնեց առաջին մոդեռն դպրոցը՝ Դարօլֆոնուն, որտեղ Ֆրանսացի երաժիշտ Մուսիո Լումերը սովորեցնում էր զինվորական երաժշտության կատարումներ: Սա իրանցիների առաջին ծանոթացումն էր արևմտյան երաժշտական տեսության ու նվագարանների հետ, այնուհետև երբ Ալինաղի Վազիրին, Եվրոպայում երաժշտական բարձր կրթություն ստանալուց հետո Իրան վերադարձավ՝ հիմնեց Իրանի առաջին երաժշտական դպրոցը, որտեղ երաժշտությունը ուսուցվում էր գիտական ու Եվրոպական տեսության վրա հիմնված, մեթոդաբանությամբ:

Ալինաղի Վազիրին կրթեց մոդեռն երաժշտությանը տիրապետող աշակերտների, երաժշտության մասին բազմաթիվ գրքեր հրատարակեց, կազմակերպեց բազմաթիվ կոնսերտներ, Իրանի նորաբաց դպրոցներում երգեցողության դասաժամեր անցկացրեց, և վերջապես նշանակալի դերակատարություն ունեցավ 1940թ-ին Իրանի ռադիոկայանի բացման գործում, իսկ այս բոլորը՝ օգնեցին երաժշտության տարածման գործերին՝ ամբողջ Իրանում:

Համենայն դեպս, նախքան իսլ. հեղափոխությունը՝ իրանական երաժշտությունը բաժանված էր երկու մասի:

Այդ ժամանակ Իրանում տարածում էր գտել շուկայական ու փոփ երաժշտությունը, որը սխալ ձևով միահյուսված էր ներմուծված երաժշտական ոճերին և զուրկ էր ինքնությունից ու յուրատիպությունից:

 Իսկ մյուս կողմում տակավին գոյատևում էր Իրանի ավանդական երաժշտությունը, որի սակավաթիվ հետևորդները փորձում էին անաղարտ պահել այն և տարածել հասարակության մեջ, սակայն նրանց տքնաջան աշխատանքը արդյունք չէր տալիս:

1979թ-ին, Իրանում իսլ. հեղափոխության հաղթանակով, Իրանական արվեստները՝ դրանց թվում երաժշտությունը վերելք ունեցան և գտան իրենց ճշգրիտ ուղին, որը շարունակությունն է Իրանի հնամենի ավանդույթների: