Մայիս 03, 2017 16:25 Asia/Yerevan

Տարբեր երկրներում երեխաները զարգացման ընթացքում մի շարք վախեր են ունենում, որոնք ընդհանուր են ՝ նախադպրոցական տարիքում մորից բաժանվելու, մթության և կենդանիների վախերըև օրինակ մահվան վախը: Դա ապացուցում է , որ վախերն էլ ունեն օրինաչափություններ: Հասարակական երևույթների ազդեցության տակ առաջանում են միանման վախեր: Մանկական հոգեբան ՝ Բիայնա Իսաղուլյանի մասնակցությամբ

Ինչպես հայտնի է, մարդու հուզական ոլորտի հիմքերը դրվում են դեռ ներարգանդային զարգացման շրջանում, հետևաբար անհանգստությունը, որն ունենում է կինը հղիության ժամանակ, հանդիսանում է երեխայի անհանգստության առաջին փորձը: Ըստ հոգեվերլուծության ծնվելու ակտը երեխայի համար հանդիսանում է այնքան տրավմատիկ իրադարձություն, որ իր ողջ հետագա կյանքում նա փորձում է վերապրել այդ դեպքն ու ազատվել վախի զգացողությունից:

Կյանքի առաջին տարին - Իրական կյանքում երեխան հաճախ հանդիպում է շատ դժվարությունների ու վտանգերի, և կյանքի փորձի բացակայության պայմաններում առաջին հայացքից նորմալ երևույթները նրա մոտ սարսափ են առաջացնում: Անձի բնավորության կայացման ամենակարևոր շրջանը մանկությունն է: Ծնվելով, երեխան ընկնում է անհասկանալի աշխարհ, որի հետ շփման առաջին փորձերը վառ են, որ մոռանալով իր մանկական տպավորությունները, մարդը զգում է և գտնվում է նրանց ազդեցության տակ ողջ իր հետագա կայնքում:

 

 

Երեխայի կյանքի առաջին ամիսներին անհանգստությունը հիմնականում առաջանում է այն ժամանակ, երբ չեն բավարարում կենսակարևոր պահանջմունքները` սնունդ, քուն, ակտիվություն, ջերմություն և այլն, այսինքն ` այն ամնեը, ինչ որոշում է նորածնի ֆիզիկական և հուզական շփումները, որի բավարարման աստիճանը մոր կողմից ազդում է երեխայի հուզական զարգացման վրա: Դրա դրսևորման առաջին ձևը երեխայի պատասխան ժպիտն է: Երկրորդ ամսում առաջանում է աշխուժացումը. Երեխան անհանգստանում է մոր բացակայության ժամանակ և նոր շրջապատում:

Մոր բացակայության դեպքում անհանգստությունը առավել ցայտուն է դառնում 7, իսկ օտար դեմքերից վախը 8-րդ ամսում, ինչը վկայում է, որ երեխան տարբերակում է մոր դեմքը և ընտրողական վերաբերմունք է ցուցաբերում: Այսինքն ` մոր բացակայությունը առաջին տրավմատիկ  փորձն է, որը հետագայում ամրապնդվելով առաջացնում է միայնության վախը: 8-րդ ամսում բարձրանում է երեխայի զգայունակությունը մոր ձայնի ու երաժշտական ձայների նկատմամբ:

Այսպիսով, 7-9 ամիսները տագնապի ու վախի զարգացման համար բավական զգայուն շրջան են:

Սկսած 14-րդ ամսից հետո մոր բացակայությունն այնքան էլ չի վախեցնում փոքրիկին: Սա նոր փորձի կուտակման, մտածողության ` որպես խոսքային գործունեության զարգացման փուլն է:

Առաջին տարվա վերջում մայրը արդեն ստիպված է որոշ բաներ արգելել երեխային, ինչը հակասում է երեխայի մոտ ստեղծված հուզական կերպարին և նա չի կարողանում անմիջականորեն արտահայտել իր ցանկությունները:

Այս շրջանում երեխային տրված ինքնուրույնության հնարավորությունը, ազատությունը, ինչպես նաև դրական վերաբերմունքը վայր ընկնելուն և այլն, զարգացնում է ինքնավստահություն, կամայնություն, երբ քայլելու փորձերից և ընկնելուց հետո, երեխան շարունակում է պայքարել «դժվարությունների դեմ»:

Այստեղ անփոխարինելի դեր ունի նաև հայրը: Եթե նա խաղում է երեխայի հետ, խրախուսելով երեխայի քայլերը, այլ ոչ թե ձգտում է հրամաններ տալ և վարժեցնել իրեն ցանակալի ձևով, ապա երեխայի հուզական կապը հոր հետ ավելի է ամրապնդվում: Հակառակ դեպքում երեխան սկսում է վախենալ այն բանից, թե ծնողների սպասումները չկատարելու դեպքում, կարող է պատժվել: Այս տարիքում երեխաները հիմնականում վախենում են օտար մարդկանցից, անծանոթ առարկաներից, ջրից, լողալուց:

Այսպիսով առաջին տարին կարևոր շրջան է ողջ հետագա հուզական զարգացման ընթացքում: