Մայիս 05, 2017 19:29 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 76-80-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 76-րդ այան:

قل اتعبدون من دون الله مالايملك لكم ضرا و لانفعا والله هوالسميع

العليم

<Ով մարգարե, ասա նրանց, պաշտում եք Աստծու կողքը դնելով այնպիսի բաներ, որ  չեն կարող պաշտպանել ձեզ, ոչ էլ վնասել: Մինչդեռ Աստված ամեն բան գիտե և կիմանա >:

Այս այան խոսում է այն մասին, թե ինչպես են Հիսուսին պաշտում, այն դեպքոմ, երբ նա   միայնակորեն ոչինչ չի կարող անել: Երբ մարգարեն առանց Աստծո հրամանի չի կարող դեր ունենալ մարդու կյանքի մեջ, ուրեմն պատկերացրեք մյուս մարդկանց կամ իրերի վիճակը, որոնք պաշտամունքի արժեք չունեն:

Այս այայից սովորում ենք.

1. Տրամաբանութամբ կարելի է վերլուծել անհավատությունը: Օրինակ, Աստված մարդուն դնում է այսպիսի մի հարցի առաջ. Արդյո՞ք դուք կարող եք պաշտել այնպիսի իրեր կամ էակներ, որոնք ոչ մի դեր չունեն ձեր կյանքում:

2. Բացի Աստծուց, ոչ ոք չի կարող իմանալ, թե մարդու մեջ ի՞նչ է անցնում և նա ինչի կարիք ունի: Էլ չենք խոսում այն մասին, որ կարողանա լուծել այդ կարիքները:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 77-րդ այան.

 قل يا اهل الكتاب لاتغلوا في دينكم غيرالحق ولاتتبعوا اهواء قوم

قدضلوا من قبل واضلوا كثيرا و ضلوا عن سواء السبيل

<Ով մարգարե, ասա օրենքի գրքերի հետևորդներին. Ձեր հավատքի սահմանները մի անցեք` կեղծիքին հետևելու համար: Եվ մի որդեգրեք այն մարկանց կարծիքը, ովքեր ձեզանից առաջ մոլորության մեջ էին և իրենց հետ քշել տարել են մարդկանց մեծագույն մասին >:

Այս այան ասում է, որ ճիշտ է, աստվածային մարգարեներն ունեն որոշակի արտոնություններ, սակայն  դա չպետք է պատճառ դառնա, որ նրանց հնարավորությունները չափազանցվեն: Իսկ մարդկային պատմությունը լի է ծայրահեղություններով: Որոշները մարգարեներին մարդկանց հավասար կամ ավելի ցածր են դասում, իսկ մյուսները` ավելի բարձր են դասում մարդկային էությունից, համարելով Աստված: Մարգարեները նման են մարդկանց, սակայն իրենց մաքրության, առաքինություն ու բարության համար, ստացել են աստվածային խոսքը: Նման գաղափարախոսությունները հիշեցնում են կռապաշտությունը, երբ իրերը դառնում են պաշտամունքի առարկա:

Այս այայից սովորում ենք.

1. Կրոնի հիմքը չափավորությունն է, իսկ չափազանցությունը և ծայրահեղությունը, դեմ են կրոնին:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 78 և 79-րդ այաները.

لعن الذين كفروا من بني اسرائيل علي لسان داود و عيسي بن مريم ذلك بما

عصوا و كانوا يعتدون / كانوا لايتناهون عن منكر فعلوه لبئس ما كانوا

يفعلون

<Հրեաների մեջ անհավատ եղածները անիծվեցին Դավթի և Մարիամի որդի Հիսուսի բերանով, որովհետև անհնազնադ ու ամբարիշտ լինելու պատճառով, բնավ ջանք չթափեցին` ձեռք քաշելու իրենց գործած ոճիրներից: Վայ նրանց գործերին >:

Նրանով հանդերձ, որ մարգարեները հայտնվել են մարդկանց առաջնորդելու համար, սակայն նրանք ագայնամոլ չեն, որ անտեսեն իրենց ազգի սխալներն ու լռությամբ հետևեն նրանց: Պատմական փաստերը վկայում են, որ Իսրայելի ժողովուրդը անտեսեց Աստծո որոշումը` շաբաթ օրը հանգստյան օր հայտարարելու վերաբերյալ, ինչի պատճառով Դավթի կողմից անիծվեց ու հարցաքննության ենթարկվեց: Երբ այդ ժողովրդի մեծամեծները Հիսուսից երկնային սեղան պահանջեցին, նա աղոթեց ու սեղանը հայտնվեց: Սակայն մարդկանց մի խումբը դա չհամարեց  աստվածային հրաշք և Հիսուսը նրանց անիծեց: Այս այաները խոսում են հասարակական հարաբերությունների մասին, ասելով. Ոչ միայն մեղավորներն էին մեղք գործում, այլև բարի մարդիկ, առաիքնիները, իրենց լռությամբ մեղքի համար հող էին ստեղծում: Նրանք լռում էին անհնազանդությունների նկատմամբ:

Այս այաներից սովորում ենք.

1. Մարգարեները ոչ միայն բարության խորհրդանիշ են, այլ կարող են նաև զայրանալ ու անիծել: Նրանք չեն հաշտվում այն մարդկանց հետ, ովքեր չեն հարգում աստվածային օրենքները:

2. Անօրինությունն Իսրայելի ժողովրդի  ոճն է եղել պատմության ընթացքում:

3. Ոչ միայն մեղավորները, այլ նաև նրանք, ովքեր իրենց լռությամբ մեղք գործելու համար պայմաններ էին ստեղծում, Աստծո զայրույթին արժանացան:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 80-րդ այան.

تري كثيرا منهم يتولون الذين كفروا لبئس ما قدمت لهم انفسهم ان سخط

الله عليهم وفي العذاب هم خالدون

<Նրանց մեջ շատերին կտեսնես, որ անհավատների կողմն են վազում, իրենց /կրքերի թելադրած/ արարքները որքան զզվելի են: Աստված իր զայրույթի մեջ հավիտենապես կգահավիժե չարչարանքների սոսկումի մեջ>:

Այս այան դիմելով իսլամի մարգարեին, ասում է .Նրանք մուսուլմանների հետ բարեկամանալու փոխարեն, միանում են անհավատների շարքերին և նախընտրում են նրանց: Իսկ դա զայրացնում է Աստծուն:

Այս այայից սովորում ենք.

1. Անհավատների իշխանությունն ընդունելը, Աստծո զայրույթի պատճառ է դառնում:

2. Դատաստանը աշխարհում մարդու արարքների արդյունքն է, իսկ դժոխքը այն կրակն է, որ մարդը վառել է իր ձեռքով:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 176-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան