Մայիս 05, 2017 20:39 Asia/Yerevan

Մաեդե սուրա: Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մաեդե սուրայի 103-105-րդ այաներին:

Նախ  կլսենք Մաեդե սուրայի 103 -րդ այան

ماجعل الله من بحيره و لاسائبه و لا وصيله و لاحام و لكن الذين كفروا

يفترون علي الله الكذب و اكثرهم لايعقلون

<Աստված ոչ միայն պատվեր չի տվել Պահիրայի, Սայիբայի, Վասիլայի և ոչ էլ Համիի մասին: դատողությունից զուրկ անհավատներն են, որ այս ստերը վերագրում են Աստծուն>:

Որոշ փաստաթղթերում ասվում է, որ ոմանք մի շարք կենդանիների մսի օգտագործումը անընդունելի էին համարում և այդ պատվիրանը վերագրում էին Աստծուն: Որոշ երկրներում, ինչպես`  Հնդկաստանում, նման վերաբերմունք տեսնում ենք կովի նկատմամբ: Հնդկաստանի բնակիչները կովը համարում են սրբազան կենդանի և անընդունելի են համարում այդ կենդանուն նեղություն պատճառելը: Այն, որ որոշ կենդանիների միսն անընդունելի է, բոլոր կրոններում առկա է: Սակայն անընդունելիի և ընդունելիի մասին որոշումը մարդն ինքը չի կայացնում: Քանի որ մարդը, կենդանիները և բոլոր էակները Աստծո արարածներն են և միայն նա է որոշում ինչպես վերաբերվել դրանց հետ: Ընդհանրապես, բնության մեջ գոյոթյուն ունեցող բույսերի և կենդանիների օգտագործումը ընդունելի է: Հակառակ դեպքում, հայտարարվում է, որ տվյալ բույսի օգտագործումն անընդունելի է: Իսկ դա իհարկե, աստվածային կրոնների կողմից է: Իհակե, որոշ սնահավատություններ մուտք են գործել կրոնների մեջ և այստեղ գիտնականներն ու կրոնականները պետք է պայքարեն սնոտիապաշտության դեմ:

Այս այայից սովորում ենք.

1.Եթե հասարակական օրենքների հաստատումը հակառակ է աստվածային պատվերներին, դա անհավատության նշան է:

2. Մարդը չի կարող կենդանիներին վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում է և  պետք է ենթարկվի որոշակի օրենքների:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 104-րդ այան.

 واذا قيل لهم تعالوا الي ماانزل الله والي الرسول قالوا حسبنا

ماوجدنا عليه آباء نا او لوكان آباوء هم لايعلمون شيئا و لا يهتدون

<Երբ նրանց ասվեց. ընդգրկեցեք այն կրոնը, որ Աստված հայտնեց մարգարեին, նրան պատասխանեցին. մեր հայրերի թողած հավատքը բավական է մեզ: Նրանք չէին մտածում, որ իրենց հայրերը ո'չ գիտություն ունեին, ո'չ առաջնորդվելու հմտություն>:

Երբ սնոտիապաշտներին ասվեց,  որ հրաժարվեն սնոտիապաշտությունից  և հետևեն Աստծո մարգարեին ու նրա պատվիրաններին, նրանք պատասխանեցին. մենք ապրում ենք այնպես, ինչպես մեր նախնիները:  Դա սխալ է, որովհետև հին ժամանակների մարդը չուներ բավականաչափ գիտելիք և չի կարելի շարունակել այն, ինչ արել են նախորդները:

Այս այայից սովորում ենք.

1. Կարևորը գիտելիքն է և ճիշտ առաջնորդվելը : Կուրորեն որևէ  բանի հետևելը, տգիտության նշան է:

Այժմ  կլսենք Մաեդե սուրայի 105-րդ այան.

 يا ايها الذين آمنوا عليكم انفسكم لايضركم من ضل اذا اهتديهم الي الله

مرحبكم جميعا فينبئكم بما كنتم تعملون

<Ով հավատացյալներ, Ձեր հոգու խնամքը ձեզ է վերաբերում:  Ուրիշների մոլորությունը ձեզ չի վերաբերում բնավ: Եթե մոլորված եք, նվիրական մատյանին: Դուք պիտի կանգնեք տեր Աստծո ատյանի առաջ և նա ցույց կտա ձեր արարքները>:

Այս այան, դիմելով հավատացյալներին ասում է. Չնայած որ դուք պետք է ուրիշներին ճիշտ ուղու վրա բերեք, սակայն եթե այդպես չեղավ, մի հուսահատվեք և շարունակեք պահպանել ձեր կրոնը: Հավատացյալ մարդը պետք է այս ընթացքում իրեն հաստատի, որպեսզի ազդի ուրիշների վրա և չընդունի այլոց ազդեցությունը: Այս այան խոսում է այն մասին, որ մարդը պետք է ուժեղացնի իրեն, իր հավատքն ու բարոյական աժեքները:

Այս այայից սովորում ենք.

1. Ինքնակառավարումը հավատացյալի համար կարևոր պարտականություն է, որպեսզի չենթարկվի ուրիշների քմահաճույքներին:

2. Ուրիշների մեղքը չպիտի մեզ առիթ տա, որպեսզի մենք մեղք գործենք:

3. Դատաստանի օրը յուրաքանչյուր մարդ իր գործի պատասխանատուն է և ոչ մեկը ուրիշի մեղքը իր վրա չի կրելու:

4. Երբ մարդը կարևորում է դատաստանի օրը, պատասխանատու է դառնում իր և հասարակության նկատմամբ:

 Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 183-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան