Ճանաչենք իսլամը (138)
Աղքատության վերացման համար Իմամ Ալին երկու ծրագիր էր մշակել: Նախ հարստության արդար բաժանումն ու ժողովրդի համար աշխատանքի հնարավորության ստեղծումը և երկրորդ՝ շինարարության հանդեպ ուշադրությունը: Նա ցանկանում էր, որ ժողովուրդը փրկվելով չքավորությունից հավասարակշռված կյանք ունենա: Տնտեսական բարեկեցությունից նրա ընկալումն այն բարեկեցությունն էր, որ պատկանում էր բոլորին:
Թանկագին բարեկամներ «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է Իմամ Ալիի իշխանական մի շարք այլ քայլերի քննարկմանը: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իմամ Ալիի տնտեսական որոշ աշխատանքներին, հարկերի հանդեպ նրա մոտեցմանն ու նաև հասարակության մեջ աղքատության վերացման համար գործադրած ջանքերին: Նրա դիտանկյունից աղքատությունը չափազանց պախարակելի է, այնպես որ նա խոսքն ուղղելով իր որդուն ասում է. «Որդիս, քեզ հետ կապված ինձ մտահոգում է աղքատությունը: Չքավորության ժամանակ ապավինիր Աստծուն, քանի որ չքավորությունը թերություն է առաջացնում կրոնի մեջ, մոլորեցնում է միտքն ու թշնամության պատճառ է դառնում»:
Իմամ Ալին ոչ միայն խոսքով, այլ նաև գործով լրջորեն հետապնդում է աղքատության վերացման հարցը: Նա ցանկանում էր, որ ժողովուրդը փրկվի չքավորության ցավալի երևույթից ու հանրային բարեկեցությամբ հավասարակշռված կյանք ունենա: Նա չքավորության վերացման համար մի քանի ռազմավարական ծրագրեր ուներ, որոնցից էին հարստության արդար բաժանումն ու դրա կուտակման կանխումը, բոլոր մարդկանց համար աշխատանքի հնարավորության ստեղծումը և բարեշինության հանդեպ ուշադրությունը:
Նրա դիտանկյունից տնտեսական բարեկեցությունն այն ժամանակ է իրական լինում, երբ դա տարածվի հասարակության բոլոր խավերի պարագային: Միևնույն ժամանակ Ալին հանգստավետ ու աշխարհիկ կյանքին ունեցած ձգտումը մեծ վտանգ է համարում հասարակության համար ու պայքար է մղում դրա դեմ:

Իմամ Ալին աղքատության վերացման և ժողովրդի զանգվածների մոտ բարեկեցության տարածման համար ընդգծում է տնտեսական արդարության գործադրման և պետական գանձարանը ճիշտ կերպով օգտագործելու անհրաժեշտությունը: Նա իշխանության պաշտոնակատարներին հրաժարեցնում էր հանրային գույքի վատնումից և հանրային հարստության մսխումն ու վատնումը կանխելու համար ուշադրություն էր ցուցաբերում ամենաչնչին կետերին: Այդ թվում իր գործակատարներին ասում էր. «Սրեք ձեր գրչի ծայրերը և իրար մոտեցրեք ձեր գրության տողերը: Հրաժարվեք անտեղի գրելուց: Իրապես մուսուլմաններին պատկանող գույքը չպիտի վնասել»:
Չքավորության դեմ Ալիի պայքարը միայն խալիֆայության կենտրոն՝ Քուֆե քաղաքով չէր սահմանափակվում, այլ դա հետապնդվում էր այլ վայրերում ու վիլայեթներում: Նա իր որոշ իշխաններին գրում է. «Աստծուն պաշտիր զրկված, ընչազուրկ ու անկարող խավի մոտ: Պետական գանձարանի մի մասը հատկացրու նրանց: Հանկարծ բարեկեցության մեջ մխրճվելով նրանց մոռացության չտաս»:
Իմամ Ալին իր տնտեսական քայլերում տարբեր մեթոդներով վերահսկում էր շուկայում տիրող պայմաններն ու ապրանքի գները ու երբեմն անձամբ գնում էր շուկա և մոտիկից վերահսկում էր առևտրականների գործունեությանը: Նա սակավավաճառությունը կանխելու համար ընդգծում էր կշռաքարերի ճշտության վրա ու որևէ խախտում նկատելու դեպքում հանցանքի համապատասխան մոտեցում էր ցուցաբերում: Իմամ Ալին ընդգծում էր առևտրի կանոնները սովորելու անհրաժեշտությունը և շուկայում աշխատողներին ասում էր. «Ով առևտրականներ, նախ իսլամական օրենսգիտությունը սովորեք և ապա առևտուր կատարեք: Միայն նա պիտի շուկա դուրս գա, որ առ ու վաճառքի միտք ունենա»:
Իմամի ուսուցումներում աշխատանքի ու ջանադրության մշակույթը հասարակության հարցերի կարգավորման և երկրի շենացման համար յուրահատուկ նշանակություն ուներ: Նա ինքն էլ այդ բնագավառում առաջատարի դիրք էր գրավում: Նա երիտասարդ հասակից սկսած կառուցել էր բազմաթիվ ջրհորեր ու քարիզներ և նաև հարյուրավոր արմավենիներ ունեցող այգիներ:
Իմամն այս բարեշինական ու տնտեսական ջանքի արդյունքն իր համար չէր դիզում ու դա նվիրաբերում էր Աստծո ճանապարհին: Այս կապակցությամբ Իբն Աբի Ալ-Հադիդը գրում է. «Ալի Ամիրապետն աշխատում էր սեփական ձեռքերով, վարում էր հողը, արմավենի էր տնկում ու որևէ բան քիչ թե շատ իր ու իր երեխաների համար չէր պահում ու բոլորը նվիրաբերում էր Աստծո ճանապարհին»: Մի վկայության համաձայն մի մարդ Ալիի մոտ արմավի կորիզի քսակ է նկատում ու հարցնում է. «Ինչո՞ւ ես այսքան արմավի կորիզ հավաքել»: Իմամն ասում է. «Դրանք բոլորը Աստծո կամոք արմավենի են դառնալու»: Իմամը ցանում է այդ կորիզներն ու դրանից արմավենու այգի է ստեղծվում, որը Ալին հատկացնում է բարեգործական աշխատանքի: Ալին Արաբիայի կիզիչ պայմաններում ոսկու արժեք ունեցող ջրի արտահանման համար ջրհոր կամ քարիզ է փորում: Իմամ Սադեղն ասում է. «Մեծ մարգարեն Ալիին լքված մի հողատարածք է նվիրում: Ալին այնտեղ հոր է փորում ու այդտեղից շատրվանի նման ջուր է բխում: Մեկն Ալիին շնորհավորում է իր ձեռք բերած հաջողության համար: Ալին ասում է. «Այս քարիզը պատկանում է Աստծո տան ուխտավորներին ու այստեղից անցնողներից: Որևէ մեկն իրավունք չունի դրա ջուրը վաճառել ու իմ երեխաները դրանից չեն ժառանգելու: Նա այլ հողատարածքներում էլ նման ջրհորեր ու քարիզներ է փորում: Այդ թվում «Յանբաը»-ի տարածքում բազմաթիվ աղբյուրներ է կառուցում ու նվիրում է Աստծո տան ուխտավորներին:

Այսպիսով Իմամ Ալիի տնտեսական աշխատանքները հարստություն դիզելու նպատակով չէին: Նա հասարակության անհատներին հրաժարեցնում է ծուլությունից ու նրանց խրախուսում է մաքուր ու արդար հացի համար աշխատել և այդ հարցում առաջատար լինել:
Իմամ Ալիի տնտեսական կարևոր նախաձեռնություններից մեկը տնտեսական աշխատանքների ընդլայնման ու արտադրության աճի համար ենթահող նախապատրաստելն է: Նրա տեսակետից իշխանության պարտականություններից մեկը տնտեսության անիվը պտտեցնելու և ժողովրդի կյանքը կարգավորելու համար անհրաժեշտ դյուրությունների ստեղծումն է: Իշխանության այդ քայլը տնտեսական ծաղկման պատճառ է դառնում և հոգեկան դրական ազդեցություն է գործում: Արդյունքում իշխանության հանդեպ ժողովրդի լավատեսությունն աճում է: Ալին Մալեք Աշթարին հղած նամակում հորդորում է առևտրականների ու արհեստավորների համար այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք կարողանան առանց բարդության ապահովել հասարակության կարիքները: Քանի որ հասարակության տարբեր դասակարգերի ամրությունը կախում ունի առևտրի, արտադրության ու արդյունաբերության ոլորտի գործարարներից:
Բոլոր իշխանությունների հստակ ու անփոփոխ ծրագրերից մեկն այն է, որ իրենց եկամուտների խոշոր բաժինն ապահովում են ժողովրդի ունեցվածքի ու գույքի վրա հարկեր սահմանելու միջոցով:
Իմամ Ալին ուշադրություն դարձրեց այն կետին, որ հարկային համակարգի նախագծման ժամանակ հարկատուների պայմանները պիտի բարելավեն: Իմամի դիտանկյունից հարկային համակարգի բարեփոխման և հարկատուների պայմանների բարելավման դեպքում տնտեսական վիճակն էլ բարելավելու է: Կարևոր կետն այն է, որ հարկերի միջոցով ձեռք բերված գույքը պիտի ծառայեցվի երկրի կառուցման ու շենացման և պայմանների բարելավման ճանապարհին և շենացման չափից ավելի չպիտի հարկեր գանձել: Նա այդ կապակցությամբ Մալեք Աշթարին ասում է. «Սակայն հողի շենացման ուղղությամբ քո ջանքը պիտի գերազանցի հարկեր հավաքելու ուղղությամբ գործադրած ջանքին, քանի, որ առանց հարկի շենացում չի լինում ու նա ով առանց շենացում կատարելու հարկեր է պահանջում, ավերում է քաղաքներն ու ոչնչացնում է հպատակներին և նրա իշխանությունը կարճ կյանք է ունենալու»:
Իմամ Ալիի խոսքերով եթե ժողովուրդը դժգոհեց հարկերը ծանր լինելուց ու այն վճարելու ժամանակ գանգատվեց, կառավարությունը հնարավոր չափով պիտի նրա ուսերից վերցնի դրա ծանրությունը: Բացի այդ Ալին հորդորում է, եթե երաշտի, հեղեղի կամ բնական ու ոչ-բնական այլ աղետների հետևանքով պատճառով հասարակության վիճակն անբարվոք է դառնում, իշխանությունն ուշադրություն դարձնելով ժողովրդի պայմաններին պիտի ճկունություն ցուցաբերի: Իմամն ասում է. «Եթե ժողովուրդը դժգոհեց հարկերի ծանրությունից, կամ բերքը ոչնչացրած ախտերից, երաշտից ու տեղումներ չլինելուց, ինչպես նաև սակավաջրության կամ հեղեղի հետևանքով տեղի ունեցած փոփոխություններից, նրանց ծախսերն ու տառապանքները մեղմացրու այնքանով, որ հույս ունես կկարողանա նրանց վիճակը բարելավել և հարկերի այդ կրճատումը քեզ համար բեռ չի դառնա, քանի որ դա քո քաղաքների շենացման համար պահուստ ու նաև իշխանությանդ համար զարդ է դառնալու: Այդպիսով արժանի ես դառնալու նրանց գովեստին և նրանց մեջ քո տարածած արդարությունը նրանց սրտերին ուրախություն կբերի...Դրանից հետո կարող է պատահել ինչ-որ գործեր առաջանան, որոնց կարգավորումը կարող ես դնել նրանց ուսերին և նրանք դա սրտանց ու անկեղծությամբ կկատարեն»:

Ալիի նման մեծ առաջնորդի դիտանկյունից անհրաժեշտ է, որ հարկ հավաքող պաշտոնյաները հարգանքով վերաբերվեն հարկատուների հանդեպ: Նման անձը բարեպաշտ, համեստ ու խոնարհ և հարկերի օրենքներին ծանոթ պիտի լինի: Ալին մի նամակով իր պաշտոնյաներին բարեպաշտության կոչ է անում, քանի որ այն պաշտոնյաները, որոնք հարկատուների հետ թաքուն գործարքի մեջ են մտնում չարաշահումների ու սայթաքման ավելի մեծ հնարավորություն են ունենում: Իմամն իր պաշտոնյաներին պատվիրում է հարկատուներին թույլատրել հարկերը վճարել իրենց ունեցվածքի որ բաժնից, որ ցանկանում են: Իհարկե որպես հարկ ստացվածը պիտի առողջ ու անթերի լինի:
Այսպիսով Իմամ Ալիի դիտանկյունից տնտեսական ու ֆինանսական ջանքերին զուգահեռ պիտի ուշադրություն ցուցաբերել բարոյական ու հոգևոր նպատակներին և դա ինքնին վկայում է Ալիի համակողմանի հայացքների մասին: Նա հարկ գանձող գործակատարներից պահանջում է հարգել ժողովրդի ընտանեկան հանգիստն ու անվտանգությունը: Նա ընդգծում է հարկ գանձողների պարկեշտության անհրաժեշտությունը և նրանց կոչ է անում խուսափել ժողովրդին մեղադրանքներ ուղղելուց ու նրանց ստեր վերագրելուց: Դա այն իմաստով է, որ իսլամական իշխանության մեջ պիտի հարգվի մարդկային արժանապատվությունը: