Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (133)
Այս հաղորդման ընթացքում կշարունակենք մեր զրույցը իրանցի միստիկ-մտավորական՝ Ալի Իբն Օսման Հոջվիրիի մասին:
Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական համարը։ Այսօր կշարունակենք մեր զրույցը իրանցի միստիկ ու մտավորական Ալի Իբն Օսման Հոջվիրիի մասին: Նա փայլուն գործունեություն է ունեցել Իրանում ու Հնդկաստանում ու բազմաթիվ հետևորդներ ունի: Նա այն ճանաչված գործիչներից է, որոնց անունը հայտնի ու սիրված է միստիցիզմով հետաքրքրվողների կողմից: Ալի Հոջվիրին Հնդկական թերակղզում ճանաչված է «Դաթա Գանջ Բախշ» անունով և Լահուրում գտնվող նրա դամբարանը ուխտավայր է համարվում:
--------------------
Ալի Իբն Օսման Հոջվիրին մեծ հավանականությամբ լուսնային հիջրեթի 4-րդ դարի վերջերին կամ 5-րդ դարի սկզբին՝ Ղազնավիների հարստության տիրապետության ժամանակաշրջանում ու Սոլթան Մահմուդ Ղազնավիի թագավորության օրոք ծնվեց Ղազնեյի Հոջվիր թաղամասում:
Հոջվիրին ժամանակի մշակութային կենտրոններում հետևել է գիտություններից շատերին ու ծանոթացել է դրանց: Նա Ղուրանը, հադիսը, մեկնաբանությունն ու իսլամական օրենսգիտությունը սերտում է ծննդավայր Ղազնեյում ու որոշ ժամանակ անց, երբ դեռ երիտասարդ տարիքում էր գտնվում հեռանալով Ղազնեյնից երկար ճանապարհորդության է մեկնում:
Այդ ժամանակ նա ծանոթանում է Շեյխ Աբոլֆազլ Խաթլիի հետ, որը բնակվում էր Լիբանանում: Հոջվիրին ծանոթանալով Շեյխին դառնում է նրա աշակերտը: Նրա բնակության վերջին հանգրվանը Լահուրն էր: Խորասանի ու Հնդկաստանի սահմանին գտնվող այդ քաղաքում նա առիթ է ունենում գրել ու ավարտին հասցնել «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը:
Հոջվիրին մեծ ծառայություններ է մատուցել Լահուրում և ունեցել է բազմաթիվ հետևորդներ: Նաև քննարկելով նրա այս աշխատությունը, որը բաղկացած է հինգ գլուխներից ասացինք, որ «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը չնայած իր տարբեր ու բազմազան բաժիններին հիմնված է երկու գլխավոր առանցքների շուրջ և դա Աստծո հետ մարդու յուրահատուկ կապը և իր սեփական «ես»-ի հետ մարդու հակադրությունն է և գրքի բոլոր բաժինները չնայած համեմատական անկախության կապակցված են մյուս բաժիններին: Այնուհետ անդրադարձանք այս ստեղծագործության մի քանի կարևոր տարրերին:
Այս գրքի մյուս ուշագրավ թեման այդտեղ ընթերցողի ներկայությունը և Հոջվիրիի ուսուցչական ոճն է: «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի նախաբանում Հոջվիրին խոսքն ուղղելով Աբու Սաիդ Հոջվիրիին ասում է, որ այս գիրքը գրել է նրան ու ուրիշներին սովորեցնելու նպատակով: Դա արտացոլված է ամբողջ գրքում: «Իմացիր որ» և «Տես» արտահայտությունների, ինչպես նաև երկրորդ դեմքի եզակի դերանունների, ինչպես նաև ազդարարող նախադասությունների օգտագործումը վկայում է Հոջվիրու խրատական ու ուսուցողական ոճի մասին: Այաները, վկայությունները, առակներն ու հեքիաթները, որոնք Հոջվիրին օգտագործել է այս գրքում բոլորն էլ օգնում են թեմաների պարզաբանմանն ու ընդգծում են ստեղծագործության ուսուցողական բնույթը: Հոջվիրու արտահայտման ոճն ու նաև ընթերցողի հետ հարց ու պատասխանը, որը նկատելի է գրքի բոլոր բաժիններում, մեծ ազդեցություն ունեն գրքի տարբեր բա հատվածները միմյանց կապելու հարցում: Օրինակ Աստծո գիտության դիմաց մարդու անզորությունը ցույց տալու համար օգտվելով այս փոխաբերությունից թե «Իմ գիտությունն այն աստիճանի հասավ, որ իմացա, թե ոչինչ չգիտեմ», գրում է. «Ուրեմն քո պարտականությունն է գիտություն վաստակել և ձգտել կատարելության: Իմ գիտության գագաթնակետն այն է, որ իմացա, թե Բարձրյալն Աստծո գիտության դիմաց անգետ եմ: Պիտի այնքան իմանաս, որ իմանաս թե ոչինչ չես իմանում»:
«Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի գլխավոր թեմաներից մեկն էլ երկխոսությունն ու բանավիճումն է: Հոջվիրիի խրատական ու ուսուցողական ոճից ու ընթերցողի հետ երկխոսության մեջ մտնելուց բացի այս արժեքավոր ստեղծագործության թեմաներից շատերը ներկայացվում են հարց ու պատասխանի ու երկխոսության տեսքով: Շատ պարագաներում Հոջվիրին միապաղաղ ու միակողմանի արտահայտության փոխարեն ընտրում է բանավեճը: Նա այս մեթոդում այլ աղանդների ու անձանց տեսակետները ներկայացնելուց հետո դիմում է նրանց և հարցեր է ուղղում: Այնուհետև ինքը ներկայացնում է ընդդիմախոսների հավանական պատասխանները և ապա արտահայտելով իր տեսակետը եզրակացության է հանգում: Այլ խոսքով երբ Հոջվիրին ցանկանում է ընդդիմախոս որևէ անձի կամ խմբի տեսակետները մերժել երբեմն դիմում է տրամաբանության օգնության ու երբեմն էլ հարցեր ուղղելով բանավեճի հող է պատրաստում:
Նույնիսկ շեյխերի վկայություններն ու նաև հեքիաթները ներկայացնելիս Հոջվիրին դիմում է հարց ու պատասխանի: Հիշատակելի է, որ այս մեթոդը նկատելի է սուֆիզմին վերաբերող շատ ստեղծագործություններում: Գրաքննադատների համոզմամբ այս մեթոդի կիրառումը մեծապես օգնել է ստեղծագործության կենսունակությանն ու ազդեցիկությանը: Հոջվիրին այս պարագաներում ընդհանրապես օգտվում է առաջին դեմքի հոգնակի ստորոգյալներից: Օրինակ «Ասում են»-ի փոխարեն օգտվում է «Ասում ենք»-ից և այդպիսով փորձում ապահովել ընթերցողի ընկերակցությունը: Օրինակ այս կարճ հեքիաթում լավապես կարելի է նկատել այդ յուրահատկությունը:
«Դերվիշն ընկնում է Տիգրիս գետն ու լողալ չի իմանում: Ափից մեկը կանչում է. «Կուզե՞ս մեկին իմաց տամ, որ քեզ դուրս հանի»: Ասաց. «Ո՛չ»: հարցրեց. «Ուզո՞ւմ ես խեղդվել»: Ասաց. «Ո՛չ»: հարցրեց. «Ապա ի՞նչ ես ցանկանում»: Ասաց. «Ինչ որ Աստված ցանկանա, ես ինչ գործ ունեմ ուզենալու հետ»:
Մյուս ուշագրավ կետը հակառակ եզրույթների, բայերի, արտահայտությունների ու տեսակետների արծարծումն է: Գրքի ամբողջ ընթացքում հաճախ ենք հանդիպում իրար հակասող զույգերի և նույնիսկ շեյխերի, աղանդների ու տարբեր դավանանքների տեսակետները կարելի է քննարկել նույն դիտանկյունից: Հոջվիրին շատ պարագաներում իրար կողքի է բերում այդ եզրույթները, արտահայտություններն ու գաղափարները և երբեմն բանավեճ է ծավալում տարբեր տեսակետների միջև: Հակադրությունը տարբեր իմաստներ ունի և անպատճառ հակասության իմաստով չէ: Հակադրության տարբեր տեսակետներից «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ում հաճախ հանդիպում ենք հակասությանը: Մարդու և Աստծո հակադրությունը և սեփական «ես»-ի հետ մարդու հակադրությունը ստեղծում է «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի գաղափարական հիմքը: «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի գրեթե բոլոր բաժիններում կարելի է հանդիպել նման հակադրությունների: «Էսբաթ-օլ-էլմ» բաժնում Հոջվիրին համեմատում է չքավորությունն ու հարստությունը, որտեղ հակադրության տարրը չափազանց հզոր է: Չքավորության ու հարստության, Աստծո և ծառայի, վերացականի ու իրականի և հարուստի ու դերվիշի հակադրությունը ձևավորում է այս գլխում Հոջվիրիի տեսակետների ու տրամաբանության շրջանակը:
Այաներին, վկայություններին ու հեքիաթներին կատարված բազում հղումները Հոջվիրոիի «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ի գլխավոր ու ուշագրավ յուրահատկություններից է: Հոջվիրին որևէ թեմա պարզաբանելիս իր խոսքին հեղինակություն ու արժեք փոխանցելու համար հղում է կատարում այաների, վկայությունների, հեքիաթների ու նաև շեյխերի ասույթների: Գրեթե բոլոր հատվածներում հավասար չափով կարելի է նման պարագաների հանդիպել: Բոլոր հատվածներում ընդհանուր այս կետը գրաքննադատների տեսակետից հզորացնում է գրքի բովանդակության միատարրությունը: Քանի որ եզրույթների, արտահայտությունների ու նախադասությունների կրկնությունը համարվում է գրքի բովանդակության մեջ միատարրություն առաջացնող գլխավոր տարրերից մեկը:
Հոջվիրիի ստեղծագործության մեջ հաճախ հանդիպող եզրույթներից, բայերից ու արտահայտություններից են «պիտի»-ն, «չպիտի»-ն, «Անհավանական է», «Արժանի է»-ն և «Մի խումբ շեյխեր ասում են»-ը: Քննադատների համոզմամբ ուշադրություն դարձնելով այս եզրույթներին ու նախադասություններին պարզ է դառնում Հոջվիրիի ամուր, վստահություն ներշնչող և ուսուցողական ճը: Սուֆիզիմի ուսուցման համար գրված այս գիրքը լեցուն է «պիտի»-ներով ու «չպիտի»-ներով, ազդարարություններով ու զգուշացումներով և դրա բովանդակությունը համապատասխանում է հեղինակի նպատակին:
Գրքի մյուս յուրահատկությունը գլխավոր բաժինները կողմնակի գլուխների բաժանելն է: «Քաշֆ-օլ-Մահջուբ»-ը բաժանված է գլխավոր ու կողմնակի բաժինների: Շատ բաժինների սկզբում «գլուխ» բառի կրկնությունը բովանդակության միատարրության տեսակետից կարևոր դերակատարություն ունի: