Թրամփը շնորհավորել է Ալիևին` Անկախության օրվա կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i245894-Թրամփը_շնորհավորել_է_Ալիևին_Անկախության_օրվա_կապակցությամբ
Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության ձեռքբերմանը։
(last modified 2026-05-27T09:29:49+00:00 )
Մայիս 27, 2026 12:22 Asia/Tehran
  • Թրամփը շնորհավորել է Ալիևին` Անկախության օրվա կապակցությամբ

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության ձեռքբերմանը։

Դրա մասին ասվում է այդ երկրի Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին հղված շնորհավորական նամակում, որը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Մեզ ոգեշնչում են խաղաղության համաձայնագրի առաջմղմանն ուղղված Ադրբեջանի ջանքերը, որը դուք նախաստորագրել եք անցյալ տարվա օգոստոսին, ներառյալ սահմանազատման շարունակվող գործընթացը, 2026 թվականի հունվարին չորս հայ գերիների ազատ արձակումը, Հայաստան վառելիքի մատակարարումները և երկու երկրների քաղաքացիական հասարակությունները միավորող «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը»,- ընդգծել է ամերիկյան առաջնորդը։

«Մենք ակնկալում ենք մեր ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդում գալիք տարիներին և տասնամյակներում»,- նշել է Թրամփը։