Մհեր Գրիգորյանը Փաշինյանի փոխարեն կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Աստանայում. Ուշակով
https://parstoday.ir/hy/news/armenia-i245854-Մհեր_Գրիգորյանը_Փաշինյանի_փոխարեն_կմասնակցի_Եվրասիական_տնտեսական_բարձրագույն_խորհրդի_նիստին_Աստանայում._Ուշակով
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն կմասնակցի Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է РИА Новости-ն:
(last modified 2026-05-26T15:21:09+00:00 )
Մայիս 26, 2026 18:36 Asia/Tehran
  •   Մհեր Գրիգորյանը Փաշինյանի փոխարեն կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Աստանայում. Ուշակով

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն կմասնակցի Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է РИА Новости-ն:

Ուշակովը հայտնել է, որ ուրբաթ Աստանայում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

Նա նշել է, որ Եվրոպական միությանը հնարավոր անդամակցության վերաբերյալ Հայաստանի որոշումը չի կարող անհանգստություն չառաջացնել Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների շրջանում։

«Դուք գիտեք, թե ինչ որոշումներ է ընդունել Հայաստանի ղեկավարությունը  հնարավոր անդամակցության կամ համագործակցության ընդլայնման համատեքստում, ինչ ծրագրեր ունի Հայաստանը: Դա, իհարկե, չի կարող անհանգստություն չառաջացնել մյուս երկրների շրջանում, որոնք համագործակցում են Հայաստանի հետ Եվրասիական միության շրջանակում», — ասել է Ուշակովը:

Նա նշել է, որ այս բոլոր հարցերը հանդիպման ժամանակ կքննարկեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: