Մայիս 24, 2017 08:41 Asia/Yerevan

Երևակայությունը օգնում է մարդկանց ստեղծագործել , լինել կրեատիվ և ունենալ Ստեղծագործական գործունեություն: Սա երևակայության դրական կողմերից մեկն է : Հոգեբան ՝ Սոնա Մանուսյանի մասնակցությամբ Աղբյուր: boon.am

Ստեղծագործական գործունեությունը, գործունեություն է, որը ծնում է որակապես նոր նյութական և հոգևոր, նախկինում երբեք չեղած արժեքներ։ Ստեղծագործական գործունեությունը հնարավոր է գործունեության գիտական, տեխնիկական, գեղարվեստական, քաղաքական և այլ ոլորտներում, երբ ստեղծվում է, հայտնաբերվում, հորինվում որևէ նոր բան։

Ըստ իրականացման բնույթի և արդյունքի  , Ստեղծագործական գործունեությունը անկրկնելի է , հասարակական-պատմական և անհատական առումով ` ինքնօրինակ և եզակի ։

Բարձրակարգ կենդանիներն էլ ունեն ստեղծագործականության ինչ որ կենսաբանական ձևեր ու նախադրյալներ, սակայն ստեղծագործական գործունեությունը բնորոշ է միայն մարդուն։ Ստեղծագործական գործունեությունը մարդու աշխատանքում առաջացած ընդունակությունն է՝ իրականությունից ստեղծված նյութից ստեղծելու նոր իրողություն, որը բավարարում է բազմազան հասարակական պահանջմունքների։

 

 

Մ. Բոդենը առանձնացնում է ստեղծագործական գործունեության (կրեատիվության) երեք տիպ՝

համադրական կրեատիվություն՝ նոր մտքի բացահայտում՝ արդեն հայտնի մտքերի անսովոր համարդման (ասոցիացիայի) միջոցով,

հետազոտական կրեատիվություն՝ խնդրիների ձևակերպում, դեռևս չուսումնասիրված հիմնահարցերի առաջքաշում,

ձևափոխող կրեատիվություն՝ այնպիսի գաղափարների առաջդրում, որոնք նախկինում անհավանական էին թվում, հարացույցի վերափոխում

Անձի ստեղծագործական ներուժը կարող է դիտարկվել նեղ և լայն իմաստով։

Նեղ իմաստով՝ դա ստեղծագործական ունակություններն են, առաջին հերթին՝ երևակայությունն ու կրեատիվ մտածողությունը։

Լայն իմաստով՝ ստեղծագործական ուժը ներառում է նաև անձնային առանձնահատկությունները, որոնք նպաստում են ստեղծագործական ունակությունների իրացմանը՝ դրդապատճառները, որոշ հուզական և կամային որակներ,

 

 

Որոշ հոգեբաններ համարում են, որ բարձր ստեղծագործական ներուժ ունեցող երեխաները տարբերվում են հասարակական ճնշման հանդեպ բարձր դիմադրողականությամբ, , ինչպես նաև իրենց տարիքի համար միջինից բարձր ինտելեկտով։

Ստեղծագործական գործունեություն ոչ թե հատուկ, այլ ընդհանուր կարողություն է, որը հիմնվում է ընդհանուր ինտելեկտի, անձնային որակների և արդյունավետ մտածողության կարողության վրա[5]։

առանձնացնում էր կրեատիվության չորս չափանիշ՝ սահունություն, ճկունություն, յուրօրինակություն և մշակվածություն։

սահունությունը հնարավորինս շատ գաղափարներ ստեղծելու կարողությունն է, ճկունությունը՝ խնդիրները լուծելուց տարատեսակ ռազմավարություններ կիրառելու, յուրօրինակությունը՝ ոչ սովորկան, անսպասելի գաղափարներ առաջ քաշելու, մշակվածությունը՝ առաջացած մտքերը մանրամասնորեն մշակելու կարողությունը։

 

 

Երևակայության ունակությունը տարբերվում է անհատական մակարդակում. հստակ առաջադրանքներ կատարելու և, ընդհակառակը, նորը փնտրելու ընդունակությունները տարբեր չափով են զարգացած լինում: Երևակայության զարգացման համար կարևոր են նաև սոցիալական և մշակութային հանգամանքները. հայկական հասարակությունում հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես է ճնշվում կամ խրախուսվում երեխայի՝ որևէ բան նորովի անելու ցանկությունը: Ուսուցողական առաջադրանքները, երեխայի հարցերի խրախուսումը, երկլեզու շփումը, բնության հետ շփումը նպաստում են երեխաների կրեատիվության զարացմանը:

Երեխայի կրեատիվությունը ճնշում են, հեղինակության առջև խոնարհվելը, հարցերի արգելքը, խաղի և ուսուցման տարանջատումը, սեռադերային կարծրատիպերի քարոզումը և կոնֆորմիզմը :

Կոնֆորմիզմ- այդպես են անվանում սոցիալական միջավայրից /խմբից/ մարդու կախվածության այն տեսակը, երբ նա գիտակցորեն կամ ենթագիտակցորեն ձգտում է ընդունել խմբի տեսակետը, համաձայնվել նրա հետ` չմեկուսացվելու համար: Ոչ կոնֆորմիստ է այն մարդը, որը մերժում է մեծամասնության կարծիքը, պաշտպանում է իր տեսակետը, չի ընդունում խմբային նորմերը: