Հունիս 05, 2017 13:29 Asia/Yerevan

Մանկական հոգեբան ՝ Բիայնա Իսաղուլյանի մասնակցությամբ

Երեխաները տարբեր տեսակի վախեր հաճախ են ունենում: Նրանք կարող են վախենալ ամեն ինչից: Ընդհանուր առմամբ, մանկական վախերի մեծ մասը հայտնվում է, այնուհետև՝ անհետանում: Որքան շատ վախ է ապրում երեխան, այնքան ավելի արագ են հայտնվում նորերը:

 

Եթե մեծահասակներից որևէ մեկը չի օգնում երեխային, ապա վախի ամեն մի նոր ապրում երեխայի հաջորդ վախի հանդեպ նրան ավելի անօգնական է դարձնում: Հենց այստեղ է թաքնված վախի պատճառը գտնելու բանալին. այդ զգացումն առաջացնող պատճառը թաքնված է ոչ թե իրական երևույթներում, որոնցից վախենում է երեխան, այլ երեխայի գիտակցության մեջ է: Երեխան կարող է բոլորովին չվախենալ իսկապես վտանգավոր երևույթներից և վախենալ միանգամայն անմեղ առարկաներից: ՈՒստի մանկական սարսափները կարող են լինել հիմնավորված, չափազանցված և նույնիսկ՝ հնարովի:

Մշտապես նորացող վախի ժամանակ խոսքը գնում է այն իրավիճակի մասին, երբ սարսափը կաթվածահար է անում և օգնություն կանչելու ցանկություն է առաջանում: Վախը դարձնում է երեխային կամազուրկ և ուրիշներից կախված:

Որևէ մի բանից վախենալը երբեմն նշանակում է վախենալ աշխարհում ամեն ինչից: Սրսկումից վախեցող երեխան շուտով սարսափելու է ասեղից, բժշկից, նրա աշխատասենյակից և նույնիսկ հիվանդանոցի հոտից: Նման զգացումը վտանգի նախանշան է:

 

Վախերը «բուժելու» նպատակով կարևոր է հասկանալ, թե ինչ է թաքնված երեխայի վախի հետևում, թեև այդ երևույթի պատճառները հասկանալն ավելի հեշտ է, քան դրանից ազատվելը:

Մենք ամենից առաջ հարգանքով պետք է վերաբերվենք երեխայի վախին, եթե այն նույնիսկ բացարձակապես անհիմն է, կամ մեզ այնպես պետք է պահենք, կարծես վաղուց գիտեինք նրա վախի մասին և այն մեզ բոլորովին չի վախեցնում: Պետք է ոչ միայն վերացնել հետևանքը, այլև ներգործել պատճառի վրա: «Վախենալու ոչինչ չկա» արտահայտությունը երեխային ոչնչով չի օգնում: Պետք է սովորություն դարձնել «վախ» բառն օգտագործել առանց վախենալու և արգելված բառ չհամարել:

 

Ծիծաղն ու ծաղրը անթույլատրելի են:

Պետք է ամեն ջանք գործադրել երեխայի հետ ճիշտ հարաբերությունների հաստատման և պահպանման համար:

Սիրելի ծնողներ, ձեզ ենք ներկայացնում երեխաների մի շարք «տարիքային վախեր» և նրանց դեմ պայքարելու ձևերը, քանի որ հաղթահարված վախը հավատ է սեփական ուժերի և հնարավորությունների հանդեպ:

 

Ինչպես արդեն խոսվել է,  երեխաները տարբեր տարիքներում ունենում են տարիքին բնորոշ վախեր։

 

2տարեկան երեխաները ամբողջվին կենտրոնացած են մտերիմ մեծահասակների /ծնողների, ընտանիքի անդամերի/ վրա և նրանց մոտ դեռևս հասակակիցների հետ շփվելու բավարար պահանջմունք ձևավորված չէ։

Այս տարիքում երեխաները հստակ տարբերում են ծնողների համակրանքի ուղղվածությունը, լաց են լինում վիրավորանքից, «կպչում են» ծնողներին, ցանկանում են նրանց հետ լինել ամեն պահի, թույլ չտալով նրանց ազատ շփվել որևէ մեկի հետ։ Առկա  է խանդի զգացում, չեն ցանկանում որևէ մեկի /առավելապես փոքրիկ քրոջ կամ եղբոր/ հետ կիսել ծնողների՝ հիմնականում մոր ուշադրությունը։ Ծնողների փոքր ինչ անուշադրության դեպքում երեխաները սկսում են վախերով լի երազներ տեսնել, որոնք հիմնականում կարող են հրահրված լինել ծնողների վերաբերմունքով։ Երեխաների գիշերային վախերը խոսում են նրանց անհանգիստ ցերեկների մասին։

 

Վախերը հիմնականում լինում են հեքիաթների վախենալու հերոսներից, /գայլ, ավելի ուշ կախարդ և այլն/։

Որպեսզի երեխաները հանգիստ քնեն և հեշտությամբ տանեն տարիքային այս վախերըը, նրանք պետք է վստահ լինեն, որ իրենց ոչինչ չի սպառնում, որ իրենց սիրում են և միշտ կպաշտպանեն /առավելապես հայրը/ ամեն վտանգներից։ Նրանց օրերը պետք է հագեցնել  ակտիվ, շարժողական խաղերով, ուրախությամբ, նոր, բայց ոչ չափից ավելի շատ տպավորություններով, պիտի աշխատել երեխային միշտ քնեցնել նույն ժամին։ Երեխաների վախերը հաղթահարելուն կօգնի նաև ծնողների` կյանքի նկատմամբ դրական դիրքորոշումը, ջերմ հարաբերությունները միմյանց և երեխաների նկատմամբ, երեխաների պարբերաբար խրախուսումը և վստահության ներշնչումը։

 

 

 1-3 տարեկան

Այս փուլում զարգանում են խոսքն ու մտածողությունը։ Այս ժամանակ ընտանիքը դառնում է մի վայր, ուր երեխան ունենում է ապահովության զգացում և ։ Երեխաները ձեռք են բերում այս ամենը միայն այն դեպքում, երբ ծնողները ներկայացնում են երեխաներին համապատասխան ձևով ընտանեական իրավիճակը։ Անկախ այն բանից, որ երեխաները փոքր են, նրանք ամեն ինչ լսում ու հասկանում են ու ամենակարևորը զգում են։ Այս բազալային վստահությունը չի ձևավորվում ընտանիքներում, որոնք գտնվում են անընդհատ անհանգիստ պայմաններում։

3-7  տարեկան

Այս տարիքում ձևավորվում է երեխայի հուզական ես-ը։ Այս տարիներին ձևավորվում են սերը, քնքշանքը, մեղքը, ափսոսանքը։ Սիրո պահանջմունքը դառնում է անչափ էական։ Երեխաները շատ ուժեղ կապվում են ծնողների, հատկապես մոր հետ։ Գիշերային մղձավանջները նրանց ստիպում են գիշերները գնալ մայրերի մոտ։

4-5 տարեկանը հաճախ անվանում են «վախերի տարիք»։ Վախերի տեսակետից այս շրջանում ակտիվանում է վախեր մթությունից ու մահվան վախերը:

7-11տարեկան

Այս փուլում վախերը սկսում են պակասել, սակայն ի սպառ չեն վերանում։ Այս շրջանում ակտիվանում է ծնողների մահվան վախը։ Երեխաները սկսում են հասկանալ, որ մարդիկ չեն ապրում հավերժ։ Մահանում է հարազատներից որևէ մեկը, երեխաները լսում են այդ մասին, փորձում հասկանալ։ Նրանք սկսում են հարցեր տալ այն մասին, թե ինչ է լինում մահվանից հետո։ Հատկապես սրվում է վիճակը, եթե մահանում է երեխայի ընտանիքի անդամներից մեկը։

Այս շրջանում բավականին ակտիվ է դպրոցական վախերը, հատկապես վախ դպրոց հաճախելուց։ Հիմանականում սա տնից հեռանալու վախն է, այլ ոչ թե վախ դպրոցից։ Հատկապես գերխնամքի պայամններում մեծացած երեխաների համար շատ դժվար է հաղթահարել բաժանումը ծնողներից։ Երբեմն ծնողները իրենք են սնում այս տագնապները՝ խոսելով դպրոցի նոր ու բարդ լինելու մասին, արդյունքում երեխայի մոտ առաջանում է անվստահություն ու տագնապ դպրոցի հանդեպ։

Ծնողների ամուսնալուծության դեպքում վախերի արտահայտվածություն

Երեխաները այս դեպքում հաճախ մտածում են, որ իրենք են մեղավոր ծնողների ամունալուծության մեջ։ Այս զգացումն ուժեղացնում են հիշողություններ այն մասին, որ ծնողների վեճերի մեծամասնությունը իր պատճառով են եղել։ Առաջանում է վառ արտահայտված մեղքի զգացում։ Ակտիվանում է նաև մյուս ծնողից էլ զրկվելու վախը։ Այսինքն՝ եթե գնացել է մի ծնողը, ապա կհեռանա նաև մյուսը։