Հունիս 19, 2017 01:40 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Ճանաչենք իսլամը» հաղորդաշարի հերթական համարում կրկին խոսելու ենք Իմամ Ալիի իշխանական վարքագծի մասին: Ուշադրության արժանի թեմաներից մեկն Իմամ Ալիի դատական մեթոդները և դատավարության ու արդարադատության բնագավառում նրա նորարարություններն են:

Իմամ Ալին ամենաշատն էր ծանոթ իսլամի օրենսդրությանը, որը համարվում է այդ կրոնում արդարադատության գլխավոր աղբյուրը: Այդ պատճառով էլ դատելու հարցում գերազանցում էր մյուսներին: Այնպես որ անգամներ մարգարեի աջակիցները նրանից լսել են, որ ասել է. «Ալին դատելու հարցում գերազանցում է բոլորիդ»: Ալին ուներ արդար ու առողջ դատողության համար անհրաժեշտ ներքին մաքրությունն ու ազնվությունը և այդ հատկանիշը նրան հեռու էր պահում դատողության հարցում թերությունից: Իմամ Ալին այնպես էր տիրապետում դատական հարցերին, որ Օմար Էբն Խաթաբը արդարադատության հարցում մեծարելով Ալիի դիրքն, ասում է. «Ով Աբոլհասան, Աստված բարի չի դարձնելու այն դատը, որի մասին դու վճիռ կայացրած չլինես»: Նա նաև ասում էր. «Երբ Ալին մզկիթում է, որևէ մեկն իրավունք չունի կրոնական հրահանգ արձակել»:

Ալին ամենաշատ նիստ ու կացն էր ունեցել մեծ մարգարեի հետ և կրոնական ուսուցումների մասին նրա ճանաչողությունն Աստծո մարգարեի մյուս աջակիցներից շատ ավելի լիակատար ու խորն էր: Ալին մարգարեի իմաստնության ու գիտության աղբյուրից հագենալու մասին ասում էր. «Եթե ես հարց էի ուղղում մարգարեին, նա պատասխանում էր, ու եթե ես լռում էի մարգարեն ինքն էր սկսում խոսել ու ինձ հադիս էր փոխանցում»:

Իմամ Ալի

 

Երբ Ալին խալիֆա է դառնում չնայած նրան, որ նրա կառավարությունը ոխերիմ թշնամիների, ինչպես նաև պատեհապաշտների ու մոնաֆեղների կամ երկերեսանիների կողմից բարդություններ էր դիմագրավում, այդուհանդերձ նա ստանձնում է դատական հարցերի պատասխանատվությունը: Նա մաքրագործում է դատարանները և իրականության մեջ հիմնում է կրոնական դատարան: Նրանից տարբեր դատաքննություններ ու վճիռներ են հիշատակ մնացել, որոնք դասվում են պատմության ամենամեծ վճիռների շարքը: Ալիի իշխանության ժամանակաշրջանում  օրվա պահանջների համաձայն դատական գործունյա օրենքներն ու համակարգ է մշակվում: Նա հիմք ընդունելով Ղուրանի լուսարար ուսուցումները դատում է մարդկանց տարաձայնությունների մասին և վճիռ է կայացնում բարդ հարցերի մասին: Երբեմն բարդ հարցեր մասին Ալիի կողմից վճիռ կայացվելուց հետո ճշմարտությունն այնպես էր երևան գալիս, որ բոլորին հիացմունք էր պատճառում: Ալին դատաքննության ժամանակ նորարարության էր դիմում ու ամենալավ կերպով օգտվում էր իր գիտությունից: Նա արդարությունն ամրագրում է տրամաբանությամբ:

Իմամ Ալի դատողության յուրահատկություններից մեկը դատական վճիռների գործադրման հարցում նրա վճռակամությունն էր, այնպես որ երբևէ որևէ հայտնի անձնավորության հանձնարարությունը և կամ հանցագործ անձի զբաղեցրած հասարակական դիրքը կամ Իմամի հետ ազգակցական կապերը պատճառ չէին դառնում, որ նա հրաժարվի արդարությունը գործադրելուց: Նա հենց այնպես որ կարևորում էր դատական համակարգն ու ժողովրդի իրավունքների վերականգնումը, նաև հատուկ ուշադրություն էր ցուցաբերում դատավորների որակավորմանն ու դաստիարակությանը:

Հետևաբար հատուկ քննիչների միջոցով շարունակաբար վերահսկում էր դատական հարցերին ու այդպիսով նրանց պահում էր խոշորացույցի տակ: Այնպես որ իր նշանակած դատավորներից մեկին թույլ տված սխալի համար անմիջապես ազատում է աշխատանքից: Ալին նաև կարևորում էր դատավորի մտային անկախությունը և թույլ չէր տալիս մի դատավորի միջոցով քննվող գործը փոխանցվի մեկ այլ դատավորի:

Իմամի նորարարություններից մեկն էլ այն էր, որ առաջին անգամ դատարաններում վկաներից է օգտվում ու նրանցից առանձին վկայություններ էր ստանում: Մինչ այդ տարածված սովորության համաձայն վկաները միասին էին ներկայանում դատարանում և վկայություն էին տալիս: Դա պատճառ էր դառնում, որ նրանք իրենց ցուցմունքները համադրեն միմյանց հետ: Ծանոթանանք նրա միջոցով քննված գործերից մեկին:

Մի օր Հազրաթ Ալիի մոտ է գալիս մի տղա և իր հորը գտնելու համար օգնություն է խնդրում նրանից: Նա ասում է, որ իր հայրը մի քանի ընկերների հետ միասին մեկնել է ուղևորության ու հիմա երբ նրա ընկերները վերադարձել են, նրա հայրը չկա: Իմամ Ալին կանչում է անհետացած մարդու ընկերներին և նրանց հարցաքննում է: Նրանք բոլորն էլ ասում են, որ այդ տղայի հայրն առանց իրենց տեղեկացնելու անհետացել է ու իրենից որևէ հետք չի թողել: Նրանց պատասխանը չի բավարարում Ալիին: Հետևաբար հրահանգում է նրանց կալանավորել ու նրանց պահել առանձին սենյակներում: Մի քանի օր անց հարցաքննում է նրանցից մեկին: Հաջորդ օրը երկրորդին է հարցաքննում: Երբ բոլոր վկաներից ցուցմունք է ստանում նրանց արտահայտություններում բազմաթիվ հակասություններ է նկատում: Հետևաբար կրկին կանչում է մեղադրյալներին ու նրանց հասկացնում է, որ նրանց ցուցմունքներում հակասություններ կան: Այդպիսով նրանց պարտադրում է խոստովանել իրենց ընկերոջ սպանությունը և ճշմարտությունը պարզվում է:

Անկասկած Ալիի կայացրած վճիռներն արձանագրված են, որպես իսլամում դատաքննության հավաստի փաստաթղթեր: Իսլամում դատական սկզբունքների համաձայն, ճշմարտությունը բացահայտելու համար կարելի է գիտական ու մտային տարբեր միջոցների օգնության: Այնպես որ Իմամ Ալիի կայացրած հետաքրքիր վճիռները գիտական ու մտային չափանիշներ են համարվում:

Բացի այդ Ալիի միջոցով իրականացված դատաքննություններում ու կայացրած վճիռներում նկատվում են կարևոր կետեր, որոնցից մի քանիսին կանդրադառնանք այստեղ:

 

Հարցերից մեկը, որին դատաքննության ժամանակ պիտի ուշադրության հանձնել, օրենքի դիմաց բոլորի հավասարության սկզբունքն է: Իրապես Իմամ Ալին այդ սկզբունքի իրագործման հարցում գլխավորում է բոլորին: Ալիի դատական վարքագծում արդարությունն այնքան տիրական է համարվում, որ դատավորը նույնիսկ իր հայացքը հավասարապես պիտի բաժանի հայցվորների միջև: Նա դատավորներից մեկին հորդորում է. «Մուսուլմանների ներկայությամբ հայացքում, խոսքում ու նույնիսկ նստելու ձևում հավասարությունը հարգիր, որպեսզի կողմ մերձավորները հույսեր չկապեն քո կողմնապահության հետ, իսկ թշնամիներդ քո արդարությունից չհիասթափվեն»:

Էբն Աբի-ալ-Հադիդը «Նահջ-օլ-բալաղե»-ի մեկնաբանության մեջ գրում է. «Մեկը ներկայացավ Օմար Էբն Խաթաբին և Ալիի դեմ հայց ներկայացրեց, մինչդեռ Ալին ինքը ներկա էր այդտեղ: Այդ պահին Օմարը դիմելով Ալիին ասում է. «Ով Աբոլհասան, կանգնիր և նստիր հայցվորի կողքին»: Ալին կանգնեց ու նստեց հայցվորի կողքին և կողմերը ներկայացրեցին իրենց հիմնավորումները: Դատաքննությունն ավարտվելով Օմարը դժգոհության նշույլ է նկատում Ալիի դեմքին և հարցնում է. «Արդյոք այս դեպքը քեզ անհանգստացրեց»: Ալին ասաց. «Այո»: Օմարը հարցնում է դրա պատճառի մասին: Ալին ասում է. «Իմ դժգոհությունն այն պատճառով է, որ հայցվորի ներկայությամբ դու ինձ իմ ազգանունով կանչեցիր, մինչդեռ արդարությունը պահանջում էր, որ ինձ էլ անունով կանչէիր, որպեսզի մեր միջև որևէ բացառություն չլիներ»: Ապա եզրակացնում է. «Նա ով դատում է մարդկանց միջև պիտի իր հայացքում, խոսքերում ու նույնիսկ նստելու վայրում հայցվորների միջև հավասարությունը պահպանի»:

Իմամ Ալիի դատաքննության մյուս յուրահատկությունը դրանց դռնբաց լինելն է: Դա այն պատճառով էր, որ հանրությունը վերահսկի հասարակության մեջ արդարության գործադրման որակը և մարդիկ տեսնելով հանցագործների ճակատագիրը դրանից խրատվեն: Այդ պատճառով էլ Ալին դատաքննության ժամանակ մարդկանց հավաքում էր Քուֆեի մզկիթում: Անկասկած եթե դռնբաց դատաքննությունը հասարակության մեջ անբարոյականության տարածման պատճառ դառնար, դա դռնբաց չէր լինի:

Մյուս կարևոր կետը դատաքննության ժամանակ կողմերին դատը ներկայացնելու ու նաև պաշտպանվելու առիթ տալն էր և մեղադրյալը կարող էր պաշտպանվել: Նա բոլոր դատաքննությունների ժամանակ ունկնդրում էր մեղադրյալների պաշտպանությունը և նրանց պաշտպանվելու իրավունք էր վերապահում:

Ալիի դատաքննություններում ուշագրավ հարցերից մեկը հանցագործների ու մեղադրյալների պարագային մարդկային արժանապատվության հարգվելն է: Ալին արգելում էր հետաքննության փուլում մեղադրյալների հանդեպ կտտանքների գործադրումը: Երբևէ չէր թույլատրում, որ մեղադրյալները կամ հանցագործները ֆիզիկական բռնության ենթարկվեն, անոթի պահվեն և կամ հոգեկան ճնշման ու նման այլ անմարդկային արարքների ենթարկվեն: Ալին նույնիսկ բարությամբ էր վերաբերվում նրանց հանդեպ, ովքեր արդար դատաքննության արդյունքում ազատազրկման էին դատապարտվել: Հոգատարությունից ու մարդասիրական զգացումներից ներշնչցված ապահովում էր նրանց ամառային ու ձմեռային հագուստն ու այլ կարիքները:

Իմամ Ալիի սուրբ դամբարանը

 

Իմամ Ալիի հրաշալի վճիռների մասին պատմական աղբյուրներում բազմաթիվ հիշատակումներ կան, սակայն նկատի առնելով մեր հաղորդման սահմանափակ ժամանակը կբավարարվենք այսքանով: Միայն հիշատակենք, որ Իմամ Ալիի գիտական բարձր դիրքն ու նաև նրա կայացրած վճիռները ոչ միայն մուսուլմանների մոտ ուշադրության արժանի են համարվում, այլև ոչ-մուսուլման շատ մտավորականներ հաստատել են դա: Ֆրանսիացի արևելագետ Գաբրիել Անգիրին Իմամ Ալիի գիտական առաձնահատկությունն այսպես է բնութագրում. «Դատական ոլորտում նոր դարաշրջանի սկիզբը դրեց: Եռյակ խալիֆաների օրոք նրա հետ խորհրդակցում էին բոլոր բարդ ու խրթին հարցերի շուրջ ու նրա կարծիքն էին հարցնում: Երբ բարդ մի հարց էր ծագում հանրային կարծիքն այն հիմնավորմամբ, որ հարցի լուծումը միայն Աբոլհասանից կարելի է ուզել, դիմում էին Ալիի օգնության»:

Իրապես Ալին դատաքննության ու արդարադատության բնագավառում նոր դարաշրջանի սկիզբ դրեց և կարելի է ասել, որ նրա հրաշալի վճիռները լիարժեքորեն արդար են և հիմնված են գիտության ու իմաստնության վրա: Նույն այն սկզբունքները, որոնց որոնում է արդարության ձգտող մարդկությունը: