Հունիս 23, 2017 13:51 Asia/Yerevan

Հոգեբան , հոգեթերապևտ ՝ Արման Բեգոյանի մասնակցությամբ Աղբյուր: armanbegoyan.com

Ժողովրդական իմաստությունը ասում է՝ «Սովորություն կցանես՝ բնավորություն կհնձես: Բնավորություն կցանես՝ ապագա կհնձես: Իսկ մենք մեր երեխաների համար ամենագեղեցիկ ապագան ենք ցանկանում: Եվ դրա համար մենք շատ բան կարող ենք անել: Առաջին հերթին, օգնել մեր երեխաներին օգտակար սովորություններ ձեռք բերել: Սովորաբար, «օգտակար սովորությունների տակ մենք հասկանում ենք միայն այն սովորությունները, որոնք վերաբերվում են առողջ ապրելակերպին: Ամենաօգտակար սովորությունները նրանք են, որոնք ապագայում կթեթևացնեն մեր և մեր երեխաների կյանքը, հնարավորություն տալով ավտոմատաբար գործել այնտեղ, որտեղ ուրիշները պետք է իրենց կամքը լարեն:

 

Այդ սովորությունները. հարդարվածություն, ճշտապահություն, գործը «ավելի ուշ (հետագայում անելու) տեղափոխելու սովորության բացակայություն, պարտավորվածություն, նվիրվածություն, ձգտում դեպի գիտելիքները և շատ ավելի:

 

Ինչպե՞ս երեխային այդ ամենը սովորեցնել: Ինչպե՞ս օգնել նրան ձևավորվել այնպես, որ հետագայում հնարավոր լինի ասել. «Այո, այս մարդու մոտ լավ սովորություններ են: Ընդհանրական խորհուրդներ, իհարկե, չեն լինում՝ բոլոր երեխաները տարբեր են: Սակայն հիմնական սկզբունքներ կան և գործում են:

 

Առաջինը, և, ամենակարևորը, ծնողների անձնական օրինակն է: Շուրջ բոլորը շատ մարդիկ կան, որոնք սխալ են վարվում, և երեխան այդ ամենը տեսնում է ու համեմատում իր ծնողների կատարածի հետ: Անիմաստ է, օրինակ, մաքրասիրություն պատվաստել, եթե ծնողները ոչ մի վատ բան չեն տեսնում նրանում, որ գետնին կարելի է թուղթ նետել:

 

Երկրորդ ամենակարևոր գործոնը՝ իր արարքներից ստացած հաճույքն է: Ստիպել կարդալ: Դա երբեք սիրելի զբաղմունք չի դառնա: Անհնարին է որևէ մեկին ստիպել ինչ որ բան սիրել, սակայն կարելի է օգնել փորձել և հասկանալ, թե ինչն է այստեղ ամենահետաքրքիր:

 

Գովասանքը ավելի լավ է ազդում, քան դժգոհությունը: Վաղուց են նկատել՝ ոչ հաճելի խոսքերը մարդը բանի տեղ չի դնում, անջատելով գիտակցությունը այնքան ժամանակ, որքան տևում է նախատինքը: Իսկ գովասանքը, ընդհակառակը, հատուկ ուշադրությամբ է ունկնդրում: Այնպես որ, ավելի լավ է մեկ անգամ գովել հավաքած սենյակի համար, քան հինգ անգամ բարկանալ խառնաշփոթի համար:

 

Որոշումներ ընդունելու ինքնուրույնությունը (թեկուզ երևակայական)՝ մանկական ակտիվության հզոր շարժիչ է: Եթե երեխան ինքն է որոշում դառնալ կազմակերպված, նա ավելի հաճույքով կհետևի իր իսկ կազմած, քան ծնողների ցուցումով «վերևվից իջեցված ժամանակացույցին:

 

Երեխային կարելի է թույլատրել մի քիչ ծնողներին դաստիարակել: Իրեն խնդրել դառնալ Ձեր անձնական մարզիչը, և նա ոչ մի մարմնամարզանք բաց չի թողնի: Դա նրան նաև պատասխանատվություն ստանձնելու փորձ է տալիս:

 

Սա միայն հիմնական սկզբունքներն են, իսկ տարբերակների ու գաղափարների քանակը բազմաթիվ է: Իրականում, Ձեր դաստիարակության գործընթացում չեն գործում սպառնալիքները, խոստումները և «քարոզ կարդալը: Անիմաստ է երեխային «սղոցել և երկնքի լուսինե խոստանալ բարձր թվանշաններ ստանալու համար: Դաժան է ու անարդյունավետ իր սենյակը չհավաքելու համար նրան պատժամիջոցներով վախեցնել:

 

Բայց եթե ինքը որևէ բան ցանկանա, նա կպայքարի հասնել իր նպատակին: Իսկ ծնողները կաջակցեն նրան:

-----------------------

Ինչպե՞ս ձեռք բերել օգտակար սովորություններ

 

 

Ավստրալիացի հետազոտողներն իրականացրեցին մի շարք գիտափորձեր: Գիտափորձի ընթացքում մասնակիցները ստիպված էին շաբաթական 3 անգամ այցելել մարզասրահ`կատարելով ծանրության բարձրացման և աերոբիկ վարժություններ: Արդյունքում՝ 2 ամիս անց,մասնակիցները կարգավորեցին իրենց ֆիզիկական վիճակը՝ ամրացնելով մկանները և սրտանոթային համակարգը: Սակայն ամենահետաքրքիրը ոչ թե դա էր, այլ այն, թե ինչ այլ փոփոխությունների ենթարկվեց նրանց առօրյա վարքը այդ 2 ամսվա ընթացքում:

Մասնակիցների շրջանում անցկացվեց հարցում  որը պետք է պարզեր, թե ինչպես են փոխվել նրանց սովորությունները կյանքի մյուս իրավիճակներում,օրինակ` որքան են նրանք ծխել,  ինչպես են սնվել, ինչ ծախսեր են կատարել, որքան են «ափերից դուրս եկել», որքան ժամանակ են տրամադրել հեռուստացույց դիտելուն` սովորելու փոխարեն, քանի դաս կամ հանդիպում են բաց թողել, և այլն, և այլն:

Հարցումը արձանագրեց «վատ» սովորությունների զգալի անկում՝ ի օգուտ «լավ» սովորությունների: Օրինակ, մարդիկ նվազեցրել էին օրեկան օգտագործվող ծխախոտի միջին քանակը 14­ից մինչև 3: Այսինքն, ձևավորված նոր սովորությունը՝ մարզվելը, ստիպել էր մասնակիցներին վերանայել իրենց հին սովորությունները և զգալի դրական փոփոխություններ արձանագրել:

Սովորությունը դա վարքագիծ է, որը կրկնվում է պարբերաբար և ունի անգիտակցորեն առաջանալու միտում: «Սովորությունը, հոգեբանության տեսանկյունից, մտածելու, ցանկանալու և զգալու շատ թե քիչ ֆիքսված ու ամրապնդված ձև է` հիմնված մտածողական փորձի նախկին կրկնությունների վրա: Սովորույթային վարքը հաճախ աննկատելի է այն դրսևորող մարդու համար, քանի որ մարդը կարիք չունի ինքնավերլուծության՝ ամենօրյա, սովորական գործողություններ կատարելիս:

Սովորությունները հաճախ պարտադրանք են: Այն գործընթացը, որի արդյունքում վարքը դառնում է մեխանիկական` կոչվում է Սովորության ձևավորում: Սովորությունները դժվարությամբ են փոփոխության ենթարկվում, քանի որ մարդու վարքային մոդելները զետեղված են նրա նյարդային կապերի մեջ: Սակայն հնարավոր է ձևավորել նոր սովորություններ՝ կրկնության միջոցով:

Իրականում մեր կյանքը ղեկավարում են մեր սովորությունները: Եթե դուք ամեն առավոտ արթնանում եք ժամը 8­ին, պատրաստվում, որ ժամը 9­ին լինեք աշխատանքի վայրում, սովորության համաձայն նույն ճանապարհով և նույն փոխադրամիջոցով մեկնում եք աշխատանքի, աշխատում մինչև նույն ժամը, նույն ճանապարհով և նույն ճանապարհով վերադառնում եք, հեռուստացույցով դիտում նույն հաղորդումները նույն ժամերին  ապա ձեզ մոտ դա արդեն սովորություն է: Եվ կարևոր չէ` դա ձեր լավագույն ընտրությունն է, թե՞ ոչ, պարզապես դուք շարունակում եք անել այն, ինչ որոշակի պահից սկսած արել եք: Երբևէ՞ տեսել եք պտտանիվում վազող մկնիկի: Որքան նա վազում է, անիվն այնքան պտտվում է: Մկնիկը չի հասկանում, որ քանի դեռ կանգ չի առել և չի փոխել իր ուղղությունը, անիվը շարունակելու է պտտվել, և ինքը երբեք դուրս չի գա այդ շրջանից: Երբ մենք ապրում ենք մեր սովորությունների համաձայն  մենք նմանվում ենք պտտանիվում վազող մկնիկին: Շարունակելով անել այն, ինչ միշտ արել ենք՝ մենք անընդհատ պտտվելու ենք փակ շրջանում: