Հուլիս 07, 2017 14:23 Asia/Yerevan

Մարդու կենսագործունեության մեջ հոգեկանի ու մարմնականի փոխհարաբերության դերի մասին տեսությունը` հոգեսոմատիկան, երկարատև պատմություն ունի: Հնագույն բժշկության օրենքները պնդում էին հոգեկանի և մարմնականի անբաժանության մասին (մարմնի առողջությունն անբաժան է հոգուց): Յուրաքանչյուր օրգան սերտորեն կապված էր համապատասխան հույզի հետ:

Մարդու կենսագործունեության մեջ հոգեկանի ու մարմնականի փոխհարաբերության դերի մասին տեսությունը` հոգեսոմատիկան, երկարատև պատմություն ունի: Հնագույն բժշկության օրենքները պնդում էին հոգեկանի և մարմնականի անբաժանության մասին (մարմնի առողջությունն անբաժան է հոգուց): Յուրաքանչյուր օրգան սերտորեն կապված էր համապատասխան հույզի հետ:

Հոգեսոմատիկան (psyche — հոգի, soma — մարմին) հոգեբանության, հոգեբուժության, բժշկության ուղղություն է, որն ուսումնասիրում է հոգեբանական գործոնների ազդեցությունը մարմնական հիվանդությունների առաջացման վրա:

Շատ հոգեսոմատիկ հիվանդությունների հիմքում ընկած են հուզական հակազդեցությունների  արդյունքում առաջացած սթրեսն ու լարվածությունը: Հոգեսոմատիկ հիվանդություններից ամենատարածվածներն են` բրոնխիալ ասթման, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցը, արյան բարձր և ցածր ճնշումը, անքնությունը, շաքարային դիաբետը, ճարպակալումը, գլխացավը, հոդացավը, , ցանը, պսորիազը, հոգեծին հևոցը և շատ այլ հիվանդություններ:

Մարդու հիվանդություններն ուղղակիորեն կապված են նաև նրա բնավորության և հույզերի հետ: Եթե դրանք բացասական են, առաջանում են տարաբնույթ խանգարումներ կամ հիվանդություններ: Հիվանդությունն իր հերթին վառ արտահայտում է անձի բնավորության այդ գիծն ու փակ շրջանակ ստեղծում: Հարց է ծագում` ինչպե՞ս քանդել այդ օղակն ու հասկանալ ինքներս մեզ:

Ինքներս մեզ հասկանալու, մեր հույզերը ղեկավարելու, հետևապես հիվանդությունը կանխարգելելու համար  մենք պետք է ճանաչենք ինքներս մեզ:

.«Յուրաքանչյուր հիվանդություն առաջանում է անփութությունից` սեփական օրգանիզմը սխալ հասկանալուց ու օգտագործելուց: Այս կամ այն հիվանդության առաջացումը առիթ է տալիս մտորելու, հասկանալու, գիտակցելու, թե մարդն իր կյանքում ինչ սխալներ է գործում»:

Եթե Դուք հաճախ եք հիվանդանում, դա տեղիք է տալիս  մտածելու, թե որքանով է Ձեզ ձեռնտու ընթացիկ իրավիճակը: Հաճախակի հիվանդություններով օրգանիզմը փորձում է ազդանշան տալ Ձեզ, որ ամեն ինչ այդքան էլ շիտակ չէ, որքան կարող է թվալ: Մի՛ անտեսեք այդ ազդանշանները, անպայման փորձեք գտնել հիվանդության իրական պատճառները, այլապես իրավիճակը կարող է բարդանալ, և հիվանդությունը կարող է քրոնիկ դառնալ: Որքան շատ բացասական հույզեր է ունենում մարդ, այդքան նա ավելի հաճախակի է հիվանդանում:

Այսօր հայտնի է, որ տարբեր հույզեր և զգացմունքներ առողջական տարբեր խնդիրների պատճառ են հանդիսանում: Եթե վերջիններս հազվադեպ են, ապա լուրջ վտանգ չեն հասցնի օրգանիզմին, հակառակ դեպքում` նույնիսկ հաճախակի դժգոհության արտահայտումը անպայման կարտահայտվի առողջության վատթարացմամբ:

Ցանկացած հիվանդություն կարելի է բուժել, եթե գտնվեն դրա հոգեբանական պատճառները: Օրինակ, մեջքի հատվածում առաջանում են ցավեր, երբ մարդ անհանգստանում է աշխատանքի  կամ ֆինանսական խնդիրների պատճառով:

Ուռուցքները սովորաբար առաջանում են, երբ մարդիկ հաճախ նեղսրտում են այլ մարդկանցից, երբ չեն կարողանում ներել, դժգոհ են սեփական կյանքից:

Լնդերի հիվանդությունները կարող են վկայել որոշումների կայացման հետ կապված խնդիրների մասին. մարդ դժվարությամբ է որոշումներ կայացնում  և նրա համար դժվար է գործել ընտրված ուղղությամբ:

Որպեսզի վերականգնվի օրգանիզմի հավասարակշռությունը, մարդուն բավականաչափ հանգիստ է  պետք:

Մարդու օրգանիզմում կա հրաշալի ներքին դեղատուփ, որը պարունակում է բոլոր հիվանդությունները բուժող դեղորայքը: Նյարդային համակարգից եկող ազդակների միջոցով օրգանիզմն ունակ է նյութեր արտադրել, որոնք ոչ պակաս ազդեցիկ են, քան մորֆինը:

Մարմնի ղեկավարման բանալին գտնվում է մեր գիտակցության մեջ: Ճիշտ օգտագործելով այդ բանալին` մենք կարող ենք ղեկավարել մեր օրգանիզմի գործողությունները, մեր ցանկությամբ ձերբազատվել  տարբեր հիվանդություններից և պահպանել մեր առողջությունը, ընդ որում, ավելի լավ, քան գիտակցությունը շրջանցող այլ միջոցները: Եթե մարդ գոհ է իր կյանքից, եթե նա գտնվում է ներդաշնակության մեջ ինքն իր հետ, ապա նրան ոչ մի հիվանդություն չի դիպչի:

Հոգեսոմատիկ հիվանդությունները կարող են առաջանալ սթրեսի և այլ ոչ ֆիզիոլոգիական խնդիրների փոխհարաբերությունների արդյունքում, որոնք հաճախ պայմանավորված են՝ այլ մարդկանց և արտաքին գործոններով: Առաջ են քաշում 5 զգացմունքեր ու հույզներ, որոնց վրա հիմնվում է հոգեսոմատիկ տեսությունը: Դրանք են՝

տխրություն

զայրույթ

հետաքրքրություն

վախ

ուրախություն:

 

Հոգեսոմատիկ ռեակցիաների պատճառներ

Ըստ հոգեբան Լեսլի Լեկրոնի դասակարգման, հոգեսոմատիկ ռեակցիաների պատճառներ կարող են հանդիսանալ

Կոնֆլիկտ- ներանձնային կոնֆլիկտը կարող է պատճառ դառնալ հոգեսոմատիկ ախտանիշների առաջացման: Երկու հակադիր ցանկությունների կամ միտումների պայքարը կարող է հանգեցնել նրանցից որևէ մեկի պայմանական հաղթանակին: Այդ դեպքում, երկրորդ մասը սկսում է «պարտիզանական պատերազմ», որը կարող է արդյունք հանդիսանալ հոգեսոմատիկ ախտանիշների:

Մարմնի լեզու- որոշ դեպքերում մարմինը ֆիզիոլոգիապես արտացոլում է այն վիճակը, որը կարող է արտահայտվել այս արտահայտություններից որևէ մեկով . «սա մի մեծ գլխացավանք է», «ես չէի դիմանում», «այդ պատճառով սիրտս իր տեղում չէ», «իմ ձեռքերը կապված են»: Այդ դեպքում ցավում է որոշակի օրգան, դժվարանում է շնչառությունը, առաջանում է միգրեն, խանգարվում է աղեստամոքսային համակարգը և այլն:

դրդապատճառը- այս կատեգորիան ներառում է խնդիրներ առողջության հետ, որոնք բերում են որոշակի պայմանական օգուտ կրողին: Ախտանիշի ձևավորումը տեղի է ունենում անգիտակցականի մակարդակում, դա խաբեություն ու սիմուլյանտություն չէ: Ախտանիշն իրական է:

Անցյալի փորձ- հիվանդության պատճառ կարող է դառնալ անցյալի տրավմատիկ փորձը, հաճախ՝ դժվար մակությունը: Դա կարող է լինել որևէ դրվագ, կամ երկարաժամկետ ազդեցություն, որը, թեկուզ և եղել է անցյալում, բայց էմոցիոնալ կերպով ազդում է մարդու ապգայի վրա: Այդ փորձը դրոշմվում է մարմնի վրա:

Նույնականացում- ֆիզիկական ախտանիշը կարող է առաջանալ այն մարդու հետ նույնականացումից, ով ունի նմանատիպ ախտանիշ կամ հիվանդություն: Որպես կանոն, դա տեղի է ունենում այդ մարդու հետ ուժեղ էմոցիոնալ կախվածության պարագայում:

Ներշնչում- ախտանիշներն կարող են առաջանալ ներշնչման արդյունքում: Դա տեղի է ունենում, երբ սեփական հիվանդության գաղափարը մարդու անգիտակցականում ընդունվում է ավտոմատ կերպով՝ առանց քննադատության: Կամա, թե ակամա ախտանիշները կարող են ներշնչել մարդիկ, ովքեր վայելում են մեծ հեղինակություն կամ պատահաբար հայտնվել են հատուկ էմոցիոնալ պահի:

Ինքնապատժում- որոշ դեպքերում հոգեսոմատիկ ախտանիշը խաղում է անգիտակցական ինքնապատժման դեր: Այդ պատիժը կապված է իրականության հետ, հաճախ՝ երևակայական մեղքի հետ, որը տնաջում է մարդուն: Ինքնապատժումը թուլացնում է մեղքի զգացումը, բայց կարող է էապես բարդացնել կյանքը: