Ելք դեպի լույս 188
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 1-3-րդ այաներին:
Էնամ սուրան հայտնվել է Մեքքայում և ունի 165 այա: Սուրայի հիմնական պատգամը միաստվածությունն է և այաների մեծ մասը մերժում են կռապաշտների սնոտիապաշտությունն ու նրանց գաղափարները: Սուրայի այաները անդրադառնում են նաև կենդանիների հալալ և հարամ լինելուն, որովհետև կռապաշտները որոշ կենդանիների հարամ էին համարում: Սուրան կոչվում է Էնամ, որովհետև այն հիմնականում անդրադառնում է չորքոտանիներին, իսկ Էնամ, նշանակում է չորքոտանի :
Նախ կլսենք Էնամ սուրայի 1 այան
الحمدلله الذي خلق السموات والارض و جعل الظلمات و النور ثم الذين
كفروا بربهم يعدلون
<Փառք հավիտենականին, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, կազմեց խավարն ու լույսը և տակավին ամբարիշտը Աստծո հավասար է դասվում ուրիշ չաստվածներին>:
Այս այան խոսում է Աստծո մասին, ասելով, որ նա ստեղծել է երկինքն ու երկիրը: Դիմելով կռապաշտներին, այան ասում է . Արդյոք այն, ինչ դուք պաշտում եք որպես կուռք, արարելու կարողություն ունի՞: Աստված է ստեղծել երկինքն ու երկիրը և մնացած աստղերը: Նա ստեղծել է լույսը կյանքի համար և խավարը, որ կենդանի արարածները հանգստանան: Արդյոք ձեր Աստվածները նման ուժ ունե՞ն: Ուրեմն միակ Աստվածն է, որ կարող է արարել և պետք է նրան երկրպագել: Այս այան խոսում է նաև այն գաղափարների մասին, որոնց հարում են զրադաշտականները: Նրանք լույսի ու խավարի համար առանձնացնում են երկու տարբեր աղբյուրների: Հետաքրքիր է, որ Ղուրանում լույս բառը օգտագործվում է եզակի տեսքով, իսկ խավարը` հոգնակի: Որովհետև, ճշմարտության ճանապարհը, որ լուսավոր է, միակն է: Սակայն դեպի խավար տանող ճանապարհները տարբեր են և բազմազան: Այլ խոսքով, լույսը միասնության և խավարը` մասնատման խորհրդանիշն են:
Այս այայից սովորում ենք.
1. Աստված ստեղծել է ամեն ինչ և դրանց տվել է զարգանալու հնարավորություն :Ամեն ինչի գոյությունը, որ ստեղծել է Աստված, իր ձեռքում է:
2. Ամբարիշտությունը մի տեսակ անհավատութուն է, որովհետև չի կարելի Աստծուն հավասարեցնել մեկ այլ բանի հետ:
Այժմ կլսենք Էնամ սուրայի 2-րդ այան
هوالذي خلقكم من طين ثم قضي اجلا و اجل مسمي عنده ثم انتم تمترون
<Նա ձեզ ստեղծեց հողից և գծեց ձեր կյանքի օրերի սահմանը: Նախապես նշանակված ժամը իր կարողության մեջ է և դուք տակավին կասկածում ե՞ք>:
Այս այան խոսում է այն մասին, թե ինչպես մարդը ստեղծվեց անկենդան հողից և ասում է, որ մեր կյանքն ու մահը Աստծո ձեռքերում են, ուստի չպետք է նրան կասկածել: Այստեղ ասվում է նաև, որ մարդու կյանքը ունի որոշակի ժամանակ: Աստված յուրաքանչյուր մարդու տվել է որոշակի ընդունակություն և կարողություն: Եվ եթե այդ կարողությունը ավարտվի, կավարտվի նաև մարդու կյանքը: Դա նման է լապտերին, որի վառելիքը ավարտվելուց հետո, այն այլևս չի կարող լույս տալ: Սակայն հնարավոր է, որ այդ լույսի կյանքը ավարտվի ավելի շուտ, օրինակ, երբ քամի փչի ու մարի այն: Այսպիսով, ոչ միայն սնունդն ու առողջությունը կարող են երկարացնել մարդու կյանքը, այլ նաև շատ կարևոր է բարություն անելը և շփումը հարազատների հետ:
Այս այայից սովորում ենք.
1. Մենք մեր կամքով չենք ստեղծվել, որպեզի մեր կամքով հեռանանք այս կյանքից: Մեր կյանքի ավարտը մեր ձեռքում չէ , ուրեմն պետք է լիարժեք հավատանք նրան, ով ստեղծել է մեզ:
2. Այն աշխարհում, որում մենք ապրում ենք, գոյություն ունի մի համակարգ, որտեղ յուրաքանչյուր էակի կյանքի ավարտը որոշված է: Աստված է ողջ տիեզերքի համակարգի արարիչը:
Այժմ կլսենք Էնամ սուրայի 3-րդ այան
و هو الله في السموات و في الارض يعلم متركم و جهركم و يعلم ما تكسبون
<Նա Աստված է երկնքի մեջ ու երկրի վրա: Գիտի թե ինչ կծածկվի ու ինչը կհայտնվի: Ձեր արարքների վկան է նա>:
Այս այան խոսում է այն մասին, որ երկնքում և երկրի վրա գոյություն ունի միայն մեկ Աստված և ամեն ինչի արարիչը նա է: Այան խոսում է նաև Աստծո անսահման գիտության մասին, որը գիտի նույնիսկ մարդու գաղտնիքները: Այն ասում է. Նա ոչ միայն մարդու արարիչն է, այլ շատ լավ գիտի ձեր ներքինը: Չկարծեք, որ նա միայն ստեծել է ձեզ: Նա հսկում է ձեր բոլոր արարքները
Այս այայից սովորում ենք.
1. Եթե հավատանք Աստծո անսահման գիտությանը, ուրեմն զգույշ կլինենք մեր արարքներում: Դա կարող է մեզ հեռու պահել սխալ արարքներից ու խրախուսել լավ գործեր անել:
2. Երկինքն ու երկիրը, հայտնին ու անհայտը, ամեն ինչ Աստծո մոտ մեկ է և նա հսկում է այդ ամենի վրա:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 188-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան