Հուլիս 18, 2017 13:24 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 4-9-րդ այաներին:

Նախ  կլսենք Էնամ սուրայի 4-րդ և 5 -րդ այաները

و ما تاتيهم من آيه من آيات ربهم الا كانوا عنها معرضين / فقد كذبوابالحق لما جائهم فسوف ياتيهم انباء ما كانوا به يستهزون

<Աստծո գոյության նշանները որքան էլ հայտնի լինեն, նրանք տակավին համառորեն կմերժեն: Նրանք հավատ  չընծայեցին այն ճշմատությանը, որ իրենց քարոզվեց: Քիչ անց, կպատժվեն իրենց ցույց տված արհամարհանքի համար>:

Այս այան ասում է, որ որոշ մարդիկ, նրանով հանդերձ, որ տեսնում են Աստծո նշանները տիեզերքում և իրենց մեջ, սակայն հավատալու  փոխարեն, ժխտում են նրան: Այլ խոսքով, որոշ մարդիկ, ոչ թե չեն տեսնում ճշմարտության նշանները, այլ պատրաստ չեն ընդունել այն: Սա նման է այն բանին, երբ մարդը իրեն քնած է ձևացնում և որքան  էլ նրան ձայն են տալիս, չի արթնանում: Սակայն նա, ով բնական կերպով քնած է, արթնանում է, երբ իրեն ձայն են տալիս: Իհարկե, այն մարդիկ, ովքեր ձևացնում են թե տեղյակ չեն ճշմարտությունից, մի օր այն կհասկանան, սակայն արդեն ուշ կլինի:

Այս այաներից սովորում ենք.

 1. Մարդկանց, ովքեր չեն ցանկանում իմանալ ճշմարտությունը,  ոչ մի ապացույց չի օգնի: Նրանք ամեն ինչ ժխտում են:

2. Այն մարդիկ, ովքեր ամեն ինչ ժխտում են, չունեն բանականություն: Նրանք միայն գիտեն հավատացյալներին ու նրանց հավատքը ծաղրանիքի ենթարկել:

Այժմ  կլսենք Էնամ սուրայի 6 -րդ այան

الم يرواكم اهلكنا من قبلهم من قرن مكناهم في الارض ما لم نمكن لكمو ارسلناالسماء عليهم مدرارا و جعلنا الانهار تجري من تحتهم فاهلكناهمبذنوبهم و انشانا من بعدهم قرنا آخرين

<Արդյոք չգիտեք, թե քանի սերունդներ փչացրինք երկրի երեսին: Մենք նրան տվել էինք ավելի զորավոր տերություն, քան ձերը: Նրանց ուղարկեցինք ամպեր, որպեսզի իրենց դաշտերի վրա անձրև տեղա: Նրանց ոտքերի տակ գետեր հոսեցրեցինք: Բայց այդ մարդիկ ոճիր գործեցին ու դրա համար նրանց ոչնչացրինք ու իրենց փոխարեն ուրիշ ազգեր ստեղծեցինք >:

Այս այան խոսում է այն մարդկանց մասին, ովքեր պատրաստ չեն ընդունել ճշմարտությունը: Այն ասում է. Միթե՞  չգիտեք անցյալի պատմությունը: Ձեզանից առաջ եղել են ցեղեր ու քաղաքակրթություններ, որոնք ոչնչացել են: Արդյոք կարծում եք, որ դուք նրանցից հզոր եք և ավելի մեծ հնարավորություններ ունեք: Նրանք նույնպես ունեին հարստություն: Սակայն քանի որ չարաշահեցին աստվածային բարիքները և մեղք գործեցին, մենք նրանց ոչնչացրինք ու իրենց փոխարեն ստեղծեցինք ուրիշներին: Մարդկային հասարակությունները ունեն որոշակի ճակատագիր, որը այդ հասարակության մեծամասնության գործունեության արդյունքն է:

Այս այայից սովորում ենք.

1. Անցյալից դաս քաղելը շատ կարևոր է, որովհետև դա դաստիարակում է մարդկանց: Հատկապես այն պատմության դասերը, որ ներկայացվում են Ղուրանում:

2. Մարդկանց վարքագիծը կարող է մեծ ազդեցություն ունենալ պատմական իրադարձությունների  և դեպքերի վրա:

3. Միայն նյութական բարիքները չեն կարող մարդկանց երջանկացնել: Գոռոզությունը, բռնությունը կարող են ոչնչացնել մարդուն և հասարակությունը:

Այժմ  կլսենք Էնամ սուրայի 7-րդ այան

و لو نزلنا عليك كتابا في قرطاس فلمسوه بايديهم لقال الذين كفروا انهذا الا سحر مبين

<Եթե Ձեզ ուղարկեինք գիրքը` թղթի վրա գրված, անհավատները այն կշոշափեին ու կգոչեին. խաբեություն է սա>:

 Պատմությունից գիտենք, որ Մեքքայի անհավատները իսլամի մարգարեին ասում էին. մենք այն ժամանակ քեզ կհավատանք, երբ Աստծո խոսքը գրավոր կերպով  ներկայացնես: Ինչպես որ Աստված Մովսեսին ուղարկեց հնգամատյանը, որը գրված էր քարի վրա: Ղուրանն ասում է, որ եթե նույնիսկ այդպես լիներ, այդ մարդիկ կասեին, որ դա խաբեություն է և ոչ թե աստվածային հրաշք, քանի որ հենց հնգամատյանը տեսնելով,  մարդիկ ասացին, որ դա խաբեություն է:

Այժմ  կլսենք Էնամ սուրայի 8-րդ և 9-րդ այաները

و قالوا لولا انزل عليه ملك ولو انزلنا ملكا لقضي الامر ثم لاينظرون /ولو جعلناه ملكا لجعلناه رجلا و للبسناعليهم مايلبسون

<Նրանք կասեն. Ինչի  համար երկնքից հրեշտակ չիջավ մարգարեի հետ, որ մենք հավատանք: Բայց եթե Աստված հրեշտակ իջեցներ երկնքից, նրանք դարձյալ անհավատ կմնային: Այն ժամանակ, նրանք կկորսվեին և ոչ մի զղջման ժամանակ նրանց չէր տրվի: Եթե երկնքից հրեշտակ իջեցնեինք, նա պետք է ունենար մարդկային կերպարանք  և նրանց հագած հագուստի ձևը>:

Աստծուն հավատալու համար, մարդիկ ասում էին, որ ցանկանում են մարգարեի կողքին հրեշտակ տեսնել: Ղուրանն այս կապակցությամբ ասում է. եթե ցնկանում եք հրեշտակ տեսնել, իմացեք, որ նրան տեսնելու եք մարդու կերպարանքով և այդ ժամանակ էլ դժվար կլինի հասկանալ, որ նա հրեշտակ է: Եվ քանի որ մենք լավ գիտենք, որ դուք պատրվակներ եք փնտրում, նորից կխուսափեիք հավատքից, ինչը ձեր վերջնական կործանման պատճառը կդառնա: Այս այաները ցույց են տալիս, որ որոշ մարդկանց գոռոզությունը թույլ չի տալիս հավատալ մի մարդու, ով իրենց նման է և հավատալ նրա մարգարեությանը: Նրանց թվում է, որ Աստծո հրեշտակը պետք է մարդկանց նման լինի: Դա այն դեպքում, երբ մարգարեն ներշնչվում է Աստծո կողմից, որպեսզի ճշմարտությունը փոխանցի մարդկանց: Մարգարեն նաև օրինակ է ծառայում մարդկանց համար: Սակայն ոչ մի հրեշտակ չի կարող օրինակ ծառայել մարդկանց համար:

Այս այաներից սովորում ենք.

1. Եթե մարդը ճշմարտություն է փնտրում, ամենափոքրիկ տրամաբանությամբ և հրաշքով ընդունում է դա: Իսկ եթե անընդհատ փորձում է պատրվակներ փնտրել, նույնիսկ այն ժամանակ երբ երկնքից հրեշտակներ իջնեն, նորից կժխտի նրանց:

2. Մարգարեները մարդկանց հրավիրում են հավատալ ու հետևել իրենց: Մարդկանց տրվում է որոշակի ժամանակ: Սակայն եթե մարդիկ խնդրում են, որ հրաշք կատարվի, այլևս որևէ հնարավորություն չի լինի: Մարդիկ պետք է հավատան, այլապես կոչնչանան:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 189-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան