Ելք դեպի լույս 190
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 10-14-րդ այաներին:
Նախ կլսենք Էնամ սուրայի 10 -րդ այան
و لقد استهزي ء برسل من قبلك فحاق بالذين سخروا منهم ما كانوا بهيستهزوون
<Քեզանից առաջ իմ առաքյալները մարդկանց ծաղրի առարկա եղան: Բայց ծաղրողները ենթարկվեցին այն պատժին, որը կհեգնեին>:
Այս այան խոսում է այն մասին, որ պատմության ընթացքում մշտապես եղել են մարդիկ, ովքեր չեն ընդունել ճշմարտությունը և այդպիսի վերաբերմունք են ցույց տվել մարգարեների նկատմամբ: Եվ դիմելով իսլամի մարգարեին, ասում է. Դու էլ դիմացիր, որովհետև Աստված նրանց պատասխան է տալու: Եվ երբ նրանք ննջեցյալ կայնքում չարչարանքի արժանանան, հասկանալու են, որ ծաղրել են ճշմատությունը:
Այս այայից սովորում ենք.
1. ճշմարտության հակառակորդները տրամաբանելու խոսք չունեն և միայն ծաղրանքի միջոցն են օգտագործում:
2. Խուսափենք ուրիշներին ծաղրելուց, որովհետև դա անընդունելի է:
Այժմ կլսենք Էնամ սուրայի 11-րդ այան.
قل سيروا في الارض ثم انظروا كيف كان عاقبه المكذبين
<Ասա նրանց. շրջեցեք աշխարհը և տեսեք, թե ինչ է եղել նրանց վիճակն, ովքեր ստախոս էին անվանում մարգարեին>:
Այս այայում, որպեսզի արթնանցնի նրանց, ովքեր քնած են ու չեն տեսնում ճշմարտությունը, Ղուրանն ասում է. ուսումնասիրեք պատմությունը և տեսեք թե ինչ եղավ այն ազգերի հետ, ովքեր չընդունեցին ճշմարտությունը:
Այս այայից սովորում ենք.
1. Իսլամը հորդորում է ճամփորդությունը և այցելությունը պատմական կոթողներին: Դա օգնում է մարդուն գտնել ճիշտ ճանապարհը` տեսնելով անցյալը: Տեսնելը և նայելը, երկուսն էլ մարդու և կենդանու մեջ ընդհանուր են: Սակայն կարևորն այն է, որ մարդը տեսնելով, դաս քաղի:
Այժմ կլսենք Էնամ սուրայի 12-րդ և 13-րդ այաները.
قل لمن ما في السموات و الارض قل لله كتب علي نفسه الرحمه ليجمعنكم الييوم القيمه لاريب فيه الذين خسروا انفسهم فهم لا يومنون / و له ما سكنفي اليل والنهار و هوالسميع العليم
<Ասա. Ո՞ւմ են պատկանում երկնքում և երկրի վրա եղածները: Պատասխանիր. Աստծո: Նա իր պարտականությունը համարեց գթած լինել: Հարության օրը նա ձեզ բոլորիդ հավաքելու է: Այդ մասին կասկած չկա: Անհավատները կկորցնեն իրենց հոգին: Նա տերն է ամեն բանի: նա է քողարկում գիշերը և լուսավորում ցերեկը: Ամեն բան գիտի և իմանում է>:
Այս այան ասում է. դուք խոստովանում եք, որ ամեն ինչ Աստծուց է : Նա իր գթությամբ ստեղծել է այս աշխարն ու էակներին եւ ձեզ չի լքել: Մահը ձեր ավարտը չէ: Ձեզ, բոլորիդ, դատաստանի օրը հավաքելու է և շարունակելու եք ապրել դժոխքում և դրախտում: Այայի ավարտին ասվում է, որ այն մարդիկ, ովքեր երես են թեքել Աստծուց, պատրաստ չեն ընդունել ճշմարտությունը, երբեք հավատքի չեն գա:
Այս այաներից սվորում ենք.
1. Դատաստանի օրը, մարդիկ չեն դատվում միայն ըստ իրենց արարքի, այլ աստվածային գթության ապացույցն է , որ մարդու կյանքը մահով չի ավարտվում և շարունակվելու է հաներձյալ աշխարհում:
2. Թեև մենք Աստծուն չենք տեսել ու նրա խոսքը չենք լսել, սակայն նա մեզ հետ խոսում է, լսում է մեր խոսքերն ու տեսնում մեր արարքները:
Այժմ կլսենք Էնամ սուրայի 14-րդ այան.
قل اغيرالله اتخذ وليا فاطرالسموات و الارض و هو يطعم و لايطعم قل انيامرت ان اكون اول من اسلم و لاتكونن من المشركين
<Ասա նրանց. Աստծուց զատ ուրիշ պաշտպան պիտի փնտրե՞ն : Մինչ նա է, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ով սնուցում է ամենքին, առանց որևէ մեկից սնուցում ստանալու: Ասա. ես հրաման եմ ստացել առաջին մուսուլմանը լինել և Աստված ինձ հրամայել է` ոչ մեկին Բարձրյալի հետ հավասար չդասել>:
Մեքքայի որոշ կռապաշտներ ասացին, որ իսլամի մարգարեի հորդորը, թե պետք է պաշտել միայն Աստծուն և նա մարգարե է Աստծո կողմից, վերջինիս աղքատության պատճառով է: Նրանք ասում էին. մենք մեր հարստությունը կկիսենք քո հետ, որպեսզի հրաժարվես այդ խոսքերից: Եվ Աստված մարգարեին ասում է. Նրանց ասա, որ այն, ինչ դուք ուտում եք և այն, ինչ ձեր տրամադրության տակ է, Աստծունն է: Դուք չունեք ոչինչ, որպեսզի ես հրաժարվեմ Աստծուց և Ձեզ հետևեմ: Ես ընդունել եմ աստվածային առաքելությունը: Մի աստված, որ երկինքների ու երկրի տերն է: Եվ ես ոչ մեկին նրան հավասար չեմ դասելու: Ես առաջինն եմ, որ ենթարկվում եմ նրա հրամաններին:
Այս այայից սովորում ենք.
1. Աստծուց բացի, ոչ մի ապավեն գոյություն չունի: Բոլոր մարդիկ, աղքատ թե հարուստ, գիտուն թե տգետ, մեծ թե փոքր, նրա կարիքն ունեն:
2. Իսլամ ընդունելու համար, առաջին հերթին պետք է ենթարկվել Աստծուն և նրա հրամաններին:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 190-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան