Հուլիս 18, 2017 19:02 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 10-14-րդ այաներին:

Նախ  կլսենք Էնամ սուրայի 10 -րդ այան

و لقد استهزي ء برسل من قبلك فحاق بالذين سخروا منهم ما كانوا بهيستهزوون

<Քեզանից առաջ իմ առաքյալները մարդկանց ծաղրի առարկա եղան: Բայց ծաղրողները ենթարկվեցին այն պատժին, որը կհեգնեին>:

Այս այան խոսում է այն մասին, որ պատմության ընթացքում մշտապես եղել են մարդիկ, ովքեր չեն ընդունել ճշմարտությունը և այդպիսի վերաբերմունք են ցույց տվել մարգարեների նկատմամբ: Եվ դիմելով իսլամի մարգարեին, ասում է. Դու էլ դիմացիր, որովհետև Աստված նրանց պատասխան է տալու: Եվ երբ նրանք ննջեցյալ կայնքում չարչարանքի արժանանան, հասկանալու են, որ ծաղրել են ճշմատությունը:

Այս այայից սովորում ենք.

1. ճշմարտության հակառակորդները տրամաբանելու խոսք չունեն և միայն ծաղրանքի միջոցն են օգտագործում:

2. Խուսափենք ուրիշներին ծաղրելուց, որովհետև դա անընդունելի է:

Այժմ  կլսենք Էնամ սուրայի 11-րդ այան.

قل سيروا في الارض ثم انظروا كيف كان عاقبه المكذبين

<Ասա նրանց. շրջեցեք աշխարհը և տեսեք, թե ինչ է եղել նրանց վիճակն, ովքեր ստախոս էին անվանում մարգարեին>:

Այս այայում,  որպեսզի արթնանցնի նրանց, ովքեր քնած են ու չեն տեսնում ճշմարտությունը, Ղուրանն ասում է. ուսումնասիրեք պատմությունը և տեսեք թե ինչ  եղավ այն  ազգերի հետ, ովքեր չընդունեցին ճշմարտությունը:

Այս այայից սովորում ենք.

 1. Իսլամը հորդորում է ճամփորդությունը և այցելությունը պատմական կոթողներին: Դա օգնում է մարդուն գտնել ճիշտ ճանապարհը` տեսնելով անցյալը: Տեսնելը և նայելը, երկուսն էլ մարդու և կենդանու մեջ ընդհանուր են: Սակայն կարևորն այն է, որ մարդը տեսնելով, դաս քաղի:

Այժմ  կլսենք Էնամ սուրայի 12-րդ և 13-րդ այաները.

قل لمن ما في السموات و الارض قل لله كتب علي نفسه الرحمه ليجمعنكم الييوم القيمه لاريب فيه الذين خسروا انفسهم فهم لا يومنون / و له ما سكنفي اليل والنهار و هوالسميع العليم

<Ասա. Ո՞ւմ են պատկանում երկնքում և երկրի վրա եղածները: Պատասխանիր. Աստծո: Նա իր պարտականությունը համարեց գթած լինել: Հարության օրը նա ձեզ բոլորիդ հավաքելու է:  Այդ մասին կասկած չկա: Անհավատները կկորցնեն իրենց հոգին: Նա տերն է ամեն բանի: նա է քողարկում գիշերը և լուսավորում ցերեկը: Ամեն բան գիտի և իմանում է>:

Այս այան ասում է. դուք խոստովանում եք, որ ամեն ինչ Աստծուց է : Նա իր գթությամբ ստեղծել է այս աշխարն ու էակներին  եւ ձեզ չի լքել: Մահը ձեր ավարտը չէ: Ձեզ, բոլորիդ, դատաստանի օրը հավաքելու է և շարունակելու եք ապրել դժոխքում և դրախտում: Այայի ավարտին ասվում է, որ  այն մարդիկ, ովքեր երես են թեքել Աստծուց, պատրաստ չեն ընդունել ճշմարտությունը, երբեք հավատքի չեն գա:

Այս այաներից սվորում ենք.

1. Դատաստանի օրը, մարդիկ չեն  դատվում  միայն ըստ իրենց արարքի, այլ աստվածային գթության ապացույցն է , որ մարդու կյանքը մահով չի ավարտվում և  շարունակվելու է հաներձյալ աշխարհում:

2. Թեև մենք Աստծուն չենք տեսել ու նրա խոսքը չենք լսել, սակայն նա մեզ հետ խոսում է, լսում է մեր խոսքերն ու տեսնում մեր արարքները:

Այժմ  կլսենք Էնամ սուրայի 14-րդ այան.

قل اغيرالله اتخذ وليا فاطرالسموات و الارض و هو يطعم و لايطعم قل انيامرت ان اكون اول من اسلم و لاتكونن من المشركين

<Ասա նրանց. Աստծուց զատ ուրիշ պաշտպան պիտի փնտրե՞ն : Մինչ նա է, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ով սնուցում է ամենքին, առանց որևէ մեկից սնուցում ստանալու: Ասա. ես հրաման եմ ստացել առաջին մուսուլմանը լինել և Աստված ինձ  հրամայել է` ոչ մեկին Բարձրյալի հետ հավասար չդասել>:

Մեքքայի որոշ կռապաշտներ  ասացին, որ իսլամի մարգարեի հորդորը, թե պետք է պաշտել միայն Աստծուն և նա մարգարե է Աստծո կողմից, վերջինիս աղքատության պատճառով է: Նրանք ասում էին. մենք մեր հարստությունը կկիսենք քո հետ, որպեսզի հրաժարվես այդ խոսքերից: Եվ Աստված մարգարեին ասում է. Նրանց ասա, որ այն, ինչ դուք ուտում եք և այն, ինչ ձեր տրամադրության տակ է, Աստծունն է: Դուք չունեք  ոչինչ, որպեսզի ես հրաժարվեմ Աստծուց և Ձեզ հետևեմ: Ես ընդունել եմ աստվածային առաքելությունը: Մի աստված, որ երկինքների ու երկրի տերն է: Եվ ես ոչ մեկին նրան հավասար չեմ դասելու: Ես առաջինն եմ, որ ենթարկվում եմ նրա հրամաններին:

Այս այայից սովորում ենք.

1.  Աստծուց բացի, ոչ մի ապավեն գոյություն չունի: Բոլոր մարդիկ, աղքատ թե հարուստ, գիտուն թե տգետ, մեծ թե փոքր, նրա կարիքն ունեն:

2. Իսլամ ընդունելու համար, առաջին հերթին պետք է ենթարկվել Աստծուն և նրա հրամաններին:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 190-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան