Հուլիս 18, 2017 19:11 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 15-19-րդ այաներին:

Նախ  կլսենք Էնամ սուրայի 15 և 16-րդ այաները

قل اني اخاف ان عصيت ربي عذاب يوم عظيم / من يصرف عنه يومئذ فقد رحمهو ذلك الفوز المبين

<Ասա. Եթե Աստծո ձայնին անհնազանդ լինեն, կվախենան մեծ օրվա պատժից: Ակներև երջանկություն կհամարվի, որ այդ օրը մարդն Աստծո գթության շնորհիվ, պատժի չենթարկվի>

Երբ ամբարիշտները մարգարեին առաջարկեցին հրաժարվել իր հրամաններից և ասացին, որ կհոգան իր կարիքները, Աստված դիմեց մարգարեին ու ասաց. Նրանց ասա. Դուք ինձ խոստումներ եք տալիս աշխարհիկ  կյանքի համար : Իսկ ես մեծ օրվա համար եմ վախենում: Որովհետև եթե չկատարեմ իմ առաքելությունը, մեծ պատժի կարժանանամ, որին դիմանալու կարողություն չունեմ: Իհարկե, պարզ է, որ իսլամի մարգարեն երբեք չի հրաժարվել Աստծո հրամաններից: Սակայն այս այան ցույց է տալիս, որ մուսուլմանները չպետք է հույսը դնեն ուրիշների խոստումների վրա: Նրանք պետք է մտածեն հանդերձյալ կյանքի ու պատժի մասին:

Այս այաներից սովորում ենք.

1. Աստվածային օրենքները բոլորի համար հավասար են: Եթե Աստծո մարգարեն նույնպես խուսափի այդ օրենքներից, կենթարկվի պատժի:

2. Աստվածավախությունը տեղին է: Անտեղի է վախը բռնատեր ուժերից և մարդուց:

3. Վտանգը սպասում է բոլորին: Եվ աստվածային բարությունն է, որ մարդուն հեռու է պահում մեղքից , իսկ մեղք գործելուց հետո, հնարավորություն է տալիս, որ մարդը զղջա:

Այժմ  կլսենք Էնամ սուրայի 17 և 18-րդ այաները.

و ان يمسسك الله بضر فلا كاشف له الا هو وان يمسسك بخير فهو علي كلشي قدير / و هوالقاهر فوق عباده و هوالحكيم الخبير

<Երբ Աստված վիշտ ուղարկի Ձեզ, միայն ինքն է, որ կարող է փրկել դրանից: Եթե բարիք շնորհի ձեզ, պատճառն այն է, որ ամենակարող է նա: Իր արարածների բացարձակ տերն է: Նա իմաստուն է և գիտուն>:

Այս այաները ասում են. Ով մարգարե, նրանց ասա, որ ամեն ինչ Աստծո ձեռքերում է և կյանքի լավն ու վատը առանց նրա չեն լինում: Եթե ցանկանա որևէ մեկին վնաս պատճառել, այդ մարդը չի կարող դրանից խուսափել: Իսկ եթե ցանկանա մեկի համար բարություն անել, ոչ մի արգելք չի լինելու նրա համար: Ուրեմն այն խոստումները, որ տալիս են մարդիկ, ոչ մի  արժեք չունեն:

Այս այաներից սովորում ենք.

1. Բոլոր հույսերը պետք է ուղղվեն դեպի Աստված և բոլոր վախերը նույնպես պետք է Աստծուց լինեն:

2. Չվախենանք չաստվածներից, որ ոչ մի ուժ չունեն: Եվ վախենանք միայն Աստծուց, որովհետև նա է ամենակարողը:

3. Այն ուժն արժեք ունի, որ նաև իմաստություն ունենա: Այս այաներում խոսվում է Աստծո ուժի և գիտության մասին:

Այժմ  կլսենք Էնամ սուրայի 19-րդ այան.

قل اي شي اكبرشهاده قل الله شهيد بيني و بينكم و اوحي الي هدا القرآنلانذركم به و من بلغ ائنكم لتشهدون ان مع الله الهه اخري قل لا اشهد قلانما هو اله واحد و انني بري مما تشركون

<Ասա. Ո՞ւմ վկայությունն է ավելի արժեքավոր: Պատասխանիր. Աստված վկա է իմ և ձեր միջև: Այս Ղուրանն ինձ հայտնվեց, որպես ազդարարություն ձեզ և նրանց, ում ձեռքը պիտի հասնի: Պիտի ասեք, թե Աստծուց զատ ուրիշ չաստվածներ կա±ն : Ես երբեք չպիտի այդպիսի սրբապղծություն արտասանեմ: Աստված մեկ է և ես ատում եմ այն, ինչ նրան հավասար եք դասում>:

Մեքքայի մի խումբ ամբարիշտներ, մարգարեի մոտ եկան և ասացին. Ոչ ոք չի վկայելու որ դու  ճիշտ ես: Նույնիսկ քրիստոնյաները և հրեաները, որ աստվածային գիրք ունեն, չեն ընդունում քո առաքելությունը: Ուրեմն մեկին ցույց տուր, որ քո առաքելության վկան լինի: Այս այան, ի պատասխան ասում է. Ձեր կարծիքով ամենալավ վկան ո՞վ է: Արդյոք ամենամեծ վկայությունն աստվածային վկայությունը չէ՞, որ Ղուրանը իջեցրեց: Ղուրանը, որի ո'չ բառերը և ո'չ էլ բովանդակությունը, մարդու մտքի արդյունքը չեն և չեն կարող լինել: Այնուհետև այան ասում է. Ես չեմ եկել որպեսզի հարստություն կամ պաշտոն ձեռք բերեմ: Ձեզանից էլ ոչինչ չեմ պահանջում: Միայն զգուշացնում եմ, որ հրաժարվեք կուռքեր պաշտելուց և պաշտեք միակ Աստծուն:

 Այստեղ խոսվում է նաև այն մասին, որ իսլամը կոնկրետ ցեղի համար չէ: Իսլամի մարգարեի հրավերը ուղղված է բոլոր ազգերին և ոչ մի ժամանակի կամ տարածքի մեջ չի սահմանափակվում: Ինչպես որ իսլամի իմամներից իմամ Ալին է ասում. <Եթե այլ աստվածներ լինեին, նրանք նույնպես պետք է մարգարե ուղարկեին>: Դա այն դեպքում, երբ պատմության ընթացքում, բոլոր մարգարեները եկել են մի Աստծո կողմից:

Այս այայից սովորում ենք.

1. Ղուրանն ամենամեծ վկայությունն է `իսլամի ճշմարտացի լինելու վերաբերյալ:

2. Իսլամի մարգարեի առաքելությունը ճշմարտացի է և վերաբերում է բոլոր ժամանակներին ու ժողովուրդներին:

3. Մարգարեից հետո, հավատացյալները և առաքինի մարդիկ, պետք է քարոզեն կրոնը: Որովհետև մինչ  Աստծո խոսքը չփոխանցվի մարդկանց, նրանք իրենց պարտավորությունների մասին գաղափար չեն ունենա:

4. Մի կողմից պետք է հավատարիմ լինել կրոնին և մյուս կողմից` հեռու լինել անհավատությունից:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 191-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան