Ելք դեպի լույս 193
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 25-28-րդ այաներին:
Նախ կլսենք Էնամ սուրայի 25 -րդ այան
و منهم من يستمع اليك و جعلنا علي قلوبهم اكنه ان يفقهوه و في اذانهمو قرا و ان يروا كل آيه لا يومنوا بها حتي اذا جاوك يجادلونك يقول الذينكفروا ان هذا الااساطير الاولين
<Ով մարգարե, ամբարիշտներից մի քանիսը կգան և կլսեն Ղուրանի վարդապետության մասին: Բայց բնավ չեն հասկանա: Մենք նրանց աչքերը քողով ծածկեցինք ու նրանց ականջները ծանրացրինք: Եթե նույնիսկ ամենափայլուն հրաշքների ականատեսը լինեն, չեն լքելու անհավատությունը: Նրանք քո մոտ էլ կգան և կկռվեն քեզ հետ: Անհավատները ասելու են. Ղուրանը հին առակների հավաքածու է >:
Այս այան խոսում է որոշ մարդկանց կարծրամտության մասին, ովքեր այնքան սխալ կարծիքներ ունեն , որ ընդհանրապես չեն կարող լսել և ընդունել որևէ բան: Նրանք թշնամություն են տածում մարգարեի նկատմամբ և միայն ասում են, որ Ղուրանը հեքիաթ է: Այս այայում խոսվում է այն մասին, որ նրանք ենթարկվում են իրենց տրամադրությանը և ցանկասիրությանը, չեն առաջնորդվում բանականությամբ և չունեն զգալու, ընկալելու , գիտակցելու և տրամաբանելու կարողություն: Աստված մարդուն տվել է մտածելու ունակություն, որպեսզի ճշմարտությունն ինչպես որ կա ընկալի: Սակայն մեղքը երբեմն այնքան է արմատավորվում մարդկանց մեջ, որ նրանք չեն կարողանում ընկալել ճշմարտությունը: Նրանք ճշմարտության հայելու մեջ չեն կարողանում ամեն ինչը պարզ տեսնել: Այսպիսի պայմաններում, մարդը բնականաբար չի կարող ճշմարտությունը հայելու մեջ տեսնել: Եվ նրանք կռվում են ճշմարտության դեմ:
Այս այայից սովորում ենք.
1. Ղուրանի այաները լսելը և կարդալը այն ժամանակ է արժեքավոր, եթե ազդի մարդու վրա:
2. Անհավատները Ղուրանի և իսլամի տրամաբանության դեմ տրամաբանական պատասխան չունեն, դրա համար էլ դիմում են տարբեր սադրանքների ու անհիմն մեղադրանքների:
Այժմ կլսենք Էնամ սուրայի 26-րդ այան.
وهم ينهون عنه و ينئون عنه و ان يهلكون الا انفسهم و ما يشعرون
<Աբարիշտները մարդկանց մարգարեից հեռացնելով, իրենք էլ հեռանում են ճշմարտությունից: Նրանք չարիք են գործում իրենց դեմ, սակայն չեն հասկանում դա>:
Այս այայն ասում է, որ կածրամիտ մարդիկ ոչ միայն իրենք են հեռանում մարգարեից, որպեսզի չլսեն նրա խոսքերը և Ղուրանի այաները, այլև ուրիշ մարդկանց էլ հեռու են պահում դրանից, որպեսզի նրանք ոչ լսեն, ոչ էլ ընդունեն ճշմարտությունը: Սակայն ճշմարտությունը , արևի պես ամպի հետևում չի մնալու: Մի օր երկինքը պարզվելու է և ճշմարտությունը հաղթելու է: Մարդկանց մարգարեից հեռացնելու` ամբարիշտների այս քայլը պարտության կմատնվի և պատճառ կդառնա, որ նրանք ոչնչանան: Սակայն նրանք դա չեն հասկանում և պատրաստ չեն ընդունել ճշմարտությունը:
Այս այայից սովորում ենք.
1. Նրանք, ովքեր հանուն խոսքի և մտքի ազատության, անհավատության ճանապարհն են ընտրում թույլ չեն տալիս, որ ճշմարտախոսները իրենց խոսքն ասեն և մարդիկ լսեն ու հետևեն ճշմարտությանը:
2. Անհավատության ջատագովներն առաջին հերթին իրենց են ոչնչացնում, քան ուրիշներին: Սակայն նրանք դա չեն հասկանում:
Այժմ կլսենք Էնամ սուրայի 27-րդ այան.
و لوتري اذ وقفوا علي النار فقالوا يا ليتنا نرد و لانكذب بايات ربنا ونكون من المومنين
<Եթե նրանց տեսնես այն ժամանակ, երբ դժոխքի բոցերի մեջ են մտնում, կլսես նրանց գոռում գոչյունը. Ով Տեր Աստված, եթե կարողանայինք վերադառնալ աշխարհ, այլևս սուտ չէինք համարի աստվածային կրոնն ու հավատացյալ կլինեինք>:
Այս այան խոսում է նրանց մասին, ովքեր մարդկանց թույլ չտվեցին հետևել աստվածային մարգարեի հրավերին: Նրանք կարծում էին, որ իրենց արարքն անպատասխան կմնա: Աստվածային խիստ պատիժը նրանց է սպասում: Այն պատիժը, որ իրենց քնից արթնացնելու է: Սակայն վերադարձի ճանապարհ այլևս չկա: Նրանք, ովքեր դատաստանի օրը պարտավոր են լինում պատասխան տալ իրենց արարքների համար , աղաչում են վերադառնալ աշխարհ : Սակայն նրանց խնդրանքը երբեք չի լսվում:
Այս այայից սովորում ենք.
1. Քանի դեռ կենդանի ենք և հնարավորություն կա, պետք է փոխհատուցենք մեր սխալները, քանի որ մահից հետո այլևս հետադարձ ճանապարհ չկա:
2. Դատաստանի օրը ափսոսանքի օր չէ և մարդը չպետք է այդ օրը ափսոսա, որ կարող էր անել բաներ, որ երբեք չարեց:
Այժմ կլսենք Էնամ սուրայի 28-րդ այան.
بل بدالهم ما كانوا يخفون من قبل و لو ردوا لحادوا لما نهوا عنه وانهملكاذبون
<Նրանք տեսան ճշմարտությունը, որը ծածկում էին: Բայց եթե աշխարհ վերադառնան, կրկին մոլորության մեջ կընկնեն, որովհետև իրենց սիրտն անձնատուր է եղել ստին>:
Այս այան անդրադառնում է մարդկային կարևոր վարքագծին և ասում է. Երբեմն մարդը դիմում է ինքնախաբեության , չլսելով իր խղճի ձայնը: Սխալ քայլ կատարելիս նա հասկանոմ է, որ դա սխալ է, սակայն որպեսզի խղճի խայթ չզգա, իրեն դնում է տգետի տեղ: Ղուրանը տարբեր այաներում ասում է. սխալ արարքները դատաստանի օրը պարզվում են: Նրանց, որ սխալ արարքներ էին կատարում և այն, ինչ փորձում էին ծածկել, բացահայտվում է: Այս այան ասում է. Նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ այս աշխարհ, հասկանում են, թե ինչ սխալ արարք են կատարել: Սակայն եթե նրանք վերադառնան այս աշխարհ, նորից սխալ քայլեր կկատարեն:
Այս այայից սովորում ենք.
1. Չպետք է հնարավորություն տալ այն մարդկանց, ովքեր բոլորովին չեն ցանկանում բարեփոխել իրենց: Նրանք էությամբ նենգամիտ են ու չարագործ և նույնիսկ դժոխքը տեսնելով չեն փոխվի:
2. Դատաստանի օրը պարզվում է այն, ինչ մարդը թաքցրել է իրենից եւ ուրիշներից:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 193-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան