Ելք դեպի լույս 195
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 33-36-րդ այաներին:
Նախ կլսենք Էնամ սուրայի 33 և 34-րդ այաները.
قد نعلم انه ليحزنك الذي يقولون فانهم لايكذبونك و لكن الظالمينبايات الله يجحدون / و لقد كذبت رسل من قبلك فصبروا علي ما كذبوا واودوا حتي اتاهم نصرنا و لا مبدل لكلمات الله و لقد جاء ك مننباء المرسلين
<Մենք գիտենք, որ նրանց խոսքերը քեզ կվշտացնեն, բայց նրանք ոչ թե քեզ են ժխտում, այլ ուրանում են աստվածային կրոնը: Քեզանից առաջ ու հետո եղած մարգարեներին էլ նրանք ստախոս համարեցին: Բայց մարգարեները համբերությամբ տոկացին մարդկանց անարդարության դեմ, մինչև այն ժամանակ, երբ մենք օգնության հասանք: Որովհետև Աստծո խոսքն անսխալական է: Դու գիտես առաքյալների պատմությունը>:
Իր ելույթներում, մարգարեն մշտապես բոլորին հրավիրում էր ընթանալ ճշմարիտ ճանապարհով: Սակայն անհավատները, հետևելով իրենց կարծրամտությանը, մշտապես մեղադրանքներ էին ներկայացնում մարգարեի դեմ, կամ նվաստացնում նրան: Մարգարեն իհարկե անհանգստանում էր նրանց այդ քայլերի համար: Ուստի Աստված Ղուրանի միջոցով մխիթարում է նրան և ասում. Եթե նրանք քեզ ժխտում են, մի անհանգստացիր, որովհետև նրանք Աստծո այաներն են ժխտում: Բացի այդ, դու առաջին մարգարեն չես, որը նման վերաբերմունքի է արժանանում: Պատմության ընթացքում մարգարեները մշտապես դժվարությունների են հանդիպել: Սակայն Աստված միշտ նրանց կողքին է: Նրանք պետք է տոկան և շարունակեն իրենց ճանապարհը:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստվածային այաները ժխտելով, Աստծուն վնաս չենք հասցնում: Դրանով վնասում ենք ինքներս մեզ` զրկվելով այն բարիքներից, որ այդ այաները կարող են առաջացնել:
2. Ճշմարտության ճանապարհը երբեք հարթ չի եղել և դրա համար մարգարեները մշտապես կանգնել են խոչընդոտների առջև:
3. Աստվածային մարգարեները չպետք է ակնկալեն, որ բոլոր մարդիկ կլսեն իրենց խոսքը և կհետևեն իրենց:
Այժմ կլսենք Էնամ սուրայի 35-րդ այան.
و ان كان كبرعليك اعراضهم فان استطعت ان تبتغي نفقا في الارضاو سلما في السماء فتاتيهم بايه ولو شاء الله لجمعهم علي الهدي فلا تكوننمن الجاهلين
<Անտարակույս, նրանց ատելությունը ձանձրալի է քեզ համար: Եթե կարողանայիր, գետնի տակ փոս կփորեիր, կամ սանդուղքով երկինք կբարձրանայիր, նրանց առջև հրաշք գործելու համար: Եթե Աստված ցանկանա, նրանց բոլորին կառաջնորդի: Ուրեմն, տգետների դասից մի լինիր
Այս այան, դիմելով իսլամի մարգարեին, ասում է. Եթե նրանք քեզ չհավատացին, մի կարծիր թե քո ուսմունքների , կամ քո հրավերի մեջ որևէ բան սխալ է: Նրանք են սխալ, որ չեն ընդունում ճշմարտությունը: Իսկ դու չես կարող նրանց պարտադրել, որովհետև Աստված նման բան չէր ցանկանա: Իհարկե, եթե Աստված ցանկանար, բոլոր մարդիկ կխոնարհվեին ճշմարտության առջև: Սակայն Աստված մարդկանց տվել է ընտրելու իրավունք և ցանկանում է, որ նրանք ինքնակամ ընտրեն ճշմարտության ճանապարհը: Այս այան նաև խոսում է այն մասին, որ տգիտություն է համարվում ընդդիմադիրների ժխտողական խոսքերի նկատմամբ անհամբերություն ցուցաբերելը և ասում է, որ չպետք է լինել այդպիսին, քանի որ դա տգետների արարքն է:
Այս այայից սովորում ենք.
1. Աստված մարդու համար ուղարկել է առաջնորդվելու հնարավորություններ և ցանկանում է, որ բոլոր մարդիկ ընթանան ճիշտ ճանապարհով: Սակայն Աստծո ճշմարտությունը պահանջում է, որ մարդը ազատ լինի և ինքնակամ ընտրի ճշմարտությունը:
2. Անընդհատ պատրվակ փնտրողների ցանկությունների իրականացումը հնարավոր չէ, երբ դա տգիտություն է, քանի որ նրանք ընդհանրապես պատրաստ չեն ընդունելու ճշմարտությունը:
Այժմ կլսենք Էն -ամ սուրայի 36-րդ այան.
انما يستجيب الذين يسمعون والموتي يبعثهم الله ثم اليه يرجعون
<Անտարակույս, նա իր ձայնին անսացողների խնդրանքը կընդունի: Մեռելներին հարություն է տալու և բոլորը դեպի իրեն են վերադառնալու>:
Տարբեր այաներում դիմելով այն մարդկանց, որ չեն լսում ճշմարիտ խոսքը, Ղուրանը նրանց խուլ է համարում, իսկ նրանց, որ չեն ազդվում ճշմարիտ խոսքից` մեռած : Որովհետև նա, ով ականջ ունի և չի ընդունում ճշմարտությունը, նման է նրան, որ ականջ չունի: Այնպես որ եթե մեկն ունի սիրտ և բանականություն, սակայն չի ազդվում ճշմարիտ խոսքից, նման է մեռած մարդուն, ով չի ազդվում խոսքից: Իհարկե դատաստանի օրը մեռածները արթնանում են քնից և սկսում են հավատալ: Սակայն այդ հավատքը այլևս արժեք չունի:
Այս այայից սովորում ենք.
1. Կարծրամիտ անհավատները նման են մահացածներին, ում համար մահը արթնանալու պատճառ է դառնում:
2. Մարդը արժևորվում է իր բարոյական և հոգեկան արժեքներով: Կյանքը միայն ուտել և խմել չէ, որովհետև դա անում են նաև կենդանիները:
3. Մենք պատասխանատու ենք նրանց նկատմամբ, ովքեր ընդունում են ճշմարտությունը: Իսկ այն անահավատները ովքեր չեն ընդունում ճշմարտությունը, Աստծուց պատասխան կստանան: Եվ ոչ ոք չպետք է նրանց ստիպի ընդունել ճշմարտությունը:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 195-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան