Ելք դեպի լույս 196
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 37-39-րդ այաներին:
Նախ կլսենք Էնամ սուրայի 37-րդ այան
وقالوا لولانزل عليه آيه من ربه قل ان الله قادر علي ان ينزل آيه ولكن اكثرهم لايعلمون
<Նրանք ասացին. Մենք չենք հավատալու բնավ, մինչև որ երկնային նշանը չվկայի քո առաքելությունը: Պատասխանիր նրանց. Աստված հրաշքներ գործելու մեջ զորավոր է: Բայց մեծ մասը դա չգիտե>:
Այս այայում ասվում է, որ Ղորեյշ ցեղի մեծամեծները, որ անհավատներ էին, երբ անկարող եղան դուրս գալ Ղուրանի դեմ, ասացին. Ղուրանը չի կարող հրաշք համարվել: Եթե դու ճիշտ ես ասում, պետք է այնպիսի հրաշքներ գործես, ինչպիսիք գործեցին Մովսեսը և Հիսուսը: Այդ ժամանակ մենք քեզ կընդունենք: Պարզ է, որ այս խոսքի հիմքը ոչ թե ճշմարտությունն էր, այլ մարգարեի առաքելությունը չընդունելու պատրվակը: Եվ եթե նույնիսկ մարգարեն նախորդ մարգարեներից առավել հրաշք գործեր, նրանք այլ պատրվակներ կփնտրեին: Պետք է հիշել, որ նախորդ մարգարեներին մարդիկ կախարդ էին համարում: Մարդիկ, ընդհանրապես ճմշարտության նկատմամբ երկու վերաբերմունք են ցույց տալիս: Ոմանք արթնանում են, երբ լսում են ճշմարտությունը, իսկ ոմանք էլ քնած են ձևանում և չեն ցանկանում տեսնել այն:
Այս այայից սովորում ենք.
1. Մարգարեները հրաշք էին գործում` որպեսզի ապացուցեին իրենց առաքելությունը և ոչ թե պատրվակ փնտրող մարդկանց ցանկությունները բավարարելու համար:
2.Աստված ամենակարող է, իսկ Աստծո ուժի հիմքը իմաստնությունն է: Աստված կարող է գործել ցանկացած հրաշք, բայց դա կարող է չհամընկնել իմաստնությանը:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 38-րդ այան.
ومامن دابه في الارض ولاطائر يطيربجناحيه الا امم امثالكم مافرطنا فيالكتاب من شي ء ثم الي ربهم يحشرون
<Աշխարհի վրա գտնվող կենդանիները, մթնոլորտում սավառնող թռչունները, ձեզ նման էակներ են: Գրքի մեջ ոչինչ չենք անտեսել: Նրանք նույնպես պետք է կանգնեն Աստծո առջև դատստանի օրը >:
Այս այան ցույց է տալիս, որ ողջ կենդանական աշխարհը, մարդկանց պես ունի որոշակի ընկալում : Ղուրանը անդրադառնում է Սողոմոնի պատմությանը, որտեղ մրջյունը և հոպոպը խոսում են: Իհարկե պարզ է, որ ընկալումը և գիտակցությունը ունեն որոշակի փուլեր: Մարդու մոտ առկա է ընկալման ամենաբարձր աստիճանը, իսկ կենդանիների մոտ` հակառակը: Ինչպես նաև, երբ երեխան նոր է ծնվում, նրա ընկալումը ավելի ցածր է քան հասուն տարիքի մարդու: Այնուհետև Ղուրանն ասում է, որ կենդանիներն էլ դատաստանի օրը ելնելու են Աստծո առջև: Ղուրանի Թաքվիր սուրայի 5-րդ այայում խոսվում է հենց այս մասին: Բնականաբար, կենդանիները չունեն այն պարտավորությունները, ինչ մարդը: Սակայն այս այան ասում է, որ կենդանիները ունեն ընկալման որոշակի աստիճան և պետք է պատասխան տան դատաստանի օրը: Օրինակ, երբ մի պատանի կատարում է մարդասպանություն, աշխարհի բոլոր քրեական օրենքներում նրա նկատմամբ նախատեսվում է պատիժ և նա պատասխան է տալիս իր ընկալման համապատասխան:
Այս այայից սովորում ենք.
1. Հասարակական կյանքի համակարգը միայն մարդուն հատուկ չէ: Կենդանիները նույնպես ունեն հասարակական ընկալում:
2. Կենդանիների նկատմամբ բռնությունը սխալ է: Նրանք էլ մարդու նման ունեն ապրելու իրավունք:
3. Արարումն սկսվել է Աստուց և ավարտվում է Աստծով: Բոլոր էակների շարժումները տանում են դեպի Աստված:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 39-րդ այան.
والذين كذبوا باياتنا صم و بكم في الظلمات من يشا الله يضلله و منيشا يجعله علي صراط مستقيم
<Նրանք, որ մեր վարդապետությունը սուտ են հռչակել, խուլ և համր մնալով, թափառում են խավարի մեջ: Եթե Աստված ցանկանա, կմոլորեցնի, կամ կառաջնորդի ուղիղ ճանապարհով>:
Այս այան խոսում է նրանց մասին, որ աստվածային վարդապետությունը մերժում են և չեն ուզում լսել ճշմարտությունը: Նրանց եսամոլությունը պատճառ է դարձել, որ խարխափեն խավարի մեջ և հեռու լինեն ճշմարտությունից: Այնուհետև ասվում է, որ Աստված բոլորին տվել է առաջնորդվելու հնարավորություն,սակայն նա, ով հրաժարվի դրանից և չընդունի դա, ուրեմն փակել է ճշմարտության բոլոր ճանապարհներն իր դեմ:
Այս այայից սովորում ենք.
1. Թշնամությունը խավար է, որը պատճառ է դառնում, որ մարդը չկարողանա տեսնել ճշմարտությունը:
2.Աստվածային վարդապետության մերժումը աշխարհում, կործանում է մարդուն:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 196-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան