Ելք դեպի լույս 197
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 40-45-րդ այաներին:
Նախ կլսենք Էն-ամ սուրայի 40 և 41-րդ այաները.
قل اريتكم ان اتاكم عذاب ا او اتتكم الساعه اغير ا تدعون انكنتم صادقين / بل اياه تدعون فيكشف ما تدعون اليه ان شاء و تنسون ماتشركون
<Ասա նրանց. Եթե չարչարանքը ձեր առջև պատրաստ լիներ, եթե ժամը հնչեր, Աստծուց զատ ուրիշ մեկին օգնություն պիտի կանչեի՞ք: Ասացեք, եթե անկեղծ եք: Անտարակույս, նրան կկանչեիք և կմոռանայիք ձեր պաշտած կուռքերին: Եվ եթե նա ցանկանա, կազատի ձեզ նեղություններից>:
Այս այան խոսում է կարծրամիտ մարդկանց մասին և ասում է. Դուք, որ ուրիշին եք պաշտում Աստծո տեղ , երբ ձեզ համար որևէ դեպք կամ դժբախտություն է պատահում, ո՞ւմ եք ապավինում: Արդյոք հենց այդ ժամանակ էլ ձեր կուռքերին ե՞ք ապավինում: Արդյոք նրանք կարողանո՞ւմ են ձեզ օգնել և փրկել մահից: Արդյոք դուք մտածում եք թե դատաստանի օրը ո՞ւմ եք ապավինելու: Իրականությունն այն է, որ դժվար պայմաններում դուք միայն ու միայն Աստծուն եք կանչում և միայն նա է, որ կարող է ձեզ փրկել ու ազատել դժվարություններից:
Այս այաներից սովորում ենք.
1. Աստծո գոյությունը անքակտելի ճշմարտություն է և յուրաքանչյուր մարդ փնտրում է Աստծուն,սակայն երբեմն մարդն այնքան է զբաղվում աշխարհիկ կյանքով, որ մոռանում է իր ճանպարհը,իսկ երբ դժվարություններ են առաջանում, մարդու աչքերը բացվում են և նա սկսում է փնտրել Աստծուն:
2. Չպետք է սիրտ կապենք նրան, ով դժվարության ժամանակ չի կարող մեզ օգնել:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 42-րդ այան.
و لقد ارسلنا الي امم من قبلك فاخذناهم بالباساء و انصراء لعلهميتضرعون
<Մենք քեզանից առաջ ուղարկեցինք մարգարեների, որպեսզի զգուշացնեն ժողովուրդներին և նրանց պատճառեցինք աղետներ ու չարիքներ, որպեսզի մեր գութը հայցեն>:
Այս այան ասում է, որ մարգարեների հետ միասին, Աստված ուղարկում է նաև որոշակի դժավարություններ, որպեսզի մարդիկ արթնանան և ընդունեն մարգարեների խոսքերը: Որպեսզի նրանց սիրտը մաքրվի ժանգից և ճշմարտության լույսը շողա նրանց վրա:
Այս այայից սովորում ենք.
1. Դաստիարակության ժամանակ երբեմն անհրաժեշտ են խիստ ձևեր: Որովհետև դժվարությոնները մարդուն ստիպում են հիշել Աստծուն:
2. Մարդու սիրտը չպետք է քարից լինի: Այն պետք է այնքան փխրուն լինի, որպեսզի կարողանա ընդունել ճշմարտությունը:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 43-րդ այան.
فلولا اذ جاء هم باسنا تضرعوا و لكن قسمت قلوبهم و زين لهم الشيطان -كانوا يعملون
<Մեր պատիժները զարկեցին նրանց , սակայն զղջում չհայտնեցին երբեք: Նրանց սրտերը կարծրացան և սատանան հրապուրեց նրանց ու տարավ դեպի անհնազանդություն>:
Այս այան ասում է, որ ընդհանրապես, անհավատները չկարողացան քնից արթնանալ, քանի որ նրանց սիրտը կարծրացել էր: Նրանք իրենց սխալ արարքները ճիշտ էին համարում և արդարացնում էին:
Այս այայից սովորում ենք.
1. Կարծրամիտ մարդկանց վրա ոչ պատիժն է կարող ազդել և ոչ էլ խրախուսանքը: Նրանք չեն ցանականում ընկալել, հասկանալ և ընդունել ճշմարտությունը:
2. Մարդը էությամբ սիրում է գեղեցկությունը: Ուստի սատանան, օգտվելով դրանից, փորձում է սխալ արարքները գեղեցիկ ներկայացնել:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 44 և 45-րդ այաները
فلما نسوا ما ذكروا به فتحنا عليهم ابواب كل شي حتي اذا فرحوا بمااوتواخذناهم بغته فاذا هم مبلسون / قطع دابرالقوم الذين ظلموا والحمدللهرب العالمين
<Բայց մինչդեռ նրանք, անտեսելով մեր նախազգուշացումները, հաճույքների մեջ կսպառեին այն ինչքերը, որ շռայլորեն տվել էինք իրենց, աստվածային վրեժխնդրությունը հանկարծակիի բերեց նրանց և հուսահատության մեջ նետեց: Իրենց չարագործության ժամանակ բնաջնջվեցին: Փառք տիրոջը` տիեզերքի վեհապետին>:
Աստված մարդկանց առաջնորդելու համար տարբեր ճանապարհներ է առաջարկում և մարգարեներ ուղարկում: Սակայն եթե նրանք չկարողանան քնից արթնանալ և նույնիսկ պատիժն ու քարոզը չազդեցին նրանց վրա, Աստված ամեն տեսակ բարիքներ է տրամադրում նրանց: Աստված ասում է, որ մարդիկ իրենց չափով պետք է օգտվեն աշխարհիկ բարիքներից: Սակայն դա երկարատև չէ և երբ նրանք սկսեն մեղք գործել, աշխարհիկ տանջանքը և պատիժը նրանց է ուղարկվելու և բնաջնջելու է: Իսլամի մարգարեն ասում է. <Երբ տեսնում եք, որ աշխարհում մեղավորները բարեկեցություն են վայելում, մի հուսահատվեք, որորվհետև դա նրանց ոչնչացման սկիզբն է: Իսկ իսլամի առաջնորդներից իմամ Ալին ասում է. <Երբ տեսար, որ Աստված իր բարիքները քո նկատմամբ շարունակական է դարձնում, բայց դու սխալ ես գործում, վախեցիր, որովհետև այդ բարիքների վերջը լավ չի լինելու> :
Այս այաներից սովորում ենք.
1. Աշխարհիկ կյանքի բարիքները կարող են լինել շնորհ, հավատքի արդյունք, բայց դրանք նաև կարող են վերածվել աստվածային պատժի:
2. Բռնությունը չի կարող երկարատև լինել և բռնատերերը ի վերջո ոչնչանալու են:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 197-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան