Հուլիս 19, 2017 07:51 Asia/Yerevan

Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 53-56-րդ այաներին:

Նախ  կլսենք Էնամ սուրայի 53-րդ այան

و كذلك فتنا بعضهم ليقولوا اهولاء من الله عليهم من بيننا اليس الله

باعلم بالشاكرين

<Մենք այսպես փորձեցինք մարդկանց, մեկը մյուսով, որպեսզի ասենք. Սրանք ե՞ն որ տիրոջ շնորհները ընդունեցին: Միթե՞ Աստված չգիտե, թե որոնք են երախտապարտները>:

Այս այան, խոսելով մարգարեից մարդկանց ունեցած սպասելիքի մասին, ասում է. որոշ մարդիկ, ովքեր ունեն որոշակի պաշտոն, անտեսում են մարգարեների պարզ կյանքը և ասում  . Արդյոք Աստված նման մարդկանց ուղարկել է , որ մեզ առաջնորդեն: Մենք նրանցից  ավելի գերադասելի ենք: Ղուրանը պատասխանում է. Պաշտոնը և հարստությունը չեն կարող պատճառ հանդիսանալ, որպեսզի մարդը իրեն գերադասի մյուսներից: Առաջին հերթին կարևոր է առաքինությունը:  Եվ Աստված գիտի թե մարդկանցից  ով է ավելի առաքինի:

Այս այայից սովորում ենք.

1. Աստված փորձում է տարբեր ձևերով: Դրանցից մեկը հասարակական տարբերություններն են, որ առկա են հարուստների և աղքատների միջև:

2. Կան շատ համեստ ապրող մարդիկ, ովքեր երախտագետ են և երեբեք չեն մոռանում Աստծո շնորհները և կան մարդիկ, ովքեր ունեցվածքի տեր են, սակայն գոռոզամիտ են: Նրանք մերժվում են Աստծո կողմից:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 54 և 55-րդ այաները.

واذاجاء ك الذين يومنون باياتنا فقل سلام عليكم كتب ربكم علي نفسه

الرحمه انه من عمل منكم سوء بجهاله ثم تاب من بعده و اصلح فانه غفور

رحيم / وكذلك نفصل الايات و لتستبن سبيل المجرمين

<Երբ հավատացյալները քեզ դիմեն, ասա նրանց. խաղաղություն ձեզ: Աստված գթած է: Եթե ձեր մեջից մեկը անգիտակցաբար մեղք գործի և եթե զղջա, կարժանանա Աստծո գթությանը: Ահա այս կերպով ենք մենք բացատրում Ղուրանի պատվիրանները, որպեսզի պարզվի ամբարիշտների բռնած ընթացքը:

Այս այաները մարգարեներին հրամայում են ընդունել և չմերժել հավատավոր մարդկանց, եթե նույնիսկ նրանք մեղք են գործել և նրանց ասել, որ Աստված ողորմած է և մշտապես պատրաստ է ընդունել իրենց  զղջումները: Ընդհանրապես, իսլամական հասարակության մեջ, մարդկանց միջև հարաբերությունները և նրանց հարաբերությունները իրենց առաջնորդի հետ, պետք է լինեն բարության հիմքի վրա: Ինչպես որ Աստված է իր արարածների նկատմամբ գթառատ և նույնիսկ մեղավոների նկատմամբ: Մարդիկ պետք է իմանան, որ Աստված ողորմած է : Իհարկե մարդկանց և առաջնորդի միջև նման հարաբերությունը պատճառ է դառնում, որ հասարակությունը հեռու լինի ատելությունից և ընդհանրապես, նրանք, որ սխալ արարք են գործում, չպետք է հեռացվեն: Նրանք պետք է բարեփոխվեն և զղջան իրենց արարքի համար , որպեսզի Աստված նրանց ների: Իհարկե, մեղավորները տարբեր են լինում: Որոշ մարդիկ սխալ են գործում և ընդունում են իրենց մեղքը: Սակայն որոշ մարդիկ գիտակցաբար մեղք են գործում և պնդում են որ իրենք ճիշտ են:

Այս այաներից սովորում ենք.

1. Ուխտագնացությունը Աստծո շնորհները ստանալու ճանապարհներից  է և եթե որևէ մեկը մարգարեի մոտ գնա, կստանա նրա ողջույնը:

2. Եթե մեղքը անգիտակցաբար է կատարվում, ներելի է:

3. Այն մարդու զղջումն է ընդունելի Աստծո կողմից, ով ընդունում է իր սխալները:

4. Աստծո շնորհները բոլորի համար են: Սակայն դրանք ստանալու համար, մարդ պետք է հեռու լինի մեղք գործելուց:

Այժմ  կլսենք Էն-ամ սուրայի 56-րդ այան.

قل اني نهيت ان اعبد الذين تدعون من دون الله قل لااتبع اهواء كم قد

ضللت اذا و ما انا من المهتدين

<Ասա նրանց. Ինձ արգելված է պաշտել կուռքերին: Եթե ձեր փափագներին հետևեմ, մոլորության մեջ կմխրճվեմ և կդադարեմ լուսավորված լինելուց ու  ճշմարիտ ճանապարհով ընթանալուց>:

Երբ մարգարեն մարդկանց հրավիրում էր հետևելու միաստվածությանը, կռապաշտները նրան հրավիրում էին կռապաշտ դառնալ, հետևել իրենց և հրաժարվել իր գաղափարախոսությունից: Այս այան մարգարեին պատվիրում է հստակորեն հայտարարել կռապաշտներին, որ չի հետևելու իրենց և երբեք չի պաշտելու այն, ինչ նրանք են պաշտում: Այս այայում, Ղուրանը կռապաշտությունը համարում է ցոփություն որը հեռու է բանականությունից:

Այս այայից սովորում ենք.

1. Ընդդիմադիրների անտրամաբանական պահանջներին պետք է հստակ ու բացասական պատասխան տալ ու հեռու մնալ նրանցից:

2. Կրոնի քարոզիչը չպետք է մարդկանց գրավելու համար հետևի նրանց անտրամաբանական պահանջներին:

Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 200-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան