Ելք դեպի լույս 201
Հանուն գթառատ եւ ողորմած Աստծո: Բարև Ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Էնամ սուրայի 57-60-րդ այաներին:
Նախ կլսենք Էն-ամ սուրայի 57 և 58-րդ այաները.
قل اني علي بينه من ربي و كذبتم به ما عندي ما تستعجلون به ان
الحكم الا لله يقص الحق و هو خير الفاصلين / قل لو ان عندي ما تستعجلون
به لقضي الامر بيني و بينكم و الله اعلم بالظالمين
<Աստծո կամքն իմ օրենքն է և դուք նրան չեք հնազանդվում: Ձեր ուզածները իրականացնելը իմ ձեռքում չէ: Ձեր վիճակի մասին վճիռ կայացնելը միայն Աստծո գործն է: Արդարությամբ է դատելու նա: Դատավորներից ամենից լուսամիտն է: Ասա նրանց. Եթե իմ իշխանության մեջ լիներ փութացնել իր վճիռը, որ դուք փութացնել կուզեք, մեր միջև գտնված անհամաձայնությունը շուտով վերջ կգտներ: Աստված գիտե, թե ովքեր են ամբարիշտները>:
Այս այաները մարգարեին հորդորում են, ի պատասխան կռապաշտների ասել. Կռապաշտությունը ոչ մի տրամաբանություն չունի, որպեսզի ես այն ընդունեմ: Սակայն այն Ղուրանը, որ ստացել եմ Աստծո կողմից, պարզ կերպով զատում է ճշմարիտն ու սխալը : Բայց դուք այն մերժեցիք և չընդունեցիք: Եվ ոչ միայն մերժում եք, այլև ինձ ասում եք. Եթե Աստծո մարգարեն ես, նրա պատիժը մեզ ուղարկիր: Իսկ այն, ինչ դուք շտապում եք, որ կատարվի, ոչ թե իմ, այլ Աստծո ձեռքերում է: Բացի դրանից, եթե պատիժն իմ ձեռքերում լիներ, դուք այլևս գոյություն չէիք ունենա: Դա Աստծո բարությունն է, որ կռապաշտներին ու անհավատներին ժամանակ է տալիս, որպեսզի վերադարձի ճանապարհ ունենան: Ուստի նրանց պատժել չի շտապում:
Այս այաներից սովորում ենք.
1. Մարգարեի հրավերը հիմնված է տրամաբանության և ոչ թե սնոտիապաշտության վրա:
2. Մարգարեն միայն կրոնի քարոզիչ է և պարտավոր չէ անհավատներին ու մեղավորներին պատժել:
3. Եթե Աստված ուշացնում է պատիժը, անհավատները չպետք է դրանից գոռոզանան:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 59-րդ այան.
و عنده مفاتح الغيب لا يعلمها الا هو و يعلم ما في البر و البحر و ما
تسقط من ورقه الا يعلمها و لاحبه في ظلمات لارض و لارطب و لايابس الا في كتاب
مبين
<Նա իր ձեռքի մեջ ունի գաղտնի գանձերի բանալին: Միայն ինքը գիտե դա: Երկրի վրա և ծովերի հատակին եղածներին գիտի: Ոչ մի տերև չի ընկնելու առանց իր գիտության: Երկրի աղջամուղջի մեջ չկա ցորենի մի հատիկ, թարմ կամ չորացած մի շյուղ, որի մասին գրված չլինի հայտնության գրքում>:
Այս այան ասում է, որ այն ինչ դուք չեք տեսնում երկնքում կամ երկրում և այն , ինչ ձեր տեսակետից անկարևոր է, անգամ տերևը, որ ընկնում է, կամ հատիկը, որ հողում ծլում է, բոլորը Աստծո համար պարզ են: Նա գիտի ամեն ինչ, և' գաղտնին և' հայտնին: Գաղտնքիների բանալին նրա ձեռքում է և այս ամենը գրված է արարչագործության գրքում: Իսկ տիեզերքը կառավարվում է որոշակի օրենքով: Տիեզերքը աստվածային գիտությամբ է ստեղծվել և Աստված է այն կառավարում: Բոլոր կենդանիների ծնունդն ու մահը հնարավոր չէ առանց նրա կամքի ու առանց նրա գիտության:
Այս այայից սվորում ենք.
1. Աստծո ձեռքերում են ոչ միայն ընդհանուր գործերը, այլ նույնիսկ մանրուքները:
2. Գաղտնի գիտությունը միայն Աստծուն է հայտնի, և առանց նրա իմացության, ոչ ոք չի կարող այդ մասին որևէ բան իմանալ:
3. Արարչագործության համակարգը կառավարվում է որոշակի ծրագրով և այս ամենը ենթարկվում է Աստծո կամքին:
Այժմ կլսենք Էն-ամ սուրայի 60-րդ այան.
و هوالذي يتوفاكم بالليل و يعلم ما جرحتم بالنهار ثم يبعثكم فيه ليقضي
اجل مسمي ثم اليه مرجعكم ثم ينبئكم بماكنتم تعلمون
<Նրան է պատկանում գիշերվա քունը և առավոտյան արթնացումը: Գիտե, թե ինչ եք անում ցերեկը: Մի օր ձեզ հարություն պիտի տա` ձեր կյանքի ժամանակամիջոցը լրանալուց հետո: Այնուհետև, իր առջև պետք է ելնեք վերստին ու նա պիտի ցույց տա, թե ինչեր եք արել>:
Այս այան ասում է, որ Աստված գիտի ամեն բան և նույնիսկ այն , թե ինչպես են ծիլերը հողից դուրս գալիս և տերևեները ծառերից թափվում: Գիտի նաև մարդկանց արարքների մասին , եթե նրանք անգամ քնած են կամ արթուն: Նա հարության օրը ձեր բոլոր գործերի մասին պատմելու է ձեզ: Նա է, որ տեղյակ է ձեր գործերի մասին: Նա է որ ձեզ քնեցնում է , արթնանցնում քնից և սա շարունակվում է մինչև ձեր կյանքի ավարտը:
Այս այայից սովորում ենք.
1. Ղուրանի տեսանկյունից, քնելը` մահվան և արթնանալը` հարության խորհրդանիշն են:
2. Մարդը պետք է իրեն միշտ պատրաստի դատաստանի օրը Աստծուն պատասխան տալու համար և իր կյանքից օգտվի լիարժեք կերպով:
Հարգելի բարեկամներ, ավարտվեց <Ելք դեպի լույս> հաղորդաշարի 201-րդ համարը կարդաց Թ.Խ:Աստված Ձեզ պահապան